Իրավական առումով Արցախի հարցը փակված չէ, կարողանում ենք տաք ու բաց պահել այս հարցը նաև միջազգային հարթակներում. Մետաքսե Հակոբյան․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիայի և հայաթափման հարցում Հայաստանի իշխանությունները մեկ մեղավորի անուն գիտեն՝ Արցախի ղեկավարություն, որը, նրանց խոսքերով, լուծարեց Արցախի Հանրապետությունը, և քաղաքացիներ, որոնք լքեցին իրենց հայրենիքը, հիշեցնենք՝ չցեղասպանվելու համար: Մեղադրանքների նույն շրջապտույտն է նույն մարդկանց շուրթերով: Ի վերջո, սա հոգնեցնելու է մարդկանց, նրանք կարող են արդարացի հարցեր առաջ քաշել: Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասում է՝ Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտեն ու հասկանում են, որ մեր հանրությունը միանշանակ տեսնում է և՛ իրենց մեղավորությունը, և՛ այն պատասխանատվության չափը, որն իրենք պիտի կրեին ու չկրեցին առ այսօր:
«Հասկանում են, որ դա խորանում է մեր հանրության մեջ: Նույնիսկ այն մարդկանց շրջանում են սկսել խոր կասկածներ առաջանալ, որոնք ժամանակին իրենց ստերը, հեքիաթներն ընդունում էին կամ փորձում էին հավատալ: Հետևաբար, հիմա պետք է ավելի վստահ և իբրև թե փաստերով կարողանան ինչ-որ բաներ ապացուցել հանրությանը: Այնքան էլ տափակ փաստարկներ են բերում՝ իբրև Արցախի խորհրդարանն իշխանափոխություն կատարեց, որպեսզի անի այն, ինչ որ եղավ: Բազմիցս ներկայացրել ենք հակափաստարկը: Այո՛, եթե Արցախի նախկին նախագահի վրա ճնշում եղել է, ապա դա եղել է Հայաստանի իշխանությունների կողմից: Դեռևս 2020 թ.-ի դեկտեմբերին Արայիկ Հարությունյանը խոսեց «սև ու մութ ուժերի» մասին, որոնք թույլ չտվեցին կատարել իր՝ գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունը, և Արցախը, հայ ժողովուրդը պարտվեց:
Արայիկ Հարությունյանը խոսում էր այդ ուժերի մասին նաև օգոստոսի վերջին, ինչի վկան ոչ միայն ես եմ եղել, այլ տասնյակ մարդիկ: Նման բան բոլորը զգացել և լսել են օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը հավաքի ժամանակ, որն Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ էր, հասկացվում էր, որ ճնշումներն արդեն այնպիսին են, որ իրենից հրաժարականի պահանջ կա: Անընդհատ դրա մասին էր խոսում: Բայց բոլորը հասկանում էին, որ դրա ժամանակը չէ՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որը ստեղծվել էր Արցախի շուրջ: Հնարավոր էր, որ այդ պարագայում Արցախն ուղղակի գլխատվեր: Այդ հանդիպումից երկու օր հետո Արայիկ Հարությունյանը հայտարարեց իր հրաժարականի մասին և մեզ դրեց փաստի առաջ: Չնայած վստահ եմ, որ Արայիկ Հարությունյանի ինֆորմացիան ավելի շատ էր, և նա գիտեր, որ մի օր իր առջև Հայաստանի իշխանություններից դրվելու է հրաժարական տալու պահանջը:
Դրանից կարճ ժամանակ առաջ, հենց նախագահի նախաձեռնությամբ, Սահմանադրության մեջ հոդվածի փոփոխություն կատարվեց, որով նման իրավիճակներում Արցախի նախագահ ընտրելու իրավասությունը տրվում էր խորհրդարանին: Նա նախապատրաստել էր այդ բոլոր քայլերը, որ նման իրավիճակում գոնե հնարավոր լինի նախագահ ընտրել այդ ձևաչափով: Կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունները վստահ էին, որ չենք գա համաձայնության, ի վերջո, ինչ-որ քաղաքական շահեր կլինեն նույնիսկ այդ իրավիճակում, իրենց արշինով էին մեզ չափել, չենք գտնի այն մեկ հոգուն, որին կողմ կքվեարկի մեծամասնությունը: Բայց իրենց հաշվարկները սխալ էին: Հասկանում էինք վտանգները, գիտակցում, որ այս մարդիկ տանում են Արցախի ամբողջական հանձնմանը, և դրա արդյունքում տեղի է ունենալու ցեղասպանություն հենց իրենց օգնությամբ: Իրենց նպատակն էր գլխատել Արցախը, թողնել առանց իշխանությունների, որպեսզի հիմա չունենային այն հարցերը, որոնք այստեղ առաջացել են: Եթե այսօր չլիներ Արցախի նախագահ, չլիներ Արցախի Ազգային ժողով, իշխանություններ, նրանք շատ ավելի հանգիստ էին լինելու այն առումով, որ Արցախի մասին ընդհանրապես խոսող չէր լինելու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:
Ընդգծում է՝ այդ իրավիճակում Արցախի հարցն ընդհանրապես փակվելու էր: «Երբ կա Արցախի նախագահ, խորհրդարան, իշխանություններ, իրավական առումով Արցախի հարցը փակված չէ: Կարող են պատերազմի ուժով, տարբեր ձևաչափերով, իրենց ցանկությամբ փակել այն, բայց իրավունքի ուժով այն փակ չէ: Տեսնում են, որ կարողանում ենք տաք ու բաց պահել այս հարցը նաև միջազգային հարթակներում: Նաև փաստում ենք, որ այսօր Հայաստանի իշխանությունները, որպես սուբյեկտ, գոյություն չունեն բանակցային գործընթացում: Այսօր տեղի են ունենում բանակցություններ Հայաստանի շուրջ, որտեղ չկան Հայաստանի իշխանություններ: Ադրբեջանն այսօր միջազգային հարթակներում քննարկումները կամ բանակցային գործընթացը տանում է առանց Հայաստանի իշխանությունների: Սա իրենց պայմանավորվածությունների արդյունքն է:
Գալիս է արարի գլխավոր մասը, երբ Հայաստանի մասով իրենց բոլոր պայմանավորվածությունները կատարում են: Դա բերելու է սարսափելի հետևանքների, դա աղետ է, դա ծանր հետևանք է ունենալու Հայաստանի համար, արդեն կարգել են բոլոր հնարավոր մեղավորներին, որպեսզի վերջում պարզվի, որ դրանում մեղավոր էին թե՛ Արցախի նախագահը, թե՛ Արցախի խորհրդարանականները, թե՛, ընդհանուր առմամբ, Արցախի ժողովուրդը: Արցախի խորհրդարանականների որոշ մասը, իշխանությունները կամ նախագահն իրենց քայլերն այսօր անում են խիստ հաշվարկված, մեր ստեղծած հանձնաժողովի տեղեկությունների հիման վրա, որը գլխավորում է պարոն Օսկանյանը, շոշափելով նաև միջազգային հանրության արձագանքը: Ամեն ինչ անում ենք ամենայն մանրակրկտությամբ, որպեսզի որևէ կերպ Հայաստանի անվտանգային բաղադրիչը չխախտվի, հակառակը՝ միջազգային հարթակներում մեր խոսքը, պահանջները, ցանկություններն ընկալում և ընդունում են հետևյալ կերպ՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հիմքը հենց դա է, նաև դա է որոշ չափով Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորումը:
Այդ ընկալումն այսօր կա միջազգային հարթակներում, և դա այսօր խանգարում է Հայաստանի իշխանություններին, որովհետև իրենց պայմանավորվածություններն Ադրբեջանի իշխանությունների հետ այն հարթությամբ չեն գնում, որը պլանավորել էին»,-նշում է մեր զրուցակիցը:
Արցախի թեման «տաք» պահելուն է ուղղված շատ անհատների, կազմակերպությունների, լրատվամիջոցների գործունեությունը: Մշտապես բարձրաձայնվում է Բաքվում պահվող ռազմագերիների, անհիմն մեղադրանքներով դատապարտված քաղաքացիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին: Հայաստանի վարչապետն ասում է՝ այս ուղղությամբ աշխատանք կատարում են, որն անտեսանելի է, ինչն այդպես էլ պետք է լինի: Անհատները, կազմակերպությունները, որոնք նույն խնդիրներն են բարձրաձայնում, նշում են՝ իրենց աշխատանքը չի կարող արդյունավետ լինել, եթե չկա պետության աջակցությունը: Ադրբեջանի ԱԳՆ-ից էլ հայտնում են, որ ոչ մի պարտավորություն չունեն ազատ արձակելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, իհարկե, իրենց ձևակերպումն այլ է»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Արդեն 2-րդ տարին՝ ԱրարատԲանկը «SIA մրցանակաբաշխության» կողքին է՝ տրամադրելով մրցանակային ֆոնդը
WCIT 2024-ի շրջանակներում տեղի ունեցած հրավառությունը թույլատրելի կլիներ, եթե լիներ դիմում. Ավինյան
Ամենապարզ ճանապարհով ենք գնալու՝ հենասյուների մոտ էլեկտրական մեքենաների լիցքավորիչներ կդնենք. Ավինյան
Քաղաքից դուրս՝ քաղաքի կենտրոնում. Aigy բիզնես կենտրոնը՝ «Digitec 2024»-ի մասնակից
Ամերիաբանկը ԴիջիԹեք Էքսպո 2024-ի ֆինթեք գործընկերն է և ներկայանում է իր MyInvest ներդրումային հարթակով
Չեմ զարմանա, որ իշխանություն պահելու համար Փաշինյանը դատի կամ Բաքվին հանձնի նախկին նախագահներին․ Թևան Պողոսյան
Ադրբեջանը հայտարարում է ամենաբարձր մակարդակով, որ nւժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում. Տիգրան Աբրահամյան
Ընդդիմության «գողական» առաջնորդը երեկ հայտարարեց՝ իբր ՀՀ-ն «Զանգեզուրի միջանցքի» մասին պայմանավորվածություն է ձեռք բերել. Արթուր Հովհաննիսյան
Չեմ բացառում՝ Ադրբեջանը կարող է ասել, որ Վազգեն Սարգսյանի փողոցի առկայությունը ռևшնշիզմի դրսևորում է. Արթուր Խաչատրյան
Չնայած՝ քաղաքական մեծամասնությունը կրկին ուրացավ Արցախը, բայց քննիչ հանձնաժողով ստեղծվելու է իրավունքի ուժով. Արծվիկ Մինասյան
Իրան-Իսրայել ուղիղ հակամարտությունը Թուրքիայի ու Ադրբեջանի համար Սյունիքը վերցնելու հնարավորություն կստեղծի․ Արթուր Խաչիկյան
Եթե կապիտուլացված ենք, դուք ո՞ր երկրի պատգամավորն եք․ Փաշինյանը՝ Դանիելյանին
ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր որևէ մեկին չի հանձնվել․ Նիկոլ Փաշինյան
Խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկային անհայտ որևէ բան չկա․ Փաշինյան
«Դեմ ենք քվեարկելու ԼՂ ժողովրդի հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը», «Տորպեդահարում և հրաժարվում եք սահմանադրական լիազորություններից». քննարկում` ԱԺ-ում
Վազգեն Մանուկյանին Վազգեն Գալստանյանով փոխելուց հետո ի՞նչ փուլ է գալու, առաջին հայ «կասմանավտին» գտեք, դա ավելի պոպուլյար կլինի. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանը
ՍԴ-ն ձեռք բարձրացրեց մեր հանրապետության ծննդյան վկայականի վրա․ Գեղամ Մանուկյան
Շատ երկրներ են փոքր թունելներ կառուցել և այսօր ամենաարդյունավետ տարբերակն է. Խաչատուր Սուքիասյան
Պետք չէ իրականությունը խեղաթյուրել, ՀՀ-ն որևէ տեղ չի համաձայնել իր ինքնիշխանության սահմանափակմանը. Նիկոլ Փաշինյան
Տոյոտան հայ ավտոսիրողներին ներկայացրեց Land Cruiser շարքի հեղափոխական՝ LC 250 մոդելը
Պետք է տեղի ունենա պետական ծառայությունների աշխատանքի ամբողջական վերափոխում. Փաշինյանը՝ ԵԱՏՄ համաժողովի լիագումար նիստում
Պարո՛ն Խաչատրյան, այդ ծառայողական մեքենաներից օգտվում է նաև ձեր խմբակցությունը. Ծովինար Վարդանյան
Մի քաղաքական ուժ, որը պադավատներին դեմ էր, պադավատների վրա նույնքան գումար է ծախսել, որքան պարտք է վերցրել Գյումրու համար. Արթուր Խաչատրյան
«Առինջ մոլ»-ի տարածքում բացվեց Իրանի՝ աշխարհում ամենամեծ առևտրի կենտրոնը
Երևանում կայացավ «Գագիկ Ծառուկյանի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարը
Փաշինյանն Էրդողանից ու Ալիևից իշխանություն է մուրում, ոչ թե խաղաղություն․ Կարեն Բեքարյան
Ամերիաբանկը՝ Emerge միջազգային տեխնոլոգիական համաժողովի գործընկեր
Lexus-ի նոր թռիչքը. ներկայացվել է ամբողջությամբ թարմացված GX 550-ը
ԱՄՆ Պետքարտուղարությունը Փաշինյանից պահանջել է կարճ ժամանակում հայ-իրանական սահմանից հանել ռուսներին․ Սուրեն Սուրենյանց
2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. բիզնես համայնքը ծանոթացել է ընկերության բաժնետեր դառնալու առաջարկին
Եթե իշխանափոխություն լինի, նորմալ իշխանություն ձևավորվի և ՀՀԿ-ն ԱԺ-ում մանդատ չունենա՝ խնդիր չէ․ Տիգրան Աբրահամյան
Տրդատ թագավորը շալակած քարեր է բերել, օգնել եկեղեցի կառուցել, այսօր եկեղեցուն հարվածելով՝ մեզ ենք հարվածում․ Տիրան Սրբազան
Հրայր Թովմասյանի վերաբերյալ դատավճիռը բողոքարկման ենթակա է. Արամ Օրբելյան
Այս դատարանում արդարադատություն չի իրականացվել, այս դատավորը կեղծ դատավոր էր իր ամբողջ էությամբ. Հրայր Թովմասյան
Անարդարության դեմ, եթե անգամ պարտվեմ, ամոթ չէ, ամոթ է անարդարության դեմ չպայքարելը․ Հրայր Թովմասյան
Ես դատարանի առաջ եմ, քանի որ բարձրաձայնել եմ այն, ինչ մնացածը չէին տեսնում․ Հրայր Թովմասյան
Արցախի ղեկավարության Բաքվի բանտում գտնվելը Փաշինյան-Ալիև համաձայնությամբ է․ Լարիսա Ալավերդյան
2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. ընկերությունն ազդարարում է բաժնետոմսերի թողարկման մասին
Հայաստան- Արցախ երիտասարդական միության շրջանակներում կստեղծվի խաղային լիգա. Լիանա Մանուկյան
Խաղային լիգայի ժամանակ հետաքրքիր պայքար ու անակնկալներ են սպասվում. Արման Աբովյան
- 18:22 • 07.10.24 Արդեն 2-րդ տարին՝ ԱրարատԲանկը «SIA մրցանակաբաշխության» կողքին է՝ տրամադրելով մրցանակային ֆոնդը
- 10:33 • 07.10.24 WCIT 2024-ի շրջանակներում տեղի ունեցած հրավառությունը թույլատրելի կլիներ, եթե լիներ դիմում. Ավինյան
- 10:26 • 07.10.24 Ամենապարզ ճանապարհով ենք գնալու՝ հենասյուների մոտ էլեկտրական մեքենաների լիցքավորիչներ կդնենք. Ավինյան
- 20:35 • 05.10.24 Քաղաքից դուրս՝ քաղաքի կենտրոնում. Aigy բիզնես կենտրոնը՝ «Digitec 2024»-ի մասնակից
- 15:30 • 05.10.24 Ամերիաբանկը ԴիջիԹեք Էքսպո 2024-ի ֆինթեք գործընկերն է և ներկայանում է իր MyInvest ներդրումային հարթակով
- 20:36 • 04.10.24 Չեմ զարմանա, որ իշխանություն պահելու համար Փաշինյանը դատի կամ Բաքվին հանձնի նախկին նախագահներին․ Թևան Պողոսյան
- 13:08 • 03.10.24 Ադրբեջանը հայտարարում է ամենաբարձր մակարդակով, որ nւժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում. Տիգրան Աբրահամյան
- 12:57 • 03.10.24 Ընդդիմության «գողական» առաջնորդը երեկ հայտարարեց՝ իբր ՀՀ-ն «Զանգեզուրի միջանցքի» մասին պայմանավորվածություն է ձեռք բերել. Արթուր Հովհաննիսյան
- 12:27 • 03.10.24 Չեմ բացառում՝ Ադրբեջանը կարող է ասել, որ Վազգեն Սարգսյանի փողոցի առկայությունը ռևшնշիզմի դրսևորում է. Արթուր Խաչատրյան
- 12:27 • 03.10.24 Չնայած՝ քաղաքական մեծամասնությունը կրկին ուրացավ Արցախը, բայց քննիչ հանձնաժողով ստեղծվելու է իրավունքի ուժով. Արծվիկ Մինասյան
- 20:41 • 02.10.24 Իրան-Իսրայել ուղիղ հակամարտությունը Թուրքիայի ու Ադրբեջանի համար Սյունիքը վերցնելու հնարավորություն կստեղծի․ Արթուր Խաչիկյան
- 17:58 • 02.10.24 Եթե կապիտուլացված ենք, դուք ո՞ր երկրի պատգամավորն եք․ Փաշինյանը՝ Դանիելյանին
- 17:02 • 02.10.24 ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր որևէ մեկին չի հանձնվել․ Նիկոլ Փաշինյան
- 16:49 • 02.10.24 Խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկային անհայտ որևէ բան չկա․ Փաշինյան
- 11:23 • 02.10.24 «Դեմ ենք քվեարկելու ԼՂ ժողովրդի հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը», «Տորպեդահարում և հրաժարվում եք սահմանադրական լիազորություններից». քննարկում` ԱԺ-ում
- 17:19 • 01.10.24 Վազգեն Մանուկյանին Վազգեն Գալստանյանով փոխելուց հետո ի՞նչ փուլ է գալու, առաջին հայ «կասմանավտին» գտեք, դա ավելի պոպուլյար կլինի. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանը
- 16:47 • 01.10.24 ՍԴ-ն ձեռք բարձրացրեց մեր հանրապետության ծննդյան վկայականի վրա․ Գեղամ Մանուկյան
- 16:35 • 01.10.24 Շատ երկրներ են փոքր թունելներ կառուցել և այսօր ամենաարդյունավետ տարբերակն է. Խաչատուր Սուքիասյան
- 15:44 • 01.10.24 Պետք չէ իրականությունը խեղաթյուրել, ՀՀ-ն որևէ տեղ չի համաձայնել իր ինքնիշխանության սահմանափակմանը. Նիկոլ Փաշինյան
- 14:05 • 01.10.24 Տոյոտան հայ ավտոսիրողներին ներկայացրեց Land Cruiser շարքի հեղափոխական՝ LC 250 մոդելը
- 12:17 • 01.10.24 Պետք է տեղի ունենա պետական ծառայությունների աշխատանքի ամբողջական վերափոխում. Փաշինյանը՝ ԵԱՏՄ համաժողովի լիագումար նիստում
- 12:09 • 01.10.24 Պարո՛ն Խաչատրյան, այդ ծառայողական մեքենաներից օգտվում է նաև ձեր խմբակցությունը. Ծովինար Վարդանյան
- 11:39 • 01.10.24 Մի քաղաքական ուժ, որը պադավատներին դեմ էր, պադավատների վրա նույնքան գումար է ծախսել, որքան պարտք է վերցրել Գյումրու համար. Արթուր Խաչատրյան
- 18:23 • 30.09.24 «Առինջ մոլ»-ի տարածքում բացվեց Իրանի՝ աշխարհում ամենամեծ առևտրի կենտրոնը
- 16:16 • 30.09.24 Երևանում կայացավ «Գագիկ Ծառուկյանի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարը
- 20:45 • 27.09.24 Փաշինյանն Էրդողանից ու Ալիևից իշխանություն է մուրում, ոչ թե խաղաղություն․ Կարեն Բեքարյան
- 10:51 • 27.09.24 Ամերիաբանկը՝ Emerge միջազգային տեխնոլոգիական համաժողովի գործընկեր
- 13:01 • 26.09.24 Lexus-ի նոր թռիչքը. ներկայացվել է ամբողջությամբ թարմացված GX 550-ը
- 20:47 • 25.09.24 ԱՄՆ Պետքարտուղարությունը Փաշինյանից պահանջել է կարճ ժամանակում հայ-իրանական սահմանից հանել ռուսներին․ Սուրեն Սուրենյանց
- 18:36 • 25.09.24 2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. բիզնես համայնքը ծանոթացել է ընկերության բաժնետեր դառնալու առաջարկին
- 20:41 • 23.09.24 Եթե իշխանափոխություն լինի, նորմալ իշխանություն ձևավորվի և ՀՀԿ-ն ԱԺ-ում մանդատ չունենա՝ խնդիր չէ․ Տիգրան Աբրահամյան
- 16:26 • 21.09.24 Տրդատ թագավորը շալակած քարեր է բերել, օգնել եկեղեցի կառուցել, այսօր եկեղեցուն հարվածելով՝ մեզ ենք հարվածում․ Տիրան Սրբազան
- 18:24 • 20.09.24 Հրայր Թովմասյանի վերաբերյալ դատավճիռը բողոքարկման ենթակա է. Արամ Օրբելյան
- 16:12 • 20.09.24 Այս դատարանում արդարադատություն չի իրականացվել, այս դատավորը կեղծ դատավոր էր իր ամբողջ էությամբ. Հրայր Թովմասյան
- 21:57 • 18.09.24 Անարդարության դեմ, եթե անգամ պարտվեմ, ամոթ չէ, ամոթ է անարդարության դեմ չպայքարելը․ Հրայր Թովմասյան
- 21:57 • 18.09.24 Ես դատարանի առաջ եմ, քանի որ բարձրաձայնել եմ այն, ինչ մնացածը չէին տեսնում․ Հրայր Թովմասյան
- 20:45 • 18.09.24 Արցախի ղեկավարության Բաքվի բանտում գտնվելը Փաշինյան-Ալիև համաձայնությամբ է․ Լարիսա Ալավերդյան
- 20:02 • 18.09.24 2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. ընկերությունն ազդարարում է բաժնետոմսերի թողարկման մասին
- 20:01 • 17.09.24 Հայաստան- Արցախ երիտասարդական միության շրջանակներում կստեղծվի խաղային լիգա. Լիանա Մանուկյան
- 20:01 • 17.09.24 Խաղային լիգայի ժամանակ հետաքրքիր պայքար ու անակնկալներ են սպասվում. Արման Աբովյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 12:12 • 07/10 Իմ տղան hրեշ չէ. Փի Դիդիի մայրը, որդու շուրջ սկանդալի ֆոնին, հայտարարությամբ է հանդես եկել «Իմ տղան այն հրեշը չէ, որին նրանք ներկայացնում են, և նա արժանի է իր տեսակետը պատմելու հնարավորությանը: Ես կարող եմ միայն աղոթել, որ ողջ լինեմ, որպեսզի տեսնեմ, որ նա պատմում է իր ճշմարտությունը և արդարանում»:
-
Իրադարձային 10:07 • 07/10 Երևանի մետրոպոլիտենը մինչև հոկտեմբերի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ուղեվարձի վճարման համար նախատեսված ժետոններից Արդեն մի քանի ամիս է, ինչ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գործում է միայն մեկ անցակետ, որն ընդունում է ժետոններ, մյուսները վճարման էլեկտրոնային համակարգով են աշխատում
-
Քաղաքականություն 14:58 • 07/10 ՆԱՏՕ-ն ցանկանում է ձուկ որսալ պղտոր ջրերում. Բաքուն և տարածաշրջանի մյուս երկրները դա լավ գիտեն. Զախարովա «Մենք տեսնում ենք հավաքական Արևմուտքի երկրների՝ ՆԱՏՕ-ի՝ պղտոր ջրերում ձուկ որսալու մեծ ցանկությունը, իսկ մինչ այդ՝ այդ ջուրը խառնելու։ Կարծում եմ, որ դա լավ գիտի Բաքուն, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրները»,- ասել է Զախարովան։
-
Իրադարձային 17:15 • 07/10 Հայաստանն ուսումնասիրում է կորեական K2 «Սև Հովազ» մարտական տանկերի ձեռքբերման հնարավորությունը. Army Recognition Հարավկորեական բանակի կողմից օգտագործվող K2 մարտական տանկը հագեցած է առաջադեմ տեխնոլոգիայով, որը հատկապես արդյունավետ է գործում և լավ համապատասխանում է լեռնային պայմաններին։
-
Քաղաքականություն 15:41 • 07/10 Պուտինը վաղը կհանդիպի Փաշինյանի և Ալիևի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը` ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ, երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
-
Գիտություն/տեխնիկա 13:52 • 07/10 Հայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում այս տարվա Նոբելյան մրցանակակիրները Գիտնականներ Վիկտոր Ամբրոզը և Գարի Ռուվկունն արժանացել են ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի՝ միկրոՌՆԹ-ի հայտնաբերման և հետտրանսկրիպցիոն գեների կարգավորման մեջ դրա դերի համար: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
-
Ժամանց 12:12 • 07/10 Իմ տղան hրեշ չէ. Փի Դիդիի մայրը, որդու շուրջ սկանդալի ֆոնին, հայտարարությամբ է հանդես եկել «Իմ տղան այն հրեշը չէ, որին նրանք ներկայացնում են, և նա արժանի է իր տեսակետը պատմելու հնարավորությանը: Ես կարող եմ միայն աղոթել, որ ողջ լինեմ, որպեսզի տեսնեմ, որ նա պատմում է իր ճշմարտությունը և արդարանում»:
-
Իրադարձային 10:07 • 07/10 Երևանի մետրոպոլիտենը մինչև հոկտեմբերի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ուղեվարձի վճարման համար նախատեսված ժետոններից Արդեն մի քանի ամիս է, ինչ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գործում է միայն մեկ անցակետ, որն ընդունում է ժետոններ, մյուսները վճարման էլեկտրոնային համակարգով են աշխատում
-
Քաղաքականություն 14:58 • 07/10 ՆԱՏՕ-ն ցանկանում է ձուկ որսալ պղտոր ջրերում. Բաքուն և տարածաշրջանի մյուս երկրները դա լավ գիտեն. Զախարովա «Մենք տեսնում ենք հավաքական Արևմուտքի երկրների՝ ՆԱՏՕ-ի՝ պղտոր ջրերում ձուկ որսալու մեծ ցանկությունը, իսկ մինչ այդ՝ այդ ջուրը խառնելու։ Կարծում եմ, որ դա լավ գիտի Բաքուն, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրները»,- ասել է Զախարովան։
-
Իրադարձային 17:15 • 07/10 Հայաստանն ուսումնասիրում է կորեական K2 «Սև Հովազ» մարտական տանկերի ձեռքբերման հնարավորությունը. Army Recognition Հարավկորեական բանակի կողմից օգտագործվող K2 մարտական տանկը հագեցած է առաջադեմ տեխնոլոգիայով, որը հատկապես արդյունավետ է գործում և լավ համապատասխանում է լեռնային պայմաններին։
-
Քաղաքականություն 15:41 • 07/10 Պուտինը վաղը կհանդիպի Փաշինյանի և Ալիևի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը` ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ, երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
-
Գիտություն/տեխնիկա 13:52 • 07/10 Հայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում այս տարվա Նոբելյան մրցանակակիրները Գիտնականներ Վիկտոր Ամբրոզը և Գարի Ռուվկունն արժանացել են ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի՝ միկրոՌՆԹ-ի հայտնաբերման և հետտրանսկրիպցիոն գեների կարգավորման մեջ դրա դերի համար: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
-
Քաղաքականություն 12:11 • 03/10 Ընդդիմության «գողական» առաջնորդը երեկ հայտարարեց՝ իբր ՀՀ-ն «Զանգեզուրի միջանցքի» մասին պայմանավորվածություն է ձեռք բերել. Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ) Ոչ, դուք վստա՞հ էիք, որ Ուկրաինայի անվտանգության հովանավոր Ռուսատանը չէր հարձակվի Ուկրաինայի վրա: Հարցեր եք տալիս, որոնց պատասխանները ոչ ոք չգիտի: Մենք անում ենք ամեն ինչ, որ ՀՀ-ն այս տարածաշրջանում ապրի խաղաղ
-
Ժամանց 12:12 • 07/10 Իմ տղան hրեշ չէ. Փի Դիդիի մայրը, որդու շուրջ սկանդալի ֆոնին, հայտարարությամբ է հանդես եկել «Իմ տղան այն հրեշը չէ, որին նրանք ներկայացնում են, և նա արժանի է իր տեսակետը պատմելու հնարավորությանը: Ես կարող եմ միայն աղոթել, որ ողջ լինեմ, որպեսզի տեսնեմ, որ նա պատմում է իր ճշմարտությունը և արդարանում»:
-
Իրավունք 13:23 • 06/10 Թուփաքի ընտանիքը հայտնի փաստաբանի է վարձել՝ պարզելու՝ արդյոք Փի Դիդին առնչություն ունի ռեփերի հետ կատարվածին Ռեփեր Թուփաք Շաքուրի ընտանիքը հայտնի փաստաբանի է վարձել՝ պարզելու, թե արդյոք ռեփեր, պրոդյուսեր Փի Դիդին Շոն Քոմբս առնչություն ունի 1996 թվականին նրա սպանությանը, թե ոչ Ինչպես գրում է Daily Mailը, երկար ժամանակ
-
Քաղաքականություն 00:33 • 03/10 Ես չեմ եկել ձեր հարցերին պատասխանելու, Դուք լծվել եք ստի քարոզչության տարածմանը․ Բագրատ Սրբազանը՝ Պետրոս Ղազարյանին Վարչապետը ստախոս է այն գլխից։ Ասել է Արցախը Հայաստան է և վերջ։ Փաշինյանը խաբել է բոլոր տեղերում։ Նախընտրական ծրագրում գրվածի ամբողջությամբ հակառակն է արել։ Նոյեմբերի 9-ի մասին Ես տարբեր տեղերում նշել եմ այդ մասին։
-
Իրավունք 15:37 • 02/10 Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, «պետք» է պատժի «մեղավորներին». Ալիև Նրա խոսքով՝ այժմ Ադրբեջանում պատասխանատվության են ենթարկվում «ռազմական հանցագործությունների որոշ մեղավորներ» (նկատի ունի օկուպացված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին-Խմբ.), սակայն Հայաստանում ոչ մի «հանցագործ» պատասխանատվության չի ենթարկվել...
-
Տնտեսություն 10:17 • 01/10 Այսօր Հայաստան այցի ժամանակ առաջարկվելու է, որ Իրանը միանա ԵԱՏՄ-ին. Իրանի առաջին փոխնախագահ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը որպես հատուկ հյուր պատվիրակության գլխավորությամբ ՀՀ վարչապետի հրավերով մեկնել է Երևան՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով,
Տնտեսություն
-
16:08 • 07.10.24 Լավագույն ֆինանսական փորձառությունը Converse Mobile-ում
Գիտություն/տեխնիկա
-
15:47 • 03.10.24 Telegram-ի աշխատանքում խափանումներ են
Մշակույթ
-
16:05 • 07.10.24 Ալ Պաչինոն պատմել է, որ «Քովիդ-19»-ի ժամանակ հազիվ է փրկվել մահից
-
15:55 • 04.10.24 Մոսկվայում հուղարկավորել են Վյաչեսլավ Դոբրինինին
Սպորտ
-
21:41 • 07.10.24 ԱՊԼ-ի՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները
Իրադարձային
-
22:31 • 07.10.24 Բեռլինում արդեն երկրորդ օրն անընդմեջ ցույցեր են ընթանում
Ժամանց
-
11:28 • 04.10.24 Էմինեմը հայտնել է, որ պապիկ է դառնալու (տեսանյութ)
-
20:20 • 29.09.24 Հանրահայտ դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն ամուսնացել է