Եվրամիությունը մոտ ապագայում չի կարողանա սեփական բանակ ստեղծել․ Բորել

22:30 • 19.08.24

Եվրամիությունը մոտ ապագայում չի կարողանա սեփական բանակ ստեղծել։

Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Դա տեղի չի ունենա մեկ գիշերվա ընթացքում։ Բանակը, ընդհանուր արժույթը և ընդհանուր սահմանները սահմանում են ինքնիշխանությունը:

Մեզ մնում է բանակ ստեղծել, բայց դա անելը շատ դժվար է ։ Անհրաժեշտ է ԵՄ անդամ երկրների միաձայն որոշում», - ասել է նա։

Եվրամիությունը մոտ ապագայում չի կարողանա սեփական բանակ ստեղծել․ Բորել