Այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը
Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը:
Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:Սուրբ խաչի գյուտից հետո Հեղինե թագուհին սուրբ Կոստանդիանոս կայսեր հրամանով Գողգոթայի վրա կառուցեց «Սուրբ Հարության» տաճարը և այնտեղ կանգնեցրեց Տիրոջ խաչափայտը: Ապա նաև Բեթղեհեմում և այլ տնօրինական վայրերում տաճարներ և մատուռներ կառուցեց: Թագուհին հրամայեց մեծ հանդիսավորությամբ ութ օր տոնել սուրբ տաճարների նավակատիքը: Այդ օրվանից կարգ սահմանվեց ամեն տարի՝ սեպտեմբերի 13-ին տոնել Խաչի նավակատիքը և Եկեղեցու տոնը, իսկ սեպտեմբերի 14-ին՝ Խաչի տոնը: Այդ օրը Հակոբոս Տյառնեղբոր օրինակով քահանայապետը բարձրացնում էր Տիրոջ խաչափայտը հավատացյալների պահպանության համար, այդ պատճառով էլ տոնը կոչվեց «Խաչվերաց»:Խաչվերացի տոնն իր վերջնական հաստատումը ստացավ հետագայում, երբ իր հզորության գագաթնակետին հասած Պարսկաստանի Խոսրով Ամբարիշտ թագավորը 610 թվականին կամենում էր իրեն հպատակեցնել Հերակլ կայսերը և նամակով նրան առաջարկում է գալ, ընդունել իր գերազանցությունը և պաշտել իրեն:
Նա, մեծ զորք տալով իր Խոռեմ զորավարին, նրան ուղարկեց հունաց աշխարհ, և վերջինս սկսեց ավերել ու մեծ ավար վերցնել պաղեստինցիների աշխարհից:Խոռեմ զորավարը 614 թվականին, տասնինն օր շարունակ պաշարելով քաղաքը և փորելով քաղաքի հիմքերը, այն գրավեց: Երբ պարսից զորքը մտավ քաղաք, սրի քաշվեց ողջ բնակչությունը: Կոտորվեց 57 000 մարդ և գերի վերցվեց 35 000 մարդ: Նրանց թվում գերեվարվեց նաև Զաքարիա հայրապետը: Ապա պարսիկները մտան Սուրբ Հարության տաճարը, բռնագրավեցին Աստվածընկալ սուրբ Խաչը և տաճարի ոսկյա ու արծաթյա սպասքները, իսկ քաղաքն այրեցին: Հետո զորավարը գերիներին հրամայեց քաղաքը վերստին կառուցել և բոլոր հրեաներին արտաքսել, իսկ ինքը պատվական Խաչը տարավ Պարսկաստան: Երբ զորքը մոտենում էր թագավորանիստ քաղաքին, Խոսրով թագավորն ընդառաջ ելավ՝ դիմավորելու Տերունական Խաչին, որից Քրիստոսի Խաչն ակամա փառավորվեց: Երբ Քրիստոսի Խաչն այդպիսի պատվով մտավ քաղաք, պարսից թագավորն այն մեծ պատվով պահեց իր գանձարանում և Խաչի առջև մի անշեջ կանթեղ էր մշտապես պահում:Քրիստոնյաները, զրկվելով իրենց սրբությունից, հայտնվեցին այնպիսի անմխիթար վիճակում, ինչպես ժամանակին հայտնվել էին հրեաները, երբ փղշտացիները գերեվարել էին Աստծո Ուխտի տապանակը: Սակայն Տիրոջ խաչը, հայտնվելով Պարսկաստանում, մեծ փառքի արժանացավ, ինչպես և Տապանակն Ազոտոսում (տե՛ս Ա Թագ. Ե): Տեղաբնակները Տիրոջ խաչին վերաբերում էին մեծ երկյուղածությամբ և ասում, որ քրիստոնյաների Աստվածն է իրենց մոտ եկել: Դրանից նրանց սրտերն այնպիսի ահով էին տոգորվում, որ հեթանոս լինելով հանդերձ՝ չէին համարձակվում վնասել խաչափայտը, և նույնիսկ վրան եղած թանկարժեք զարդերին չէին դիպչում: Շատերն էլ այդ ահից դիմում էին տեղաբնակ քրիստոնյաներին և նրանցից լսելով Ավետարանի խոսքը, քրիստոնեություն ընդունում:
Այնուհետև Հերակլ կայսրն օգնության կանչեց ճենաց Խական թագավորին: Հերակլին իր ռազմական օժանդակությունն էր բերում նաև հայկական կողմը՝ զորավար Մժեժ Գնունու գլխավորությամբ, ում միացան նաև պարսկահպատակ հայերը: Սակայն Խոսրով թագավորի հզոր բանակի ճնշման տակ ճենաց թագավորն անցավ Խոսրովի կողմը, և Հերակլ կայսրը մեծ պարտություն կրեց: Այդ պարտությունից հետո նա քուրձ հագավ, հանեց իր թագն ու թագավորական ծիրանին և մոխրի վրա ընկնելով՝ երեք օր շարունակ աղոթեց՝ բարեխոս ունենալով Մարիամ Աստվածածնին: Չորրորդ օրը նա ստացավ աղոթքի պտուղը. տեսիլքով նրան հայտնվեց, որ պետք է հաղթի այդ պատերազմում: Եվ իսկապես, ճակատամարտում Հերակլը հաղթեց, Խոսրովը սպանվեց, իսկ նրա բանակի մնացորդը փախավ:Հերակլ կայսրը մեծ զորքով գալիս է արևելք և պահանջում Սուրբ Խաչը, որն անմիջապես տրվում է: Սկզբում Սուրբ Խաչը Պարսկաստանից հանդիսավոր թափորով փոխադրվում է հայոց Կարին քաղաքը, ապա այնտեղից՝ Կոստանդնուպոլիս և հետո՝ Երուսաղեմ: Խաչափայտն աննկարագրելիորեն մխիթարում ու ոգևորում է բարեպաշտ հավատացյալներին: Գերեդարձության ճանապարհին Խաչը գրեթե ամեն տեղ բարձրացվում է և ամենուր ցնծություն առաջացնում, որը կարծես վերապրումն էր Քրիստոսի հարության: Այդ դեպքերն էլ պատճառ դարձան «Խաչվերացի» տոնի հաստատման համար:Այդ առիթով է Կարնո դաշտի հարավարևելյան կողմում բարձրացող լեռների մեծ գագաթը Խաչափայտ կոչվում: Այդ լեռան սարահարթի վրա բխում է սառնորակ ջրի աղբյուր, որն ուխտատեղի է դարձել: Տեղական ավանդությունը պատմում է, որ Խաչը հանձնելուց հետո պարսիկները կրկին փորձում են այն ետ վերցնել: Հայերը, խաչափայտն այնտեղ թողնելով, ետ են մղում պարսկական կողմի հարձակումը և երբ վերադառնում են խաչափայտը վերցնելու, տեսնում են, որ Խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխում: Նույնանուն լեռների ստորոտում կա Խաչկա վանքը, ուր Խաչվերացի սքանչելի տոնի առիթով ժամանակին բազում ուխտավորներ էին այցելում:Խաչվերացի տոնը կատարվում է մեծ հանդեսով:
Երեկոյան մի ափսեի վրա բազմեցնում են Կենաց փայտի մասունք պարունակող խաչը, այն զարդարում ռեհանով ու բազմերանգ ծաղիկներով և վրան վարդաջուր ցողում: Ապա խաչը թափորով բերում են եկեղեցու գավիթ և դրանով տյառնագրում աշխարհի չորս կողմերը: Այդ օրն ուրախանում է երկինքը, ցնծում երկիրը և պայծառանում մայր Եկեղեցին, քանզի քառաթև վայելչական պսակով զարդարեց իր գլուխը, որը սրսկված է Աստծո Որդու Արյամբ: Աստվածային նշանը՝ տիեզերքի փրկագործ ու աշխարհակեցուցիչ Խաչը, կանգնեց տիեզերքի մեջ, ցոլացած բարձրացավ սուրբ Գողգոթայի վրա, արփիափայլ ճառագայթներով փայլեց Երուսաղեմում, ավելի պայծառ, քան արեգակը, և տարածելով բոցաճաճանչ ճառագայթափայլ հրանյութ թևերը՝ լցրեց տիեզերքի բոլոր ոլորտներն՝ իր ամենահաղթ ու պահապան զորությամբ ծածկելով բոլոր հեթանոսներին:Խաչի չորս թևերը միմյանցից տարբեր ուղղություններով են ներգործում: Խաչի ներքևի պատվանդանն ավերում է դժոխքը, վերևի գլուխը Դրախտի դուռն է բացում, աջ թևը մարդկային ցեղին շնորհներ է բաշխում, իսկ ձախը՝ սաստում և պատուհասում դևերին:Մարգարեները խաչը «հեռվից» քարոզեցին, և երջանիկ առաքյալները խաչով երևացին ահավոր դևերին: Սուրբ վկաները խաչով հաղթեցին անօրեն բռնավորներին, և անապատաբնակները խաչով կրոնավորելով պահպանվեցին: Սուրբ և պարկեշտ կույսերը խաչով են զգաստանում, և քահանաները խաչով են կարգը կատարում:Ժողովրդական ավանդույթի մեջ Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին` շաբաթ օրը կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում: Ժողովրդական ավանդության համաձայն ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքներն են, առանց որոնց տոնը լիարժեք չի կարող լինել:
Շատ տեղեր Խաչվերացը` «Սըրբխեչը» ընկալում են որպես աշնանամուտ: Ինչպես ասում էին քեսապցիները` «Խաչ, վերմակը առ, ներս փախիր», - այսինքն` բացօթյա գիշերողներն այլևս տանն են գիշերում:Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:Հայ Առաքելական եկեղեցին ունի Սուրբ Խաչին նվիրված հետևյալ տոները. Սուրբ Խաչի երևման, Խաչվերաց, Վարագա Ս. Խաչի, Ս. Խաչի գյուտ: Այս չորսից երեքը նշվում են քրիստոնյա բոլոր եկեղեցիներում, և միայն Վարագա Սուրբ Խաչի տոնն է զուտ հայկական ու կատարվում է միայն մեր Եկեղեցում:Խաչին ապավինելու աղոթք Երբ լուսավոր ամպերի վրաԵրևաց Հոր փառքով,Քո խաչը մեզ ապավեն թող լինի,Տեր Հիսուս:Այն ժամանակ մենք`Քեզ ապավինածներս,Չենք ամաչի,Այլ Քո մեծ զորությամբ,Որպես լույսի որդիներ,Կբերկրենք Քո աջ կողմում:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Արդեն 2-րդ տարին՝ ԱրարատԲանկը «SIA մրցանակաբաշխության» կողքին է՝ տրամադրելով մրցանակային ֆոնդը
WCIT 2024-ի շրջանակներում տեղի ունեցած հրավառությունը թույլատրելի կլիներ, եթե լիներ դիմում. Ավինյան
Ամենապարզ ճանապարհով ենք գնալու՝ հենասյուների մոտ էլեկտրական մեքենաների լիցքավորիչներ կդնենք. Ավինյան
Քաղաքից դուրս՝ քաղաքի կենտրոնում. Aigy բիզնես կենտրոնը՝ «Digitec 2024»-ի մասնակից
Ամերիաբանկը ԴիջիԹեք Էքսպո 2024-ի ֆինթեք գործընկերն է և ներկայանում է իր MyInvest ներդրումային հարթակով
Չեմ զարմանա, որ իշխանություն պահելու համար Փաշինյանը դատի կամ Բաքվին հանձնի նախկին նախագահներին․ Թևան Պողոսյան
Ադրբեջանը հայտարարում է ամենաբարձր մակարդակով, որ nւժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում. Տիգրան Աբրահամյան
Ընդդիմության «գողական» առաջնորդը երեկ հայտարարեց՝ իբր ՀՀ-ն «Զանգեզուրի միջանցքի» մասին պայմանավորվածություն է ձեռք բերել. Արթուր Հովհաննիսյան
Չեմ բացառում՝ Ադրբեջանը կարող է ասել, որ Վազգեն Սարգսյանի փողոցի առկայությունը ռևшնշիզմի դրսևորում է. Արթուր Խաչատրյան
Չնայած՝ քաղաքական մեծամասնությունը կրկին ուրացավ Արցախը, բայց քննիչ հանձնաժողով ստեղծվելու է իրավունքի ուժով. Արծվիկ Մինասյան
Իրան-Իսրայել ուղիղ հակամարտությունը Թուրքիայի ու Ադրբեջանի համար Սյունիքը վերցնելու հնարավորություն կստեղծի․ Արթուր Խաչիկյան
Եթե կապիտուլացված ենք, դուք ո՞ր երկրի պատգամավորն եք․ Փաշինյանը՝ Դանիելյանին
ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր որևէ մեկին չի հանձնվել․ Նիկոլ Փաշինյան
Խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկային անհայտ որևէ բան չկա․ Փաշինյան
«Դեմ ենք քվեարկելու ԼՂ ժողովրդի հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը», «Տորպեդահարում և հրաժարվում եք սահմանադրական լիազորություններից». քննարկում` ԱԺ-ում
Վազգեն Մանուկյանին Վազգեն Գալստանյանով փոխելուց հետո ի՞նչ փուլ է գալու, առաջին հայ «կասմանավտին» գտեք, դա ավելի պոպուլյար կլինի. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանը
ՍԴ-ն ձեռք բարձրացրեց մեր հանրապետության ծննդյան վկայականի վրա․ Գեղամ Մանուկյան
Շատ երկրներ են փոքր թունելներ կառուցել և այսօր ամենաարդյունավետ տարբերակն է. Խաչատուր Սուքիասյան
Պետք չէ իրականությունը խեղաթյուրել, ՀՀ-ն որևէ տեղ չի համաձայնել իր ինքնիշխանության սահմանափակմանը. Նիկոլ Փաշինյան
Տոյոտան հայ ավտոսիրողներին ներկայացրեց Land Cruiser շարքի հեղափոխական՝ LC 250 մոդելը
Պետք է տեղի ունենա պետական ծառայությունների աշխատանքի ամբողջական վերափոխում. Փաշինյանը՝ ԵԱՏՄ համաժողովի լիագումար նիստում
Պարո՛ն Խաչատրյան, այդ ծառայողական մեքենաներից օգտվում է նաև ձեր խմբակցությունը. Ծովինար Վարդանյան
Մի քաղաքական ուժ, որը պադավատներին դեմ էր, պադավատների վրա նույնքան գումար է ծախսել, որքան պարտք է վերցրել Գյումրու համար. Արթուր Խաչատրյան
«Առինջ մոլ»-ի տարածքում բացվեց Իրանի՝ աշխարհում ամենամեծ առևտրի կենտրոնը
Երևանում կայացավ «Գագիկ Ծառուկյանի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարը
Փաշինյանն Էրդողանից ու Ալիևից իշխանություն է մուրում, ոչ թե խաղաղություն․ Կարեն Բեքարյան
Ամերիաբանկը՝ Emerge միջազգային տեխնոլոգիական համաժողովի գործընկեր
Lexus-ի նոր թռիչքը. ներկայացվել է ամբողջությամբ թարմացված GX 550-ը
ԱՄՆ Պետքարտուղարությունը Փաշինյանից պահանջել է կարճ ժամանակում հայ-իրանական սահմանից հանել ռուսներին․ Սուրեն Սուրենյանց
2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. բիզնես համայնքը ծանոթացել է ընկերության բաժնետեր դառնալու առաջարկին
Եթե իշխանափոխություն լինի, նորմալ իշխանություն ձևավորվի և ՀՀԿ-ն ԱԺ-ում մանդատ չունենա՝ խնդիր չէ․ Տիգրան Աբրահամյան
Տրդատ թագավորը շալակած քարեր է բերել, օգնել եկեղեցի կառուցել, այսօր եկեղեցուն հարվածելով՝ մեզ ենք հարվածում․ Տիրան Սրբազան
Հրայր Թովմասյանի վերաբերյալ դատավճիռը բողոքարկման ենթակա է. Արամ Օրբելյան
Այս դատարանում արդարադատություն չի իրականացվել, այս դատավորը կեղծ դատավոր էր իր ամբողջ էությամբ. Հրայր Թովմասյան
Անարդարության դեմ, եթե անգամ պարտվեմ, ամոթ չէ, ամոթ է անարդարության դեմ չպայքարելը․ Հրայր Թովմասյան
Ես դատարանի առաջ եմ, քանի որ բարձրաձայնել եմ այն, ինչ մնացածը չէին տեսնում․ Հրայր Թովմասյան
Արցախի ղեկավարության Բաքվի բանտում գտնվելը Փաշինյան-Ալիև համաձայնությամբ է․ Լարիսա Ալավերդյան
2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. ընկերությունն ազդարարում է բաժնետոմսերի թողարկման մասին
Հայաստան- Արցախ երիտասարդական միության շրջանակներում կստեղծվի խաղային լիգա. Լիանա Մանուկյան
Խաղային լիգայի ժամանակ հետաքրքիր պայքար ու անակնկալներ են սպասվում. Արման Աբովյան
- 18:22 • 07.10.24 Արդեն 2-րդ տարին՝ ԱրարատԲանկը «SIA մրցանակաբաշխության» կողքին է՝ տրամադրելով մրցանակային ֆոնդը
- 10:33 • 07.10.24 WCIT 2024-ի շրջանակներում տեղի ունեցած հրավառությունը թույլատրելի կլիներ, եթե լիներ դիմում. Ավինյան
- 10:26 • 07.10.24 Ամենապարզ ճանապարհով ենք գնալու՝ հենասյուների մոտ էլեկտրական մեքենաների լիցքավորիչներ կդնենք. Ավինյան
- 20:35 • 05.10.24 Քաղաքից դուրս՝ քաղաքի կենտրոնում. Aigy բիզնես կենտրոնը՝ «Digitec 2024»-ի մասնակից
- 15:30 • 05.10.24 Ամերիաբանկը ԴիջիԹեք Էքսպո 2024-ի ֆինթեք գործընկերն է և ներկայանում է իր MyInvest ներդրումային հարթակով
- 20:36 • 04.10.24 Չեմ զարմանա, որ իշխանություն պահելու համար Փաշինյանը դատի կամ Բաքվին հանձնի նախկին նախագահներին․ Թևան Պողոսյան
- 13:08 • 03.10.24 Ադրբեջանը հայտարարում է ամենաբարձր մակարդակով, որ nւժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում. Տիգրան Աբրահամյան
- 12:57 • 03.10.24 Ընդդիմության «գողական» առաջնորդը երեկ հայտարարեց՝ իբր ՀՀ-ն «Զանգեզուրի միջանցքի» մասին պայմանավորվածություն է ձեռք բերել. Արթուր Հովհաննիսյան
- 12:27 • 03.10.24 Չեմ բացառում՝ Ադրբեջանը կարող է ասել, որ Վազգեն Սարգսյանի փողոցի առկայությունը ռևшնշիզմի դրսևորում է. Արթուր Խաչատրյան
- 12:27 • 03.10.24 Չնայած՝ քաղաքական մեծամասնությունը կրկին ուրացավ Արցախը, բայց քննիչ հանձնաժողով ստեղծվելու է իրավունքի ուժով. Արծվիկ Մինասյան
- 20:41 • 02.10.24 Իրան-Իսրայել ուղիղ հակամարտությունը Թուրքիայի ու Ադրբեջանի համար Սյունիքը վերցնելու հնարավորություն կստեղծի․ Արթուր Խաչիկյան
- 17:58 • 02.10.24 Եթե կապիտուլացված ենք, դուք ո՞ր երկրի պատգամավորն եք․ Փաշինյանը՝ Դանիելյանին
- 17:02 • 02.10.24 ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր որևէ մեկին չի հանձնվել․ Նիկոլ Փաշինյան
- 16:49 • 02.10.24 Խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկային անհայտ որևէ բան չկա․ Փաշինյան
- 11:23 • 02.10.24 «Դեմ ենք քվեարկելու ԼՂ ժողովրդի հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը», «Տորպեդահարում և հրաժարվում եք սահմանադրական լիազորություններից». քննարկում` ԱԺ-ում
- 17:19 • 01.10.24 Վազգեն Մանուկյանին Վազգեն Գալստանյանով փոխելուց հետո ի՞նչ փուլ է գալու, առաջին հայ «կասմանավտին» գտեք, դա ավելի պոպուլյար կլինի. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանը
- 16:47 • 01.10.24 ՍԴ-ն ձեռք բարձրացրեց մեր հանրապետության ծննդյան վկայականի վրա․ Գեղամ Մանուկյան
- 16:35 • 01.10.24 Շատ երկրներ են փոքր թունելներ կառուցել և այսօր ամենաարդյունավետ տարբերակն է. Խաչատուր Սուքիասյան
- 15:44 • 01.10.24 Պետք չէ իրականությունը խեղաթյուրել, ՀՀ-ն որևէ տեղ չի համաձայնել իր ինքնիշխանության սահմանափակմանը. Նիկոլ Փաշինյան
- 14:05 • 01.10.24 Տոյոտան հայ ավտոսիրողներին ներկայացրեց Land Cruiser շարքի հեղափոխական՝ LC 250 մոդելը
- 12:17 • 01.10.24 Պետք է տեղի ունենա պետական ծառայությունների աշխատանքի ամբողջական վերափոխում. Փաշինյանը՝ ԵԱՏՄ համաժողովի լիագումար նիստում
- 12:09 • 01.10.24 Պարո՛ն Խաչատրյան, այդ ծառայողական մեքենաներից օգտվում է նաև ձեր խմբակցությունը. Ծովինար Վարդանյան
- 11:39 • 01.10.24 Մի քաղաքական ուժ, որը պադավատներին դեմ էր, պադավատների վրա նույնքան գումար է ծախսել, որքան պարտք է վերցրել Գյումրու համար. Արթուր Խաչատրյան
- 18:23 • 30.09.24 «Առինջ մոլ»-ի տարածքում բացվեց Իրանի՝ աշխարհում ամենամեծ առևտրի կենտրոնը
- 16:16 • 30.09.24 Երևանում կայացավ «Գագիկ Ծառուկյանի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարը
- 20:45 • 27.09.24 Փաշինյանն Էրդողանից ու Ալիևից իշխանություն է մուրում, ոչ թե խաղաղություն․ Կարեն Բեքարյան
- 10:51 • 27.09.24 Ամերիաբանկը՝ Emerge միջազգային տեխնոլոգիական համաժողովի գործընկեր
- 13:01 • 26.09.24 Lexus-ի նոր թռիչքը. ներկայացվել է ամբողջությամբ թարմացված GX 550-ը
- 20:47 • 25.09.24 ԱՄՆ Պետքարտուղարությունը Փաշինյանից պահանջել է կարճ ժամանակում հայ-իրանական սահմանից հանել ռուսներին․ Սուրեն Սուրենյանց
- 18:36 • 25.09.24 2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. բիզնես համայնքը ծանոթացել է ընկերության բաժնետեր դառնալու առաջարկին
- 20:41 • 23.09.24 Եթե իշխանափոխություն լինի, նորմալ իշխանություն ձևավորվի և ՀՀԿ-ն ԱԺ-ում մանդատ չունենա՝ խնդիր չէ․ Տիգրան Աբրահամյան
- 16:26 • 21.09.24 Տրդատ թագավորը շալակած քարեր է բերել, օգնել եկեղեցի կառուցել, այսօր եկեղեցուն հարվածելով՝ մեզ ենք հարվածում․ Տիրան Սրբազան
- 18:24 • 20.09.24 Հրայր Թովմասյանի վերաբերյալ դատավճիռը բողոքարկման ենթակա է. Արամ Օրբելյան
- 16:12 • 20.09.24 Այս դատարանում արդարադատություն չի իրականացվել, այս դատավորը կեղծ դատավոր էր իր ամբողջ էությամբ. Հրայր Թովմասյան
- 21:57 • 18.09.24 Անարդարության դեմ, եթե անգամ պարտվեմ, ամոթ չէ, ամոթ է անարդարության դեմ չպայքարելը․ Հրայր Թովմասյան
- 21:57 • 18.09.24 Ես դատարանի առաջ եմ, քանի որ բարձրաձայնել եմ այն, ինչ մնացածը չէին տեսնում․ Հրայր Թովմասյան
- 20:45 • 18.09.24 Արցախի ղեկավարության Բաքվի բանտում գտնվելը Փաշինյան-Ալիև համաձայնությամբ է․ Լարիսա Ալավերդյան
- 20:02 • 18.09.24 2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. ընկերությունն ազդարարում է բաժնետոմսերի թողարկման մասին
- 20:01 • 17.09.24 Հայաստան- Արցախ երիտասարդական միության շրջանակներում կստեղծվի խաղային լիգա. Լիանա Մանուկյան
- 20:01 • 17.09.24 Խաղային լիգայի ժամանակ հետաքրքիր պայքար ու անակնկալներ են սպասվում. Արման Աբովյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 12:12 • 07/10 Իմ տղան hրեշ չէ. Փի Դիդիի մայրը, որդու շուրջ սկանդալի ֆոնին, հայտարարությամբ է հանդես եկել «Իմ տղան այն հրեշը չէ, որին նրանք ներկայացնում են, և նա արժանի է իր տեսակետը պատմելու հնարավորությանը: Ես կարող եմ միայն աղոթել, որ ողջ լինեմ, որպեսզի տեսնեմ, որ նա պատմում է իր ճշմարտությունը և արդարանում»:
-
Իրադարձային 10:07 • 07/10 Երևանի մետրոպոլիտենը մինչև հոկտեմբերի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ուղեվարձի վճարման համար նախատեսված ժետոններից Արդեն մի քանի ամիս է, ինչ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գործում է միայն մեկ անցակետ, որն ընդունում է ժետոններ, մյուսները վճարման էլեկտրոնային համակարգով են աշխատում
-
Քաղաքականություն 14:58 • 07/10 ՆԱՏՕ-ն ցանկանում է ձուկ որսալ պղտոր ջրերում. Բաքուն և տարածաշրջանի մյուս երկրները դա լավ գիտեն. Զախարովա «Մենք տեսնում ենք հավաքական Արևմուտքի երկրների՝ ՆԱՏՕ-ի՝ պղտոր ջրերում ձուկ որսալու մեծ ցանկությունը, իսկ մինչ այդ՝ այդ ջուրը խառնելու։ Կարծում եմ, որ դա լավ գիտի Բաքուն, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրները»,- ասել է Զախարովան։
-
Իրադարձային 17:15 • 07/10 Հայաստանն ուսումնասիրում է կորեական K2 «Սև Հովազ» մարտական տանկերի ձեռքբերման հնարավորությունը. Army Recognition Հարավկորեական բանակի կողմից օգտագործվող K2 մարտական տանկը հագեցած է առաջադեմ տեխնոլոգիայով, որը հատկապես արդյունավետ է գործում և լավ համապատասխանում է լեռնային պայմաններին։
-
Քաղաքականություն 15:41 • 07/10 Պուտինը վաղը կհանդիպի Փաշինյանի և Ալիևի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը` ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ, երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
-
Գիտություն/տեխնիկա 13:52 • 07/10 Հայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում այս տարվա Նոբելյան մրցանակակիրները Գիտնականներ Վիկտոր Ամբրոզը և Գարի Ռուվկունն արժանացել են ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի՝ միկրոՌՆԹ-ի հայտնաբերման և հետտրանսկրիպցիոն գեների կարգավորման մեջ դրա դերի համար: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
-
Ժամանց 12:12 • 07/10 Իմ տղան hրեշ չէ. Փի Դիդիի մայրը, որդու շուրջ սկանդալի ֆոնին, հայտարարությամբ է հանդես եկել «Իմ տղան այն հրեշը չէ, որին նրանք ներկայացնում են, և նա արժանի է իր տեսակետը պատմելու հնարավորությանը: Ես կարող եմ միայն աղոթել, որ ողջ լինեմ, որպեսզի տեսնեմ, որ նա պատմում է իր ճշմարտությունը և արդարանում»:
-
Իրադարձային 10:07 • 07/10 Երևանի մետրոպոլիտենը մինչև հոկտեմբերի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ուղեվարձի վճարման համար նախատեսված ժետոններից Արդեն մի քանի ամիս է, ինչ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գործում է միայն մեկ անցակետ, որն ընդունում է ժետոններ, մյուսները վճարման էլեկտրոնային համակարգով են աշխատում
-
Քաղաքականություն 14:58 • 07/10 ՆԱՏՕ-ն ցանկանում է ձուկ որսալ պղտոր ջրերում. Բաքուն և տարածաշրջանի մյուս երկրները դա լավ գիտեն. Զախարովա «Մենք տեսնում ենք հավաքական Արևմուտքի երկրների՝ ՆԱՏՕ-ի՝ պղտոր ջրերում ձուկ որսալու մեծ ցանկությունը, իսկ մինչ այդ՝ այդ ջուրը խառնելու։ Կարծում եմ, որ դա լավ գիտի Բաքուն, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրները»,- ասել է Զախարովան։
-
Իրադարձային 17:15 • 07/10 Հայաստանն ուսումնասիրում է կորեական K2 «Սև Հովազ» մարտական տանկերի ձեռքբերման հնարավորությունը. Army Recognition Հարավկորեական բանակի կողմից օգտագործվող K2 մարտական տանկը հագեցած է առաջադեմ տեխնոլոգիայով, որը հատկապես արդյունավետ է գործում և լավ համապատասխանում է լեռնային պայմաններին։
-
Քաղաքականություն 15:41 • 07/10 Պուտինը վաղը կհանդիպի Փաշինյանի և Ալիևի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը` ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ, երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
-
Գիտություն/տեխնիկա 13:52 • 07/10 Հայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում այս տարվա Նոբելյան մրցանակակիրները Գիտնականներ Վիկտոր Ամբրոզը և Գարի Ռուվկունն արժանացել են ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի՝ միկրոՌՆԹ-ի հայտնաբերման և հետտրանսկրիպցիոն գեների կարգավորման մեջ դրա դերի համար: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
-
Քաղաքականություն 12:11 • 03/10 Ընդդիմության «գողական» առաջնորդը երեկ հայտարարեց՝ իբր ՀՀ-ն «Զանգեզուրի միջանցքի» մասին պայմանավորվածություն է ձեռք բերել. Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ) Ոչ, դուք վստա՞հ էիք, որ Ուկրաինայի անվտանգության հովանավոր Ռուսատանը չէր հարձակվի Ուկրաինայի վրա: Հարցեր եք տալիս, որոնց պատասխանները ոչ ոք չգիտի: Մենք անում ենք ամեն ինչ, որ ՀՀ-ն այս տարածաշրջանում ապրի խաղաղ
-
Ժամանց 12:12 • 07/10 Իմ տղան hրեշ չէ. Փի Դիդիի մայրը, որդու շուրջ սկանդալի ֆոնին, հայտարարությամբ է հանդես եկել «Իմ տղան այն հրեշը չէ, որին նրանք ներկայացնում են, և նա արժանի է իր տեսակետը պատմելու հնարավորությանը: Ես կարող եմ միայն աղոթել, որ ողջ լինեմ, որպեսզի տեսնեմ, որ նա պատմում է իր ճշմարտությունը և արդարանում»:
-
Իրավունք 13:23 • 06/10 Թուփաքի ընտանիքը հայտնի փաստաբանի է վարձել՝ պարզելու՝ արդյոք Փի Դիդին առնչություն ունի ռեփերի հետ կատարվածին Ռեփեր Թուփաք Շաքուրի ընտանիքը հայտնի փաստաբանի է վարձել՝ պարզելու, թե արդյոք ռեփեր, պրոդյուսեր Փի Դիդին Շոն Քոմբս առնչություն ունի 1996 թվականին նրա սպանությանը, թե ոչ Ինչպես գրում է Daily Mailը, երկար ժամանակ
-
Քաղաքականություն 00:33 • 03/10 Ես չեմ եկել ձեր հարցերին պատասխանելու, Դուք լծվել եք ստի քարոզչության տարածմանը․ Բագրատ Սրբազանը՝ Պետրոս Ղազարյանին Վարչապետը ստախոս է այն գլխից։ Ասել է Արցախը Հայաստան է և վերջ։ Փաշինյանը խաբել է բոլոր տեղերում։ Նախընտրական ծրագրում գրվածի ամբողջությամբ հակառակն է արել։ Նոյեմբերի 9-ի մասին Ես տարբեր տեղերում նշել եմ այդ մասին։
-
Իրավունք 15:37 • 02/10 Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, «պետք» է պատժի «մեղավորներին». Ալիև Նրա խոսքով՝ այժմ Ադրբեջանում պատասխանատվության են ենթարկվում «ռազմական հանցագործությունների որոշ մեղավորներ» (նկատի ունի օկուպացված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին-Խմբ.), սակայն Հայաստանում ոչ մի «հանցագործ» պատասխանատվության չի ենթարկվել...
-
Տնտեսություն 10:17 • 01/10 Այսօր Հայաստան այցի ժամանակ առաջարկվելու է, որ Իրանը միանա ԵԱՏՄ-ին. Իրանի առաջին փոխնախագահ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը որպես հատուկ հյուր պատվիրակության գլխավորությամբ ՀՀ վարչապետի հրավերով մեկնել է Երևան՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով,
Տնտեսություն
-
16:08 • 07.10.24 Լավագույն ֆինանսական փորձառությունը Converse Mobile-ում
Գիտություն/տեխնիկա
-
15:47 • 03.10.24 Telegram-ի աշխատանքում խափանումներ են
Մշակույթ
-
16:05 • 07.10.24 Ալ Պաչինոն պատմել է, որ «Քովիդ-19»-ի ժամանակ հազիվ է փրկվել մահից
-
15:55 • 04.10.24 Մոսկվայում հուղարկավորել են Վյաչեսլավ Դոբրինինին
Սպորտ
-
21:41 • 07.10.24 ԱՊԼ-ի՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները
Իրադարձային
-
23:21 • 07.10.24 Լոռիում հայտնաբերվել են թմրամիջոցներով զբաղվող ամուսիններ
-
22:31 • 07.10.24 Բեռլինում արդեն երկրորդ օրն անընդմեջ ցույցեր են ընթանում
Ժամանց
-
11:28 • 04.10.24 Էմինեմը հայտնել է, որ պապիկ է դառնալու (տեսանյութ)
-
20:20 • 29.09.24 Հանրահայտ դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն ամուսնացել է