Ամփոփվել են Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի շրջանակում իրականացված ծրագրերն ու միջոցառումները
Հունիսի 4-ին տեղի է ունեցել «Արամ Խաչատրյան-120» հոբելյանական միջոցառումների ամփոփիչ մամուլի ասուլիսը:
Բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սարգիս Բալբաբյանը, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Նաղդյանը:
Ասուլիսի ընթացքում բանախոսները ներկայացրել են հոբելյանական տարվա ընթացքում իրականացված ծրագրերը: Դրանց իրականացմանը ներգրավված են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության կազմակերպությունները՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբերը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, ինչպես նաև «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամն ու այլ կառույցներ:
Համերգներ՝ Հայաստանում և արտերկրում, հյուրախաղեր, մրցույթներ, հրատարակություններ, հանրահռչակմանն ուղղված ծրագրեր, կապիտալ վերանորոգումներ
Նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել էր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հանձնաժողով, որի նախագահն էր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Հոբելյանական հանձնաժողովը ստացել է տարբեր գաղափարներ և առաջարկներ տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրերի մասին, այնուհետև, դրանք մանրամասն քննարկելով, հաստատել է վերջնական ծրագիրը, որում ներառվել են 21 հիմնական միջոցառումներ: Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը պատշաճ կերպով ներկայացնելու համար, ընդհանուր առմամբ, տրամադրվել է 464 մլն դրամ:
«Հոբելյանական ծրագիրը մի քանի կարևոր ուղղություններ ուներ. առաջինը՝ մեր տարբեր ստեղծագործական խմբերի հյուրախաղերի միջոցով նրա արվեստի ներկայացումն էր տարբեր երկրներում՝ այդպիսով ստեղծելով հնարավորություն՝ ամենահեղինակավոր բեմերում հնչեցնելու Խաչատրյանի արվեստը: Այդ իմաստով փորձել ենք հնարավորինս ընդգրկուն աշխարհագրություն ունենալ: Մյուս կարևոր ուղղությունը մրցութային ծրագրերն են. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մեկնարկն ավանդաբար տրվում է նրա ծննդյան օրը, և նախորդ տարի մեծ հանդիսավորությամբ այն իրականացվեց»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ նաև տարբեր փառատոներ են անցկացվել ոչ միայն Հայաստանում, այլև ՀՀ սահմաններից դուրս:
Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ կարևորել է մարզերում իրականացված համերգային ծրագրերը՝ ընդգծելով, որ հոբելյանական տարին նշվել է ոչ միայն արտերկրում և Երևանում. դրա կարևոր մասն են կազմել մարզային համերգները:
«Կոնսերվատորիայի կողմից Գյումրիում և Կապանում իրականացված համերգները, որտեղ ընդգրկված են եղել նաև բուհի ուսանողները, ծրագրի կարևոր ուղղություններից մեկն էին: Մեծ աշխատանքներ են տարվել լրատվական ծրագրերի կազմակերպման ուղղությամբ: Ցանկանում եմ հատկապես ընդգծել «Մեցցո» հեռուստաընկերության կողմից վավերագրական ֆիլմի նկարահանումները և դրա ցուցադրությունը, որը շատ կարևոր մշակութային հարթակ է Խաչատրյանի ժառանգությունը հանրահռչակելու տեսանկյունից: Բացի դրանից՝ ստեղծվել է շուրջօրյա KHACHATURIAN RADIO առցանց ձայնասփյուռի ծրագիրը, որն ամբողջ հոբելյանական տարվա ընթացքում 24-ժամյա ռեժիմով հեռարձակել է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ այդ իմաստով կարևոր ներկայություն ապահովելով ցանկացած վայրում»,- շեշտել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանը կարևորել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դերը հրատարակչական ուղղությամբ, մասնավորապես՝ գիրք-ալբոմի հրատարակությունը, ինչպես նաև նրա ստեղծագործությունների նոտային գրականության վերահրատարակումը:
«Աշխատանքներ տանելով ԱԳՆ-ի մեր գործընկերների հետ՝ հոբելյանական տարում նաև արարողակարգային նվերների տրամաբանությունն ենք փորձել այնպես կազմակերպել, որ դրանց շարքում տեղ գտնեն Խաչատրյանին նվիրված ամենատարբեր հրատարակություններ կամ համապատասխան բրենդավորմամբ հուշանվերներ: Դրա նպատակն էր նաև այս խողովակով՝ դիվանագիտության լեզվով, հանրահռչակել Խաչատրյանի ժառանգությունը: Մշակութային դիվանագիտությունն այդ տեսանկյունից մեր երկրի ուժեղ կողմերից մեկն է, և այս հոբելյանական միջոցառումներով ևս մեկ անգամ ընդգծում ենք մեր երկրի տեղը մշակութային քարտեզում և ներկայությունը՝ տարբեր բեմերում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր գործընկերներին տարվա ընթացքում իրականացված մեծածավալ և բաձրորակ աշխատանքների համար:
Ընդգծելով Արամ Խաչատրյանի ժառանգության կարևորությունը՝ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև հոբելյանական տարում մեծանուն կոմպոզիտորի անունը կրող համերգասրահի վերանորոգման նպատակով հատկացված կապիտալ ներդրումներին:
«Անչափ կարևորում ենք, որ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները հնչեն այնպիսի միջավայրում, որը պատշաճ է նրա ստեղծագործական ժառանգությանը: Անցած տարի ընդգծված հետևողականությամբ և սրտացավությամբ իրականացվել է մեծածավալ աշխատանք՝ սկսած դահլիճի նոր աթոռների համալրումից մինչև վերանորոգման աշխատանքներ, լուսաձայնային տեխնիկայով ապահովում և այլն: Եթե խոսում ենք Արամ Խաչատրյան արվեստագետի նշանավորության մասին, պետք է նրա անունը կրող տարածքը ևս պետք է դարձնել արդիական, բերել պատշաճ որակի և տեսքի»,- ասել է նախարարը:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի տեղեկացմամբ՝ նվագախումբը 2023 թվականի նոյեմբերի 12-21-ը 6 համերգով հանդես է եկել Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում: Համերգները տեղի են ունեցել Աթենքի «Մեգարոն», Սալոնիկի «Մեգարոն» համերգասրահներում, Նյու Յորքի «Քարնեգի», Տորոնտոյի «Ռոյ Թոմսոն» հոլլերում, Մոնրեալի «La Maison Symphonique»-ում և Բոստոնի սիմֆոնիկ հոլլում: Ծրագրում ընդգրկված էին Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, հատվածներ «Սպարտակ» բալետից, Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը և Սիմֆոնիա թիվ 2-ը: Հրավիրող կողմի առաջարկն էր միավորել երաժշտական աշխարհի երկու հսկաների՝ Արամ Խաչատրյանի 120 և Սերգեյ Ռախմանինովի 150-ամյա հոբելյանները:
Մենակատարներն էին մեր ժամանակների հայ լավագույն երաժիշտները՝ դաշնակահար Սերգեյ Բաբայանը, ջութակահարներ Սերգեյ Խաչատրյանը և Անուշ Նիկողոսյանը: Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան: Նոյեմբերի 21-ին Բոստոնում կայացած համերգը բարեգործական էր, որի տոմսերից գոյացած հասույթը, որպես մարդասիրական օգնություն, ուղղվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցությանը: Հյուրախաղերի կազմակերպիչն էր Classic Music TV-ն:
«Նշանակալից էր Իտալիայի Պորդենոնե քաղաքի Տեատրո Վերդիում 2023 թվականի դեկտեմբերի 11-ին կայացած «Արարատից՝ Ալպեր» խորագրով համերգը: Գաղափարն իտալական կողմինն էր և պատահական չէր, քանի որ հնչեցին Խաչատրյանի Ջութակի կոնցերտը և Ռիխարդ Շտրաուսի «Ալպիական» սիմֆոնիան: Իտալական RAI հեռուստատեսության կողմից թողարկվել է այդ համերգի տեսասկավառակը, որը շուտով կցուցադրվի նաև Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ: Վերը նշված բոլոր հյուրախաղերի ճանապարհածախսը և երաժիշտների օրապահիկի ծախսերը հոգացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ինչի համար անչափ շնորհակալ ենք: Առանց պետական աջակցության հնարավոր չէր լինի նմանօրինակ մեծամասշտաբ ծրագրերի իրականացումը: Միևնույն ժամանակ, ուզում եմ նշել, որ դա միայն ծախսերի մի մասն է, քանի որ մեծ մասը, որն ավելի քան 1 մլն դոլար է, հոգացել են հրավիրող կողմերը և կազմակերպիչները: Բոլոր ելույթներից հետո նվագախումբը հեղինակավոր երաժշտաքննադատների կողմից արժանացել է ամենաբարձր գնահատականների, ինչը մեծ ձեռքբերում եմ համարում»,- նշել է Էդուարդ Թոփչյանը և հավելել, որ հոբելյանական տարվա շրջանակում նվագախումբը մեծ շրջագայություն է ունեցել նաև Չինաստանում՝ իննը համերգով հանդես գալով լավագույն համերգասրահներում, որտեղ ծրագրի հիմնական մասում հնչել է Խաչատրյանի երաժշտությունը: Համերգները կազմակերպել էր Armstrong Poly երաժշտական գործակալությունը:
Էդուարդ Թոփչյանն անդրադարձել է նաև Խաչատրյանի 120-ամյակի շրջանակում Հայաստանում Ազգային ֆիլհարմոնիկի կողմից իրականացված ծրագրերին՝ Երևանյան միջազգային երաժշտական փառատոնին և մարզային համերգներին. «Մարզերում հանդես եկանք ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ՝ ելույթներ ունենալով Գյումրիում, Մեղրիում, Կապանում և Գորիսում: Հուրախություն մեզ, մարզերում հրաշալի պատրաստված ունկնդիր ունենք»:
Էդուարդ Թոփչյանը կարևորել է նաև այն, որ Խաչատրյանի 120-ամյակին ընդառաջ BIS Records–ի հետ ձայնագրվել է «Թավջութակի Հայկական կոնցերտներ» (Armenian Cello Concertos) ձայնասկավառակը, որում թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի հետ հնչեցվել են հայ կոմպոզիտորների՝ հազվադեպ կատարվող երեք կոնցերտներ, այդ թվում՝ Խաչատրյանի Թավջութակի կոնցերտը: Այս ձայնասկավառակը նույնպես արժանացել է երաժշտաքննադատների բարձր գնահատականներին:
Ա. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Ա. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը ևս ներկայացրել է հոբելյանական տարվա ծրագրերը: Ըստ նրա՝ օպերային թատրոնի արտիստները, ի թիվս բազմաթիվ հյուրախաղերի, մասնակցել են Սանկտ Պետերբուրգի Միխայլովո թատրոնի «Արամ Խաչատրյանի դարաշրջանը» գալա-համերգին՝ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ: Նա անդրադարձել է նաև հայաստանյան համերգներին՝ առանձնացնելով Երևանի Թումանյանի անվան զբոսայգում ներկայացված «Դիմակահանդես», «Գայանե», «Սպարտակ» բալետները, Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի երգեհոնային դահլիճում կայացած համերգը և այլն: Բանախոսի խոսքով՝ Ա. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բոլոր միջոցառումները՝ նվիրված Արամ Խաչատրյանի 120-ամյակին, անցել են լեփ-լեցուն դահլիճներում և մեծ խանդավառությամբ են ընդունվել հանդիսատեսի կողմից:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սարգիս Բալբաբյանը, անդրադառնալով հոբելյանական միջոցառումներին, խոսել է նաև Խաչատրյանական միջազգային փառատոնի մասին: Նրա ընդգծմամբ՝ ծրագրում ներառվել են Խաչատրյանի կոմպոզիտորական ժառանգության մաս կազմող և ոչ հաճախ կատարվող կինոերաժշտությունը, ինչպես նաև ջազ համերգային ելույթները, Խաչատրյանի մեղեդիները, օրորոցային երաժշտության ձևաչափով գործիքավորումը: Բալբաբյանի խոսքով՝ նպատակը Խաչատրյանի ամբողջ ժառանգությունն ունկնդրի շրջանում առավել հայտնի դարձնելն էր: Նրա տեղեկացմամբ՝ Սիմֆոնիկ նվագախումբը հունիսի վերջին հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում՝ շարունակելով տարածել և հանրահռչակել Արամ Խաչատրյանի ստեղծագործական ժառանգությունը:
«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամ
«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Մարտին Թովմասյանը տեղեկացրել է, որ Երևանում «Մեցցո» հեռուստաընկերության թիմի հետ իրականացվել են Արամ Խաչատրյանին նվիրված վավերագրական ֆիլմի նկարահանումներ, որոնց շրջանակում անցկացվել են հարցազրույցներ, նկարահանվել են տեսարաններ Հայաստանի տեսարժան վայրերից, որոնք կմշակվեն, կխմբագրվեն, կթարգմանվեն օտար լեզուներով, որից հետո ֆիլմը կցուցադրվի հեղինակավոր «Մեցցո» հեռուստաալիքով։
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը ևս ներկայացրել է հոբելյանական տարվա ընթացքում թանգարանի իրականացրած միջոցառումները: Նա հայտնել է, որ անցկացվել է երկու գիտաժողով, որոնց մասնակցել են ոչ միայն տեղացի, այլև օտարերկրացի երաժշտագետներ: Անգլերենով հրատարակվել է Արամ Խաչատրյանի նամականին, շուտով պատրաստ կլինի մանկական ձայնային գիրքը: Հրատարակվել է գիրք-ալբոմ, որում ներկայացվել են մեծանուն կոմպոզիտորի կյանքը, նրա ստեղծագործական գործունեությունը, շրջագայություններն ու համերգները, ինչպես նաև հանդիպումներն աշխարհի մեծանուն մարդկանց հետ:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
«Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Նաղդյանը տեղեկացրել է, որ անցած տարի հունիսի 6-ից գործում է Արամ Խաչատրյանին նվիրված կայքը, որը ներառում է ռադիոկայան՝ հանրային ռադիոյի հետ համագործակցությամբ: Ըստ նրա՝ ընդգրկվել են այնպիսի կատարումներ, որոնք չկան անգամ ռադիոյի արխիվում:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Դու-ով հետս չխոսես», «Ձեզ պահեք չափերի մեջ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
Երբ ներկրումների ուշացումներ են լինում, արտադրողները նեղ վիճակում են հայտնվում. Խաչատուր Սուքիասյան
Ռուսաստանը Հայաստանի պարտիան կխաղա Վրաստանի ընտրություններից հետո՝ Փաշինյանով, թե առանց․ Էդուարդ Շարմազանով
BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու կարևոր շարժառիթ է նաև, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից. Փաշինյան
Կիրանցում վերջին 35 տարում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան հիմա․ Փաշինյան
Վարկեր վերցնելը պետության համար լավ է, բայց ունե՞ք հաշվարկ, թե այդ վարկից ինչքա՞ն է գեներացվում. Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների նախարարին
Զգացմունքային, անհատական ու սպորտային․ Toyota-ն ներկայացրել է նոր սերնդի Camry-ն
Եթե վարչատարածքային բաժանման օրենքը փաստարկ լիներ, Ադրբեջանը ձեզնից առաջ դրա վրա կհենվեր, զգացե՞լ եք՝ միայն դուք եք դրա մասին խոսում. Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին
Դուք պետություն եք ծախել, մի պետությունում իշխանություն դարձաք, 3 օր տևեց. Ալեն Սիմոնյանը՝ ՀՅԴ-ին
Ուսադիրներով շատ երիտասարդներ՝ թռիչքային կարիերա ունենալով, իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում․ Քոչարյանն՝ ԱԺ-ում գրանցված կոնֆլիկտի մասին
Skill Event Marketing Company-ն ընդգրկվել է Eventex Top 100 հեղինակավոր վարկանիշում
Այս կանոնակարգը հաղթանակի ճանապարհ է դեպի մեր ինքիշխանություն. Հակոբ Արշակյան
Հիմնավոր կասկած կա՝ կանոնակարգը միտված է հետագայում արդարացնելու հերթական հակապետական զիջումները. Հայկ Մամիջանյան
Կանոնակարգը պահե՛ք օրակարգում այնքան ժամանակ, մինչև պարզ դառնա, թե Ադրբեջանն ինչ է անելու, սա է մեր երկրի շահերից բխում. Ռուստամյան
Փաստը մնում է փաստ՝ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն Ադրբեջանի մաս է ճանաչված եղել և կա․ Ալեն Սիմոնյան
Ադրբեջանը սպասում է Հայաստանի նոր ղեկավարին, Փաշինյանն այլևս Ադրբեջանին հետաքրքիր չէ․ Տիգրան Քոչարյան
Երևանի բերդի ազատագրումը համարվում է հայ-ռուսական բարեկամության պատմության լավագույն օրինակ. ՀԿԿ-ն երթ իրականացրեց դեպի ՌԴ դեսպանատուն
Ամերիաբանկի MyBusiness.am թվային հարթակը ներկայացված է Real Business Conference-ին
Mantashyants Global EXPO 2024. ավելի քան 40 ոլորտից 100-ից ավելի ընկերություն՝ մեկ վայրում
Հայաստանն ունի իշխանություն, որից պետք է պաշտպանել Հայաստանը, սա է, որքան էլ աբսուրդ հնչի. Բեքարյան
Ինձ հուզում է ՔՊ ընտրած 680,000 հայ մարդու ճակատին ՔՊ-ի կողմից դաջված երկիրը հանձնողների պիտակավորումն ու մեղքը. Բագրատ Սրբազան
Նոր տարուց առաջ մարդիկ էլի կհիշեն, որ անձնագրի խնդիր ունեն, էլի հերթերը կսկսվեն. Փաշինյան
Պարզվում է, որ ՀՀ-ից մեկն արտագաղթել է իր սանրվածքի պատճառով, ականջին օղ կախելու պատճառով, խաշ կամ քաբաբ չսիրելու պատճառով. Նիկոլ Փաշինյան
Հայ-թուրքական հանդիպումները ՀՀ իշխանությունների պարտության արդյունք են, Արցախի կորստի հետևանք․ Ռուբեն Մելքոնյան
«Իմ Ամերիա, իմ Հայաստան». կմեկնարկի Ամերիաբանկի նոր նախագիծը
Լսել եմ՝ իմ քենու, մորքուրի տղան է նշանակվել, ես անգամ չեմ էլ ճանաչում N 20 դպրոցի ժ/պ-ին․ Ավինյան
Ես անձրևանոց բռնող չունեմ, ոչ էլ անվտանգության աշխատող, մեքենաս էլ ինքս եմ վարում. Ավինյան
«Գործ տվող բառերը մի օգտագործեք»․ Հայկ Սարգսյանը նկատողություն արեց Անդրանիկ Քոչարյանին
Ես անձրևանոց բռնող չունեմ, ոչ էլ անվտանգության աշխատող, մեքենաս էլ ինքս եմ վարում. Ավինյան
Հերթական զnհն ունեցանք բանակում անհայտ հանգամանքներում, պետք է այստեղ լիներ նաև ՌՈ պետը. Գեղամ Մանուկյան
Ցավում եմ, որ ավագանու անդամը նման կերպ է խոսում 12 Գրեմմի ստացած մարդու մասին․ Ավինյան
ԱրարատԲանկի ֆինանսական աջակցությամբ Մատենադարանում բացվեց ձեռագրերի կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիան
Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման ու բուժման թեմայով գիտաժողով՝ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի և Կլինիկական ախտաբանների և բջջաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ
Բարելավելով աշխատակիցների սպասարկման հմտություններն. Ամերիաբանկը Երևան է հրավիրել Անետա Կորոբկինային
Telcell-ը DigiTec-ում ներկայացրեց ծառայությունների ընդլայնումն ու տեսլականը
Digitec 2024-ի Digi Invest հարթակում Կոնվերս Բանկը ներկայացավ ներդրումային համալիր գործիքակազմով
Արդեն 2-րդ տարին՝ ԱրարատԲանկը «SIA մրցանակաբաշխության» կողքին է՝ տրամադրելով մրցանակային ֆոնդը
WCIT 2024-ի շրջանակներում տեղի ունեցած հրավառությունը թույլատրելի կլիներ, եթե լիներ դիմում. Ավինյան
Ամենապարզ ճանապարհով ենք գնալու՝ հենասյուների մոտ էլեկտրական մեքենաների լիցքավորիչներ կդնենք. Ավինյան
Քաղաքից դուրս՝ քաղաքի կենտրոնում. Aigy բիզնես կենտրոնը՝ «Digitec 2024»-ի մասնակից
- 12:16 • 24.10.24 «Դու-ով հետս չխոսես», «Ձեզ պահեք չափերի մեջ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
- 12:00 • 24.10.24 Երբ ներկրումների ուշացումներ են լինում, արտադրողները նեղ վիճակում են հայտնվում. Խաչատուր Սուքիասյան
- 20:38 • 23.10.24 Ռուսաստանը Հայաստանի պարտիան կխաղա Վրաստանի ընտրություններից հետո՝ Փաշինյանով, թե առանց․ Էդուարդ Շարմազանով
- 18:29 • 23.10.24 BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու կարևոր շարժառիթ է նաև, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից. Փաշինյան
- 17:33 • 23.10.24 Կիրանցում վերջին 35 տարում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան հիմա․ Փաշինյան
- 14:36 • 23.10.24 Վարկեր վերցնելը պետության համար լավ է, բայց ունե՞ք հաշվարկ, թե այդ վարկից ինչքա՞ն է գեներացվում. Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների նախարարին
- 11:19 • 23.10.24 Զգացմունքային, անհատական ու սպորտային․ Toyota-ն ներկայացրել է նոր սերնդի Camry-ն
- 17:36 • 22.10.24 Եթե վարչատարածքային բաժանման օրենքը փաստարկ լիներ, Ադրբեջանը ձեզնից առաջ դրա վրա կհենվեր, զգացե՞լ եք՝ միայն դուք եք դրա մասին խոսում. Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին
- 17:33 • 22.10.24 Դուք պետություն եք ծախել, մի պետությունում իշխանություն դարձաք, 3 օր տևեց. Ալեն Սիմոնյանը՝ ՀՅԴ-ին
- 17:03 • 22.10.24 Ուսադիրներով շատ երիտասարդներ՝ թռիչքային կարիերա ունենալով, իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում․ Քոչարյանն՝ ԱԺ-ում գրանցված կոնֆլիկտի մասին
- 14:22 • 22.10.24 Skill Event Marketing Company-ն ընդգրկվել է Eventex Top 100 հեղինակավոր վարկանիշում
- 12:37 • 22.10.24 Այս կանոնակարգը հաղթանակի ճանապարհ է դեպի մեր ինքիշխանություն. Հակոբ Արշակյան
- 11:40 • 22.10.24 Հիմնավոր կասկած կա՝ կանոնակարգը միտված է հետագայում արդարացնելու հերթական հակապետական զիջումները. Հայկ Մամիջանյան
- 11:16 • 22.10.24 Կանոնակարգը պահե՛ք օրակարգում այնքան ժամանակ, մինչև պարզ դառնա, թե Ադրբեջանն ինչ է անելու, սա է մեր երկրի շահերից բխում. Ռուստամյան
- 10:25 • 22.10.24 Փաստը մնում է փաստ՝ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն Ադրբեջանի մաս է ճանաչված եղել և կա․ Ալեն Սիմոնյան
- 20:35 • 21.10.24 Ադրբեջանը սպասում է Հայաստանի նոր ղեկավարին, Փաշինյանն այլևս Ադրբեջանին հետաքրքիր չէ․ Տիգրան Քոչարյան
- 13:00 • 21.10.24 Երևանի բերդի ազատագրումը համարվում է հայ-ռուսական բարեկամության պատմության լավագույն օրինակ. ՀԿԿ-ն երթ իրականացրեց դեպի ՌԴ դեսպանատուն
- 12:16 • 21.10.24 Ամերիաբանկի MyBusiness.am թվային հարթակը ներկայացված է Real Business Conference-ին
- 21:59 • 18.10.24 Mantashyants Global EXPO 2024. ավելի քան 40 ոլորտից 100-ից ավելի ընկերություն՝ մեկ վայրում
- 15:16 • 17.10.24 Հայաստանն ունի իշխանություն, որից պետք է պաշտպանել Հայաստանը, սա է, որքան էլ աբսուրդ հնչի. Բեքարյան
- 13:30 • 17.10.24 Ինձ հուզում է ՔՊ ընտրած 680,000 հայ մարդու ճակատին ՔՊ-ի կողմից դաջված երկիրը հանձնողների պիտակավորումն ու մեղքը. Բագրատ Սրբազան
- 12:37 • 17.10.24 Նոր տարուց առաջ մարդիկ էլի կհիշեն, որ անձնագրի խնդիր ունեն, էլի հերթերը կսկսվեն. Փաշինյան
- 11:56 • 17.10.24 Պարզվում է, որ ՀՀ-ից մեկն արտագաղթել է իր սանրվածքի պատճառով, ականջին օղ կախելու պատճառով, խաշ կամ քաբաբ չսիրելու պատճառով. Նիկոլ Փաշինյան
- 20:53 • 16.10.24 Հայ-թուրքական հանդիպումները ՀՀ իշխանությունների պարտության արդյունք են, Արցախի կորստի հետևանք․ Ռուբեն Մելքոնյան
- 20:05 • 16.10.24 «Իմ Ամերիա, իմ Հայաստան». կմեկնարկի Ամերիաբանկի նոր նախագիծը
- 10:38 • 16.10.24 Լսել եմ՝ իմ քենու, մորքուրի տղան է նշանակվել, ես անգամ չեմ էլ ճանաչում N 20 դպրոցի ժ/պ-ին․ Ավինյան
- 18:03 • 15.10.24 Ես անձրևանոց բռնող չունեմ, ոչ էլ անվտանգության աշխատող, մեքենաս էլ ինքս եմ վարում. Ավինյան
- 14:09 • 15.10.24 «Գործ տվող բառերը մի օգտագործեք»․ Հայկ Սարգսյանը նկատողություն արեց Անդրանիկ Քոչարյանին
- 13:06 • 15.10.24 Ես անձրևանոց բռնող չունեմ, ոչ էլ անվտանգության աշխատող, մեքենաս էլ ինքս եմ վարում. Ավինյան
- 12:56 • 15.10.24 Հերթական զnհն ունեցանք բանակում անհայտ հանգամանքներում, պետք է այստեղ լիներ նաև ՌՈ պետը. Գեղամ Մանուկյան
- 12:56 • 15.10.24 Ցավում եմ, որ ավագանու անդամը նման կերպ է խոսում 12 Գրեմմի ստացած մարդու մասին․ Ավինյան
- 16:53 • 14.10.24 ԱրարատԲանկի ֆինանսական աջակցությամբ Մատենադարանում բացվեց ձեռագրերի կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիան
- 19:10 • 11.10.24 Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման ու բուժման թեմայով գիտաժողով՝ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի և Կլինիկական ախտաբանների և բջջաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ
- 18:24 • 09.10.24 Բարելավելով աշխատակիցների սպասարկման հմտություններն. Ամերիաբանկը Երևան է հրավիրել Անետա Կորոբկինային
- 18:14 • 09.10.24 Telcell-ը DigiTec-ում ներկայացրեց ծառայությունների ընդլայնումն ու տեսլականը
- 15:04 • 08.10.24 Digitec 2024-ի Digi Invest հարթակում Կոնվերս Բանկը ներկայացավ ներդրումային համալիր գործիքակազմով
- 18:22 • 07.10.24 Արդեն 2-րդ տարին՝ ԱրարատԲանկը «SIA մրցանակաբաշխության» կողքին է՝ տրամադրելով մրցանակային ֆոնդը
- 10:33 • 07.10.24 WCIT 2024-ի շրջանակներում տեղի ունեցած հրավառությունը թույլատրելի կլիներ, եթե լիներ դիմում. Ավինյան
- 10:26 • 07.10.24 Ամենապարզ ճանապարհով ենք գնալու՝ հենասյուների մոտ էլեկտրական մեքենաների լիցքավորիչներ կդնենք. Ավինյան
- 20:35 • 05.10.24 Քաղաքից դուրս՝ քաղաքի կենտրոնում. Aigy բիզնես կենտրոնը՝ «Digitec 2024»-ի մասնակից
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 12:13 • 24/10 Մասիսի գառի մսի առևտրով զբաղվող քաղաքացիներին 600 հազար դոլարի չափով վնաս է պատճառվել, նրանք մեղադրում են ՀՀ-ում Իրանի դեսպանին և հյուպատոսին Ապա նա պատմեց, որ հանդիպել են ՀՀ-ում Իրանի հյուպատոսի հետ, ով իրենց տարել է դեսպան Մեհդի Սոբհանի մոտ, սեպտեմբերի 14-ին հանդիպել են վերջինիս հետ:
-
Քաղաքականություն 14:13 • 24/10 Կրեմլը մեկնաբանել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում Փաշինյան-Ալիև խոսակցությունը (լուսանկարներ, տեսանյութ) ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսակցությունը չի խանգարել ընդհանուր քննարկմանը. այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
-
Մամուլի տեսություն 09:04 • 24/10 Հյուրանոցային համալիրից մինչև ձու, օղի, հիմա էլ` բնական աղբյուրի ջուր. «նորօրյա օլիգարխի» բիզնեսները շարունակում են ծաղկել. «Փաստ» Ընդ որում, այս ջրի շշերի տեսքը ևս ցույց է տալիս, որ «նորօրյա օլիգարխը» ճոխությունների սիրահար է, այս դեպքում՝ թե՛ դիզայնի, թե՛ գովազդի առումով. ըստ արտադրողների, «բնության մեծագույն բարիքը՝ ջուրը, երբեք այսքան գրավիչ չի եղել»:
-
Իրավունք 18:43 • 24/10 Առուվաճառքի առոչինչ պայմանագրեր կնքելով՝ ՍՊԸ տնօրենը 14 քաղաքացուց ընդհանուր շուրջ 521,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է վերցրել․ վնասի մի մասը վերականգնվել է Բնակարանների ձեռք բերման դեպքում, որպես բնակարանի գնի կանխավճար, Ս.Զ.-ն ստացել է առանձնապես խոշոր չափերի կանխավճարներ, իսկ ավտոկայանատեղիների դեպքում՝ դրանց արժեքն ամբողջությամբ:
-
Մամուլի տեսություն 09:09 • 24/10 Փաշինյանի հակառուսական քարոզչությունը տալիս է իր արդյունքները. «Փաստ» Կան տեսակետներ, ընդ որում, այդպիսի մոտեցում ունեցողների թիվը քիչ չէ, որ այդ հարցումն օբյեկտիվ չէ, ունի քաղաքական երանգավորում և ուղղվածություն, քանի որ սոցհարցում իրականացրած կազմակերպության գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում։
-
Իրադարձային 11:18 • 24/10 Զելենսկին կրել է «Ռուսաստանը նորից փոքր դարձնենք» գրությամբ շապիկ. ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժողովրդին ուղղված երեկոյան տեսաուղերձի ժամանակ կրել է արտառոց գրությամբ շապիկ Խոսքը «Ռուսաստանը նորից փոքր դարձնենք» գրության մասին է Սրան արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնակ
-
Քաղաքականություն 09:22 • 24/10 Արցախ անունն ԱՄՆ-ում քիչ են կիրառում. նման ձևակերպումները կարող են ազդեցություն ունենալ. Սուրեն Սարգսյանը՝ Թրամփի հայտարարության մասին Այդ կիրառողների շարքում են հանրապետական նախագահի նախկին թեկնածուներ Ռամասվամին, Քենեդին, նախկինում դեմոկրատ նախագահի թեկնածու այժմ հանրապետական Թուլսի Գեբարդը:
-
Քաղաքականություն 15:08 • 24/10 Պնդումները, թե Հայաստանը, իբր, համաձայնել է, որ որևէ 3-րդ երկիր ապահովի իր ինքնիշխան տարածքում հաղորդակցությունների անվտանգությունը, չեն համապատասխանում իրականությանը. Փաշինյան Նրա խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է իր տարածքով միջազգային տրանսպորտային հաղորդակցությունների և խողովակաշարերի անցմամբ և պատրաստ է ինքնուրույն ապահովել դրանց անվտանգությունը։
-
Տնտեսություն 15:13 • 24/10 Երկրի տնտեսական կյանքի կոլապսը կարող է հանգեցնել պետության փլուզման վտանգի. Դավիթ Անանյան Քաղաքական անկայունության պայմաններում պետական պարտքի բարձր մակարդակը և կառավարման վատ որակը կարող են հանգեցնել տնտեսական և սոցիալական կոլապսի, ինչն իր հերթին ռիսկեր է ստեղծում ոչ միայն քաղաքական կայունության, այնպես էլ՝ պետության ապագայի համար:
-
Իրադարձային 12:13 • 24/10 Մասիսի գառի մսի առևտրով զբաղվող քաղաքացիներին 600 հազար դոլարի չափով վնաս է պատճառվել, նրանք մեղադրում են ՀՀ-ում Իրանի դեսպանին և հյուպատոսին Ապա նա պատմեց, որ հանդիպել են ՀՀ-ում Իրանի հյուպատոսի հետ, ով իրենց տարել է դեսպան Մեհդի Սոբհանի մոտ, սեպտեմբերի 14-ին հանդիպել են վերջինիս հետ:
-
Քաղաքականություն 14:13 • 24/10 Կրեմլը մեկնաբանել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում Փաշինյան-Ալիև խոսակցությունը (լուսանկարներ, տեսանյութ) ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսակցությունը չի խանգարել ընդհանուր քննարկմանը. այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
-
Մամուլի տեսություն 09:04 • 24/10 Հյուրանոցային համալիրից մինչև ձու, օղի, հիմա էլ` բնական աղբյուրի ջուր. «նորօրյա օլիգարխի» բիզնեսները շարունակում են ծաղկել. «Փաստ» Ընդ որում, այս ջրի շշերի տեսքը ևս ցույց է տալիս, որ «նորօրյա օլիգարխը» ճոխությունների սիրահար է, այս դեպքում՝ թե՛ դիզայնի, թե՛ գովազդի առումով. ըստ արտադրողների, «բնության մեծագույն բարիքը՝ ջուրը, երբեք այսքան գրավիչ չի եղել»:
-
Իրավունք 18:43 • 24/10 Առուվաճառքի առոչինչ պայմանագրեր կնքելով՝ ՍՊԸ տնօրենը 14 քաղաքացուց ընդհանուր շուրջ 521,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է վերցրել․ վնասի մի մասը վերականգնվել է Բնակարանների ձեռք բերման դեպքում, որպես բնակարանի գնի կանխավճար, Ս.Զ.-ն ստացել է առանձնապես խոշոր չափերի կանխավճարներ, իսկ ավտոկայանատեղիների դեպքում՝ դրանց արժեքն ամբողջությամբ:
-
Մամուլի տեսություն 09:09 • 24/10 Փաշինյանի հակառուսական քարոզչությունը տալիս է իր արդյունքները. «Փաստ» Կան տեսակետներ, ընդ որում, այդպիսի մոտեցում ունեցողների թիվը քիչ չէ, որ այդ հարցումն օբյեկտիվ չէ, ունի քաղաքական երանգավորում և ուղղվածություն, քանի որ սոցհարցում իրականացրած կազմակերպության գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում։
-
Իրադարձային 11:18 • 24/10 Զելենսկին կրել է «Ռուսաստանը նորից փոքր դարձնենք» գրությամբ շապիկ. ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժողովրդին ուղղված երեկոյան տեսաուղերձի ժամանակ կրել է արտառոց գրությամբ շապիկ Խոսքը «Ռուսաստանը նորից փոքր դարձնենք» գրության մասին է Սրան արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնակ
-
Քաղաքականություն 09:22 • 24/10 Արցախ անունն ԱՄՆ-ում քիչ են կիրառում. նման ձևակերպումները կարող են ազդեցություն ունենալ. Սուրեն Սարգսյանը՝ Թրամփի հայտարարության մասին Այդ կիրառողների շարքում են հանրապետական նախագահի նախկին թեկնածուներ Ռամասվամին, Քենեդին, նախկինում դեմոկրատ նախագահի թեկնածու այժմ հանրապետական Թուլսի Գեբարդը:
-
Քաղաքականություն 15:08 • 24/10 Պնդումները, թե Հայաստանը, իբր, համաձայնել է, որ որևէ 3-րդ երկիր ապահովի իր ինքնիշխան տարածքում հաղորդակցությունների անվտանգությունը, չեն համապատասխանում իրականությանը. Փաշինյան Նրա խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է իր տարածքով միջազգային տրանսպորտային հաղորդակցությունների և խողովակաշարերի անցմամբ և պատրաստ է ինքնուրույն ապահովել դրանց անվտանգությունը։
-
Տնտեսություն 15:13 • 24/10 Երկրի տնտեսական կյանքի կոլապսը կարող է հանգեցնել պետության փլուզման վտանգի. Դավիթ Անանյան Քաղաքական անկայունության պայմաններում պետական պարտքի բարձր մակարդակը և կառավարման վատ որակը կարող են հանգեցնել տնտեսական և սոցիալական կոլապսի, ինչն իր հերթին ռիսկեր է ստեղծում ոչ միայն քաղաքական կայունության, այնպես էլ՝ պետության ապագայի համար:
-
Քաղաքականություն 13:32 • 21/10 Կպահանջվեն փոխզիջումներ, կոչ եմ անում մինչև տարվա ավարտը վերջնականացնել խաղաղության պայմանագիրը. Բայդենը՝ Ալիևին Խաղաղության պայմանագիրը ոչ միայն կապահովի Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, այլև կվերափոխի ամբողջ տարածաշրջանը՝ ճանապարհ հարթելով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև առևտրի, ներդրումների և կապի ավելացման համար», - ասվում է նամակում:
-
Իրադարձային 12:08 • 22/10 ՌԴ-ում կինը, օգտվելով Wildberries-ում ծրագրային անսարքությունից, 1,2 մլն ռուբլու գողություն է կատարել Վերցնելով ապրանքները և համոզվելով, որ նրանից վճարում չեն պահանջում,քարտից գումարը դուրս չի գալիս, նա ամեն օր նոր գնումներ է կատարել, իսկ հետո փաստացի գողացված իրերը վերավաճառել է այն հարթակներում,ստացված եկամտով մարել պարտքերը։
-
Քաղաքականություն 17:30 • 23/10 «Պետք չէ լոլոներ կարդալ, կոնկրետ պատասխանե՛ք», «Ես հասկանում եմ, որ Ձեր կարդացած միակ գիրքը Կիկոսի մահն է». Փաշինյան-Քոչարյան բանավեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ) «Կիրանցում դպրոց գնալը վերջին 35 տարում ավելի անվտանգ չի եղել, քան այսօր է: Եվ մենք այս խնդրի լուծումն ուզում ենք շարունակել և այս իրավիճակը ստեղծել ՀՀ բոլոր սահմանամերձ բնակավայրերում»,- շեշտեց նա:
-
Քաղաքականություն 18:29 • 19/10 Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել ոչ թե Փաշինյանի, այլ Հայաստանի հետ. Էլչին Ամիրբեկով Ամիրբեկովի խոսքով՝ խաղաղության հասնելու ճանապարհին հիմնական խոչընդոտը «Հայաստանի դեռ գոյություն ունեցող տարածքային պահանջներն են Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի նկատմամբ:
-
Ժամանց 11:31 • 21/10 «Միսս Տիեզերք Արմենիա» Իրինա Զախարովան չի կարողանա մասնակցել «Միսս Տիեզերք 2024» մրցույթին Շնորհակալ ենք բոլորին՝ այս դժվարին շրջանում աջակցության եւ հասկանալու համար: Իրինան շատերի համար ոգեշնչման աղբյուր է, եւ վստահ ենք՝ առջեւում նա շատ հնարավորություններ կունենա»,-ասված է հաղորդագրության մեջ:
-
Իրադարձային 13:07 • 23/10 Գարեգին 2-րդը Բաքվում համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել Նոյեմբերի 5-7-ը Կովկասի մահմեդականների գրասենյակը PreCOP միջոցառման շրջանակում կկազմակերպի համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողով՝ շուրջ 200 կրոնական գործիչների և գիտնականների մասնակցությամբ, նախատեսվում է նաև նրանց այցն օկուպացված Արցախ:
-
Իրադարձային 12:13 • 24/10 Մասիսի գառի մսի առևտրով զբաղվող քաղաքացիներին 600 հազար դոլարի չափով վնաս է պատճառվել, նրանք մեղադրում են ՀՀ-ում Իրանի դեսպանին և հյուպատոսին Ապա նա պատմեց, որ հանդիպել են ՀՀ-ում Իրանի հյուպատոսի հետ, ով իրենց տարել է դեսպան Մեհդի Սոբհանի մոտ, սեպտեմբերի 14-ին հանդիպել են վերջինիս հետ:
-
Ժամանց 09:19 • 23/10 Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում Մասնակցել են 18-35 տարեկան կատարողներ Ղրղզստանից, Ուզբեկստանից, Թաթարստանից,Ադրբեջանից, Վրաստանից, Բելառուսից, Հայաստանից, Կիպրոսից, Թուրքիայից, Բուլղարիայից, Կոսովոյից, Ինդոնեզիայից, Իսպանիայից, Կուբայից, Վենեսուելայից և այլ երկրներից։
-
Քաղաքականություն 16:54 • 22/10 Ուսադիրներով շատ երիտասարդներ, թռիչքային կարիերա ունենալով, իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում․ Քոչարյանն՝ ԱԺ-ում գրանցված կոնֆլիկտի մասին (տեսանյութ) Պարզ է, որ բոլոր ոլորտներում էլ կան բոնապարտիզմի բարքերը նախընտրող դիմադրողներ, ովքեր «կոմֆորտ զոնաներից» դուրս չեն գալիս։
-
Իրադարձային 16:58 • 23/10 Այն բանից հետո, երբ հարվածենք Իրանին, բոլորը կհասկանան՝ ինչի համար է երկրի ռազմական օդուժը մարզվել. Իսրայելի ՊՆ ղեկավար Այն բանից հետո, երբ Իսրայելը հարվածի Իրանին, բոլորը կհասկանան, թե ինչպես և ինչի համար են երկրի ռազմական օդուժի զինծառայողները մարզվել այս մասին, Times of Israelի փոխանցմամբ, ասել է Իսրայելի պաշտպանության
Սպորտ
-
23:01 • 24.10.24 «Նոան» նվազագույն հաշվով պարտվեց «Ռապիդին»
-
21:25 • 24.10.24 Բուդվայում այսօր ռինգ դուրս կգա 4 հայ բռնցքամարտիկ
Իրադարձային
-
21:54 • 24.10.24 Ավտովթար՝ Երասխ-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ