Հայաստանի անկախության պատմության մեջ երբեք Կիրանցում ապրելն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, հետ շրջայց է կատարել հանրապետությունում նոր կառուցված որոշ դպրոցներում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:
Վարչապետի առաջին կանգառը եղել է Երևանի «Հերացի» ավագ դպրոցը: Ուսումնական հաստատության 2019 թ. մեկնարկած շինարարական աշխատանքների համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 1 մլրդ դրամ: Կառուցված ավագ դպրոցը նախատեսված է 520 աշակերտի համար: Դպրոցն ապահովված է ամբողջական գույքով:
Վարչապետը շնորհավորել է ներկաներին ուսումնական տարվա մեկնարկի և դպրոցի բացման առիթով: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ընդգծել է դպրոցը՝ որպես տուն ընկալելու անհրաժեշտությունն ու կարևորությունը, այն չկոթողացնելու տրամաբանությունը, որը մեզանում շատ է տարածված: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Կառավարության կողմից իրականացվող դպոցաշինության այս ծրագիրը պետք է նպաստի ոչ թե դպրոցների, գիտելիքի կոթողացմանը, այլ դրանց մարդկայնացմանը, առօրեականացմանը, որպեսզի ավելի հասանելի լինեն մարդկանց:
Վարչապետը գիտելիքի և դպրոցի առօրեականացումը կարևորել է նաև երեխաներին լավ ու բարեկեցիկ ապրել սովորեցնելու համատեքստում: Ըստ նրա՝ պետք է օգնել երեխաներին, որ նրանք լավ ապրելը դարձնեն իրենց խնդիրը՝ և՛ անձնական, և՛ հանրային, և՛ պետական առումով:
Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ, մասնավորապես՝ դպրոցներում պետք է աշխատանքներ տարվեն պաթոսի աստիճանի նվազեցման ուղղությամբ. «Մեր դպրոցների այսօր առանցքային մեծագույն պրոբլեմներից մեկն այդ պաթոսի գերադրական աստիճանն է: Պաթոսը նաև գործիք է, որի տակ հաճախ մենք մեր չիմացությունն ենք թաքցնում: Սա շատ կարևոր նրբություն է: Եվ այստեղ պրոբլեմն այն է, որ բոլորս պետք է հասկանանք՝ մեր չիմացությունն ամենահզոր զենքն է մեր թշնամիների համար, որ օգտագործվում է մեր դեմ»:
Վարչապետի խոսքով՝ դպրոցը չպետք է լինի հարցերը թաքցնելու տեղ, դպրոցը պետք է լինի հարցերը բարձրաձայնելու, հարցերի պատասխանները հնչելու, դրանք քննարկելու տեղ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որպես պետություն, ժողովուրդ պետք է պատասխանել մի պարզ հարցի՝ ինչի՞ համար է Հայաստանի Հանրապետությունը: Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ Հայաստանի Հանրապետությունը սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու համար է՝ այն տրամաբանությամբ, որ բարեկեցության մեջ է մտնում նաև անվտանգությունը, արդարությունը, օրինականությունը: «Այդ անվտանգության մեջ մտնում է նաև քաղաքացիների երջանիկ լինելու իրավունքը, որը մենք՝ որպես պետություն, պետք է ապահովենք: Եվ ես՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված պաշտոնյա, ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու գործիք է», - ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հավելել է նաև, որ բոլորը, առավել ևս պետական ինստիտուտները, պետք է իրենց դիրքը կարգաբերեն ըստ այս տրամաբանության, որովհետև դա է ժողովրդի պահանջը, ակնկալիքը: Ըստ վարչապետի՝ ժողովուրդը չի ուզում տեսնել Հայաստանի Հանրապետությունը որպես իր զոհասեղան, ժողովուրդն ուզում է տեսնել Հայաստանի Հանրապետությունը որպես իր բարեկեցիկ, անվտանգ ազատ ապրելու տեղ և միջավայր, որը Կառավարությունը պարտավոր է ապահովել և ապահովելու է:
Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս շնորհավորել է ներկաներին
նոր դպրոցի առիթով և նշել. «Այս շենքը ընդամենն անշունչ մի առարկա է, այն պետք է ապրեցնեք դուք: Եվ ես համոզված եմ, որ դուք այն կապրեցնեք և կապրեցնեք՝ հանուն ապրելու, հանուն ապագայի, հանուն Հայաստանի Հանրապետության:
Փա՛ռք նահատակներին
Եվ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:
Հաջորդիվ վարչապետն այցելել է Սյունիքի մարզի Վաղատինի միջնակարգ դպրոց: 2020 թ. մեկնարկած շինարարական ծրագրի արդյունքում կառուցվել է մոդուլային դպրոց, որի համար հատկացվել է ավելի քան 752 մլն 800 հազար դրամ: Դպրոցն ապահովված է ամբողջական գույքով՝ բացառությամբ լաբորատոր գույքից: Այս պահին այնտեղ սովորում է 48 աշակերտ: Վաղատինի միջնակարգ նորակառույց դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար, ունի նաև նախակրթարան՝ նախատեսված 20 երեխայի համար:
Վաղատինի դպրոցում Նիկոլ Փաշինյանը կարևորել է ուսումնական հաստատություններում արժեքային համակարգի դասավանդումը: Վարչապետն արձանագրել է՝ այն պետք է լինի պետականակենտրոն արժեքային համակարգ, որի առանցքում դրված է Հայաստանի Հանրապետությունը՝ իր ինքնիշխանությամբ, պետականությամբ, պետական սիմվոլներով, ՀՀ պետական օրերի, ՀՀ աշխարհագրության և տարածքի մասին իմացությամբ: Կառավարության ղեկավարն այդ համատեքստում կարևորել է «Հայրենիքը պետություն է» հայեցակարգի պարզաբանումը և այդ թեմայի շուրջ քննարկումները կրթական հաստատություններում:
Վարչապետը նաև նշել է, որ դպրոցը, Հայաստանի Հանրապետության ամեն քառակուսի, ամեն անկյուն յուրաքանչյուրի հոգածության առարկա պետք է լինի. «Իհարկե, ամեն ինչի համար կա պաշտոնյա, որը պատասխանատու է, բայց միայն պաշտոնյաներով խնդիրներ լուծել չի լինի: Հենց քաղաքացի լինելն է ամենաբարձր և ամենակարևոր պաշտոնը, որ մեզնից յուրաքանչյուրն ունի»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև գյուղում ենթակառուցվածքների զարգացմանը, այդ թվում՝ դեպի դպրոց տանող ճանապարհների բարելավմանը:
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն այցելել են նաև Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան հիմնական դպրոց: Կիրանցում կառուցվել է մոդուլային դպրոց: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 737 մլն դրամ: Նորակառույց դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար, այս պահին այնտեղ սովորում է 36 աշակերտ: Այն ունի նաև նախակրթարան՝ նախատեսված 20 երեխայի համար: Դպրոցն ապահովված է ամբողջական գույքով:
Վարչապետը Կիրանցի նորակառույց դպրոցում անդրադարձել է անվտանգային հարցերին, մասնավորապես՝ դպրոց հաճախելու վերաբերյալ. «Ես ուզում եմ պատասխանատու կերպով ասել, որ Հայաստանի անկախության պատմության մեջ երբեք Կիրանցում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր, երբեք Կիրանցում ապրելն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր: Եվ սա շատ կարևոր արձանագրում է»: Նիկոլ Փաշինյանը հավելել է՝ երբ ասում են, որ Կիրանցում դպրոց գնալն անվտանգ է, դա ինքնին պետք է նշանակի, որ ադրբեջանական Խեյրիմլի գյուղում էլ դպրոց գնալը նույնքան և նույնպես անվտանգ է:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այն ինչ տեղի է ունեցել Կիրանցում՝ սահմանազատման գործընթացը, ահռելի հաջողություն է մեր պետության համար: «Սա մեծ հաջողություն է, որովհետև երբ դու չգիտես որտեղ է սկսվում և ավարտվում քո պետությունը, հարց է առաջանում՝ դու պետություն ունե՞ս, թե՞ չունես: Մենք Հայաստանի անկախ, ինքնիշխան, սուվերեն, ուժեղ, խաղաղ պետության առաջին լրջագույն անկյունաքարը դրել ենք Կիրանցում», -ասել է վարչապետ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նորակառույց դպրոցը Կիրանցի վերածննդի ամենակարևոր խորհրդանիշն է, բայց նաև մեր ընկած բոլոր եղբայրների ամենախոսուն և ամենակարևոր հուշարձանն է:
«Փա՛ռք նահատակներին,
Եվ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛ Կիրանցը և կեցցե՛ն մեր երեխաները, որոնք այսօր մուտք գործեցին Կիրանցի նորակառույց դպրոց»,- ամփոփել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը Կիրանցում ծանոթացել է նաև 19-րդ դարի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքներին:
Վարչապետի վերջին կանգառը եղել է Շիրակի մարզի Կապսի միջնակարգ դպրոցը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 747 մլն դրամ: Նորակառույց դպրոցը նախատեսված է 100, իսկ նախակրթարանը՝ 20 երեխայի համար: Այն ապահովված է ամբողջական գույքով: Այս պահին այնտեղ սովորում է 52 աշակերտ:
Անդրադառնալով դպրոցաշինության ծրագրին՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է դրա շարունակականության ապահովումը և նշել, որ այն գյուղին, երեխաներին, կյանքին նոր որակ է բերում:
Վարչապետը վերահաստատել է այն միտքը, որ դպրոցն առաջին հերթին աշակերտներին, երեխաներին պետք է պատրաստի բարեկեցիկ, հարուստ կյանքի. «Մենք մեր երեխաներին պետք է սովորեցնենք դառնալ հարուստ: Օրինական, ստեղծարար աշխատանքով հարստանալ և հարստացնել գյուղը, բնակավայրը, մարզը, պետությունը: Սա ամենակարևոր հմտությունն է, որ մենք մեր երեխաներին պետք է սովորեցնենք»:
Կառավարության ղեկավարը կարևորել է՝ կրթական բոլոր ծրագրերը պետք է լինեն պետականակենտրոն, որովհետև պետությունն այն ամենակարևոր արժեքն է, որն ունենք: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ չկա ավելի կարևոր արժեք, քան պետությունն ու պետականությունը, որովհետև դրանք մեր ինքնության պահպանման ամենակարևոր գրավական են: Վարչապետն ընդգծել է, որ նաև պետական մակարդակով են արձանագրել, թե որոնք են մեր ազգային արժեքները, որոնք պետք է ուսուցանեն նաև դպրոցում: Վարչապետը մեկ անգամ ևս շնորհավորել է ներկաներին նորակառույց դպրոց ունենալու առիթով:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Բարելավելով աշխատակիցների սպասարկման հմտություններն. Ամերիաբանկը Երևան է հրավիրել Անետա Կորոբկինային
Telcell-ը DigiTec-ում ներկայացրեց ծառայությունների ընդլայնումն ու տեսլականը
Digitec 2024-ի Digi Invest հարթակում Կոնվերս Բանկը ներկայացավ ներդրումային համալիր գործիքակազմով
Արդեն 2-րդ տարին՝ ԱրարատԲանկը «SIA մրցանակաբաշխության» կողքին է՝ տրամադրելով մրցանակային ֆոնդը
WCIT 2024-ի շրջանակներում տեղի ունեցած հրավառությունը թույլատրելի կլիներ, եթե լիներ դիմում. Ավինյան
Ամենապարզ ճանապարհով ենք գնալու՝ հենասյուների մոտ էլեկտրական մեքենաների լիցքավորիչներ կդնենք. Ավինյան
Քաղաքից դուրս՝ քաղաքի կենտրոնում. Aigy բիզնես կենտրոնը՝ «Digitec 2024»-ի մասնակից
Ամերիաբանկը ԴիջիԹեք Էքսպո 2024-ի ֆինթեք գործընկերն է և ներկայանում է իր MyInvest ներդրումային հարթակով
Չեմ զարմանա, որ իշխանություն պահելու համար Փաշինյանը դատի կամ Բաքվին հանձնի նախկին նախագահներին․ Թևան Պողոսյան
Ադրբեջանը հայտարարում է ամենաբարձր մակարդակով, որ nւժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում. Տիգրան Աբրահամյան
Ընդդիմության «գողական» առաջնորդը երեկ հայտարարեց՝ իբր ՀՀ-ն «Զանգեզուրի միջանցքի» մասին պայմանավորվածություն է ձեռք բերել. Արթուր Հովհաննիսյան
Չեմ բացառում՝ Ադրբեջանը կարող է ասել, որ Վազգեն Սարգսյանի փողոցի առկայությունը ռևшնշիզմի դրսևորում է. Արթուր Խաչատրյան
Չնայած՝ քաղաքական մեծամասնությունը կրկին ուրացավ Արցախը, բայց քննիչ հանձնաժողով ստեղծվելու է իրավունքի ուժով. Արծվիկ Մինասյան
Իրան-Իսրայել ուղիղ հակամարտությունը Թուրքիայի ու Ադրբեջանի համար Սյունիքը վերցնելու հնարավորություն կստեղծի․ Արթուր Խաչիկյան
Եթե կապիտուլացված ենք, դուք ո՞ր երկրի պատգամավորն եք․ Փաշինյանը՝ Դանիելյանին
ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր որևէ մեկին չի հանձնվել․ Նիկոլ Փաշինյան
Խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկային անհայտ որևէ բան չկա․ Փաշինյան
«Դեմ ենք քվեարկելու ԼՂ ժողովրդի հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը», «Տորպեդահարում և հրաժարվում եք սահմանադրական լիազորություններից». քննարկում` ԱԺ-ում
Վազգեն Մանուկյանին Վազգեն Գալստանյանով փոխելուց հետո ի՞նչ փուլ է գալու, առաջին հայ «կասմանավտին» գտեք, դա ավելի պոպուլյար կլինի. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանը
ՍԴ-ն ձեռք բարձրացրեց մեր հանրապետության ծննդյան վկայականի վրա․ Գեղամ Մանուկյան
Շատ երկրներ են փոքր թունելներ կառուցել և այսօր ամենաարդյունավետ տարբերակն է. Խաչատուր Սուքիասյան
Պետք չէ իրականությունը խեղաթյուրել, ՀՀ-ն որևէ տեղ չի համաձայնել իր ինքնիշխանության սահմանափակմանը. Նիկոլ Փաշինյան
Տոյոտան հայ ավտոսիրողներին ներկայացրեց Land Cruiser շարքի հեղափոխական՝ LC 250 մոդելը
Պետք է տեղի ունենա պետական ծառայությունների աշխատանքի ամբողջական վերափոխում. Փաշինյանը՝ ԵԱՏՄ համաժողովի լիագումար նիստում
Պարո՛ն Խաչատրյան, այդ ծառայողական մեքենաներից օգտվում է նաև ձեր խմբակցությունը. Ծովինար Վարդանյան
Մի քաղաքական ուժ, որը պադավատներին դեմ էր, պադավատների վրա նույնքան գումար է ծախսել, որքան պարտք է վերցրել Գյումրու համար. Արթուր Խաչատրյան
«Առինջ մոլ»-ի տարածքում բացվեց Իրանի՝ աշխարհում ամենամեծ առևտրի կենտրոնը
Երևանում կայացավ «Գագիկ Ծառուկյանի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարը
Փաշինյանն Էրդողանից ու Ալիևից իշխանություն է մուրում, ոչ թե խաղաղություն․ Կարեն Բեքարյան
Ամերիաբանկը՝ Emerge միջազգային տեխնոլոգիական համաժողովի գործընկեր
Lexus-ի նոր թռիչքը. ներկայացվել է ամբողջությամբ թարմացված GX 550-ը
ԱՄՆ Պետքարտուղարությունը Փաշինյանից պահանջել է կարճ ժամանակում հայ-իրանական սահմանից հանել ռուսներին․ Սուրեն Սուրենյանց
2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. բիզնես համայնքը ծանոթացել է ընկերության բաժնետեր դառնալու առաջարկին
Եթե իշխանափոխություն լինի, նորմալ իշխանություն ձևավորվի և ՀՀԿ-ն ԱԺ-ում մանդատ չունենա՝ խնդիր չէ․ Տիգրան Աբրահամյան
Տրդատ թագավորը շալակած քարեր է բերել, օգնել եկեղեցի կառուցել, այսօր եկեղեցուն հարվածելով՝ մեզ ենք հարվածում․ Տիրան Սրբազան
Հրայր Թովմասյանի վերաբերյալ դատավճիռը բողոքարկման ենթակա է. Արամ Օրբելյան
Այս դատարանում արդարադատություն չի իրականացվել, այս դատավորը կեղծ դատավոր էր իր ամբողջ էությամբ. Հրայր Թովմասյան
Անարդարության դեմ, եթե անգամ պարտվեմ, ամոթ չէ, ամոթ է անարդարության դեմ չպայքարելը․ Հրայր Թովմասյան
Ես դատարանի առաջ եմ, քանի որ բարձրաձայնել եմ այն, ինչ մնացածը չէին տեսնում․ Հրայր Թովմասյան
Արցախի ղեկավարության Բաքվի բանտում գտնվելը Փաշինյան-Ալիև համաձայնությամբ է․ Լարիսա Ալավերդյան
- 18:24 • 09.10.24 Բարելավելով աշխատակիցների սպասարկման հմտություններն. Ամերիաբանկը Երևան է հրավիրել Անետա Կորոբկինային
- 18:14 • 09.10.24 Telcell-ը DigiTec-ում ներկայացրեց ծառայությունների ընդլայնումն ու տեսլականը
- 15:04 • 08.10.24 Digitec 2024-ի Digi Invest հարթակում Կոնվերս Բանկը ներկայացավ ներդրումային համալիր գործիքակազմով
- 18:22 • 07.10.24 Արդեն 2-րդ տարին՝ ԱրարատԲանկը «SIA մրցանակաբաշխության» կողքին է՝ տրամադրելով մրցանակային ֆոնդը
- 10:33 • 07.10.24 WCIT 2024-ի շրջանակներում տեղի ունեցած հրավառությունը թույլատրելի կլիներ, եթե լիներ դիմում. Ավինյան
- 10:26 • 07.10.24 Ամենապարզ ճանապարհով ենք գնալու՝ հենասյուների մոտ էլեկտրական մեքենաների լիցքավորիչներ կդնենք. Ավինյան
- 20:35 • 05.10.24 Քաղաքից դուրս՝ քաղաքի կենտրոնում. Aigy բիզնես կենտրոնը՝ «Digitec 2024»-ի մասնակից
- 15:30 • 05.10.24 Ամերիաբանկը ԴիջիԹեք Էքսպո 2024-ի ֆինթեք գործընկերն է և ներկայանում է իր MyInvest ներդրումային հարթակով
- 20:36 • 04.10.24 Չեմ զարմանա, որ իշխանություն պահելու համար Փաշինյանը դատի կամ Բաքվին հանձնի նախկին նախագահներին․ Թևան Պողոսյան
- 13:08 • 03.10.24 Ադրբեջանը հայտարարում է ամենաբարձր մակարդակով, որ nւժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում. Տիգրան Աբրահամյան
- 12:57 • 03.10.24 Ընդդիմության «գողական» առաջնորդը երեկ հայտարարեց՝ իբր ՀՀ-ն «Զանգեզուրի միջանցքի» մասին պայմանավորվածություն է ձեռք բերել. Արթուր Հովհաննիսյան
- 12:27 • 03.10.24 Չեմ բացառում՝ Ադրբեջանը կարող է ասել, որ Վազգեն Սարգսյանի փողոցի առկայությունը ռևшնշիզմի դրսևորում է. Արթուր Խաչատրյան
- 12:27 • 03.10.24 Չնայած՝ քաղաքական մեծամասնությունը կրկին ուրացավ Արցախը, բայց քննիչ հանձնաժողով ստեղծվելու է իրավունքի ուժով. Արծվիկ Մինասյան
- 20:41 • 02.10.24 Իրան-Իսրայել ուղիղ հակամարտությունը Թուրքիայի ու Ադրբեջանի համար Սյունիքը վերցնելու հնարավորություն կստեղծի․ Արթուր Խաչիկյան
- 17:58 • 02.10.24 Եթե կապիտուլացված ենք, դուք ո՞ր երկրի պատգամավորն եք․ Փաշինյանը՝ Դանիելյանին
- 17:02 • 02.10.24 ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր որևէ մեկին չի հանձնվել․ Նիկոլ Փաշինյան
- 16:49 • 02.10.24 Խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկային անհայտ որևէ բան չկա․ Փաշինյան
- 11:23 • 02.10.24 «Դեմ ենք քվեարկելու ԼՂ ժողովրդի հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը», «Տորպեդահարում և հրաժարվում եք սահմանադրական լիազորություններից». քննարկում` ԱԺ-ում
- 17:19 • 01.10.24 Վազգեն Մանուկյանին Վազգեն Գալստանյանով փոխելուց հետո ի՞նչ փուլ է գալու, առաջին հայ «կասմանավտին» գտեք, դա ավելի պոպուլյար կլինի. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանը
- 16:47 • 01.10.24 ՍԴ-ն ձեռք բարձրացրեց մեր հանրապետության ծննդյան վկայականի վրա․ Գեղամ Մանուկյան
- 16:35 • 01.10.24 Շատ երկրներ են փոքր թունելներ կառուցել և այսօր ամենաարդյունավետ տարբերակն է. Խաչատուր Սուքիասյան
- 15:44 • 01.10.24 Պետք չէ իրականությունը խեղաթյուրել, ՀՀ-ն որևէ տեղ չի համաձայնել իր ինքնիշխանության սահմանափակմանը. Նիկոլ Փաշինյան
- 14:05 • 01.10.24 Տոյոտան հայ ավտոսիրողներին ներկայացրեց Land Cruiser շարքի հեղափոխական՝ LC 250 մոդելը
- 12:17 • 01.10.24 Պետք է տեղի ունենա պետական ծառայությունների աշխատանքի ամբողջական վերափոխում. Փաշինյանը՝ ԵԱՏՄ համաժողովի լիագումար նիստում
- 12:09 • 01.10.24 Պարո՛ն Խաչատրյան, այդ ծառայողական մեքենաներից օգտվում է նաև ձեր խմբակցությունը. Ծովինար Վարդանյան
- 11:39 • 01.10.24 Մի քաղաքական ուժ, որը պադավատներին դեմ էր, պադավատների վրա նույնքան գումար է ծախսել, որքան պարտք է վերցրել Գյումրու համար. Արթուր Խաչատրյան
- 18:23 • 30.09.24 «Առինջ մոլ»-ի տարածքում բացվեց Իրանի՝ աշխարհում ամենամեծ առևտրի կենտրոնը
- 16:16 • 30.09.24 Երևանում կայացավ «Գագիկ Ծառուկյանի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարը
- 20:45 • 27.09.24 Փաշինյանն Էրդողանից ու Ալիևից իշխանություն է մուրում, ոչ թե խաղաղություն․ Կարեն Բեքարյան
- 10:51 • 27.09.24 Ամերիաբանկը՝ Emerge միջազգային տեխնոլոգիական համաժողովի գործընկեր
- 13:01 • 26.09.24 Lexus-ի նոր թռիչքը. ներկայացվել է ամբողջությամբ թարմացված GX 550-ը
- 20:47 • 25.09.24 ԱՄՆ Պետքարտուղարությունը Փաշինյանից պահանջել է կարճ ժամանակում հայ-իրանական սահմանից հանել ռուսներին․ Սուրեն Սուրենյանց
- 18:36 • 25.09.24 2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. բիզնես համայնքը ծանոթացել է ընկերության բաժնետեր դառնալու առաջարկին
- 20:41 • 23.09.24 Եթե իշխանափոխություն լինի, նորմալ իշխանություն ձևավորվի և ՀՀԿ-ն ԱԺ-ում մանդատ չունենա՝ խնդիր չէ․ Տիգրան Աբրահամյան
- 16:26 • 21.09.24 Տրդատ թագավորը շալակած քարեր է բերել, օգնել եկեղեցի կառուցել, այսօր եկեղեցուն հարվածելով՝ մեզ ենք հարվածում․ Տիրան Սրբազան
- 18:24 • 20.09.24 Հրայր Թովմասյանի վերաբերյալ դատավճիռը բողոքարկման ենթակա է. Արամ Օրբելյան
- 16:12 • 20.09.24 Այս դատարանում արդարադատություն չի իրականացվել, այս դատավորը կեղծ դատավոր էր իր ամբողջ էությամբ. Հրայր Թովմասյան
- 21:57 • 18.09.24 Անարդարության դեմ, եթե անգամ պարտվեմ, ամոթ չէ, ամոթ է անարդարության դեմ չպայքարելը․ Հրայր Թովմասյան
- 21:57 • 18.09.24 Ես դատարանի առաջ եմ, քանի որ բարձրաձայնել եմ այն, ինչ մնացածը չէին տեսնում․ Հրայր Թովմասյան
- 20:45 • 18.09.24 Արցախի ղեկավարության Բաքվի բանտում գտնվելը Փաշինյան-Ալիև համաձայնությամբ է․ Լարիսա Ալավերդյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 18:54 • 10/10 Երևանում ավտոբուսային մի շարք երթուղիների աշխատանքը ժամանակավորապես կկազմակերպվի այլ ուղեգծերով Էրեբունի-Երևան 2806-ամյակին» նվիրված տոնակատարության միջոցառումներով պայմանավորված՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 12-ի ժամը 21:00-ն փակ է լինելու «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դիմացի հրապարակը:
-
Տնտեսություն 12:32 • 10/10 «Անարդար է ձիաուժով հաշվարկել գույքահարկը, Էլեկտրամոբիլներ կան, որոնք էժան են, բայց 500 ձիաուժ ունեն», «Ձին ձի է էլի». քննարկում` կառավարությունում Նախարարն արձագանքեց. «Էլեկտրական շարժիչով մեքենաները կարող են ունենալ 400-500 ձիաուժ, բայց գնային սեգմենտով ավելի ցածր են, քան օրինակ վառելիքով աշխատող մեքենաները»:
-
Քաղաքականություն 09:41 • 10/10 Հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին մենք հնարավորություն ունենք ամեն ինչ տանել դեպի խաղաղություն. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մարտադաշտում ստեղծված իրավիճակը «հնարավորություն է ստեղծում» քայլեր ձեռնարկելու Ուկրաինայում պատերազմը 2025 թվականից ոչ ուշ դադարեցնելու համար։ Այս
-
Իրադարձային 16:59 • 10/10 ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել դպրոցում հատուկ գործողություն իրականացնելու առնչությամբ ԿԳՄՍՆն հայտարարություն է տարածել հանրակրթական դպրոցներից մեկում հատուկ գործողություն իրականացնելու առնչությամբՀանրակրթական դպրոցներից մեկում իրավապահ մարմինների իրականացրած հատուկ գործողության առնչությամբ ԿԳՄՍ
-
Մշակույթ 15:43 • 10/10 Հայտնի է գրականության ոլորտում 2024 թվականի Նոբելյան մրցանակակիրը Գրականության ոլորտում 2024 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է հարավկորեացի գրող Հան Գանին: Ժյուրին հատկապես բարձր է գնահատել նրա «հարուստ, բանաստեղծական արձակը, որը դիմակայում է պատմական տրավմային և բացահայտում մարդկային կյանքի փխրունությունը»:
-
Քաղաքականություն 15:49 • 09/10 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է ՌԴ ԱԴԾ ղեկավարի հայտարարությանը Մեր աջակցությունը միտված է օգնել երկրներին արձագանքել իրենց քաղաքացիների պահանջներին՝ ունենալու հաշվետու, ժողովրդավար առաջնորդներ, որոնք աշխատում են խաղաղության, կայունության ու բարեկեցության ամրապնդման ուղղությամբ
-
Քաղաքականություն 09:05 • 09/10 Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը «հնարավոր է միայն ՌԴ-ի մասնակցությամբ». Օվերչուկ Հայաստանը պաշտոնապես դուրս չի եկել եռակողմ հայտարարությունից և հետ չի վերցրել իր ստորագրությունը, բայց միևնույն ժամանակ փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում առնվազն մեկուկես տարի առաջընթաց չկա
-
Մամուլի տեսություն 08:30 • 09/10 Արդարադատության նախարարի թեկնածուների առաջադրման փուլն ավարտվել է․ երբ կընտրեն. «Հրապարակ» Ջուլհակյանն իրավաբանի կրթություն չունի, ճարտարագիտականի սոցիալ-քաղաքական առարկաների եւ ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետն է ավարտել եւ մի քանի ամիս` 2010-ին, Վարշավայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում «Մարդու իրավունքներ» է ուսումնասիրել։
-
Գիտություն/տեխնիկա 14:21 • 09/10 Հայտնի են քիմիայի բնագավառում այս տարվա Նոբելյան մրցանակակիրները Այս տարի քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացի գիտնական Դեյվիդ Բեյքերը և երկու բրիտանացի հետազոտողներ Դեմիս Հասաբիսը և Ջոն Ջամփերը։ Այս մասին այսօր հայտարարել է Ստոկհոլմում գտնվող Շվեդիայի գիտությունն
-
Ժամանց 12:12 • 07/10 Իմ տղան hրեշ չէ. Փի Դիդիի մայրը, որդու շուրջ սկանդալի ֆոնին, հայտարարությամբ է հանդես եկել «Իմ տղան այն հրեշը չէ, որին նրանք ներկայացնում են, և նա արժանի է իր տեսակետը պատմելու հնարավորությանը: Ես կարող եմ միայն աղոթել, որ ողջ լինեմ, որպեսզի տեսնեմ, որ նա պատմում է իր ճշմարտությունը և արդարանում»:
-
Իրավունք 13:23 • 06/10 Թուփաքի ընտանիքը հայտնի փաստաբանի է վարձել՝ պարզելու՝ արդյոք Փի Դիդին առնչություն ունի ռեփերի հետ կատարվածին Ռեփեր Թուփաք Շաքուրի ընտանիքը հայտնի փաստաբանի է վարձել՝ պարզելու, թե արդյոք ռեփեր, պրոդյուսեր Փի Դիդին Շոն Քոմբս առնչություն ունի 1996 թվականին նրա սպանությանը, թե ոչ Ինչպես գրում է Daily Mailը, երկար ժամանակ
-
Քաղաքականություն 15:07 • 04/10 ՌԴ ԱԴԾ ղեկավարի հայտարարությունը Հայաստանի հետ կապված սուտ է ու մանիպուլյատիվ. Ստանո Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Արևմուտքը ցանկանում է ՆԱՏՕ-ի կոնտինգենտ տեղակայել Հարավային Կովկասում
-
Սպորտ 15:48 • 06/10 «Ռեալ»-ը պաշտոնական հայտարարություն է տարածել Կարվախալի և Վինիսիուսի վերաբերյալ «Բժշկական հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ Վինիսիուս Ժունիորի մոտ ախտորոշվել է պարանոցի հատվածի վնասվածք։ Սպասում ենք հետագա զարգացումներին։ Հետազոտության արդյունքում Կարվախալի մոտ ախտորոշվել են աջ ոտքի առաջային խաչաձև կապանի պատռվածք, արտաքին կողմնային...
-
Իրադարձային 18:54 • 10/10 Երևանում ավտոբուսային մի շարք երթուղիների աշխատանքը ժամանակավորապես կկազմակերպվի այլ ուղեգծերով Էրեբունի-Երևան 2806-ամյակին» նվիրված տոնակատարության միջոցառումներով պայմանավորված՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 12-ի ժամը 21:00-ն փակ է լինելու «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դիմացի հրապարակը:
-
Ժամանց 17:29 • 08/10 Forbes-ը հայտնել է՝ ով է աշխարհում ամենահարուստ կին երաժիշտը Forbes ամսագիրն ամերիկյան երգչուհի Թեյլոր Սվիֆթի կարողությունը գնահատել է 1,6 միլիարդ դոլար: Այսպիսով, նա առաջ է անցել երգչուհի Ռիհաննայից, որի կարողությունը կազմում է 1,4 միլիարդ դոլար, և դարձել է աշխարհի ամենահարուստ կին երաժիշտը։
Գիտություն/տեխնիկա
-
14:21 • 09.10.24 Հայտնի են քիմիայի բնագավառում այս տարվա Նոբելյան մրցանակակիրները
-
11:45 • 09.10.24 Երկրի վրա սկսվել է թույլ մագնիսական փոթորիկ
-
14:01 • 08.10.24 Հայտնի են ֆիզիկայի բնագավառում այս տարվա Նոբելյան մրցանակակիրները
Սպորտ
-
17:28 • 10.10.24 Սկսվել է «Նոա»-«Վիկինգուր» խաղի տոմսերի օնլայն վաճառքը
-
15:39 • 10.10.24 Միշտ հույս ունեի, որ այս օրը երբեք չի գա․ Ֆեդերերը՝ Նադալին
-
13:46 • 10.10.24 Թենիսիստ Ռաֆայել Նադալը հայտարարել է կարիերան ավարտելու մասին
Իրադարձային
-
20:18 • 10.10.24 Ավտովթար՝ Սևան-Գավառ ավտոճանապարհին. կա տուժած
-
19:45 • 10.10.24 «Միլթոն» փոթորիկը հեռանում է ԱՄՆ Ֆլորիդա նահանգից
Քաղաքականություն
-
18:41 • 10.10.24 Պուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շուրջ 20 երկկողմ հանդիպում կանցկացնի
Ժամանց
-
11:28 • 04.10.24 Էմինեմը հայտնել է, որ պապիկ է դառնալու (տեսանյութ)