ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի հետ հակամարտությունում՝ Սպիտակ տուն

00:48 • 14.04.24

ԱՄՆ-ը հայտարարել է, որ կաջակցի Իսրայելին Իրանի հետ հակամարտությունում։

Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Սպիտակ տունը նաև հայտարարել է, որ Իրանի հարձակումն Իսրայելի վրա, հավանաբար, կտևի մի քանի ժամ։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Իրանը տասնյակ անօդաչու սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ, իսկ Իսրայելի բանակը հաստատել է տեղեկությունը։