Գերմանիայի ԱԳՆ-ն կրկին կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը

21:42 • 12.04.24

Գերմանիայի ԱԳՆ-ն հերթական անգամ կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը։

Այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ներկայիս նախազգուշացում կա Իրան, Իսրայել և պաղեստինյան տարածքներ մեկնելու մասին: Իրանի դեպքում նույնպես կոչ է արվում լքել երկիրը»,- ասվում է X-ում Գերմանիայի ԱԳՆ էջում: