Իրանը տարածաշրջանային էսկալացիա չի ցանկանում, բայց պետք է «պատժի» Իսրայելին. ԱԳՆ խոսնակ (թարմացվում է)
17:50
Իրանն Իսրայելի վրա հարձակման մտահոգությունների ֆոնին աերոնավիգացիոն ծանուցում (NOTAM) է ուղարկել: Ըստ Jerusalem Post-ի՝ Իրանը, մասնավորապես, նախազգուշացրել է օդաչուներին երկրի կենտրոնական, արևմտյան և հյուսիսարևմտյան հատվածներում վտանգների մասին՝ խորհուրդ տալով փոխել օդանավերի երթուղին:
17:38
Իրանը չի ձգտում սրել տարածաշրջանային լարվածությունը, բայց կարծում է, որ պետք է պատժի Իսրայելին, երկուշաբթի հայտարարել է արտգործնախարարության խոսնակը՝ մեկնաբանելով անցած շաբաթ Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունը, գրում է Reuters-ը։
«Իրանը ձգտում է կայունություն հաստատել տարածաշրջանում, բայց դա տեղի կունենա միայն ագրեսորին պատժելու դեպքում և Սիոնիստական ռեժիմի (Իսրայելի) արկածախնդրության դեմ զսպող միջոցներ ստեղծելով», - ասել է Նասեր Քանանին՝ հավելելով, որ Թեհրանի գործողություններն անխուսափելի են։
Քանանին ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Իսրայելի աջակցությունը՝ ասելով, որ միջազգային հանրությունը չի կատարել տարածաշրջանում կայունությունը պահպանելու իր պարտականությունը և պետք է աջակցի «ագրեսորի պատժին»:
17:00
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն երկուշաբթի ծրագրված աշխատանքային այցով ժամանել է Իրան։ Թեհրանում նա բանակցություններ կանցկացնի Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի և Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի հետ։ Շոյգուին կընդունի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Կողմերը կքննարկեն գլոբալ և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող տարբեր հարցեր, գրում է ՏԱՍՍ-ը:
14:07
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ «Իսրայելի ռեժիմի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղաքական ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը մեծ սխալ էր, որն անպատասխան չի մնա», գրում է ԻՌՆԱ-ն:
Իրանի նախագահն ասել է, որ Հանիեի սպանությունը, որը եղել է Իսլամական Հանրապետության հյուրը, հակասում էր միջազգային իրավունքին։ Նա հավելել է, որ Թեհրանն աշխարհից ակնկալում է, որ այս հանցագործությունը խստորեն կդատապարտվի՝ ընդգծելով, որ «սիոնիստների ամբարտավանությունը անպատասխան չի մնա»։
Մինչդեռ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ամեն զարգացման և ուժեղ կպատասխան կտա, եթե հարձակման ենթարկվի, գրում է timesofisrael.com-ը:
«Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի՝ և՛ հարձակողական, և՛ պաշտպանական»,- ասել է Նեթանյահուն Երուսաղեմում վարչապետի գրասենյակում կառավարության ամենշաբաթյա նիստի սկզբում։
Նրա խոսքով՝ Իսրայել պետությունը բազմճակատ պատերազմի մեջ է «Իրանի չարի առանցքի դեմ»:
«Մենք մեծ ուժով հարվածում ենք նրա բոլոր թևերին: Ես կրկնում եմ և ասում եմ մեր թշնամիներին. մենք կպատասխանենք և ծանր գին կպահանջենք մեր դեմ ագրեսիայի ցանկացած գործողության համար՝ անկախ այն բանից, թե որ կողմից դա լինի», - հայտարարել է Նեթանյահուն։
Նրա մեկնաբանություններից ժամեր անց պաշտպանության նախարար Յոավ Գալանտն ասել է, որ Իսրայելը «շատ ուժեղ պատրաստված է» և պատրաստ է արագ արձագանքել ցանկացած հարձակման:
13:50
Համաշխարհային շուկայում ֆոնդային ինդեքսների անկում է. պատճառներից մեկն իրավիճակն է Մերձավոր Արևելքում: Իսրայելական արժեթղթերը կտրուկ անկում են գրանցել. հիմնական TA-35 ֆոնդային ինդեքսը նվազել է 2,7%-ով, գրում է Economic Times-ը:
Ասիական և եվրոպական բորսաներում գրանցվել են խոշոր և անգամ ռեկորդային անկումներ, Bitcoin-ի գինն իջել է մինչև 49,000 դոլար:
11:33
Հռոմի պապը Մերձավոր Արևելքում խաղաղության կոչ է արել: Նա խորապես մտահոգված է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակով և հակամարտության՝ Գազայից և Իսրայելից դեպի այլ երկրներ տարածվելու վտանգով։ Տարածքում տեղի ունեցած ամենավերջին իրադարձությունների ֆոնին պոնտիֆիկոսը հույս ունի, որ դաժան ու արյունալի հակամարտությունն ավելի չի ընդլայնվի: Այս մասին գրում է vaticannews.va կայքը:
«Ռմբակոծությունները, սպանությունները և բռնությունները ոչ մի նպատակի չեն ծառայում: Հարձակումները, սպանությունները երբեք լուծում չեն կարող լինել: Դրանք ոչ թե օգնում են գնալ արդարության, խաղաղության ճանապարհով, այլ ավելի մեծ ատելություն և վրեժխնդրություն են առաջացնում։ Բավակա՛ն է, եղբայրնե՛ր և քույրե՛ր: Բավակա՛ն է, մի՛ խեղդեք Աստծո խաղաղության խոսքը, թող այն լինի Սուրբ Երկրի, Մերձավոր Արևելքի և ողջ աշխարհի ապագան: Պատերազմը պարտություն է», - հավելել է նա։
10:33
Իսրայելը կարող է Իրանին զսպելու համար կանխարգելիչ հարված հասցնել, եթե ունենա հստակ ապացույցներ, որ Թեհրանը պատրաստվում է հարձակման: Այս մասին, ինչպես գրում է timesofisrael.com-ը, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները այն բանից հետո, երբ վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի երեկոյան Իսրայելի անվտանգային կառույցների ղեկավարներին հրավիրել է հանդիպման:
Իսրայելը հստակ չգիտի, թե ինչ սպասել Իրանից և նրա դաշնակիցներից, ուստի քննարկում է տարբերակների լայն շրջանակ, թե ինչպես կարող է լավագույնս արձագանքել կամ կանխել ակնկալվող հարձակումը:
Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Իրանին հարվածելու տարբերակը՝ որպես զսպման միջոց, հաղորդում է Ynet-ը, թեև անվտանգության պաշտոնյաներն ընդգծել են, որ նման քայլը կթույլատրվի միայն այն դեպքում, եթե Իսրայելը ստանա հստակ հետախուզական տվյալներ, որոնք կհաստատեն, որ Թեհրանը պատրաստվում է հարձակվել։
Անհրաժեշտ է նաև, որ իսրայելական հետախուզության տվյալներն այս հարցի վերաբերյալ համապատասխանեն ԱՄՆ հետախուզության տվյալներին, բայց նույնիսկ եթե դրանք համընկնեն, Իսրայելը, այնուամենայնիվ, կարող է կանխարգելիչ հարվածի չդիմել:
9:11
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը G7-ի երկրների արտգործնախարարներին հայտարարել է, որ Իրանի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հարձակումն Իսրայելի վրա կարող է սկսվել առաջիկա օրվա ընթացքում։ Այս մասին հաղորդում է Axios պորտալը՝ իր աղբյուրներին հղումով։
«Բլինկենը G7-ի երկրների իր գործընկերներին ասել է, որ Իրանի և «Հեզբոլլահ»-ի հարձակումն Իսրայելի վրա կարող է սկսվել արդեն երկուշաբթի օրը», - ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնել են պորտալի աղբյուրները, ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարծում է՝ Իրանն ու «Հեզբոլլահ»-ը պատասխան միջոցներ կձեռնարկեն, սակայն «դեռ պարզ չէ, թե պատասխան հարվածն ինչ ձևով կլինի»։ Միևնույն ժամանակ, ըստ աղբյուրների, Բլինկենը հայտնել է, որ ԱՄՆ-ն չգիտի հնարավոր հարձակման հստակ ժամկետը, սակայն ընդգծել է, որ այն կարող է սկսվել առաջիկա 24-48 ժամվա ընթացքում։
Բացի այդ, Բլինկենը G7-ի երկրների ԱԳ նախարարներին հայտնել է, որ տարածաշրջանում ամերիկյան զորքերի թվի ավելացումը «բացառապես պաշտպանական նպատակներ» է հետապնդում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ timesofisrael.com-ը հայտնել էր, որ Իսրայելը պատրաստվում է Իրանի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից առաջիկա օրերին հնարավոր հարձակումներին և ենթադրում է, որ հարձակումները կարող են լինել մի քանի ճակատներից:
Իրանը, նրա լիբանանյան դաշնակից «Հեզբոլլահ»-ը և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ն Իսրայելին մեղադրում են չորեքշաբթի Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության համար: Նրա սպանությունը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Բեյրութում Իսրայելի հասցրած հարվածից սպանվել էր «Հեզբոլլահ»-ի ռազմական ղեկավար Ֆուադ Շուքրին: Իսրայելը ստանձնել է Շուքրի սպանության պատասխանատվությունը, սակայն պաշտոնապես չի մեկնաբանել Հանիեի սպանությունը: Թե՛ Իրանը, թե՛ «Հեզբոլլահ»-ը խոստացել են վրեժխնդիր լինել սպանությունների համար:
Այս համատեքստում Իսրայելի անվտանգության կառույցները գտնվում են «ամենաբարձր զգոնության» վիճակում, իսկ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի անդամները, ներառյալ Մեծ Բրիտանիան և արաբական դաշնակից երկրները, որոնք նպատակ ունեն խափանել Իրանի հնարավոր հարձակումները, փորձում են զսպել և կասեցնել դրանք, հաղորդում է իսրայելական Channel 12-ը:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ես այստեղ եմ, որովհետև ունեմ արժանապատվություն ու սկզբունքներ. Հրայր Թովմասյան
Արդարանալ չեմ սիրում, իսկ չղջալ՝ չգիտեմ ինչի՞ համար. Հրայր Թովմասյան
Փաշինյանը թղթի կտոր ստորագրելով՝ հիմք է դնում 2026-ի կամ արտահերթով հաղթանակի համար․ Վահե Հովհաննիսյան
«Չի կարելի, մենք բարձր աշխատավարձ ենք ստանում, ինչի՞ եք շտապում», «Պարո՛ն Բագրատյան ինչո՞ւ վրդովվեցիք, Ձեզ ո՞վ բան ասաց». բանավեճ՝ ԱԺ-ում
Հայերը Հայաստանում 2050-ին կդառնան սփյուռք, փոքրամասնություն կլինենք․ Արտաշես Ալեքսանյան
Մինչև 18 տարեկաններն ինքնագլորները հատուկ վայրերում պետք է վարեն. քննարկում՝ ԱԺ-ում
Զիգզագ և Haier ընկերությունների գործակցության շնորհիվ՝ Հայաստանում բացվեց Haier-ի առաջին բրենդ շոփը
«Լռե՛ք ու լսե՛ք», «Ձեր չափերն անցնում եք, ես հանգիստ եմ», «Ինձ մի ընդհատեք». լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
Հայաստանում աշխատատեղեր կան, դրանք թափուր են ու գնալով մեծանում են. Փաշինյան
Հեղափոխություն, արտահերթ, հերթական ընտրություններ․ բոլոր գործիքներն էլ ուժի մեջ են․ Գեղամ Մանուկյան
Այստեղ ինչո՞ւ ռեստորան կամ հյուրանոց չլինի. Փաշինյանը՝ Ջերմուկում
Հունիսի 17-ը՝ հայրերի օր. հոր դերը երեխայի կյանքում պետք է բարձրացվի. Զարուհի Բաթոյան
«Հեռախոսից չօգտվող 50-ն անց տաքսիստն ինչպե՞ս է հարկը մուծելու», «50 տարեկանների մասին վատ կարծիք ունեք, զարգացած են». քննարկում՝ ԱԺ-ում
4,300 արցախցի դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, 3,000-ն արդեն ստացել է. ՄՔԾ պետ
Մինչև 18 տարեկանների ամուսնությունները պետք է բացառենք. Ռուստամ Բաքոյան
Ես ակնկալում եմ արդարացման դատավճիռ. Հրայր Թովմասյան
Վաշինգտոնն ու Մոսկվան ակնարկում են արցախցիների վերադարձի մասին, Փաշինյանը «փոխանցումը» չի վերցնում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Այդպես էլ ինձ ոչ ոք բերման չենթարկեց, և լավ է դա, որովհետև այդտեղ իմ իրավունքները կխախտվեր․ Հրայր Թովմասյան
Ինչ այսօր տեղի է ունենում պատմության դասերի ընթացքում, լրջագույն պրոբլեմ է մեր պետության հետագա գոյության համար. Փաշինյան
Չի կարելի ՌԴ-ի հետ խոսել վիրավորանքի ու հեգնանքի լեզվով․ Փաշինյան
Հետ չենք կանչելու մեր ստորագրությունը «Նոյեմբերի 9»-ի փաստաթղթից․ Փաշինյան
Բաքվին առաջարկում ենք ստորագրել մինչև հիմա համաձայնեցված կետերն իբրև պայմանագիր․ Փաշինյան
Ո՞վ Ռուբեն Վարդանյանին գործուղեց ՀՀ, հետո՝ ԼՂ, ապա ասաց՝ լավ չենք ճանաչում՝ ինքը ով է. Նիկոլ Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձի հարցն այնպես, ինչպես դա ներկայացվում է, հակասում է ՀՀ պետական շահերին. Փաշինյան
Ասել եմ Պուտինին՝ այս փուլում Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով աշխատանքն ավելի արդյունավետ է․ Փաշինյան
Ցանկապատը ժանգոտ թողնելու համար համայնքը կկարողանա մարդու նկատմամբ վարչական լծակ կիրառել. Փաշինյան
Բոլոր ուսուցիչները 5 տարվա կտրվածքով պետք է վերապատրաստվեն՝ անկախ ատեստավորումից. Փաշինյան
Փաշինյանին գլոբալ արձակուրդ են ուղարկել, աշխարհում ոչ ոք նրան լուրջ չի ընդունում․ Լևոն Զուրաբյան
Նախորդ նիստին Տաթևիկ Գրիգորյանի ճառը նման էր դատական դեպարտամենտի ֆիլմի սցենարի տեքստի. Արամ Օրբելյան
Ես իմ ճառը կարդալու եմ մի դատավորի մոտ, որը կողմնակալ է. Հրայր Թովմասյանի պաշտպանը՝ Գրիգորյանին
Նոր ընտրություններում հաղթելով, Փաշինյանը Սյունիքն է տալու, 2021-ից հետո Արցախը տվեց․ Արտակ Զաքարյան
Քրիստոսի արձանը գրեթե պատրաստ է. Ծառուկյանը հետևել է արձանի կառուցման աշխատանքներին
Եկեք թախտի տակ պառկող ընկերությունների հետ պայմանագրերը խզենք, վախենում են ծանուցվեն․ Ավինյան
Ունենք 15 օր հին հարցերին պատասխան տալու համար, ինչից հետո կորոշենք՝ պատժի ինչ միջոցներ կիրառել․ Ավինյան
Փաշինյանն ու ընդդիմությունը պատրաստվում են ընտրությունների, նման տպավորություն կա․ Էդգար Ղազարյան
Հրայր Թովմասյանի գործի շրջանակներում ողջամիտ ժամկետները 4 տարի է՝ խախտվել են, այս քրգործն ընդհանրապես չէր կարող վարույթ ընդունվել․ Արամ Օրբելյան
«Ինձ ուղարկվող ծանուցումը ինչո՞ւ եք ուրիշ տեղ ուղարկել». Հրայր Թովմասյանի գործով դատական հաջորդ նիստին կներկայացվեն պաշտպանական ճառերը
Չեն կարողանում հովիվ գտնել, որ արածեցնեն կենդանիներին, դրա համար էլ ոլորտում խնդիր կա. Փաշինյան
Աշնանը ՀՀ-Ադրբեջան ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ շրջանակային համաձայնագիր կնքելու հավանականություն կա․ Հակոբ Բադալյան
«Մարդ չգիտի սրա մասին», «Սա հայկական Պոմպեյն է». Փաշինյանն այցելել է Հին Արտաշատի պեղումների վայր
- 22:30 • 11.09.24 Ես այստեղ եմ, որովհետև ունեմ արժանապատվություն ու սկզբունքներ. Հրայր Թովմասյան
- 22:29 • 11.09.24 Արդարանալ չեմ սիրում, իսկ չղջալ՝ չգիտեմ ինչի՞ համար. Հրայր Թովմասյան
- 20:46 • 11.09.24 Փաշինյանը թղթի կտոր ստորագրելով՝ հիմք է դնում 2026-ի կամ արտահերթով հաղթանակի համար․ Վահե Հովհաննիսյան
- 12:54 • 11.09.24 «Չի կարելի, մենք բարձր աշխատավարձ ենք ստանում, ինչի՞ եք շտապում», «Պարո՛ն Բագրատյան ինչո՞ւ վրդովվեցիք, Ձեզ ո՞վ բան ասաց». բանավեճ՝ ԱԺ-ում
- 20:45 • 06.09.24 Հայերը Հայաստանում 2050-ին կդառնան սփյուռք, փոքրամասնություն կլինենք․ Արտաշես Ալեքսանյան
- 16:04 • 06.09.24 Մինչև 18 տարեկաններն ինքնագլորները հատուկ վայրերում պետք է վարեն. քննարկում՝ ԱԺ-ում
- 20:00 • 05.09.24 Զիգզագ և Haier ընկերությունների գործակցության շնորհիվ՝ Հայաստանում բացվեց Haier-ի առաջին բրենդ շոփը
- 15:16 • 05.09.24 «Լռե՛ք ու լսե՛ք», «Ձեր չափերն անցնում եք, ես հանգիստ եմ», «Ինձ մի ընդհատեք». լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
- 12:21 • 05.09.24 Հայաստանում աշխատատեղեր կան, դրանք թափուր են ու գնալով մեծանում են. Փաշինյան
- 20:53 • 04.09.24 Հեղափոխություն, արտահերթ, հերթական ընտրություններ․ բոլոր գործիքներն էլ ուժի մեջ են․ Գեղամ Մանուկյան
- 13:48 • 04.09.24 Այստեղ ինչո՞ւ ռեստորան կամ հյուրանոց չլինի. Փաշինյանը՝ Ջերմուկում
- 13:26 • 03.09.24 Հունիսի 17-ը՝ հայրերի օր. հոր դերը երեխայի կյանքում պետք է բարձրացվի. Զարուհի Բաթոյան
- 12:36 • 03.09.24 «Հեռախոսից չօգտվող 50-ն անց տաքսիստն ինչպե՞ս է հարկը մուծելու», «50 տարեկանների մասին վատ կարծիք ունեք, զարգացած են». քննարկում՝ ԱԺ-ում
- 12:00 • 03.09.24 4,300 արցախցի դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, 3,000-ն արդեն ստացել է. ՄՔԾ պետ
- 11:53 • 03.09.24 Մինչև 18 տարեկանների ամուսնությունները պետք է բացառենք. Ռուստամ Բաքոյան
- 21:07 • 02.09.24 Ես ակնկալում եմ արդարացման դատավճիռ. Հրայր Թովմասյան
- 20:39 • 02.09.24 Վաշինգտոնն ու Մոսկվան ակնարկում են արցախցիների վերադարձի մասին, Փաշինյանը «փոխանցումը» չի վերցնում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 20:09 • 02.09.24 Այդպես էլ ինձ ոչ ոք բերման չենթարկեց, և լավ է դա, որովհետև այդտեղ իմ իրավունքները կխախտվեր․ Հրայր Թովմասյան
- 16:30 • 02.09.24 Ինչ այսօր տեղի է ունենում պատմության դասերի ընթացքում, լրջագույն պրոբլեմ է մեր պետության հետագա գոյության համար. Փաշինյան
- 14:51 • 31.08.24 Չի կարելի ՌԴ-ի հետ խոսել վիրավորանքի ու հեգնանքի լեզվով․ Փաշինյան
- 14:27 • 31.08.24 Հետ չենք կանչելու մեր ստորագրությունը «Նոյեմբերի 9»-ի փաստաթղթից․ Փաշինյան
- 13:53 • 31.08.24 Բաքվին առաջարկում ենք ստորագրել մինչև հիմա համաձայնեցված կետերն իբրև պայմանագիր․ Փաշինյան
- 13:42 • 31.08.24 Ո՞վ Ռուբեն Վարդանյանին գործուղեց ՀՀ, հետո՝ ԼՂ, ապա ասաց՝ լավ չենք ճանաչում՝ ինքը ով է. Նիկոլ Փաշինյան
- 13:29 • 31.08.24 ԼՂ հայերի վերադարձի հարցն այնպես, ինչպես դա ներկայացվում է, հակասում է ՀՀ պետական շահերին. Փաշինյան
- 13:08 • 31.08.24 Ասել եմ Պուտինին՝ այս փուլում Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով աշխատանքն ավելի արդյունավետ է․ Փաշինյան
- 13:05 • 29.08.24 Ցանկապատը ժանգոտ թողնելու համար համայնքը կկարողանա մարդու նկատմամբ վարչական լծակ կիրառել. Փաշինյան
- 11:49 • 29.08.24 Բոլոր ուսուցիչները 5 տարվա կտրվածքով պետք է վերապատրաստվեն՝ անկախ ատեստավորումից. Փաշինյան
- 20:46 • 28.08.24 Փաշինյանին գլոբալ արձակուրդ են ուղարկել, աշխարհում ոչ ոք նրան լուրջ չի ընդունում․ Լևոն Զուրաբյան
- 17:29 • 28.08.24 Նախորդ նիստին Տաթևիկ Գրիգորյանի ճառը նման էր դատական դեպարտամենտի ֆիլմի սցենարի տեքստի. Արամ Օրբելյան
- 17:28 • 28.08.24 Ես իմ ճառը կարդալու եմ մի դատավորի մոտ, որը կողմնակալ է. Հրայր Թովմասյանի պաշտպանը՝ Գրիգորյանին
- 20:33 • 26.08.24 Նոր ընտրություններում հաղթելով, Փաշինյանը Սյունիքն է տալու, 2021-ից հետո Արցախը տվեց․ Արտակ Զաքարյան
- 12:44 • 26.08.24 Քրիստոսի արձանը գրեթե պատրաստ է. Ծառուկյանը հետևել է արձանի կառուցման աշխատանքներին
- 11:14 • 26.08.24 Եկեք թախտի տակ պառկող ընկերությունների հետ պայմանագրերը խզենք, վախենում են ծանուցվեն․ Ավինյան
- 11:13 • 26.08.24 Ունենք 15 օր հին հարցերին պատասխան տալու համար, ինչից հետո կորոշենք՝ պատժի ինչ միջոցներ կիրառել․ Ավինյան
- 21:02 • 23.08.24 Փաշինյանն ու ընդդիմությունը պատրաստվում են ընտրությունների, նման տպավորություն կա․ Էդգար Ղազարյան
- 13:16 • 22.08.24 Հրայր Թովմասյանի գործի շրջանակներում ողջամիտ ժամկետները 4 տարի է՝ խախտվել են, այս քրգործն ընդհանրապես չէր կարող վարույթ ընդունվել․ Արամ Օրբելյան
- 13:11 • 22.08.24 «Ինձ ուղարկվող ծանուցումը ինչո՞ւ եք ուրիշ տեղ ուղարկել». Հրայր Թովմասյանի գործով դատական հաջորդ նիստին կներկայացվեն պաշտպանական ճառերը
- 12:27 • 22.08.24 Չեն կարողանում հովիվ գտնել, որ արածեցնեն կենդանիներին, դրա համար էլ ոլորտում խնդիր կա. Փաշինյան
- 20:46 • 21.08.24 Աշնանը ՀՀ-Ադրբեջան ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ շրջանակային համաձայնագիր կնքելու հավանականություն կա․ Հակոբ Բադալյան
- 15:53 • 21.08.24 «Մարդ չգիտի սրա մասին», «Սա հայկական Պոմպեյն է». Փաշինյանն այցելել է Հին Արտաշատի պեղումների վայր
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սպորտ 15:40 • 12/09 Դատապարտում ենք ազգային հավաքականի ցանկացած ֆուտբոլիստի հասցեին հիմնազուրկ մեղադրանքներն ու վիրավորանքները․ ՀՖՖ-ն՝ Գեղամ Նազարյանին Մենք վստահ ենք, որ ինչպես Հայաստանի ազգային հավաքականում, այնպես էլ ակումբային մակարդակում Օգնյեն Չանչարևիչը բազմիցս ուրախացնելու է հայաստանցի երկրպագուներին իր հուսալի խաղով
-
Քաղաքականություն 16:05 • 12/09 Հայերը շատ խելացի մարդիկ են և շուտով կհասկանան, թե որտեղ է իրենց երջանկությունը. Լուկաշենկո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելու կողմնակից է. այդ մասին նա հայտարարել է Բելառուսում բնակվող տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, գրում է ԲԵԼՏԱ-ն։
-
Իրավունք 10:58 • 12/09 Պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը հօգուտ Հայաստանի կփոխանցի 200 մլն դրամ Տեղեկացնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում որոշում էր կայացվել Ալիկ Միրզաբեկյանին պատկանող գույքի առնչությամբ սկսել ուսումնասիրություն:
-
Իրադարձային 09:55 • 12/09 Իրանը վճռական է «Զանգեզուրի միջանցքի» հարցում և մտադիր չէ զիջել. ԻՀՊԿ «Տարածաշրջանային հավասարակշռությունը խախտելու ցանկացած փորձ՝ շրջանցելով Իրանի շահերը, կբախվի ուժեղ դիմադրության: Երկիրը կշարունակի պաշտպանել իր դիրքերը քաղաքական և ռազմավարական բոլոր հարցերում», - նշվում է հաղորդագրության մեջ։
-
Քաղաքականություն 10:50 • 12/09 Բագրատ Սրբազանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ Սրբազան պայքարի` 2024թ. սեպտեմբերի 22-ին Երևանի մարզահամերգային համալիրում կայանալիք մեծ հավաքին ընդառաջ, Բագրատ Սրբազանը հանդիպել է նաև հայաստանյան և արցախյան քաղաքական դաշտի ուժերի, կուսակցությունների հետ:
-
Մամուլի տեսություն 08:15 • 12/09 Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն տուգանվել է 10 հազար դրամով․ «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է փաստաթղթերը, որոնք վկայում են տուգանքի եւ դրա դեմ ներկայացված բողոքի մասին: Եվ այս անթույլատրելի երեւույթի դեմ պայքարի լավագույն ձեւը հավատավոր դառնալն ու մեր սուրբ եկեղեցու շուրջ համախմբվելն է։
-
Սպորտ 15:40 • 12/09 Դատապարտում ենք ազգային հավաքականի ցանկացած ֆուտբոլիստի հասցեին հիմնազուրկ մեղադրանքներն ու վիրավորանքները․ ՀՖՖ-ն՝ Գեղամ Նազարյանին Մենք վստահ ենք, որ ինչպես Հայաստանի ազգային հավաքականում, այնպես էլ ակումբային մակարդակում Օգնյեն Չանչարևիչը բազմիցս ուրախացնելու է հայաստանցի երկրպագուներին իր հուսալի խաղով
-
Քաղաքականություն 16:05 • 12/09 Հայերը շատ խելացի մարդիկ են և շուտով կհասկանան, թե որտեղ է իրենց երջանկությունը. Լուկաշենկո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելու կողմնակից է. այդ մասին նա հայտարարել է Բելառուսում բնակվող տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, գրում է ԲԵԼՏԱ-ն։
-
Իրավունք 10:58 • 12/09 Պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը հօգուտ Հայաստանի կփոխանցի 200 մլն դրամ Տեղեկացնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում որոշում էր կայացվել Ալիկ Միրզաբեկյանին պատկանող գույքի առնչությամբ սկսել ուսումնասիրություն:
-
Իրադարձային 09:55 • 12/09 Իրանը վճռական է «Զանգեզուրի միջանցքի» հարցում և մտադիր չէ զիջել. ԻՀՊԿ «Տարածաշրջանային հավասարակշռությունը խախտելու ցանկացած փորձ՝ շրջանցելով Իրանի շահերը, կբախվի ուժեղ դիմադրության: Երկիրը կշարունակի պաշտպանել իր դիրքերը քաղաքական և ռազմավարական բոլոր հարցերում», - նշվում է հաղորդագրության մեջ։
-
Իրադարձային 12:28 • 09/09 Ես ողջ եմ, կգամ ու ամեն ինչ կպատմեմ. օրեր շարունակ Սևանա լճում որոնվող տղամարդը զանգահարել է ընկերներին Նա արդեն հեռախոսային կապ է հաստատել նաև ոստիկանության Մաշտոցի և Մարտունու բաժինների ղեկավարների հետ ու հայտնել այն, ինչ-որ իր ընկերներին է ասել, թե կգամ ու պատճառը կասեմ։
-
Մամուլի տեսություն 08:15 • 12/09 Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն տուգանվել է 10 հազար դրամով․ «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է փաստաթղթերը, որոնք վկայում են տուգանքի եւ դրա դեմ ներկայացված բողոքի մասին: Եվ այս անթույլատրելի երեւույթի դեմ պայքարի լավագույն ձեւը հավատավոր դառնալն ու մեր սուրբ եկեղեցու շուրջ համախմբվելն է։
-
Սպորտ 15:57 • 08/09 «Չելսի»-ի հետ խաղը կմտնի հայկական ֆուտբոլի պատմության մեջ․ Չանչարևիչ Հայաստանի ազգային հավաքականի և «Նոա»-ի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչն Ազգերի լիգայի առաջին տուրի՝ Լատվիայի նկատմամբ 4:1 հաշվով տարած հաղթանակից հետո Metaratings.ru-ին տված հարցազրույցում խոսել է Կոնֆերենցիաների լիգայի առաջիկա խաղերին նախապատրաստվելու մասին:
-
Քաղաքականություն 14:01 • 06/09 Մոսկվայի և Սուխումի հարաբերությունը լարվել են. ինչու են Աբխազիայում խոսում «առճակատման» մասին. RTVI Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից դադարեցրել է Աբխազիայի ուսուցիչներին, բժիշկներին և իրավապահներին սոցիալական վճարումները, ինչպես նաև այս տարի արդեն էլեկտրաէներգիան կվաճառի սովորական գնով։ Այս մասին հայտարարել է մասամբ ճանաչված հանրապետության ԱԳՆ ղեկավար Սերգեյ Շամբան։
-
Իրադարձային 12:33 • 09/09 Արդարադատության նախարարի տեղակալն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի դստեր հետ մտերմության լուրերին «Շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այս պաշտոնն ինձ վստահելու համար: Իմ ամենօրյա աշխատանքով կապացուցեմ Հայաստանի Հանրապետության և կառավարության որդեգրած ռազմավարություններին իմ նվիրվածությունը»,-ասել է նա:
-
Իրադարձային 12:11 • 11/09 «Չի կարելի, մենք բարձր աշխատավարձ ենք ստանում, ինչի՞ եք շտապում», «Պարո՛ն Բագրատյան ինչո՞ւ վրդովվեցիք, Ձեզ ո՞վ բան ասաց». բանավեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ) Բագրատյանն առաջակեց՝ ով շտապում է, թող նա էլ գնա: «Եթե շտապում ենք ժողովուրդ ջան, եկեք այսպես պայմանավորվենք՝ նախագիծը բերենք, ոչ էլ քննարկենք, քվեարկենք գնա»:
-
Տնտեսություն 16:13 • 10/09 BMW-ն հետ է կանչում 1,5 մլն ավտոմեքենա BMW-ի համար դա կհանգեցնի հարյուրավոր միլիոն եվրոների լրացուցիչ երաշխիքային ծախսերի: Ուստի ընկերությունը ստիպված է եղել վերանայել այս տարվա շահույթի իր կանխատեսումը։ Ընկերության արժեթղթերի գինն անմիջապես նվազել է 7%-ով, միտումը պահպանվում է նվազման։
-
Սպորտ 17:36 • 06/09 Ես հավաքականի գլխավոր մարզիչն եմ, չեմ կարող խաղացողներ գնել․ Պետրակովը՝ կենտրոնական հարձակվողի դիրքի մասին «Ես հավաքականի գլխավոր մարզիչն են չեմ կարող խաղացողներ գնել։ Այո, հարձակման կենտրոնի հետ կապված խնդիրներ ունենք։ Վաղվա խաղում կտեսնենք, թե ինչ լուծում կկարողանանք գտնել այդ հարցի շուրջ։ Այսօր նաև կդիտենք երիտասարդական հավաքկանի խաղը»,-ասել է Պետրակովը։
-
Իրադարձային 20:45 • 08/09 «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում հերթապահություն իրականացնող փրկարարներն օգնություն են ցուցաբերել 12 քաղաքացու Դեպքի վայրում հերթապահություն իրականացնող մարտական հաշվարկը պարբերաբար համապատասխան օգնություն է ցուցաբերել քաղաքացիներին, ոմանց մոտեցրել է շտապօգնության ավտոմեքենաներին, ոմանց՝ անվտանգ տարածք:
Գիտություն/տեխնիկա
-
16:05 • 11.09.24 Huawei-ն ներկայացրել է աշխարհում առաջին կրկնակի ծալվող սմարթֆոնը
Սպորտ
-
23:00 • 12.09.24 Թենիսիստ Ռաֆայել Նադալը չի մասնակցի «Լեյվերի Գավաթ»-ին
Իրադարձային
-
21:15 • 12.09.24 Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել
Մամուլի տեսություն
-
08:41 • 13.09.24 Տեղի կունենա արդյոք ընդդեմ եկեղեցու ակցիան․ «Հրապարակ»
Ժամանց
-
11:40 • 10.09.24 Սելենա Գոմեսը խոստովանել է, որ չի կարող երեխա ունենալ
-
10:37 • 05.09.24 Apple Music. փորձելու լավագույն ժամանակն է