Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը CNN-ին
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի մեկնաբան Քրիստան Ամանպուրի հարցերին, որոնք վերաբերել են Ռուբեն Վարդանյանի վիճակին, որը ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Ստորև թարգմանաբար ներկայացվում է Դավիթ Վարդանյանի հարցազրույցը.
- Դավիթ, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար…նախ, ե՞րբ եք վերջին անգամ որևէ լուր ստացել, ի՞նչ վիճակում է Ձեր հայրը, մասնավորապես՝ հացադուլ սկսելուց հետո։
- Նախ, շնորհակալություն Քրիստիան այս հնարավորության համար, սա կարևոր է և՛ մեր՝ ընտանիքի, և՛ ընդհանրապես հայերի համար, որոնց բռնարարները տառապանքներ են պատճառել 109 տարի առաջ, ինչը, ցավոք, նորից տեղի է ունենում արդեն մեր օրերում՝ 21-րդ դարում: Այնպես որ, բարձր ենք գնահատում այս հարթակի տրամադրումը մեր ձայնը լսելի դարձնելու համար։
Հայրս՝ Ռուբեն Վարդանյանը, ապօրինի ձերբակալվել է ավելի քան 200 օր առաջ։ Դրանից առաջ էլ 120 հազար այլ հայերի հետ գտնվում էր ավելի քան 9-ամսյա շրջափակման մեջ։ Ձերբակալությունից հետո անձամբ ես հորս հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։ Բայց դրանից առաջ նա ամեն երեքշաբթի կարողանում էր զանգել, խոսել մորս հետ։
Ապրիլի 2-ից մենք նրա ձայնը չենք լսել, ու շատ մտահոգված ենք նրա վիճակով` հաշվի առնելով, որ հայրս հայտնի հայ բարերար է և ունի շատ հստակ դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի իրավունքների վերաբերյալ։ Մենք միայն անցած շաբաթվա վերջին ենք իմացել, որ նա ապրիլի 5-ից հացադուլի մեջ է։ Մենք կարծում ենք, որ հորս կապն արտաքին աշխարհի հետ կտրել են բողոքի իր ձայնը լռեցնելու համար, որի պատճառով էլ նա հացադուլ է սկսել։ Շաբաթ օրը հորաքույրս հեռախոսազրույց է ունեցել նրա հետ, ինչը անսովոր էր, քանի որ հանգստյան օրերին զանգ չէինք սպասում։ Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ նա հայտնել է որ իրեն տեղափոխել են լիակատար մեկուսացված խուց, ինչը նշանակում է, որ նրա պահման պայմաններն ավելի են վատացել հացադուլից առաջ, երկրորդը՝ նա հայտնել է, որ առողջությանը հետևելու առումով միայն արյան ճնշումն են չափում՝ օրը մեկ անգամ։ Ու սա արդեն մոտ 20 օր հացադուլի մեջ գտնվող մարդու դեպքում, ինչը նշանակում է, որ չկա բժշկական որևէ հսկողություն։ Եվ հեռախոսազրույցի վերջում նա մի արտահայտություն է արել, որից մենք շատ ենք մտահոգվել․ նա ասել է, որ հիմա շատ ավելի լավ է հասկացել իր համահիմնադրած «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին, բոլոր նրանց, ովքեր ռիսկի տակ են դնում իրենց կյանքը՝ մյուսներին փրկելու համար, և հավելել է․ «Հիմա ես հասկանում եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան կյանքը»։
- Ձեզ դա մտահոգել է, որովհետև նա ձեզ փաստացի փոխանցել է, որ իր կյանքը վտանգվա՞ծ է։
- Այո, և ճանաչելով հորս, որը մշտապես հանդես է եկել հայերի պաշտպանության դիրքերից, մշտապես համոզված է եղել, որ, Հայաստանն ու Ադրբեջանը լինելով հարևաններ, իհարկե պետք է համագոյակցեն, բայց միևնույն ժամանակ չի կարող լինել այնպես, որ կողմերից մեկը լինի բռնաճնշող, մյուսը՝ բռնաճնշվող, մենք կարծում ենք, որ օրերի ընթացքում փախստական դարձած հայերի իրավունքների համար պայքարը նրա համար դարձել է ավելի կարևոր, քան իր կյանքը, դարձել է մի բան, որի համար նա պատրաստ է մեռնել։
– Ձեզ, իհարկե, դժվար է խոսել այս մասին, հաշտվել այս ամենի հետ։ Ադրբեջանն ասում է, որ նա մեղադրվում է ֆինանսական ահաբեկչության, զինված խմբավորումներ ձևավորելու մեջ, մյուս կողմից հենց ինքն է պահանջում արագ ու թափանցիկ դատավարություն։ Մենք կապվել ենք Ադրբեջանի դեսպանատան հետ, բայց արձագանք չենք ստացել։ Ի՞նչ փուլում է դատավարությունը, ի՞նչ փուլ է հիմա, ի՞նչ փուլում է նա հացադուլ սկսել։
- Քրիստիան, սա հենց այն հարցերից է, որը մեզ շատ է մտահոգում։ Այս ամբողջ գործընթացը զուրկ է թափանցիկությունից։ Նրան առաջադրված մեղադրանքները որևէ փաստի վրա հիմնված չեն, այդ լուրջ մեղադրանքների որևէ ապացույց գոյություն չունի։ Դրա փոխարեն, բոլորը գիտեն, որ նա ամբողջ կյանքում զբաղվել է բարեգործությամբ, իր գործընկերների հետ մեկուկես միլիարդ դոլար է ներդրել Հայաստանի զարգացման և ամբողջ աշխարհում մարդասիրական նախաձեռնություններում, և Արցախում նա ներդրումներ է արել ոչ միայն եկեղեցիների ու քրիստոնեական մշակութային կոթողների, այլև շիական մզկիթի վերականգնման մեջ, ինչը ցույց է տալիս նրա կյանքի փիլիսոփայությունը։
Նա համոզված է, որ խաղաղության հասնելու միակ ճանապարհը միմյանց մշակույթը, միմյանց պատմությունը հարգելն է։ Ինչ վերաբերում է նրա հետապնդման գործընթացին, ցավոք մենք տեղեկություն չունենք, թե այն որ փուլում է։ Ակնկալվում էր, որ դատը կլիներ հունվարին, բայց այն նորից հետաձգվել է, հիմա սպասվում է, որ այն կսկսվի մայիսին, սակայն հասկանում ենք, որ որևէ երաշխիք չկա, որ այդպես էլ լինելու է, քանի որ այն նորից կարող է միակողմանիորեն հետաձգվել։ Մեր ընտանիքի պահանջն այն է, որ բոլոր հայ բանտարկյալներին ազատ արձակեն, սակայն եթե ինչ-որ դատ էլ լինի, ապա դա պետք է լինի հնարավորինս շուտ, որովհետև մենք համոզված ենք, որ նա բացարձակապես կապ չունի իրեն առաջադրված մեղադրանքների հետ, և այդ դատին պետք է հետևեն միջազգային դիտորդներ։
- Կարո՞ղ եմ մի հարց տալ՝ հաշվի առնելով Ձեր հոր բարդ անցյալը։ Եկեք այս ամենը դիտարկենք ընդհանուր կոնտեքստի մեջ։ Ադրբեջանի մեջքին Թուրքիան է, Հայաստանի մեջքին՝ Ռուսաստանը, Ադրբեջանը հսկողություն սահմանեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ առանց Ռուսաստանի որևէ առարկության։ Ձեր հայրը կապեր ունեցե՞լ է Ռուսաստանի ղեկավարության հետ, չնայած 2022-ին Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելուն։ Այս ամենը բարդ կապերի հանգույց է։ Հարցս հետևյալն է․ այս հանգամանքները, կամ դրանցից որևէ մեկը կարո՞ղ է կապ ունենալ Ձեր հոր հետապնդման հետ, գուցե ինչ-որ մարդիկ Ձեր հոր հետ քաղաքական այլ խնդիրնե՞ր ունեն․
- Գիտեք, մինչև 2020-ի պատերազմը հայրս մշտապես հեռու էր մնում քաղաքականությունից, նա նախ գործարար էր, հետո՝ բարերար, ով, ինչպես նշեցի, իր գործընկերների հետ հիմնել էր միջազգային մրցանակներ, ինչպիսին «Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունն է, UWC ցանցի միջազգային դպրոց Հայաստանում, և քաղաքական զարգացումներին մասնակցելու հետաքրքրություն երբևէ չուներ։ Սակայն հորս համար կարմիր գիծ էր 120 հազար հայերի տառապանքը: 2020-ի պատերազմից հետո ամբողջ աշխարհն այդ մարդկանց փաստացի մենակ էր թողել։ Եվ հայրս տեսնելով այդ սարսափելի իրավիճակը՝ որոշեց վտանգել ամեն ինչ, այդ թվում՝ իր ու իր ընտանիքի անվտանգությունը և մեկնել Արցախ։ 2022-ի օգոստոսին, երբ հանդիպեցինք, հասկացա, որ դա ամբողջությամբ զգացմունքային, ամբողջությամբ արժեքային շարժառիթներով պայմանավորված որոշում էր։
- Մի դիտարկում հեռուստադիտողների համար, ես ասում եմ Լեռնային Ղարաբաղ, Դուք օգտագործում եք տեղական անվանումը։ Սա մարդկանց հասկանալի լինելու համար եմ նշում։ Ուզում եմ հարցնել ԱՄՆ-ի մասին։ Անցած ամիս Վաշինգտոն Պոստում Դեյվիդ Իգնեշիուսը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն կենտրոնանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի վրա և նշում է, որ Բայդենի վարչակազմը նախորդ վարչակազմերի պես հայտնվել է Հայկական հարցի նկատմամբ համակրանքի ու ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և Իրանի դեմ օգտակար գործընկեր Ադրբեջանի հետ կապերի արանքում․ չե՞ք կարծում, որ Ձեր անձնական ու ընտանեկան խնդիրը հայտնվել է այս, այսպես ասած, ռեալպոլիտիկի հորձանուտում։
- Ցավոք շատ բարդ աշխարհում ենք ապրում, և խոսքը միայն Հարավային Կովկասի մասին չէ․ կարծես ամեն շաբաթ մի նոր ճգնաժամի ենք բախվում։ Ես հասկանում եմ, որ առաջին պլան է գալիս աշխարհաքաղաքականությունը, սակայն նաև հույս ունեմ, որ չնայած այսօրվա բոլոր դժվարություններին, մենք չենք հրաժարվի արժեքներից, մարդու իրավունքները, հիմնարար սկզբունքները պաշտպանելու մեր ձգտումից։ Սա վերաբերում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին։ Համոզված եմ, որ ոչ միայն իմ հոր, այլև մյուս յոթ քաղբանտարկյալների և Բաքվում պահվող բազմաթիվ այլ գերիների հարցը ոչ թե քաղաքականության, այլ մարդկային պարկեշտության և արժանապատվության հարց է։
- Դավիթ, շնորհակալ եմ, ի դեպ, վաղը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցն է։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
![](https://img.youtube.com/vi/9Kl443O65io/maxresdefault.jpg)
Sevan Startup Summit-ն արդեն 6-րդ անգամ ներդրողներին, ստարտափերներին հավաքել է մեկ վայրում
![](https://img.youtube.com/vi/0W57Uyndx0A/maxresdefault.jpg)
Full Moon Fest-ի հյուրերը մասնակցեցին Ամերիաբանկի վիճակախաղին՝ շահելով 5 հատ 100 հազար դրամ նվեր քարտ
![](https://img.youtube.com/vi/b0KHcYQ-DwY/maxresdefault.jpg)
Արևմուտքին չի հուզում, թե ՀՀ-ն զիջումներով մինչև ուր կգնա, թղթի կտորի ստորագրմամբ ՌԴ-ին է դուրս մղում․ Կարեն Բեքարյան
![](https://img.youtube.com/vi/nNMayi8KjEM/maxresdefault.jpg)
Արարատի մարզի բնակիչները բոյկոտեցին ցեմենտի գործարան կառուցել ցանկացող «ՕՐԴ ՍՊԸ»-ի մամուլի ասուլիսը
![](https://img.youtube.com/vi/U-c_Ja2TL2o/maxresdefault.jpg)
Անահիտ աստվածուհու արձանը սեպտեմբերի 21-ից կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում. նախարար
![](https://img.youtube.com/vi/MdH4xm2SBNw/maxresdefault.jpg)
Կառավարությունը 102 միլիոն եվրոյով ավելացրեց Հայաստանի պետական պարտքը
![](https://img.youtube.com/vi/_bXxjw9G7lw/maxresdefault.jpg)
Չեմ բացառում, որ Փաշինյանը գնա արտահերթ ընտրությունների, եթե տեսնի, որ ճնշումը մեծ է, մարզային բեմադրությունները դրա համար են․ Արթուր Խաչատրյան
![](https://img.youtube.com/vi/ygVNZ7SHIK0/maxresdefault.jpg)
Կայացավ հայկական PR մրցանակաբաշխություն 2024-ը
![](https://img.youtube.com/vi/Wyg4qDuDcPU/maxresdefault.jpg)
Մեզ ստիպում են որպես ժողովուրդ գնալ կապիտուլյացիայի՝ որպես անուն-ազգանունով անհատներ․ Վահե Հովհաննիսյան
![](https://img.youtube.com/vi/y0PxTQpZuZg/maxresdefault.jpg)
Երևանը նոր սիմվոլ կունենա. Renshin-ի Skyline թաղամասը կյանքի որակի նոր ստանդարտ է թելադրում
![](https://img.youtube.com/vi/epSnVwwHkyY/maxresdefault.jpg)
«Վերադարձ արմատներին»․ կայացել է նոր՝ «Toyota Land Cruiser-250»-ի հարավկովկասյան շնորհանդեսը
![](https://img.youtube.com/vi/JjpYXlAMEfY/maxresdefault.jpg)
Եթե հարևանի պահանջով Սահմանադրություն փոխենք, կդառնանք Թուրքիայի կամ Ադրբեջանի գաղութ․ Վարդան Այվազյան
![](https://img.youtube.com/vi/5fLKsN5d_hw/maxresdefault.jpg)
«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Դեղաբուժության ժամանակակից մոտեցումները, նորարարություն և լավագույն փորձ» խորագրով գիտաժողովը
![](https://img.youtube.com/vi/E2qw4PaS77U/maxresdefault.jpg)
Եթե ՀՀ-ի նկատմամբ հետաքրքրություն չառաջացնենք, տանուլ տված դաշտում ենք լինելու. Լարիսա Ալավերդյան
![](https://img.youtube.com/vi/T0fAKh96eFA/maxresdefault.jpg)
Ձեր ցանկությունները ձեր երկրում իրականացրեք, մեզ հետ գործ չունեք. Սրբազանը՝ միջազգային կառույցներին
![](https://img.youtube.com/vi/uPuCOKeyp4g/maxresdefault.jpg)
ԵՄ-ում Հայաստանի անդամակցությանը չեն սպասում, ՀՀ-ն էլ դեռ պատրաստ չէ դրան. Ավետ Ադոնց
![](https://img.youtube.com/vi/uFNjpNI2FpI/maxresdefault.jpg)
Հայաստանը ռեկորդ է գրանցել, թե ինչպես կարելի է աշխարհում շատ արագ մնալ մենակ. Արման Աբովյան
![](https://img.youtube.com/vi/TI52zTfTwrs/maxresdefault.jpg)
Հայ-ադրբեջանական կառավարելի կոնֆլիկտը մեր սխալների պատճառով դառնում է ռեգիոնալ. Վահե Հովհաննիսյան
![](https://img.youtube.com/vi/AqN9uBo7UBw/maxresdefault.jpg)
Ինչպե՞ս է եղել՝ քարտեզի սխալներն ի վնաս մեզ են, մի սխալ չի եղե՞լ ի շահ մեզ. Արթուր Խաչատրյանը՝ Կադաստրի կոմիտեի նախագահին
![](https://img.youtube.com/vi/noFwuxTtyTI/maxresdefault.jpg)
ՀՀ տարածքից ոչ մի կտոր որևիցե հարևան երկրի չի տրվել․ Ալեն Սիմոնյան
![](https://img.youtube.com/vi/ZSgpoID96zc/maxresdefault.jpg)
«Հայաստանի պատմությունը» պետության գոյության զարգացման պատմությունն է, իսկ «Հայոց պատմությունը»՝ չգոյության. Նիկոլ Փաշինյան
![](/cache_video/video_images/78/232961_1/screenshot_2.thumb-550x310.png)
Այգի ենք կառուցում, վեց ամիս հետո այն մոլախոտով է պատվում, ճանապարհ ենք գծանշում, առաջին անձրևից հետո պարզվում է՝ այդտեղ ճանապարհ չկա. Փաշինյան
![](https://img.youtube.com/vi/hX8CeEaeE8k/maxresdefault.jpg)
Փաշինյանն արտահերթ կամ հերթական ընտրությունում կպարտվի, եթե վերակազմավորված ընդդիմություն ունենանք․ Սուրեն Սուրենյանց
![](https://img.youtube.com/vi/f1_DuOuchbk/maxresdefault.jpg)
Վրաստանից դեպի Ռուսաստան թունելները լուսավոր են, Դիլիջանի թունելը մութ է, ինչո՞ւ. ՔՊ-ական պատգամավորը՝ ՏԿԵ փոխնախարարին
![](https://img.youtube.com/vi/1DfNB1PdYz0/maxresdefault.jpg)
Քանի անգամ իշխանությունը փողոցում գցած էր, ընդդիմությունը չվերցրեց, չեն ուզում ՀՀ փլատակների տակ մնալ․ Հուսիկ Արա
![](https://img.youtube.com/vi/0s08hK2L43E/maxresdefault.jpg)
Տասնամյակներով ինքնակամ շինություններ են կառուցվել, oրինականացվողների ծավալը մեծ է լինելու. Ավինյան
![](https://img.youtube.com/vi/fzyEc-ACVNU/maxresdefault.jpg)
Ուղևորները ավտոբուսների վարորդների պահվածքից հաճախ են բողոքում, ի՞նչ է պետք անել. Ավինյան
![](https://img.youtube.com/vi/mwCztLvh0yw/maxresdefault.jpg)
Եթե Վերին Լարսը փակվի, իշխանափոխություն կլինի, ՀՀ տարածքի կեսը կորցնենք, իշխանափոխություն չի լինի․ Երվանդ Թարվերդյան
![](https://img.youtube.com/vi/Mfoo-syPY1k/maxresdefault.jpg)
Անվտանգ, ճկուն և հուսալի. Jetour մեքենաներն արդեն Հայաստանում են, էքսկլյուզիվ ցուցասրահն արդեն բացել է իր դռները
![](https://img.youtube.com/vi/xEEz3g665-E/maxresdefault.jpg)
2-րդ ցեմենտի գործարանն ամբողջ Արարատյան մարզը փոշու մեջ կթաղի. բնապահպաներն ահազանգում են
![](https://img.youtube.com/vi/KMkkj6MwjQ4/maxresdefault.jpg)
Ստանդարտով ենք փոխհատուցում․ աղետի գոտում մի տան գույքը շատ է եղել, մյուսինը՝ քիչ․ Փաշինյան
![](https://img.youtube.com/vi/0zBvkmwMql0/maxresdefault.jpg)
Ջրհեղեղից առավել տուժած բնակավայրերում բնակարանի մեկ քմ-ի դիմաց կտրամադրվի փոխհատուցում 60 հազար, իսկ մյուսներում՝ 40 հազար դրամի չափով․ Վահե Ղազարյան
![](https://img.youtube.com/vi/DRCMGyBC14g/maxresdefault.jpg)
Բաքվի պահանջը հասնելու է Երևանի թաղամասերի անունները փոխելուն, Սահմանադրությունը սկիզբն է․ Ռուբեն Մելքոնյան
![](https://img.youtube.com/vi/8ZKhn04JXUc/maxresdefault.jpg)
Ջալիլիի ընտրվելը մեզ ավելի ձեռնտու է, թեև ՀՀ-ի վերաբերյալ Իրանի կարմիր գիծը չի փոխվելու, անկախ ընտրության արդյունքից․ Գոհար Իսկանդարյան
![](https://img.youtube.com/vi/2_AveYysZdQ/maxresdefault.jpg)
Խոսքի և մամուլի ազատությունը հանրության կողմից պետք է ընկալվի ոչ թե «ցնցոտիավոր ջադու», այլ որպես «վայելչատես այցելու». Նիկոլ Փաշինյան
![](https://img.youtube.com/vi/MjpZxvyQFmY/maxresdefault.jpg)
Հուշարձան շենքերի նկատմամբ նախագծային շեղումներն ուղղակի հանցագործություն են. Տիգրան Ավինյան
![](https://img.youtube.com/vi/36uwHsspYzc/maxresdefault.jpg)
Մետրոյի «Աջափնյակ» կայարանը կառուցվելու է, եկեք հավելյալ վատատեսական սցենարներ չքննարկենք. Տիգրան Ավինյան (տեսանյութ)
![](https://img.youtube.com/vi/L3VIQdeuP0A/maxresdefault.jpg)
Եթե փողոցում 1 շաբաթ «մայիսի 9-ը» ունենանք, կկարողանանք իմփիչմենթ սկսել ԱԺ-ում․ Քրիստինե Վարդանյան
![](https://img.youtube.com/vi/63fv88UxDKM/maxresdefault.jpg)
Ավելի նպատակահարմար կլինի հանրաքվե անել Անդրոմեդայի համաստեղությանը միանալու համար. Արմեն Աշոտյան
![](https://img.youtube.com/vi/U0R5BrNqgsc/maxresdefault.jpg)
Մեր այն տարածքները, որոնք հիմա Ադրբեջանի տիրապետության տակ են, դիվանագիտական ճանապարհով հետ կբերվեն․ Փաշինյանի խորհրդական
-
17:12 • 25.07.24 Sevan Startup Summit-ն արդեն 6-րդ անգամ ներդրողներին, ստարտափերներին հավաքել է մեկ վայրում
-
20:35 • 22.07.24 Full Moon Fest-ի հյուրերը մասնակցեցին Ամերիաբանկի վիճակախաղին՝ շահելով 5 հատ 100 հազար դրամ նվեր քարտ
-
20:49 • 19.07.24 Արևմուտքին չի հուզում, թե ՀՀ-ն զիջումներով մինչև ուր կգնա, թղթի կտորի ստորագրմամբ ՌԴ-ին է դուրս մղում․ Կարեն Բեքարյան
-
14:02 • 19.07.24 Արարատի մարզի բնակիչները բոյկոտեցին ցեմենտի գործարան կառուցել ցանկացող «ՕՐԴ ՍՊԸ»-ի մամուլի ասուլիսը
-
12:17 • 18.07.24 Անահիտ աստվածուհու արձանը սեպտեմբերի 21-ից կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում. նախարար
-
12:16 • 18.07.24 Կառավարությունը 102 միլիոն եվրոյով ավելացրեց Հայաստանի պետական պարտքը
-
20:35 • 17.07.24 Չեմ բացառում, որ Փաշինյանը գնա արտահերթ ընտրությունների, եթե տեսնի, որ ճնշումը մեծ է, մարզային բեմադրությունները դրա համար են․ Արթուր Խաչատրյան
-
16:08 • 17.07.24 Կայացավ հայկական PR մրցանակաբաշխություն 2024-ը
-
20:41 • 15.07.24 Մեզ ստիպում են որպես ժողովուրդ գնալ կապիտուլյացիայի՝ որպես անուն-ազգանունով անհատներ․ Վահե Հովհաննիսյան
-
16:54 • 15.07.24 Երևանը նոր սիմվոլ կունենա. Renshin-ի Skyline թաղամասը կյանքի որակի նոր ստանդարտ է թելադրում
-
11:02 • 15.07.24 «Վերադարձ արմատներին»․ կայացել է նոր՝ «Toyota Land Cruiser-250»-ի հարավկովկասյան շնորհանդեսը
-
20:49 • 12.07.24 Եթե հարևանի պահանջով Սահմանադրություն փոխենք, կդառնանք Թուրքիայի կամ Ադրբեջանի գաղութ․ Վարդան Այվազյան
-
15:16 • 12.07.24 «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Դեղաբուժության ժամանակակից մոտեցումները, նորարարություն և լավագույն փորձ» խորագրով գիտաժողովը
-
16:59 • 11.07.24 Եթե ՀՀ-ի նկատմամբ հետաքրքրություն չառաջացնենք, տանուլ տված դաշտում ենք լինելու. Լարիսա Ալավերդյան
-
16:55 • 11.07.24 Ձեր ցանկությունները ձեր երկրում իրականացրեք, մեզ հետ գործ չունեք. Սրբազանը՝ միջազգային կառույցներին
-
16:52 • 11.07.24 ԵՄ-ում Հայաստանի անդամակցությանը չեն սպասում, ՀՀ-ն էլ դեռ պատրաստ չէ դրան. Ավետ Ադոնց
-
16:51 • 11.07.24 Հայաստանը ռեկորդ է գրանցել, թե ինչպես կարելի է աշխարհում շատ արագ մնալ մենակ. Արման Աբովյան
-
16:22 • 11.07.24 Հայ-ադրբեջանական կառավարելի կոնֆլիկտը մեր սխալների պատճառով դառնում է ռեգիոնալ. Վահե Հովհաննիսյան
-
14:42 • 11.07.24 Ինչպե՞ս է եղել՝ քարտեզի սխալներն ի վնաս մեզ են, մի սխալ չի եղե՞լ ի շահ մեզ. Արթուր Խաչատրյանը՝ Կադաստրի կոմիտեի նախագահին
-
14:06 • 11.07.24 ՀՀ տարածքից ոչ մի կտոր որևիցե հարևան երկրի չի տրվել․ Ալեն Սիմոնյան
-
13:15 • 11.07.24 «Հայաստանի պատմությունը» պետության գոյության զարգացման պատմությունն է, իսկ «Հայոց պատմությունը»՝ չգոյության. Նիկոլ Փաշինյան
-
12:29 • 11.07.24 Այգի ենք կառուցում, վեց ամիս հետո այն մոլախոտով է պատվում, ճանապարհ ենք գծանշում, առաջին անձրևից հետո պարզվում է՝ այդտեղ ճանապարհ չկա. Փաշինյան
-
20:58 • 10.07.24 Փաշինյանն արտահերթ կամ հերթական ընտրությունում կպարտվի, եթե վերակազմավորված ընդդիմություն ունենանք․ Սուրեն Սուրենյանց
-
11:46 • 10.07.24 Վրաստանից դեպի Ռուսաստան թունելները լուսավոր են, Դիլիջանի թունելը մութ է, ինչո՞ւ. ՔՊ-ական պատգամավորը՝ ՏԿԵ փոխնախարարին
-
20:38 • 08.07.24 Քանի անգամ իշխանությունը փողոցում գցած էր, ընդդիմությունը չվերցրեց, չեն ուզում ՀՀ փլատակների տակ մնալ․ Հուսիկ Արա
-
15:39 • 08.07.24 Տասնամյակներով ինքնակամ շինություններ են կառուցվել, oրինականացվողների ծավալը մեծ է լինելու. Ավինյան
-
15:38 • 08.07.24 Ուղևորները ավտոբուսների վարորդների պահվածքից հաճախ են բողոքում, ի՞նչ է պետք անել. Ավինյան
-
20:52 • 05.07.24 Եթե Վերին Լարսը փակվի, իշխանափոխություն կլինի, ՀՀ տարածքի կեսը կորցնենք, իշխանափոխություն չի լինի․ Երվանդ Թարվերդյան
-
18:52 • 04.07.24 Անվտանգ, ճկուն և հուսալի. Jetour մեքենաներն արդեն Հայաստանում են, էքսկլյուզիվ ցուցասրահն արդեն բացել է իր դռները
-
18:14 • 04.07.24 2-րդ ցեմենտի գործարանն ամբողջ Արարատյան մարզը փոշու մեջ կթաղի. բնապահպաներն ահազանգում են
-
13:07 • 04.07.24 Ստանդարտով ենք փոխհատուցում․ աղետի գոտում մի տան գույքը շատ է եղել, մյուսինը՝ քիչ․ Փաշինյան
-
13:07 • 04.07.24 Ջրհեղեղից առավել տուժած բնակավայրերում բնակարանի մեկ քմ-ի դիմաց կտրամադրվի փոխհատուցում 60 հազար, իսկ մյուսներում՝ 40 հազար դրամի չափով․ Վահե Ղազարյան
-
20:45 • 03.07.24 Բաքվի պահանջը հասնելու է Երևանի թաղամասերի անունները փոխելուն, Սահմանադրությունը սկիզբն է․ Ռուբեն Մելքոնյան
-
20:49 • 01.07.24 Ջալիլիի ընտրվելը մեզ ավելի ձեռնտու է, թեև ՀՀ-ի վերաբերյալ Իրանի կարմիր գիծը չի փոխվելու, անկախ ընտրության արդյունքից․ Գոհար Իսկանդարյան
-
15:47 • 01.07.24 Խոսքի և մամուլի ազատությունը հանրության կողմից պետք է ընկալվի ոչ թե «ցնցոտիավոր ջադու», այլ որպես «վայելչատես այցելու». Նիկոլ Փաշինյան
-
12:07 • 01.07.24 Հուշարձան շենքերի նկատմամբ նախագծային շեղումներն ուղղակի հանցագործություն են. Տիգրան Ավինյան
-
12:07 • 01.07.24 Մետրոյի «Աջափնյակ» կայարանը կառուցվելու է, եկեք հավելյալ վատատեսական սցենարներ չքննարկենք. Տիգրան Ավինյան (տեսանյութ)
-
21:48 • 28.06.24 Եթե փողոցում 1 շաբաթ «մայիսի 9-ը» ունենանք, կկարողանանք իմփիչմենթ սկսել ԱԺ-ում․ Քրիստինե Վարդանյան
-
16:37 • 28.06.24 Ավելի նպատակահարմար կլինի հանրաքվե անել Անդրոմեդայի համաստեղությանը միանալու համար. Արմեն Աշոտյան
-
14:33 • 27.06.24 Մեր այն տարածքները, որոնք հիմա Ադրբեջանի տիրապետության տակ են, դիվանագիտական ճանապարհով հետ կբերվեն․ Փաշինյանի խորհրդական
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 09:40 • 26/07 Թրամփն ասել է՝ որ դեպքում ԱՄՆ-ն կարող է «աշխարհի երեսից ջնջել» Իրանը «Եթե նրանք կարողանան սպանել ինձ, իսկ այս տարբերակը հնարավոր է, ես հույս ունեմ, որ Ամերիկան կջնջի Իրանն աշխարհի երեսից, քանի որ հակառակ դեպքում ամերիկացի առաջնորդներին կվերաբերվեն որպես թուլամորթ վախկոտների», - ասվում է նրա գրառման մեջ:
-
Քաղաքականություն 21:01 • 26/07 ԱԳՆ-ն տեղյակ չի եղել Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանին հանձնման հուշագրի բովանդակության և ստորագրման մասին. Արա Այվազյան Տեսեք, եղել է Անվտանգության խորհրդի նիստ, այդ Անվտանգության խորհրդի նիստը տեղի ունեցավ Արցախում դրան նախորդող նոր ճգնաժամային իրավիճակին, և այդ նիստերից երեք նիստ է եղել,
-
Իրավունք 18:17 • 26/07 Ռոբերտ Քոչարյանը, ըստ ամենայնի, կրկին կկանգնի դատարանի առջև, բայց եթե նույնիսկ նա մեղավnր ճանաչվի, նա չի ազատազրկվի․ փաստաբան 4-ամսյա քննությունից հետո բարձր դատարանը որոշեց, որ օրենքը, մի կողմից, Սահմանադրությանը չի հակասում, բայց, մյուս կողմից, նաև հնարավորություն տալիս է վերաորակել մեղադրանքը։
-
Քաղաքականություն 09:31 • 26/07 ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ ՀՀ ԱԳՆ-ից պարզաբանել են, որ Երևանն Անկարայից նույն հանձնառությունն ու պատրաստակամությունն է ակնկալում, այդ թվում` նաև երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար հայ-թուրքական ցամաքային սահմանի բացման հարցում:
-
Իրադարձային 08:39 • 26/07 Շիրակի մարզում բախվել են «BMW X3»-ն ու «Honda Fit»-ը. երիտասարդ ամուսինները և նրանց 7-ամյա որդին մահացել են Վթարի հետևանքով Ն․ Մկրտչյանը, վերջինիս ուղևոր 31-ամյա Նազենի Շմոյանը տեղում մահացել են, իսկ 1 հոգի՝ Լոռու մարզի բնակիչ 7-ամյա Դավիթ Մ․-ն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գյումրու «Մոր և մանկան ավստիրական» հիվանդանոց, որտեղ էլ, գիտակցության չգալով, մահացել է։
-
Քաղաքականություն 13:31 • 26/07 Ֆանտաստիկ նախագահ կլինի. Օբամաներն աջակցություն են հայտնել Հարիսին «Մենք նրան ասացինք, որ կարծում ենք՝ նա կդառնա Միացյալ Նահանգների ֆանտաստիկ նախագահ, և որ նա ունի մեր լիակատար աջակցությունը: Մեր երկրի համար այս կրիտիկական պահին մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նա հաղթի նոյեմբերին։ Հուսով ենք, որ դուք կմիանաք մեզ», - գրել է ԱՄՆ նախկին նախագահը:
-
Մամուլի տեսություն 07:42 • 26/07 ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը 25 օրում 515,430 արձանագրություն է կազմել․ «Ժողովուրդ» Այսպիսով՝ կազմված արձանագրություններից առյուծի բաժինը՝ 89,921-ը, առանց ամրագոտին ամրակցված վարելու հիմքով է կազմվել, 44,320 արձանագրություն արագությունը գերազանցելու հիմքով է կազմվել, 10,408-ը՝ ոչ սթափ վարելու, 14,869-ը՝ վարելիս հեռախոսով խոսելու հիմքով:
-
Տնտեսություն 14:27 • 26/07 Ֆրանսիայում Օլիմպիական խաղերի բացման օրը երկաթուղային կոլապս է. «տրանսպորտային սաբnտաժից» տnւժել են հարյուր հազարավոր ուղևnրներ Ֆրանսիան «հարձակման տակ է» այն բանից հետո, երբ երկրի արագընթաց երկաթուղային ցանցի աշխատանքը «կաթվածահար» է եղել դիվերսիոն հարձակումների պատճառով, գրում է telegraphcoukը՝ մանրամասնելով, որ չարագ
-
Իրավունք 16:03 • 26/07 ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը ՌԴ ՆԳՆ-ի և ՌԴ Քննչական կոմիտեի հետ կոռուպցիոն քրեական գործի շրջանակում կալանավորել և ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայություն է տեղափոխել պաշտպանության նախկին փոխնախարար, բանակի գեներալ, ՌԴ հերոս Դմիտրի Բուլգակովին:
-
Իրավունք 20:01 • 26/07 Դատախազությունը Քաջարան համայնքի նախկին ղեկավար Մանվել Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք և 1 միլիարդ 13 միլիոն դրամ 6 անշարժ գույք և 1 միլիարդ 13 միլիոն դրամ․ դատախազության պահանջն է Քաջարան համայնքի նախկին ղեկավար Մանվել Փարամազյանից, նրա հորից, կնոջից և քենուց։
-
Քաղաքականություն 09:40 • 26/07 Թրամփն ասել է՝ որ դեպքում ԱՄՆ-ն կարող է «աշխարհի երեսից ջնջել» Իրանը «Եթե նրանք կարողանան սպանել ինձ, իսկ այս տարբերակը հնարավոր է, ես հույս ունեմ, որ Ամերիկան կջնջի Իրանն աշխարհի երեսից, քանի որ հակառակ դեպքում ամերիկացի առաջնորդներին կվերաբերվեն որպես թուլամորթ վախկոտների», - ասվում է նրա գրառման մեջ:
-
Քաղաքականություն 21:01 • 26/07 ԱԳՆ-ն տեղյակ չի եղել Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանին հանձնման հուշագրի բովանդակության և ստորագրման մասին. Արա Այվազյան Տեսեք, եղել է Անվտանգության խորհրդի նիստ, այդ Անվտանգության խորհրդի նիստը տեղի ունեցավ Արցախում դրան նախորդող նոր ճգնաժամային իրավիճակին, և այդ նիստերից երեք նիստ է եղել,
-
Իրավունք 18:17 • 26/07 Ռոբերտ Քոչարյանը, ըստ ամենայնի, կրկին կկանգնի դատարանի առջև, բայց եթե նույնիսկ նա մեղավnր ճանաչվի, նա չի ազատազրկվի․ փաստաբան 4-ամսյա քննությունից հետո բարձր դատարանը որոշեց, որ օրենքը, մի կողմից, Սահմանադրությանը չի հակասում, բայց, մյուս կողմից, նաև հնարավորություն տալիս է վերաորակել մեղադրանքը։
-
Քաղաքականություն 09:31 • 26/07 ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ ՀՀ ԱԳՆ-ից պարզաբանել են, որ Երևանն Անկարայից նույն հանձնառությունն ու պատրաստակամությունն է ակնկալում, այդ թվում` նաև երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար հայ-թուրքական ցամաքային սահմանի բացման հարցում:
-
Իրադարձային 08:39 • 26/07 Շիրակի մարզում բախվել են «BMW X3»-ն ու «Honda Fit»-ը. երիտասարդ ամուսինները և նրանց 7-ամյա որդին մահացել են Վթարի հետևանքով Ն․ Մկրտչյանը, վերջինիս ուղևոր 31-ամյա Նազենի Շմոյանը տեղում մահացել են, իսկ 1 հոգի՝ Լոռու մարզի բնակիչ 7-ամյա Դավիթ Մ․-ն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գյումրու «Մոր և մանկան ավստիրական» հիվանդանոց, որտեղ էլ, գիտակցության չգալով, մահացել է։
-
Քաղաքականություն 13:31 • 26/07 Ֆանտաստիկ նախագահ կլինի. Օբամաներն աջակցություն են հայտնել Հարիսին «Մենք նրան ասացինք, որ կարծում ենք՝ նա կդառնա Միացյալ Նահանգների ֆանտաստիկ նախագահ, և որ նա ունի մեր լիակատար աջակցությունը: Մեր երկրի համար այս կրիտիկական պահին մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նա հաղթի նոյեմբերին։ Հուսով ենք, որ դուք կմիանաք մեզ», - գրել է ԱՄՆ նախկին նախագահը:
-
Մամուլի տեսություն 07:42 • 26/07 ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը 25 օրում 515,430 արձանագրություն է կազմել․ «Ժողովուրդ» Այսպիսով՝ կազմված արձանագրություններից առյուծի բաժինը՝ 89,921-ը, առանց ամրագոտին ամրակցված վարելու հիմքով է կազմվել, 44,320 արձանագրություն արագությունը գերազանցելու հիմքով է կազմվել, 10,408-ը՝ ոչ սթափ վարելու, 14,869-ը՝ վարելիս հեռախոսով խոսելու հիմքով:
-
Տնտեսություն 14:27 • 26/07 Ֆրանսիայում Օլիմպիական խաղերի բացման օրը երկաթուղային կոլապս է. «տրանսպորտային սաբnտաժից» տnւժել են հարյուր հազարավոր ուղևnրներ Ֆրանսիան «հարձակման տակ է» այն բանից հետո, երբ երկրի արագընթաց երկաթուղային ցանցի աշխատանքը «կաթվածահար» է եղել դիվերսիոն հարձակումների պատճառով, գրում է telegraphcoukը՝ մանրամասնելով, որ չարագ
-
Իրավունք 16:03 • 26/07 ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը ՌԴ ՆԳՆ-ի և ՌԴ Քննչական կոմիտեի հետ կոռուպցիոն քրեական գործի շրջանակում կալանավորել և ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայություն է տեղափոխել պաշտպանության նախկին փոխնախարար, բանակի գեներալ, ՌԴ հերոս Դմիտրի Բուլգակովին:
-
Իրավունք 20:01 • 26/07 Դատախազությունը Քաջարան համայնքի նախկին ղեկավար Մանվել Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք և 1 միլիարդ 13 միլիոն դրամ 6 անշարժ գույք և 1 միլիարդ 13 միլիոն դրամ․ դատախազության պահանջն է Քաջարան համայնքի նախկին ղեկավար Մանվել Փարամազյանից, նրա հորից, կնոջից և քենուց։
-
Իրադարձային 13:51 • 21/07 Արաբկիրի ոստիկանները 2 անչափահաս աղջկա մոտ հայտնաբերել են ատրճանակներ Անչափահասների բաժանմունքի պետի գլխավորությամբ հայտնաբերվում են անչափահաս աղջիկները: Երկուսի մոտ էլ եղել են ատրճանակներ։ Վերջիններս արդարացել մ են, թե գիշերով փողոցում ման են գալիս և իրենց ապահովության համար են զենք կրում։
-
Իրադարձային 10:40 • 21/07 Վաղվանից կորած ամառը վերադառնում է Հայաստան. Գագիկ Սուրենյան Օդի ջերմաստիճանն հուլիսի 21-23-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:Երևանում՝ հուլիսի 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-25-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
-
Տնտեսություն 10:53 • 24/07 Wildberries-ի համահիմնադիրը դիմել է Կադիրովին՝ պնդելով, որ Միրզոյան եղբայրները փորձում են տիրանալ իր և կնոջ բիզնեսին Հետխորհրդային տարածքի խոշորագույն առցանց առևտրային հարթակներից մեկը՝ Wildberries-ը. հայտնվել է սկանդալի կենտրոնում: Ինչպես հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, փորձ է արվում ակնհայտ և լկտի «ռեյդի» միջոցով տիրանալ Wildberries ընկերությանը:
-
Իրադարձային 15:03 • 23/07 Երկար տարիներ պահանջարկ ունեցող մասնագիտությունները զիջում են իրենց տեղերը, բուհերում 6 հազարից ավելի տեղ թափուր է մնացել․ ինչ են նախընտրել դիմորդները Այս տարի դիմորդները հնարավորություն են ունեցել քննություն հանձնել մի քանի անգամ։ Ընտրել են այն քննության գնահատականը, որի արդյունքը բարձր է եղել։
-
Տնտեսություն 14:25 • 22/07 Այս իշխանության տնտեսական քաղաքականությունը զրո է, ոչնչով չի տարբերվում Ռոբերտ Քոչարյանի վարած տնտեսական քաղաքականությունից. Արամ Սարգսյան Այս իշխանության տնտեսական քաղաքականությունը ոչնչով չի տարբերվում Ռոբերտ Քոչարյանի վարած տնտեսական քաղաքականությունից: Այն սպասարկման ոլորտի տնտեսական քաղաքականություն է՝ հյուրանոցներ ու սրճարաններ են կառուցում:
-
Իրադարձային 14:20 • 23/07 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ տեղումները կշարունակվեն Մարզերում հուլիսի 23-ի և 24-ի ցերեկը, 25-ին և 26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-ին և 28-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։
-
Իրադարձային 13:07 • 21/07 ՄիԳ-29 և ՄիԳ-31 ինքնաթիռները կանխել են ԱՄՆ B-52N ռմբակոծիչների կողմից ՌԴ պետական սահմանի խախտումը. ՌԴ ՊՆ ՌԴ հակաօդային պաշտպանության ծառայության կազմում ներառված կործանիչները կանխել են ամերիկյան ռմբակոծիչների կողմից ՌԴ պետական սահմանի խախտումը ամերիկյան ռմբակոծիչները նկատվել են Բարենցի ծովի օդային
-
Իրադարձային 17:30 • 21/07 Երևան-Սևան ճանապարհին «Hyundai Elantra»-ն, կուտակված անձրևաջրերի պատճառով, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել Վիրավորներն են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 33-ամյա Վարդուհի Մ.-ն, 39-ամյա Լևոն Խ.-ն և 7-ամյա Էրիկ Բ.-ն։ Նրանք ընտանիքի անդամներ են։
Քաղաքականություն
-
19:23 • 26.07.24 Միրզոյանը կմեկնի Կիպրոս, հանդիպում կունենա Կիպրոսի ԱԳ նախարարի հետ
Իրավունք
-
18:41 • 26.07.24 Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին․ ՆԳՆ
Սպորտ
-
20:03 • 26.07.24 Փարիզում Օլիմպիական խաղերի բյուջեն կազմել է 11 միլիարդ եվրո
Մշակույթ
-
11:09 • 21.07.24 Երևանում ելույթ կունենա Պլասիդո Դոմինգոն
Գիտություն/տեխնիկա
-
16:16 • 25.07.24 Apple-ը ծալվող iPhone է մշակում. լրատվամիջոցներ
-
13:24 • 25.07.24 Xiaomi-ն ներկայացրել է ամբողջապես էլեկտրական հիպերքար (լուսանկարներ)
Ժամանց
-
14:21 • 23.07.24 Սնուփ Դոգը կլինի Օլիմպիական կրակի ջահակիրներից մեկը