Դատախազությունը բողոքարկել է Սերժ Սարգսյանի արդարացման դատավճիռը

16:47 • 17.09.24

«Վերաքննիչ բողոք ենք ներկայացրել Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան»,–Tert.am-ին տեղեկացրեցին դատախազությունից։

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, 2013թ․ հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 489 մլն 160 հազար դրամի դիզելային վառելիք: