Վրաստանի իրավասու մարմինը Հայաստանի իրավասու մարմիններին է հանձնել ՀՀ պետական սահմանը հատելու համար հետախուզվող անձին

10:29 • 24.07.24

Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Պ.Ս.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին: 

Ինչպես հաղորդում են ՀՀ Գլխավոր դատախազությունից, Պ.Ս.-ն մեղադրվում է ՀՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու համար:

ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Պ.Ս.-ի տեղափոխումը Երևան:

Վրաստանի իրավասու մարմինը Հայաստանի իրավասու մարմիններին է հանձնել ՀՀ պետական սահմանը հատելու համար հետախուզվող անձին