Ղազախստանը Հայաստանին է արտահանձնել բանակից խուսափած քաղաքացուն

13:12 • 24.07.24

Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի  գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Հ.Չ.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին:

Ինչպես հաղորդում են ՀՀ Գլխավոր դատախազությունից, Հ.Չ.-ն մեղադրվում է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար:

ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Հ.Չ.-ի տեղափոխումը Երևան:

 

Ղազախստանը Հայաստանին է արտահանձնել բանակից խուսափած քաղաքացուն