Վրաստանի խորհրդարանը չեղարկել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա դրված նախագահի վետոն

19:08 • 28.05.24

Վրաստանի խորհրդարանը 84 կողմ ձայներով շրջանցել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու վետոն:

Վետոն հաղթահարելու համար անհրաժեշտ էր 150 պատգամավորից 76-ի կողմ ձայնը։ 

Նշվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակվելու հաջորդ օրը։ Վերջնականապես ուժի մեջ մտնելու համար օրենքը պետք է ստորագրի Վրաստանի նախագահը: Եթե նա հրաժարվի, օրենքը կստորագրի խորհրդարանի նախագահը։ Օրենքի գործողությունը կասեցնելու համար ընդդիմությունը կարող է դիմել Սահմանադրական դատարան

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Վրաստանի նախագահը հայտարարել էր, որ վետո է դրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի վրա։

«Վետո եմ դրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի վրա:

Օրենքը որևէ փոփոխության կամ բարելավման ենթակա չէ և պետք է չեղյալ համարվի»,-հայտարարել էր նա։

Նշենք, որ Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաները «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ։

Վրաստանի խորհրդարանը չեղարկել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա դրված նախագահի վետոն