Շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է

17:43 • 26.05.24

Մենք մի ամիս եղել ենք հանդիպումների և խորհրդակցությունների մեջ։

Այս մասին Հանրապետության հրապարակում իր ելույթում հայտարարեց պրոֆեսոր, արևելագետ Գուրգեն Մելիքյանը:

«Հանդիպումներ են անցկացրել բոլոր ոլորտների ներկայացուցիչների, խմբերի հետ՝ քաղաքական կուսակցություններից մինչև հասարակական միավորներ,   բուհական, գիտական, մշակութային, տնտեսագիտական շրջանակներ, անվտանգության մասնագետներ, դիվանագետներ, գործարարներ, իրավաբաններ, տարբեր սոցիալական խմբերի, և շատ ու շատ այլոց հետ։

Բոլոր հանդիպումների և քննարկումների մասնակիցների ճնշող մեծամասնությունը եղել է միակարծիք՝ որ   այդ մարդը, իհարկե, Բագրատ Սրբազանն է»,- ասաց նա: Հանրահավաքում սկսեցին վանկարնել՝ «սրբազան վարչապետ»։

Շարունբակելով՝ Մելիքյանն ասաց․

«Կա հստակ համախոհություն մեր քաղաքական ուժերի և ժողովրդի մոտ, որ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը պետք է լինի նաեւ վարչապետ: Մենք հասկանում ենք, որ սա արքեպիսկոպոսի համար ծանր որոշում է, քանի որ փոխում է նրա կյանքի ամբողջ ընթացքը։ Սա ծանր որոշում է, սակայն սա ծառայության մի մասն է։ Սա հոգևոր ծառայության ամենակարևոր մասն է, որ իր երկրին, իր հողին, իր ժողովրդին ծառայող մարդը կարող է իրականացնել»։

 

Շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է