6 մարդ տեղափոխվել է ԲԿ, ամենածանրը մատները կտրված մարդու վիճակն է․ շտապօգնության աշխատակից

20:53 • 12.06.24

Բաղրամյան պողոտայից բողոքի ակցիայի վեց մասնակից է վնասվածքներով տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։  Այս մասին Tert.am-ի թղթակցին հայտնեցին «Արմենիա» ԲԿ-ից։

«6 հոգի են այստեղ, ամենածանրը մատները կտրված մարդու վիճակն է, ոսկորները չկային, ջլերն էին, նա հիմա վիրահատարանում է»,- ասաց շտապօգնության աշխատակիցը, որը վիրավորներին տեղափոխել է հիվանդանոց:

ԲԿ-ից հայտնեցին, որ իրենց մոտ տեղափոխված քաղաքացիների վիճակը լավ է, վնասվել են անոթները և նրանք մի քանի օր պետք է մնան հիվանդանոցում։ Ինչ վերաբերում է ձեռքի լուրջ վնասվածք ստացած քաղաքացուն, ապա նրա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։

Ավելի վաղ տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, որ շտապօգնության աշխատակիցները բուժօգնություն են ցուցաբերում մի քաղաքացու, որը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների ընթացքում ձեռքի լուրջ վնասվածներ էր ստացել։