Հայէկոնոմբանկը միջազգային կառույցների հետ իրագործել է մոտ 120 հաջողված ծրագիր՝ ներգրավելով մոտ 640 մլն $-ին համարժեք միջոցներ. Աստղիկ Մանրիկյան
Հայէկոնոմբանկը միջազգային համագործակցության խոշոր ցանց ունեցող բանկերից է, որն իր ավելի քան 30 տարվա գործունեության ընթացքում իրականացրել է մոտ 120 հաջողված ծրագիր՝ ներգրավելով մոտ 640 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսական միջոցներ՝ ուղղված Հայաստանում տնտեսության զարգացմանը:
Բանկի միջազգային հաջողված համագործակցության, ձեռքբերումների, առկա մարտահրավերների, առաջիկա անելիքների և կին գործարար/աշխատակից կարևորության մասին զրուցել ենք Հայէկոնոմբանկի Միջազգային և զարգացման գծով փոխտնօրեն Աստղիկ Մանրիկյանի հետ:
-Հայէկոնոմբանկի և միջազգային հեղինակավոր կառույցների հետ համագործակցությունը երկար տարիների փորձ ունի: Ինչպե՞ս սկսվեց այն, ի՞նչ ազդեցություն են ունեցել այդ հարաբերությունները Բանկի զարգացման վրա, և ի՞նչ մոտեցումներ է պահանջում միջազգային կառույցների հետ աշխատանքը:
Բանկը դեռևս 2000-ական թվականներից էր ընտրել միջազգային գործընկերների հետ ճանապարհ անցնելու ռազմավարական ուղին, իսկ 2004-ից այն ավելի գործուն ու արմատական ընթացք ստացավ, երբ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ձեռք բերեց Հայէկոնոմբանկի 25% մասնաբաժինը՝ պահպանելով մասնակցությունը Բանկի կապիտալում շուրջ 15 տարի:
Այս մեկնարկն էապես ազդեց Բանկի արտաքին ռազմավարական հետագծի զարգացման վրա՝ գործընկերային զգայուն հարաբերությունները կառավարելու մշակույթի ձևավորման, առաջադեմ փորձի գրավիչ փաթեթից օգտվելու ունակության և մեր տնտեսության մեջ այն ներդնելու կարևոր առաքելությունը իրագործելու առումով:
Ներկայումս Բանկը համագործակցում է տարածաշրջանում առկա գրեթե բոլոր առաջնակարգ ֆինանսական կառույցների հետ, հասցրել է ավարտին հասցնել մոտ 120 հաջողված ծրագիր՝ ուղղված մանր, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը:
Վստահելի գործընկեր կայանալու և ընկալվելու ճանապարհին մենք անդադար կրթվել և այժմ էլ շարունակում ենք սովորել մեր գործընկեր միջազգային կառույցներից թե՛ համատեղ աշխատանքի, թե՛ այդ աշխատանքի ընթացքում իրականացվող խորհրդատվությունների, թե՛ նրանց կողմից տրամադրված տեխնիկական աջակցության շրջանակներում: Միջազգային գործընկերների հետ աշխատանքն ամենօրյա շարունակական, հետևողական աշխատանք է, որը պահանջում է հաշվետվողականություն, թափանցիկություն, արագ արձագանքման անհրաժեշտություն, հաճախ նաև՝ բիզնես շահերի և մոտեցումների ստորադասում այդ կարևոր հարաբերություններին:
-Միջազգային կառույցներից ներգրավված միջոցները Բանկը ի՞նչ ուղղություններով է տեղաբաշխում և ի՞նչ նախագծերի եք նախապատվություն տալիս:
Բոլորս գիտենք, որ մանր, փոքր, միջին ձեռնարկությունները երկրի տնտեսության շարժիչ ուժն են, և Բանկն արդեն տևական ժամանակ նախապատվություն է տալիս տնտեսվարողների այս հատվածի ֆինանսավորմանը, ինչը միջազգային գործընկերները ևս էապես կարևորում են: Ինչ վերաբերում է նախագծերի տեսակին նախապատվություն տալուն, դրանք ի հայտ են գալիս` ժամանակի հրամայականով պայմանավորված. օրինակ, եթե 5-10 տարի առաջ վարկավորման համար նախապատվությունը տրվում էր կին ձեռներեցներին կամ առհասարակ անհավասարության նվազմանը միտված ծրագրերին, իսկ դրանից առաջ՝ առանց առանձնահատուկ տարբերակման ապրանքների ներմուծման, արտահանման ծրագրերին, ապա այժմ, կլիմայական մարտահրավերներով պայմանավորված, առաջնահերթություն է ստացել կանաչ ծրագրերի ֆինանսավորումը՝ ուղղված բնապահպանական հրատապ խնդիրների ոլորտին կամ նոր տեխնոլոգիական մոտեցումներին:
-Միջազգային հեղինակավոր կառույցների հետ համագործակցության ի՞նչ մարտահրավերներ և հնարավորություններ կան և ի՞նչ նոր համագործակցություններ են սպասվում առաջիկայում:
Իհարկե, մարտահրավերները ևս ձևափոխվում են` տվյալ ժամանակաշրջանի առանձնահատկություններով պայմանավորված. օրինակ, նախկինում թղթակից գործընկերների հետ աշխատելիս առաջնային էր փաստը, թե ինչ նվազագույն քանակի փոխանցում ենք ապահովում տվյալ թղթակցի միջոցով, որպեսզի համագործակցությունը գրավիչ համարվի կողմերին կամ, օրինակ, որքանով որակյալ կկարողանանք ապահովել փոխանցման համար նախատեսված դաշտերի լրացումը, որպեսզի այն ինքնաշխատ՝ առանց մարդկային միջամտության, հասնի վերջնական շահառուին: Ներկայիս հիմնական մարտահրավերներն առաջին պլան են տեղափոխել ՓԼԱՖ ոլորտի և միջազգային պատժամիջոցներին բավական խիստ պահանջներին համապատասխանեցման անհրաժեշտությունը, ինչը և իրականացվում է Հայէկոնոմբանկի կողմից հաճախ՝ բիզնես հետաքրքրությունների հաշվին:
Ռեսուրսների ներգրավման տեսանկյունից, եթե նախկինում բավականին բարդ էր յուրաքանչյուր նոր միջազգային կառույցի հետ երկխոսության մեկնարկի գործընթացը, քանի որ մեծ ճիգեր էին պահանջվում ներդրման համար թե՛ Բանկի, թե՛ երկրի ներուժը համոզիչ դարձնելու ուղղությամբ, ապա այժմ, ի հաշիվ անցած ճանապարհի ու փորձառության և աշխարհաքաղաքական փոփոխությունների արդյունքում ի հայտ եկած հնարավորությունների, այդ երկխոսությունը դարձել է անհամեմատ դյուրին, սակայն առաջարկվող ռեսուրսները, ծախսատարությամբ պայմանավորված, դարձել են քիչ գրավիչ: Այնուամենայնիվ, այս պայմաններում ևս մենք փորձում ենք գործընկերների հետ գտնել շահավետ դրույթներ և շարունակել կարևոր գործակցությունները:
Կցանկանայի նշել, որ անցնող շաբաթվա ընթացքում Երևանն առաջին անգամ հյուրընկալել էր ՎԶԵԲ տարեկան համաժողովը՝ համախմբելով միջազգային կազմակերպությունների մոտ 3000 բարձրաստիճան ներկայացուցիչներին մեկ վայրում:
Այս համաժողովի ընթացքում Բանկը ՎԶԵԲ-ի հետ կնքեց 10մլն դոլարին համարժեք ՀՀ դրամի վարկային պայմանագիր՝ ուղղված միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը: Համագործակցությունը միտված է նաև երկրի համաչափ զարգացմանը. ներգրավված միջոցների մոտ 30%-ը կուղղվի Հայաստանի մարզերի բիզնեսի վարկավորմանը: Բանկի և ՎԶԵԲ-ի միջև կնքված այս համաձայնագիրն արդեն թվով 15-րդն է 2000թ.-ից մինչ օրս, իսկ, ընդհանուր առմամբ, հիշյալ գործընկերոջից ներգրավված միջոցները սույն պայմանագրով կհասնեն 83.0 մլն ԱՄՆ դոլարին:
Մինչև տարեվերջ Բանկը նախատեսում է կնքել ևս մի քանի վարկային համաձայնագիր առկա և նոր գործընկերների հետ:
-Նշեցիք, որ Բանկը ներգրավված միջոցները ուղղում է նաև կին գործարարների վարկավորմանը: Ինչպիսի՞ն է պատկերն այս վարկառուների մոտ և ի՞նչ փոփոխություններ է այն կրել Ձեր նշած 5-10 տարվա ընթացքում:
Մենք արդեն երկար տարիներ իրականացնում ենք նշված ծրագրերը մեր մի քանի գործընկեր ֆինանսական կառույցների՝ ՎԶԵԲ-ի (EBRD), Ասիական զարգացման բանկի (ADB), Հոլանդական զարգացման բանկի (FMO) և այլոց հետ, որի ընթացքում ֆինանսական փաթեթի հետ ստացել ենք նաև անչափ կարևոր տեխնիկական աջակցություններ՝ սկսած պրոդուկտների ճանաչելիության, ֆինանսական գրագիտության բարձրացման, հարակից խորհրդատվական ծառայությունների մատուցման միջոցառումներից, մինչև անգամ Բանկի կայքէջում առանձնացված տեղեկատվական հարթակի տրամադրում, հաջողված դեպքերի ներկայացում և Բանկի ռազմավարական զարգացման մեջ նմանատիպ ծրագրերի ներառում:
Կին գործարարների ֆինանսական աջակցության կարևորությունը այժմ ևս չի նվազել, և այդ ծրագրերի առաջնահերությունը չի կորցրել արդիականությունը: Բայց դրանք, անշուշտ, կրել են զգալի փոփոխություններ. եթե նախկինում նման ծրագրերը սպառելու համար բավական մեծ աշխատանք էր տարվում կանանց շրջանում ֆինանսական գրագիտության կամ մարդկային ռեսուրսների հետ աշխատելու ունակությունը բարձրացնելու, համապատասխան մարքեթինգային արշավներ իրականացնելու ուղղությամբ, ապա այժմ դրանք արդեն արմատացել են և ունեն դինամիկ զարգացող բնույթ, իսկ կին ձեռներեցներն այս ընթացքում դարձել են ավելի հմուտ, համարձակ և նախաձեռնող:
Ըստ իս, շատ մոտ ապագայում ձեռներեցության մեջ սեռով պայմանավորված այդ տարբերակիչ բաժանարարները եթե չհավասարվեն, ապա էապես կմոտենան իրար:
-Ինչպիսի՞ն է Բանկի մոտեցումը կին աշխատակիցներին: Արդյո՞ք Բանկը հավասար պայմաններ է ապահովում իգական սեռի աշխատակիցների և նրանց առաջընթացի համար, և ինչ արժեքներ են ավելացնում կանայք Բանկի զարգացման համար:
Վերջերս Համաշխարհային բանկը հրապարակել էր կանանց զբաղվածության վարկանիշային ցանկը, համաձայն որի, կանանց զբաղվածության առումով աշխարհում առաջին տեղում է Հայաստանը՝ մոտ 53% ցուցանիշով։ Սակայն այս հարցում կարևոր է տարանջատել զբաղվածության մեջ կին ղեկավար օղակի հարաբերակցությունը շարքային կին աշխատակիցների նկատմամբ, որի ուղղությամբ, կարծում եմ, բոլորս անելիք ունենք:
Բանկը տարիներ շարունակ կարևորել է կին ղեկավարների ներկայությունը մեր կառույցում՝ կիսելով նաև աշխատանքում նրանց ներգրավվածության և առաջընթացի վերաբերյալ միջազգային կառույցների համապատասխան մոտեցումները:
Նշեմ, որ Բանկում կին աշխատակիցների մասնաբաժինը 1000 աշխատակցի մեջ կազմում է մոտ 65%, որից մոտ 14%-ը զբաղեցնում է ղեկավար պաշտոն՝ բաժնի և վարչության պետեր, մասնաճյուղերի կառավարիչներ, իսկ բարձրագույն ղեկավարությունում՝ նրանց թիվը 4-ն է: Չառանձնացնելով կանանց դերը աշխատանքի արդյունքի ձևավորման մեջ՝ պարզապես կնշեմ, որ կանայք հետևողական և դրական առումով «անհանգիստ» մոտեցմամբ լրացնում են իրենց արական սեռի գործընկերներին:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ամերիաբանկը ԴիջիԹեք Էքսպո 2024-ի ֆինթեք գործընկերն է և ներկայանում է իր MyInvest ներդրումային հարթակով
Չեմ զարմանա, որ իշխանություն պահելու համար Փաշինյանը դատի կամ Բաքվին հանձնի նախկին նախագահներին․ Թևան Պողոսյան
Ադրբեջանը հայտարարում է ամենաբարձր մակարդակով, որ nւժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում. Տիգրան Աբրահամյան
Ընդդիմության «գողական» առաջնորդը երեկ հայտարարեց՝ իբր ՀՀ-ն «Զանգեզուրի միջանցքի» մասին պայմանավորվածություն է ձեռք բերել. Արթուր Հովհաննիսյան
Չեմ բացառում՝ Ադրբեջանը կարող է ասել, որ Վազգեն Սարգսյանի փողոցի առկայությունը ռևшնշիզմի դրսևորում է. Արթուր Խաչատրյան
Չնայած՝ քաղաքական մեծամասնությունը կրկին ուրացավ Արցախը, բայց քննիչ հանձնաժողով ստեղծվելու է իրավունքի ուժով. Արծվիկ Մինասյան
Իրան-Իսրայել ուղիղ հակամարտությունը Թուրքիայի ու Ադրբեջանի համար Սյունիքը վերցնելու հնարավորություն կստեղծի․ Արթուր Խաչիկյան
Եթե կապիտուլացված ենք, դուք ո՞ր երկրի պատգամավորն եք․ Փաշինյանը՝ Դանիելյանին
ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր որևէ մեկին չի հանձնվել․ Նիկոլ Փաշինյան
Խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկային անհայտ որևէ բան չկա․ Փաշինյան
«Դեմ ենք քվեարկելու ԼՂ ժողովրդի հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը», «Տորպեդահարում և հրաժարվում եք սահմանադրական լիազորություններից». քննարկում` ԱԺ-ում
Վազգեն Մանուկյանին Վազգեն Գալստանյանով փոխելուց հետո ի՞նչ փուլ է գալու, առաջին հայ «կասմանավտին» գտեք, դա ավելի պոպուլյար կլինի. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանը
ՍԴ-ն ձեռք բարձրացրեց մեր հանրապետության ծննդյան վկայականի վրա․ Գեղամ Մանուկյան
Շատ երկրներ են փոքր թունելներ կառուցել և այսօր ամենաարդյունավետ տարբերակն է. Խաչատուր Սուքիասյան
Պետք չէ իրականությունը խեղաթյուրել, ՀՀ-ն որևէ տեղ չի համաձայնել իր ինքնիշխանության սահմանափակմանը. Նիկոլ Փաշինյան
Տոյոտան հայ ավտոսիրողներին ներկայացրեց Land Cruiser շարքի հեղափոխական՝ LC 250 մոդելը
Պետք է տեղի ունենա պետական ծառայությունների աշխատանքի ամբողջական վերափոխում. Փաշինյանը՝ ԵԱՏՄ համաժողովի լիագումար նիստում
Պարո՛ն Խաչատրյան, այդ ծառայողական մեքենաներից օգտվում է նաև ձեր խմբակցությունը. Ծովինար Վարդանյան
Մի քաղաքական ուժ, որը պադավատներին դեմ էր, պադավատների վրա նույնքան գումար է ծախսել, որքան պարտք է վերցրել Գյումրու համար. Արթուր Խաչատրյան
«Առինջ մոլ»-ի տարածքում բացվեց Իրանի՝ աշխարհում ամենամեծ առևտրի կենտրոնը
Երևանում կայացավ «Գագիկ Ծառուկյանի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարը
Փաշինյանն Էրդողանից ու Ալիևից իշխանություն է մուրում, ոչ թե խաղաղություն․ Կարեն Բեքարյան
Ամերիաբանկը՝ Emerge միջազգային տեխնոլոգիական համաժողովի գործընկեր
Lexus-ի նոր թռիչքը. ներկայացվել է ամբողջությամբ թարմացված GX 550-ը
ԱՄՆ Պետքարտուղարությունը Փաշինյանից պահանջել է կարճ ժամանակում հայ-իրանական սահմանից հանել ռուսներին․ Սուրեն Սուրենյանց
2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. բիզնես համայնքը ծանոթացել է ընկերության բաժնետեր դառնալու առաջարկին
Եթե իշխանափոխություն լինի, նորմալ իշխանություն ձևավորվի և ՀՀԿ-ն ԱԺ-ում մանդատ չունենա՝ խնդիր չէ․ Տիգրան Աբրահամյան
Տրդատ թագավորը շալակած քարեր է բերել, օգնել եկեղեցի կառուցել, այսօր եկեղեցուն հարվածելով՝ մեզ ենք հարվածում․ Տիրան Սրբազան
Հրայր Թովմասյանի վերաբերյալ դատավճիռը բողոքարկման ենթակա է. Արամ Օրբելյան
Այս դատարանում արդարադատություն չի իրականացվել, այս դատավորը կեղծ դատավոր էր իր ամբողջ էությամբ. Հրայր Թովմասյան
Անարդարության դեմ, եթե անգամ պարտվեմ, ամոթ չէ, ամոթ է անարդարության դեմ չպայքարելը․ Հրայր Թովմասյան
Ես դատարանի առաջ եմ, քանի որ բարձրաձայնել եմ այն, ինչ մնացածը չէին տեսնում․ Հրայր Թովմասյան
Արցախի ղեկավարության Բաքվի բանտում գտնվելը Փաշինյան-Ալիև համաձայնությամբ է․ Լարիսա Ալավերդյան
2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. ընկերությունն ազդարարում է բաժնետոմսերի թողարկման մասին
Հայաստան- Արցախ երիտասարդական միության շրջանակներում կստեղծվի խաղային լիգա. Լիանա Մանուկյան
Խաղային լիգայի ժամանակ հետաքրքիր պայքար ու անակնկալներ են սպասվում. Արման Աբովյան
Հայաստան -Արցախ խաղային լիգայով կընդլայնենք միասնությունը. Հռիփսիմե Խուրշուդյան
Արցախահայության խնդիրները մշտապես եղել են Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում․ Իվետա Տոնոյան
Սոֆիայում լիներ հանդիպումը, թե Եվլախում, Բաքվի պահանջը նույնն էր, բանակցության բովանդակությունը՝ ևս․ Մեսրոպ Առաքելյան
Անհատականության և բիզնեսի ճակատագրի կառավարում. Ալեքսեյ Սիտնիկովը Երևանում էր
- 15:30 • 05.10.24 Ամերիաբանկը ԴիջիԹեք Էքսպո 2024-ի ֆինթեք գործընկերն է և ներկայանում է իր MyInvest ներդրումային հարթակով
- 20:36 • 04.10.24 Չեմ զարմանա, որ իշխանություն պահելու համար Փաշինյանը դատի կամ Բաքվին հանձնի նախկին նախագահներին․ Թևան Պողոսյան
- 13:08 • 03.10.24 Ադրբեջանը հայտարարում է ամենաբարձր մակարդակով, որ nւժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում. Տիգրան Աբրահամյան
- 12:57 • 03.10.24 Ընդդիմության «գողական» առաջնորդը երեկ հայտարարեց՝ իբր ՀՀ-ն «Զանգեզուրի միջանցքի» մասին պայմանավորվածություն է ձեռք բերել. Արթուր Հովհաննիսյան
- 12:27 • 03.10.24 Չեմ բացառում՝ Ադրբեջանը կարող է ասել, որ Վազգեն Սարգսյանի փողոցի առկայությունը ռևшնշիզմի դրսևորում է. Արթուր Խաչատրյան
- 12:27 • 03.10.24 Չնայած՝ քաղաքական մեծամասնությունը կրկին ուրացավ Արցախը, բայց քննիչ հանձնաժողով ստեղծվելու է իրավունքի ուժով. Արծվիկ Մինասյան
- 20:41 • 02.10.24 Իրան-Իսրայել ուղիղ հակամարտությունը Թուրքիայի ու Ադրբեջանի համար Սյունիքը վերցնելու հնարավորություն կստեղծի․ Արթուր Խաչիկյան
- 17:58 • 02.10.24 Եթե կապիտուլացված ենք, դուք ո՞ր երկրի պատգամավորն եք․ Փաշինյանը՝ Դանիելյանին
- 17:02 • 02.10.24 ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր որևէ մեկին չի հանձնվել․ Նիկոլ Փաշինյան
- 16:49 • 02.10.24 Խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկային անհայտ որևէ բան չկա․ Փաշինյան
- 11:23 • 02.10.24 «Դեմ ենք քվեարկելու ԼՂ ժողովրդի հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը», «Տորպեդահարում և հրաժարվում եք սահմանադրական լիազորություններից». քննարկում` ԱԺ-ում
- 17:19 • 01.10.24 Վազգեն Մանուկյանին Վազգեն Գալստանյանով փոխելուց հետո ի՞նչ փուլ է գալու, առաջին հայ «կասմանավտին» գտեք, դա ավելի պոպուլյար կլինի. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանը
- 16:47 • 01.10.24 ՍԴ-ն ձեռք բարձրացրեց մեր հանրապետության ծննդյան վկայականի վրա․ Գեղամ Մանուկյան
- 16:35 • 01.10.24 Շատ երկրներ են փոքր թունելներ կառուցել և այսօր ամենաարդյունավետ տարբերակն է. Խաչատուր Սուքիասյան
- 15:44 • 01.10.24 Պետք չէ իրականությունը խեղաթյուրել, ՀՀ-ն որևէ տեղ չի համաձայնել իր ինքնիշխանության սահմանափակմանը. Նիկոլ Փաշինյան
- 14:05 • 01.10.24 Տոյոտան հայ ավտոսիրողներին ներկայացրեց Land Cruiser շարքի հեղափոխական՝ LC 250 մոդելը
- 12:17 • 01.10.24 Պետք է տեղի ունենա պետական ծառայությունների աշխատանքի ամբողջական վերափոխում. Փաշինյանը՝ ԵԱՏՄ համաժողովի լիագումար նիստում
- 12:09 • 01.10.24 Պարո՛ն Խաչատրյան, այդ ծառայողական մեքենաներից օգտվում է նաև ձեր խմբակցությունը. Ծովինար Վարդանյան
- 11:39 • 01.10.24 Մի քաղաքական ուժ, որը պադավատներին դեմ էր, պադավատների վրա նույնքան գումար է ծախսել, որքան պարտք է վերցրել Գյումրու համար. Արթուր Խաչատրյան
- 18:23 • 30.09.24 «Առինջ մոլ»-ի տարածքում բացվեց Իրանի՝ աշխարհում ամենամեծ առևտրի կենտրոնը
- 16:16 • 30.09.24 Երևանում կայացավ «Գագիկ Ծառուկյանի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարը
- 20:45 • 27.09.24 Փաշինյանն Էրդողանից ու Ալիևից իշխանություն է մուրում, ոչ թե խաղաղություն․ Կարեն Բեքարյան
- 10:51 • 27.09.24 Ամերիաբանկը՝ Emerge միջազգային տեխնոլոգիական համաժողովի գործընկեր
- 13:01 • 26.09.24 Lexus-ի նոր թռիչքը. ներկայացվել է ամբողջությամբ թարմացված GX 550-ը
- 20:47 • 25.09.24 ԱՄՆ Պետքարտուղարությունը Փաշինյանից պահանջել է կարճ ժամանակում հայ-իրանական սահմանից հանել ռուսներին․ Սուրեն Սուրենյանց
- 18:36 • 25.09.24 2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. բիզնես համայնքը ծանոթացել է ընկերության բաժնետեր դառնալու առաջարկին
- 20:41 • 23.09.24 Եթե իշխանափոխություն լինի, նորմալ իշխանություն ձևավորվի և ՀՀԿ-ն ԱԺ-ում մանդատ չունենա՝ խնդիր չէ․ Տիգրան Աբրահամյան
- 16:26 • 21.09.24 Տրդատ թագավորը շալակած քարեր է բերել, օգնել եկեղեցի կառուցել, այսօր եկեղեցուն հարվածելով՝ մեզ ենք հարվածում․ Տիրան Սրբազան
- 18:24 • 20.09.24 Հրայր Թովմասյանի վերաբերյալ դատավճիռը բողոքարկման ենթակա է. Արամ Օրբելյան
- 16:12 • 20.09.24 Այս դատարանում արդարադատություն չի իրականացվել, այս դատավորը կեղծ դատավոր էր իր ամբողջ էությամբ. Հրայր Թովմասյան
- 21:57 • 18.09.24 Անարդարության դեմ, եթե անգամ պարտվեմ, ամոթ չէ, ամոթ է անարդարության դեմ չպայքարելը․ Հրայր Թովմասյան
- 21:57 • 18.09.24 Ես դատարանի առաջ եմ, քանի որ բարձրաձայնել եմ այն, ինչ մնացածը չէին տեսնում․ Հրայր Թովմասյան
- 20:45 • 18.09.24 Արցախի ղեկավարության Բաքվի բանտում գտնվելը Փաշինյան-Ալիև համաձայնությամբ է․ Լարիսա Ալավերդյան
- 20:02 • 18.09.24 2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. ընկերությունն ազդարարում է բաժնետոմսերի թողարկման մասին
- 20:01 • 17.09.24 Հայաստան- Արցախ երիտասարդական միության շրջանակներում կստեղծվի խաղային լիգա. Լիանա Մանուկյան
- 20:01 • 17.09.24 Խաղային լիգայի ժամանակ հետաքրքիր պայքար ու անակնկալներ են սպասվում. Արման Աբովյան
- 20:01 • 17.09.24 Հայաստան -Արցախ խաղային լիգայով կընդլայնենք միասնությունը. Հռիփսիմե Խուրշուդյան
- 20:00 • 17.09.24 Արցախահայության խնդիրները մշտապես եղել են Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում․ Իվետա Տոնոյան
- 20:39 • 16.09.24 Սոֆիայում լիներ հանդիպումը, թե Եվլախում, Բաքվի պահանջը նույնն էր, բանակցության բովանդակությունը՝ ևս․ Մեսրոպ Առաքելյան
- 17:49 • 16.09.24 Անհատականության և բիզնեսի ճակատագրի կառավարում. Ալեքսեյ Սիտնիկովը Երևանում էր
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 16:52 • 04/10 Առևտրային պատերա՞զմ. ԵՄ-ն պատժիչ մաքսատուրքեր է սահմանել Չինաստանից ներկրվող էլեկտրական մեքենաների համար Բրյուսելը Պեկինին մեղադրում է պետական սուբսիդիաների միջոցով էլեկտրական մեքենաների գների արհեստական իջեցման համար, ինչը «անարդար պայմաններ է ստեղծում համաշխարհային շուկաներում»։
-
Իրադարձային 17:04 • 04/10 Եթե Լեհաստանը փորձի գրավել Ուկրաինայի արևմուտքը, մենք կօգնենք ուկրաինացիներին, որովհետև հասկանում ենք՝ հաջորդը մենք ենք լինելու. Լուկաշենկո «Լեհերը ցանկանում են ձեռք գցել արևմտյան Բելառուսին, ինչպես նաև արևմտյան Ուկրաինային ու այնտեղ գերիշխել: Մեզ համար դա անընդունելի է: Եթե լեհերը մտնեն Ուկրաինա և փորձեն գրավել արևմտյան մասը, մենք կաջակցենք ուկրաինացիներին, որովհետև մենք հասկանում ենք, որ հաջորդը մենք ենք լինելու»,- ասել է
-
Սպորտ 11:48 • 05/10 Ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ կրկին կկարողանամ հետևել իմ երազանքին. Պոգբան վերադառնում է մեծ ֆուտբոլ Պոգբան 31 տարեկան է, նա Ֆրանսիայի կազմում աշխարհի չեմպիոն և Ազգերի լիգայի հաղթող է դարձել: «Յուվենտուսի» կազմում նա դարձել է Իտալիայի քառակի չեմպիոն, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հաղթել է Եվրոպայի լիգան:
-
Մամուլի տեսություն 09:53 • 05/10 Հ1-ի տնօրենի պաշտոնի հավակնորդների անուններ են շրջանառվում. «Հրապարակ» Հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության մրցույթում հաղթող ճանաչված գործադիր տնօրենները նշանակվում եւ ազատվում են Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ մինչեւ 5 տարի ժամկետով
-
Իրադարձային 22:31 • 04/10 Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի «Քաղաքապետարանը հորդորում է վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում»,- տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանից:
-
Իրադարձային 14:17 • 05/10 «Անթերիս» ընկերությունը ոլորտում դեմփինգային քաղաքականություն է վարում. ահազանգում են ոլորտի ներկայացուցիչները Խնդրի առնչությամբ Tert.am-ը կդիմի պատկան կառույցներին՝ պարզելու արդյոք շուկայում մենաշնորհ հաստատելու խնդիր կա այստեղ, և արդյոք նշված քայլերն իրոք դեմփինգ են ենթադրում:
-
Քաղաքականություն 15:07 • 04/10 ՌԴ ԱԴԾ ղեկավարի հայտարարությունը Հայաստանի հետ կապված սուտ է ու մանիպուլյատիվ. Ստանո Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Արևմուտքը ցանկանում է ՆԱՏՕ-ի կոնտինգենտ տեղակայել Հարավային Կովկասում
-
Ժամանց 11:28 • 04/10 Էմինեմը հայտնել է, որ պապիկ է դառնալու (տեսանյութ) Ամերիկացի հայտնի ռեփեր Էմինեմը Temporary երգի տեսահոլովակի միջոցով բացահայտել է, որ պատրաստվում է պապիկ դառնալ: Դրանում երաժշտի դուստրը՝ 28-ամյա Հեյլի Ջեյդը, անակնկալի է բերում հորը` նվիրելով նրան «Պապիկ» գրվածքով շապիկ, ինչպես նաև իր ուլտրաձայնային հետազոտության լուսանկարը:
-
Քաղաքականություն 14:32 • 04/10 Ալիևը Հայաստանին «նախազգուշացրել» է վերջ տալ «վտանգավnր խաղերին» «Մի կողմից խոսում են խաղաղության մասին, ստում, մյուս կողմից՝ լայնածավալ սպառազինություն են ձեռք բերում: Ո՞վ է նրանց զենք տալիս. Ֆրանսիան և այլ հակաադրբեջանական երկրներ... Այսօր նրանք պետք է հանգիստ թողնեն Հարավային Կովկասը, հանձնվեն, գնան և զբաղվեն իրենց գործերով, խնդիրներով...
-
Տնտեսություն 16:52 • 04/10 Առևտրային պատերա՞զմ. ԵՄ-ն պատժիչ մաքսատուրքեր է սահմանել Չինաստանից ներկրվող էլեկտրական մեքենաների համար Բրյուսելը Պեկինին մեղադրում է պետական սուբսիդիաների միջոցով էլեկտրական մեքենաների գների արհեստական իջեցման համար, ինչը «անարդար պայմաններ է ստեղծում համաշխարհային շուկաներում»։
-
Իրադարձային 13:32 • 04/10 Պուտինն իր ծննդյան օրը կհանդիպի ԱՊՀ ղեկավարների հետ. Կրեմլ «Առանձնապես տոնական բան չի լինի: Օրվա առաջին կեսն աշխատանքային հանդիպումներ կլինեն՝ փակ, ոչ հրապարակային։ Երեկոյան ԱՊՀ երկրների ղեկավարները կհանդիպեն նախագահի հետ։ Մենք ձեզ լրացուցիչ կտեղեկացնենք։ Հաջորդ շաբաթ լինելու է ԱՊՀ երկրների ղեկավարների լիաֆորմատ հանդիպում»,- նշել է պաշտոնյան։
-
Քաղաքականություն 13:20 • 04/10 Ալիևն էլ է պահանջում քաղաքականությունից հեռացնել նախկին նախագահներին, դե միացեք Ալիևին. Շարմազանով Երբ հանրապետականները պայքարում էին այս ազգակործան իշխանության չգալու համար, ոազմաթիվ քաղաքական ու ոչ քաղաքական դերակատարներ Նիկոլ Փաշինյանին էին ծափահարում և հետները սուրճ խմում։
-
Իրավունք 11:52 • 04/10 ԲԴԽ-ն դադարեցրեց Սերժ Սարգսյանին արդարացրած դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել, որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է
-
Քաղաքականություն 11:56 • 04/10 Արևմուտքը փորձում է հասնել նրան, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից. ՌԴ ԱԴԾ տնօրեն Արևմուտքը, սպառազինությունների արտոնյալ մատակարարումների և անվտանգության երաշխիքների դիմաց, փորձում է հասնել նրան, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿից նման պնդմամբ է հանդես եկել Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն, ԱՊՀ անդամ պետությու
-
Քաղաքականություն 12:11 • 03/10 Ընդդիմության «գողական» առաջնորդը երեկ հայտարարեց՝ իբր ՀՀ-ն «Զանգեզուրի միջանցքի» մասին պայմանավորվածություն է ձեռք բերել. Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ) Ոչ, դուք վստա՞հ էիք, որ Ուկրաինայի անվտանգության հովանավոր Ռուսատանը չէր հարձակվի Ուկրաինայի վրա: Հարցեր եք տալիս, որոնց պատասխանները ոչ ոք չգիտի: Մենք անում ենք ամեն ինչ, որ ՀՀ-ն այս տարածաշրջանում ապրի խաղաղ
-
Տնտեսություն 15:21 • 30/09 Հայաստանում այսօր բացվել է իրանական առաջին և ամենամեծ առևտրի կենտրոնն ամբողջ աշխարհում (տեսանյութ) Բացման արարողությանը մասնակցել են էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքը, նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը
-
Իրադարձային 15:23 • 29/09 Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև Սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին, 3-ի գիշերը` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։
-
Իրադարձային 13:16 • 30/09 Երևանում տղամարդը պերֆերատորով հողային քանդման աշխատանքներ կատարելիս բախվել է էլեկտրալարին. նրան այրվածքներով տեղափոխել են Այրվածքաբանության ազգային կենտրոն Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացին Գեղարքունիքի մարզի բնակիչ, 28–ամյա Վաչիկ Ա.-ն է:
-
Քաղաքականություն 00:33 • 03/10 Ես չեմ եկել ձեր հարցերին պատասխանելու, Դուք լծվել եք ստի քարոզչության տարածմանը․ Բագրատ Սրբազանը՝ Պետրոս Ղազարյանին Վարչապետը ստախոս է այն գլխից։ Ասել է Արցախը Հայաստան է և վերջ։ Փաշինյանը խաբել է բոլոր տեղերում։ Նախընտրական ծրագրում գրվածի ամբողջությամբ հակառակն է արել։ Նոյեմբերի 9-ի մասին Ես տարբեր տեղերում նշել եմ այդ մասին։
-
Տնտեսություն 10:17 • 01/10 Այսօր Հայաստան այցի ժամանակ առաջարկվելու է, որ Իրանը միանա ԵԱՏՄ-ին. Իրանի առաջին փոխնախագահ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը որպես հատուկ հյուր պատվիրակության գլխավորությամբ ՀՀ վարչապետի հրավերով մեկնել է Երևան՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով,
-
Իրավունք 15:37 • 02/10 Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, «պետք» է պատժի «մեղավորներին». Ալիև Նրա խոսքով՝ այժմ Ադրբեջանում պատասխանատվության են ենթարկվում «ռազմական հանցագործությունների որոշ մեղավորներ» (նկատի ունի օկուպացված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին-Խմբ.), սակայն Հայաստանում ոչ մի «հանցագործ» պատասխանատվության չի ենթարկվել...
Տնտեսություն
-
17:24 • 04.10.24 Ֆասթ Բանկը՝ DigiTec 2024-ի ֆինտեք հովանավոր
Գիտություն/տեխնիկա
-
15:47 • 03.10.24 Telegram-ի աշխատանքում խափանումներ են
-
16:49 • 02.10.24 Rutube-ն անհետացել է Google Play-ից
Սպորտ
-
10:42 • 05.10.24 Նարեկ Գրիգորյանի գոլի շնորհիվ «Ֆարուլը» ոչ ոքի խաղաց «Դինամոյի» հետ
Իրավունք
-
21:12 • 04.10.24 Սյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)
Ժամանց
-
11:28 • 04.10.24 Էմինեմը հայտնել է, որ պապիկ է դառնալու (տեսանյութ)
-
20:20 • 29.09.24 Հանրահայտ դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն ամուսնացել է
-
15:06 • 27.09.24 Երգչուհի Լանա դել Ռեյն ամուսնացել է (լուսանկարներ)