Իրանի ռազմածովային ուժերը զորավարժություններ են անցկացնում Կասպից ծովում՝ Ադրբեջանի հետ սահմանին

21:02 • 13.08.24

Իրանի ռազմածովային ուժերը զորավարժություններ են անցկացնում երկրի հյուսիսում՝ Կասպից ծովում։

Այս մասին տեղեկություն է տարածել Mehr գործակալությունը՝ հղում կատարելով Աստարայի փոխնահանգապետին։

Հաղորդվում է, որ այսօր երեկոյան Աստարայի ռազմածովային բազայի տարածքում կանցկացվեն Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային զորավարժություններ:

«Վարժանքների հետ կապված՝ Աստարա քաղաքի որոշ շրջաններում պայթյուններ են հնչելու, բնակչության համար անհանգստանալու պատճառ չկա»,-ասված է հայտարարության մեջ

Իրանի ռազմածովային ուժերը զորավարժություններ են անցկացնում Կասպից ծովում՝ Ադրբեջանի հետ սահմանին