Երևանում մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաները (լուսանկարներ, տեսանյութ)

11:15 • 11.05.24

Երևանում ու մարզերում այսօր մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաներ: Քաղաքացիները ժամը 11-ից փակել են Հաղթանակի կամուրջը, փակ է նաև Թբիլիսյան խճուղին, «Սասունցի Դավիթ» կայարանի դիմացի հատվածը:

Հիշեցնենք, որ երեկ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարել էր, որ  Հայաստանի 10 վայրերում՝ Երևանում և մարզերում խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացվելու:

Իսկ Կիրակի երեկոյան, ժամը 18:30-ին հավաքվելու են և կոնկրետ պայմանավորվեն, թե ինչ են իրականացնելու, որտեղ, ինչ չափով, ինչ ձև։

Տեսանյութն ու լուսանկարները՝ Tert.am-ի տելեգրամյան ալիքում:

Երևանում մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաները (լուսանկարներ, տեսանյութ)