Կուրսկի բնակիչներին Ուկրաինա տարհանելու համար կարող է միջանցք ստեղծվել. Ուկրաինայի վերաինտեգրման հարցերով նախարար

18:42 • 15.08.24

Ռուսաստանի Կուրսկի մարզի բնակչությունը, որտեղ այժմ ռազմական գործողություններ են ընթանում, նախապես տարհանվելու է ուկրաինական Սումի քաղաք:

Ուկրաինան հումանիտար օգնություն կտրամադրի Կուրսկի շրջանի բնակիչներին, ինչպես նաև հումանիտար միջանցք կստեղծի նրանց տարհանման համար:

Այս մասին ասել է Ուկրաինայի վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշուկը։

Նրա խոսքով, եթե ռուսական կողմը դիմի, ապա օրակարգում է նաև խաղաղ բնակիչներին Ռուսաստան ուղարկելը:

Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչը հավելել է, որ պաշտոնական Մոսկվան այս առնչությամբ դեռ հարցում չի ուղարկել։

Կուրսկի բնակիչներին Ուկրաինա տարհանելու համար կարող է միջանցք ստեղծվել. Ուկրաինայի վերաինտեգրման հարցերով նախարար