Հռոմի պապը կոչ է արել թույլ տալ աշխարհի բոլոր ռազմագերիներին վերադառնալ տուն

15:16 • 30.06.24

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել վերջ տալ բոլոր պատերազմներին, իսկ աշխարհում բոլոր ռազմագերիներին և բանտարկյալներին թույլ տալ տուն վերադառնալ։ 

Ինչպես նշում է Vatican News-ը, Հռոմի պապ Ֆրանցիսկոսն աղոթել է, որ «բոլոր ռազմագերիները շուտով վերադառնան տուն»:

Աղբյուրը մանրամասնում է, որ կաթոլիկների հոգևոր առաջնորդն աղոթքը հղել է այն բանից հետո, երբ երկու հույն-կաթոլիկ քահանա ազատ է արձակվել ռուսական գերությունից՝ Մոսկվայի և Կիևի միջև գերիների փոխանակման գործարքի  շրջանակում:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հավատացյալներին կոչ է արել աղոթել, որպեսզի բոլոր պահվող անձինք վերադառնան տուն։

Միաժամանակ նա ցավով է անդրադարձել  «պատերազմի պատճառով տառապող եղբայրներին ու քույրերին»։