Թուրքիայում բերման ենթարկվածների թիվը հասել է 210-ի

18:26 • 01.05.24

Ստամբուլում 210 մարդ է ձերբակալվել Թաքսիմ հրապարակ ներխուժելու փորձերի պատճառով, որտեղ մայիսմեկյան ցույցի մասնակիցներին թույլ չեն տվել երթ անցկացնել:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ստամբուլում արհմիությունների մայիսմեկյան ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների:

Բախման պատճառ է դարձել Թաքսիմ կենտրոնական հրապարակի փակումը, որտեղ հավաքվածները չեն կարողացել մտնել՝ երթ անցկացնելու համար։

Ցուցարարներին ցրելու համար ոստիակնությունը կիրառել է արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ: