Մանչեսթեր Յունայթեդը հաղթեց Մանչեսթեր Սիթիին և նվաճեց Անգլիայի գավաթը

20:04 • 25.05.24

Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Հանդիպումն ավարտվեց ՄՅՈւ-ի հաղթանակով՝ 2։1 հաշվով։

Էրիկ տեն Հագի գլխավորած թիմից 29-րդ րոպեին հաշիվը բացեց Ալեխանդրո Գարնաչոն։

9 րոպե անց Կոբի Մայնուն կրկնապատկեց իր թիմի առավելությունը։

87-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթիից» հաշիվը կրճատեց Ժերեմի Դոկուն։

«Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ Անգլիայի գավաթակիր։ Մանչեսթերյան թիմը 13-րդ անգամ նվաճեց այս տիտղոսը։

Մանչեսթեր Յունայթեդը հաղթեց Մանչեսթեր Սիթիին և նվաճեց Անգլիայի գավաթը