Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ

23:02 • 03.05.24

Կոլումբիայի իշխանությունները պաշտոնապես խզել են դիվանագիտական հարաբերություններն Իսրայելին հետ:

Այս մասին հաղորդագրություն է տեղադրվել Կոլումբիայի ԱԳՆ-ի X-ում:

«Կոլումբիայի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Բոգոտայում Իսրայելի դեսպանը ծանուցվել է դիվանագիտական հարաբերությունները խզելու իշխանությունների որոշման մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կոլումբիայի արտաքին գերատեսչությունը միաժամանակ նշում է, որ երկու երկրների հյուպատոսությունների աշխատանքը Թել Ավիվում և Բոգոտայում կշարունակվի։