Օտարերկրյա գործակալների մասին օրենքը միայն կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

19:18 • 01.05.24

Օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը կարագացնի Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին։

Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման շնորհիվ Վրաստանի եվրաինտեգրումը կարագանա, որովհետև եթե մենք խուսափենք նույնիսկ մտավոր հեղափոխական գործընթացներից, դա միայն կարագացնի եվրոպական ինտեգրացիան»,- ասել է Կոբախիձեն։