Ալիևը Զելենսկու հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

21:28 • 21.05.24

Մայիսի 21-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և էներգետիկայի, առևտրի և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության հարցեր։

Զրույցի ընթացքում նշվել է, որ երկու երկրների համապատասխան կառույցներին կտրվեն համապատասխան հանձնարարականներ՝ համատեղ համագործակցության նախագծերի իրականացման հետ կապված։

Ալիևը Զելենսկու հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր