Մեզ լայն ներքին հաշտություն է անհրաժեշտ՝ հիմնված արդարության սկզբունքի վրա, որպեսզի մերժենք ստի և կեղծիքի այս «շքերթը»․ Բագրատ Սրբազան
«Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանն իր «Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում զրուցել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ։ Զրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Զրույցների շարքը, որ ամռանը նախաձեռնեցի՝ «Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում, նպատակ ունի մեր այսօրվա իրականությանը բաց աչքերով նայելու։ Զրուցակիցներս հայկական իրականության ազդեցիկ դեմքերն են, լուծումներ փնտրող, իրավիճակ փոխել ձգտող, իրական քայլեր ձեռնարկող մարդիկ, որոնց հետ փորձում ենք բացել հնարավոր բոլոր հարցերը՝ չխուսափելով որևէ ցավոտ թեմայից։ Իրավիճակը իսկապես ծայրահեղ բարդ է, լուծումներ պահանջող։
Բագրատ Սրբազանի հետ զրույցը ծավալուն ստացվեց, քանի որ որոշեցինք չկենտրոնանալ միայն սեպտեմբերի 22-ին սպասվող հավաքի վրա, այլ փորձել ավելի լայն նայել մեր շուրջը ու նաև մեր ներսում կատարվողին։ Կարծում եմ, որ վերջին տարիներին կատարվողը հետևանքն է նաև այն բանի, որ չենք հասցնում մտածել, հասկանալ մեզ պատահածը, դրա խորքային պատճառները։ Բաց խոսակցությունը կարևոր է, քանի որ դա է մեզ ապագայի շանս տալու։
- Մեղավորների հասարակությունից վերաճենք արդարների հասարակության
- Եկեղեցին՝ որպես «վերջին խրամատը պահողը»
- Մենք կոչված ենք՝ փոխելու այս կրկնվող պատմությունը
- Սրբազան, տեսեք, անցավ ամառը, որի ընթացքում Հայաստանը դրսից տարբեր հրահանգներ ու սպառնալիքներ էր ստանում, թե՝ պետք է գնալ ցավոտ զիջումների, իշխանությունները արտգործնախարարության մակարդակով հասարակությանը «տեղեկացնում էին», որ հնարավոր է նոր պատերազմ։ Այդ ամենից հետո քաղաքական բարձրագույն ղեկավարությունն ամբողջ կազմով մեկնում է արձակուրդ՝ խաղաղ ամառային ռիթմի մեջ անցկացնելով օգոստոսը, և հանրությունը նույնպես արձագանքում է անհոգությամբ։ Ի՞նչ է սա նշանակում։
- Ցավոք, սա պետության չգոյության մեծագույն վկայությունն է։ Իշխող ուժն այսօր փաստորեն չունի ո՛չ օրակարգ և ո՛չ էլ նպատակ, բացի բոլոր հնարավոր տարբերակներով իշխանական աթոռին կառչած մնալուց, այդ ճանապարհով ենթադրյալ սեփական անվտանգության խնդիրները լուծելուց և ֆինանսական միջոցներ ձեռք բերելուց: Հասարակությունն էլ լայն իմաստով ապրում է տեղեկատվական ահաբեկության, ատելության և վախի քարոզչական մեծ արշավի ներքո և, բնականաբար, դադարի ժամանակ չի կարողանում ունենալ՝ սեփական վերքերի ապաքինման և իրավիճակի ամբողջ գնահատականը ճիշտ արձանագրելու համար: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում ահռելի դերակատարություն ունեն ժամանակակից մամուլը և տեղեկատվական դաշտն իր բոլոր դրսևորումներով՝ մարդուն պահելով կախվածության եւ տագնապի մեջ, նրան զրկելով մտածելու և իր իրական կարիքները գնահատելու կարողությունից: Մարդն ըստ էության դառնում է անդեմ սպառող, համարակալված ապրանք: Այս տրամաբանությամբ տեխնոլոգիաների զարգացումը՝ վիրտուալ աշխարհը և դրա հոգեբանական ազդեցությունը, տեղեկատվական պատերազմը, ապատեղեկատվությունը և ճշմարտության խեղումը պատճառ են դառնում հարաբերությունների փոփոխման, ինքնության կորստի վտանգի, հուսահատության, վախի, անորոշության և անհատապաշտության: Մարդն իր հանրային կարգավիճակից մղվում է դեպի մեկուսացում, իսկ դրա համար լավագույն հարթակ են սոցիալական ցանցերը, որոնք ստեղծված են մարդու հանրայնացումն ապահովելու շղարշով, բայց իրականում անկասելի կերպով նպաստում են նրա ինքնամեկուսացմանը: Հետևաբար, սա ոչ թե հանրային անհոգություն է, այլ՝ իշխանության մամլիչ քարոզչության և «լավ կյանքի» պատրանքի ստեղծումը, որն էլ իրականում մարդկանց մղում է մեկուսացման:
- Իշխանության մասով հասկանալի է։ Սակայն եթե հետևենք դասական իմաստով քաղաքական գործընթացներին, ապա այդ օտարացած վիճակը կարող ենք արձանագրել նաև քաղաքական դաշտի մյուս հատվածի մոտ նույնպես։ Երբեմն տպավորություն է, որ միայն անհատ հոգևորականն է, որ փորձում է արթնացնել հասարակությանը, համախմբել հանրային ակտիվ խմբերին, քաղաքական կեցվածք ունեցող անհատներին։
- Այն ինչ Դուք հիմա ասում եք, մեծապես կապված է վերը նշվածի հետ, որում ամենակարևոր բանալի բառն ու զգացումը ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ է: Ես այս պայքարի ուղին եմ ընտրել, որովհետև ցանկացել եմ ստանձնել իմ բաժին պատասխանատվությունը՝ Աստծու առջև, իմ Հայրենիքի առջև, իմ նահատակների, անհայտության մեջ գտնվողների և վիրավորում ստացածների, գերության և պատանդառության մեջ գտնվողների և նրանց ընտանիքների առջև, պատմության առջև և վերջապես ինքս իմ առջև: Մենք այս հարցում կոչված ենք արթնացնելու մարդկանց պատասխանատվության զգացումը, չէ՞ որ մենք սնվում ենք ուղղակիորեն վերոնշյալ արժեքներից և արժեքներով: Ես հակառակ զգացումը բնութագրել եմ որպես ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ. ինքդ քեզ համոզում ես՝ լինել պատասխանատու քո անպատասխանատվությամբ՝ ամեն բան պայմանավորելով սեփական շահիդ և սեփական անձիդ պաշտպանությամբ: Գիտե՞ք, Աստվածաշնչում արձանագրված՝ մարդու անկման դրվագը, և այսպիսով նաև մարդկային կյանքի աղետի ծագումը, ճիշտ այս պատճառով է տեղի ունեցել։ Երբ Աստված մարդուն տեր և իշխան, մշակ և պահապան էր կարգել ամբողջ արարչագործության վրա, նա չկարողացավ ամբողջությամբ հասկանալ և գիտակցել իր պատասխանատվությունը և սխալվեց, բայց սխալվելուց հետո էլ չստանձնեց իր գործածի պատասխանատվությունը և չզղջաց, այլ փորձեց այն բարդել բոլորի վրա, բացի իրենից: Արդյոք նո՞ւյնը չենք տեսնում այսօր մեր կյանքում: Պատմությունը նույնն է, իսկ մենք կոչված ենք փոխելու այն։
- Դուք շարժումը սկսել եք երեք կարևորագույն ուղերձներով, և իմ համոզմամբ՝ հենց դրանք են ապահովել հանրային արթնացում և համախմբում։ Դրանք էին. Սա ճշմարտության շարժում է (հանրային առողջացման մասին), ներքին հաշտության շարժում է, և շարժումը հետնիկոլական փուլում պետք է ձևավորի բոլոր ունակների իշխանություն։ Այս ուղերձներն ուժի մե՞ջ են և առանցքայի՞ն են լինելու շարժման հետագա փուլերում։
- Միանշանակ: Մենք պարզապես գաղափարներ չենք որդեգրել՝ հանրային զգացմունքների հետ խաղալու համար, սա կյանքի և մտածողության համոզմունք է՝ հավատամք: Մեզ օդի ու ջրի պես լայն ներքին Հաշտություն է անհրաժեշտ՝ հիմնված արդարության և արդարադատության սկզբունքի վրա, որպեսզի մերժենք ստի և կեղծիքի այս «շքերթը», որը հենց այս իշխանությունն ու նրա ղեկավարը, ցավոք, ցանկանում են դարձնել հանրային մշակույթ։ Մենք պարտավոր ենք վերացնել ահագնության հասած թշնամությունն ու ատելությունը, որովհետև այսպիսի հանրային մթնոլորտն է մեր բոլոր կորուստների ակունքը: Այո, ապավինել մեր ներքին ուժականությանը և ստեղծել բոլոր «ունակների և զոհաբերվողների իշխանությունը», որը կառաջնորդվի առաջին հերթին հանրային ներքին կյանքի առողջացման և ապաքինման գործով և ապա՝ արտաքին հարաբերությունների կարգավորմամբ: Այդ պատճառով ենք դեռ շարժումից շատ առաջ հռչակել՝ ասելով, որ «Հոգին պետք է հաղթի դուխին, Եռագույնը՝ սև ու սպիտակին և վերջապես Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի “նոր Հայաստանին”»:
- Դուք ունեք անձնական մեծ հեղինակություն, և շարժման առաջին փուլում Ձեզ հաջողվեց ձևավորել նոր ընտրազանգված (սա, ի դեպ, շատերին դուր չեկավ, որովհետև վտանգ տեսան իրենց անձնական շահերին)։ Շարժման հաջորդ փուլում հաջողության հասնելու համար պետք է էապես մեծացնել այդ ընտրազանգվածը։ Դա հնարավոր է անել բովանդակային հստակությունների և կազմակերպչական համակարգերի ձևավորման պարագայում։ Ինչպե՞ս եք նախատեսում դրան հասնել։
- Մեզ համար առաջին փուլը դարձավ ԱՐԹՆԱՑՄԱՆ փուլ՝ փորձելով ճեղքել հատկապես տեղեկատվական այս կեղտոտ շրջափակումը, եթե կուզեք՝ կապանքներն ու կալանքը, ձգտելով հասանելի դառնալ լայն հանրության համար, և վերոնշյալ կենսական գաղափարները ոչ միայն հասցնել մարդկանց, այլև նրանց դարձնել այդ բոլորի կրողը, նրանց համոզմունքը և հավատամքը: Երկրորդ փուլը տնետուն և գյուղեգյուղ շրջելով՝ մարդկանց հավաքներից դուրս հանդիպելու և սա փոխանցելու շրջափուլն է։ Այս փուլը, ցավոք և միգուցե բարեբախտաբար, ուղեկցվեց զանազան վերիվայրումներով, հրաժարումներով, ուրացումներով, որոշ մարդկանց անձնական և թերևս քաղաքական շահերի չարդարացմամբ, և մեզ համար դարձավ ամրանալու և ավելի փորձառու դառնալու շրջան: Միևնույն ժամանակ՝ ավելի հստակեցնելու թե՛ կարճաժամկետ և թե՛ երկարաժամկետ ծրագրերի բովանդակությունը, ինչպես նաև առավելագույն ջանք դնելու կազմակերպչական աշխատանքների վրա: Այս փուլը, որը պայմանականորեն կկոչենք ԱՄՐԱՊՆԴՄԱՆ շրջան, մեզ համար կամփոփվի սեպտեմբեր 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեր հավաքով, որն էլ կազդարարի և առանցքային կդառնա մեր երրորդ փուլի՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ՀՈՒՅՍԻ շրջանի համար:
- Դուք առայժմ կարծես թե խուսափում եք խոսել մի խումբ հարցերից, որոնք սակայն մեր հասարակության, մեր քաղաքացիներին մտքերում են և շատերի համար որոշում են իրենց քաղաքական նախընտրությունները։ Օրվա իշխանությունները սա գռեհկորեն շահագործում են իրենց շահերի օգտին։ Խոսքը, մասնավորապես, նախորդ իշխանությունների օրոք անզուսպ և անարդար միջոցներով ահռելի հարստություն կիտած խավի հարցը։ Այս հարցից հնարավոր չէ խուսափել։ Երբ խուսափում ենք, իշխանությունը սա հմտորեն օգտագործում է՝ մարդկանց մոտ թերահավատություն սերմանելու նպատակով։ Ի՞նչ լուծում եք տեսնում, ինչպե՞ս է այս հարցում հնարավոր գնալ հանրային հաշտեցման, իհարկե՝ արդարության սկզբունքի վրա հիմնվելով։
- Ես երբեք էլ չեմ խուսափել որևէ հարցից, ներառյալ՝ այս հարցը, որը մեզ համար առանցքային թեմաներից է: Մի առիթով մեր Տիրոջ բանաձևումով շեշտել եմ. “հին գինին նոր տիկերի և նոր գինին հին տիկերի մեջ չի կարող լցվել”: Սա կյանքի բնական զարգացման օրինաչափությունն է: Մեր հասարակությանը պետք է ազատագրել այս իշխանությունների թեթև ձեռամբ ներմուծված նախկին-ներկա բանավեճից, ընդ որում, այս «ներկաները» ավելի նախկին են, քան որևէ «նախկին»: Միանշանակ է, որ սոցիալական արդարության սկզբունքը խախտված է մեր կյանքում՝ ոչ միայն իրավական, այլև՝ բարոյական տիրույթում: Ինձ համար սկզբունքային է հետևյալը. մենք մեղավորների հասարակությունից պետք է վերաճենք արդարների հասարակության, և բոլորը պետք է հավասար լինեն «օրենքի և մահվան առջև», նժդեհյան բանաձևումով: Սա իրագործելու համար մենք պետք է ստեղծենք և ներդնենք թե՛ իրավական և թե՛ բարոյագիտական բոլոր հնարավոր ճանապարհները, որոնք, հիմնված արդարության և արդարադատության սկզբունքի վրա, պիտի նպաստեն այս ճանապարհի իրագործմանը։ Չպիտի լինեն կեղեքող և կեղեքված, կաշառող և կաշառված, մարդը պետք է գնահատվի ոչ թե իր հարստությամբ և ում ճանաչելով, այլ՝ իր ով լինելով: Աշխարհն ունի այս փորձը, ուրեմն մենք ինչո՞ւ չպիտի կարողանանք իրացնել այն: Պետության կամ իշխանության ամենակարևոր գործառույթն այս ցավալի բաժանարար գծերի վերացումն ապահովելն է՝ ո´չ թե ատելությամբ, այլ՝ իր իսկ ստանձնած արդար երաշխավոր լինելու պարտավորությամբ, նախ՝ իրավական կարգավորումներով, և ապա՝ բարոյագիտական՝ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ բանաձևումով:
- Ձեր գրքերից մեկում Դուք ունեք հետևյալ ձևակերպումը. «քաղաքացիական հասարակությունից՝ բարոյական հասարակություն»։ Ընդհանրապես կրիտիկական փուլերում թե´ հասարակության, թե´ անհատների որակներ ու նաև թույլ կողմերն ավելի ցայտուն են ընդգծվում։ 2020-ից սկսած՝ Հայ Առաքելական եկեղեցին իր վրա կարևոր առաքելություն է վերցրել, և թե´ Վեհափառը, թե´ բարձրագույն հոգևոր դասը, թե անձնապես Դուք, թե´ բազմաթիվ այլ հոգևորականներ արել են ամեն հնարավորը՝ պատերազմի թողած սարսափելի վերքերն ապաքինելու, մարդկանց մխիթարություն և հոգեբանական կարևորագույն աջակցություն ցուցաբերելու համար։ Ըստ իս, եկեղեցին 2020-ից այս կողմ ավելի մտերիմ ու կարևոր է դարձել շարքային մարդկանց կյանքում, այն հույսի և աջակցության մի կարևոր աղբյուր է դարձել։ Դուք եկեղեցու ներսում զգացե՞լ եք այդ տեղաշարժը՝ եկեղեցու հանդեպ վստահության և մտերմության այդ աճը։
- Ես ոչ թե դեմ եմ «քաղաքացիական հասարակությանը», այլ այդ երևույթը բացահայտեց իր արժեքային սնանկությունը, և հատկապես այս վերջին տարիները փաստեցին դա, երբ ամենածայրաստիճան վայրագություններ են տեղի ունենում իշխանության կողմից, և գրեթե քար լռություն է այսպես կոչված «քաղաքացիական հասարակության» շերտերում՝ սկսած Արցախի հանձնումից մինչև քաղկալանավորներ, մարդկային իրավունքի բացարձակ խախտումներ և փտախտի (կոռուպցիոն) ռիսկեր: Ընկալումն էլ իր տերմինաբանությամբ՝ «քաղաքացիական հասարակություն» անվանմամբ, պարզապես հասարակության մեջ մի շերտ է, և ոչ թե լայն հասարակությունը: Մենք «քաղաքացիական հասարակություն» կոչվածից պետք է դառնանք «բարոյական հասարակություն», այսինքն՝ ամբողջ հասարակության արժեհամակարգի հիմքը պիտի դառնա բարոյագիտությունը, ճշմարտությունը և արդարությունը, և ոչ թե նպատակահարմարությունը: Ժամանակակից աշխարհի գեղեցիկ գաղափարները՝ ժողովրդավարության, ազատականության, մարդու իրավունքների անվան ներքո, միտված են նոր տեսակի և որակի մարդ ստեղծելուն, և ըստ էության սպասարկում են տնտեսական և նյութական շահերին ու մեծարմանը: Այսպիսի մտածողությունը ծառայում է համահարթեցման (գլոբալիզացիայի) գաղափարին, որտեղ նյութը վերջնանպատակ է, և ոչ թե միջոց՝ ծառայելու մարդկության երջանկությանը: Այս վերջնանպատակի գործիքներն են սպառողականությունը, աշխարհիկությունը, մեղքի ժխտողականությունը (externalization), բարոյականության հարաբերականությունը (relativism) եւ այլն՝ մղելով քաղաքակրթական մինիմալիզմի և համահարթեցման: Իրական բացարձակ հեղինակությունները փոխարինվում են մարդու կողմից ստեղծվածներով, ինչի վտանգավոր արտահայտությունն է նոր կրոնի՝ «իրավունքի կրոնի» տենչը՝ ի հակադրություն պարտավորությունների և պատասխանատվության: Այդ միտումը տարածվում է տարբեր ձևերով՝ լիբերալիզմ, տեխնոլոգիաների զարգացում, ազատականություն ամեն ինչում առանց սահմանի։ Սրա բուն թիրախը համայնքն է և համայնքային գիտակցությունը, որը փորձում են փոխարինել անհատապաշտության գաղափարով։ Որպես հետևանք՝ մարդու իրական կարիքները և զգացումներն աննկատ կերպով տեղատվություն են ապրում և պտտվում սպառողականության շուրջ: Մարդու արժեքի պաշպանության միակ և իրական օջախը եկեղեցին է՝ իր հաղորդութենական համայնքային շնորհով: Այսօր, սակայն, եկեղեցին կարիքն ունի վերադառնալու իր համայնքային նկարագրին և էությանը՝ ստեղծելու այն միջավայրը, որտեղ մարդիկ կիսում են բոլոր ուրախություններն ու խնդիրները, որտեղ հաղթանակը, զոհաբերությունը և արդարությունն իրականություն են դառնում՝ միտված լինելով «քաղաքացիական հասարակություն» ստեղծելուց ավելի «բարոյական հասարակություն» ունենալու ձգտումին: Չմոռանանք, որ այս իշխանությունները որպես իրենց առաջին իսկ թիրախը ընտրել էին Եկեղեցին, թերևս փորձելով ի սկզբանե կոտրել այն պատվարը, որը կարող էր դառնալ հայության համահավաքը, մխիթարության և ապաքինման ու վերականգնման կարևորագույն միավորը, միևնույն ժամանակ ընդվզելով այն բոլոր երևույթների նկատմամբ, որոնք քայքայում են մեր հասարակությունը: Այն ահռելի առաքելությունը, որ իրականացրել և շարունակում է իրականացնել Հայ Եկեղեցին Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ, հատկապես այս համատարած աղետի մեջ, եղավ «վերջին խրամատը» պահողը, որի գնահատականը, կարծում եմ պատմությունն ըստ արժանվույնս կտա:
- Տարիներ առաջ մի աշխատության մեջ կարդացել եմ, որ անմարդկային պայմաններում, օրինակ՝ ստալինյան գուլագներում, ամենահեշտը որպես մարդ կոտրվում էին կուսակցական գործիչները և գեներալները։ Փոխարենը՝ մինչև վերջ ամուր էին մնում հոգևորականները և ազգայնականները։ Սա բացատրվում էր գաղափարի, հավատքի և գաղափարի հանդեպ հավատի ուժով։ Այսօր մենք թերևս մի ամբողջ պետության մասշտաբով ենք տեսնում այս դիտարկումը։ Ո՞րն է հանձնված հասարակությունից դեպի ապրելու կամքով հասարակություն անցում կատարելու Ձեր բանաձևը։
- Նախ պետք է հստակ արձանագրենք, որ մենք ապրում ենք գողացված պատվի և գողացված ուրախության ժամանակներում, երբ կորցրել ենք մեր Հայրենիքը՝ Արցախ աշխարհն իր բոլոր ծանր հետևանքներով, ընդհուպ մինչև՝ մեծ հարված հասցնելով մեր ինքնության գնահատմանը: Հատկապես ժամանակակից աշխարհում, որի շոշափելի ներկայությունը ոչ վերացականորեն, այլ առարկայորեն իրացվում է մեր իսկ կյանքում, երբ տեղի է ունենում արժեքների համատարած տեղատվություն եւ նվազում, երբ մարդը ենթարկվում է շուկայական հարաբերությունների օրենքների անխուսափելի անարդարություններին, երբ զանգվածային լրատվամիջոցների և զվարճանքի հսկայական ալիքը փորձում է մարդու արժեքը նվազեցնել և հասցնել սոսկ ֆիզիկական գոյության՝ թիրախ դարձնելով մարդկային արժանապատվությունն ու պատասխանատվության զգացումը, երբ պատասխանատվության գիտակցությունն ու զգացումը ստորադասվում են իրավունքի գերիշխանությանը, երբ մարդու բարեկեցության և արժեհամակարգի ձևավորման հիմնական ազդակները նկատվում են սոցիալ- տնտեսական պայմանները և ոչ՝ բարոյական եւ հոգևոր արժեքները, իմ կարծիքով միակ բանալին ճշմարտության ճանաչողությունն է, ինքնամաքրվելու և ապաշխարության ճանապարհը, մեղքի առկայության գիտակցությունը և, վերջապես, մահկանացու լինելը, որից էլ բխում է անմահության ձգտումը: Մեր Տերը շեշտում է. «Ճանաչեք ճշմարտությունը և ճշմարտությունը կազատի ձեզ»: Հիմնական խնդիրը ճիշտ ախտորոշում կատարելն է և այդ ախտորոշմանը համապատասխան պետական քաղաքականություն որդեգրելը, հատկապես՝ կրթության ճանապարհով՝ կրթություն, որը լայն իմաստով դաստիարակություն է և առաքինի մարդ կերտելու արվեստ: Այդ պատճառով եմ անընդհատ շեշտում, որ իշխանափոխությունն ընդամենը մի փոքրիկ բաղադրիչ է, բայց դրա բացակայությունը մեծ խոչընդոտ է այս արժեքային հիմնավոր փոփոխության համար: Երկրի առողջության և վերականգնման հիմնական կրողը կառավարիչներն են, նրանց վարքագիծը և արժեքային դավանանքը:
Ես չեմ դադարելու հռչակել, որ «Մեր իղձերն ու երազանքներն ավելի մեծ են, քան՝ մեր կյանքի սահմանափակ օրերը», և հետևաբար ապագայից, որտեղ մեր իղձերն ու երազանքներն են, պիտի գանք մեր ներկան, որտեղ կոչված ենք նրանք իրականացնելու և որտեղ մեր ստեղծելիք իրականությունն է»:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Digitec 2024-ի Digi Invest հարթակում Կոնվերս Բանկը ներկայացավ ներդրումային համալիր գործիքակազմով
Արդեն 2-րդ տարին՝ ԱրարատԲանկը «SIA մրցանակաբաշխության» կողքին է՝ տրամադրելով մրցանակային ֆոնդը
WCIT 2024-ի շրջանակներում տեղի ունեցած հրավառությունը թույլատրելի կլիներ, եթե լիներ դիմում. Ավինյան
Ամենապարզ ճանապարհով ենք գնալու՝ հենասյուների մոտ էլեկտրական մեքենաների լիցքավորիչներ կդնենք. Ավինյան
Քաղաքից դուրս՝ քաղաքի կենտրոնում. Aigy բիզնես կենտրոնը՝ «Digitec 2024»-ի մասնակից
Ամերիաբանկը ԴիջիԹեք Էքսպո 2024-ի ֆինթեք գործընկերն է և ներկայանում է իր MyInvest ներդրումային հարթակով
Չեմ զարմանա, որ իշխանություն պահելու համար Փաշինյանը դատի կամ Բաքվին հանձնի նախկին նախագահներին․ Թևան Պողոսյան
Ադրբեջանը հայտարարում է ամենաբարձր մակարդակով, որ nւժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում. Տիգրան Աբրահամյան
Ընդդիմության «գողական» առաջնորդը երեկ հայտարարեց՝ իբր ՀՀ-ն «Զանգեզուրի միջանցքի» մասին պայմանավորվածություն է ձեռք բերել. Արթուր Հովհաննիսյան
Չեմ բացառում՝ Ադրբեջանը կարող է ասել, որ Վազգեն Սարգսյանի փողոցի առկայությունը ռևшնշիզմի դրսևորում է. Արթուր Խաչատրյան
Չնայած՝ քաղաքական մեծամասնությունը կրկին ուրացավ Արցախը, բայց քննիչ հանձնաժողով ստեղծվելու է իրավունքի ուժով. Արծվիկ Մինասյան
Իրան-Իսրայել ուղիղ հակամարտությունը Թուրքիայի ու Ադրբեջանի համար Սյունիքը վերցնելու հնարավորություն կստեղծի․ Արթուր Խաչիկյան
Եթե կապիտուլացված ենք, դուք ո՞ր երկրի պատգամավորն եք․ Փաշինյանը՝ Դանիելյանին
ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր որևէ մեկին չի հանձնվել․ Նիկոլ Փաշինյան
Խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկային անհայտ որևէ բան չկա․ Փաշինյան
«Դեմ ենք քվեարկելու ԼՂ ժողովրդի հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը», «Տորպեդահարում և հրաժարվում եք սահմանադրական լիազորություններից». քննարկում` ԱԺ-ում
Վազգեն Մանուկյանին Վազգեն Գալստանյանով փոխելուց հետո ի՞նչ փուլ է գալու, առաջին հայ «կասմանավտին» գտեք, դա ավելի պոպուլյար կլինի. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանը
ՍԴ-ն ձեռք բարձրացրեց մեր հանրապետության ծննդյան վկայականի վրա․ Գեղամ Մանուկյան
Շատ երկրներ են փոքր թունելներ կառուցել և այսօր ամենաարդյունավետ տարբերակն է. Խաչատուր Սուքիասյան
Պետք չէ իրականությունը խեղաթյուրել, ՀՀ-ն որևէ տեղ չի համաձայնել իր ինքնիշխանության սահմանափակմանը. Նիկոլ Փաշինյան
Տոյոտան հայ ավտոսիրողներին ներկայացրեց Land Cruiser շարքի հեղափոխական՝ LC 250 մոդելը
Պետք է տեղի ունենա պետական ծառայությունների աշխատանքի ամբողջական վերափոխում. Փաշինյանը՝ ԵԱՏՄ համաժողովի լիագումար նիստում
Պարո՛ն Խաչատրյան, այդ ծառայողական մեքենաներից օգտվում է նաև ձեր խմբակցությունը. Ծովինար Վարդանյան
Մի քաղաքական ուժ, որը պադավատներին դեմ էր, պադավատների վրա նույնքան գումար է ծախսել, որքան պարտք է վերցրել Գյումրու համար. Արթուր Խաչատրյան
«Առինջ մոլ»-ի տարածքում բացվեց Իրանի՝ աշխարհում ամենամեծ առևտրի կենտրոնը
Երևանում կայացավ «Գագիկ Ծառուկյանի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարը
Փաշինյանն Էրդողանից ու Ալիևից իշխանություն է մուրում, ոչ թե խաղաղություն․ Կարեն Բեքարյան
Ամերիաբանկը՝ Emerge միջազգային տեխնոլոգիական համաժողովի գործընկեր
Lexus-ի նոր թռիչքը. ներկայացվել է ամբողջությամբ թարմացված GX 550-ը
ԱՄՆ Պետքարտուղարությունը Փաշինյանից պահանջել է կարճ ժամանակում հայ-իրանական սահմանից հանել ռուսներին․ Սուրեն Սուրենյանց
2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. բիզնես համայնքը ծանոթացել է ընկերության բաժնետեր դառնալու առաջարկին
Եթե իշխանափոխություն լինի, նորմալ իշխանություն ձևավորվի և ՀՀԿ-ն ԱԺ-ում մանդատ չունենա՝ խնդիր չէ․ Տիգրան Աբրահամյան
Տրդատ թագավորը շալակած քարեր է բերել, օգնել եկեղեցի կառուցել, այսօր եկեղեցուն հարվածելով՝ մեզ ենք հարվածում․ Տիրան Սրբազան
Հրայր Թովմասյանի վերաբերյալ դատավճիռը բողոքարկման ենթակա է. Արամ Օրբելյան
Այս դատարանում արդարադատություն չի իրականացվել, այս դատավորը կեղծ դատավոր էր իր ամբողջ էությամբ. Հրայր Թովմասյան
Անարդարության դեմ, եթե անգամ պարտվեմ, ամոթ չէ, ամոթ է անարդարության դեմ չպայքարելը․ Հրայր Թովմասյան
Ես դատարանի առաջ եմ, քանի որ բարձրաձայնել եմ այն, ինչ մնացածը չէին տեսնում․ Հրայր Թովմասյան
Արցախի ղեկավարության Բաքվի բանտում գտնվելը Փաշինյան-Ալիև համաձայնությամբ է․ Լարիսա Ալավերդյան
2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. ընկերությունն ազդարարում է բաժնետոմսերի թողարկման մասին
Հայաստան- Արցախ երիտասարդական միության շրջանակներում կստեղծվի խաղային լիգա. Լիանա Մանուկյան
- 15:04 • 08.10.24 Digitec 2024-ի Digi Invest հարթակում Կոնվերս Բանկը ներկայացավ ներդրումային համալիր գործիքակազմով
- 18:22 • 07.10.24 Արդեն 2-րդ տարին՝ ԱրարատԲանկը «SIA մրցանակաբաշխության» կողքին է՝ տրամադրելով մրցանակային ֆոնդը
- 10:33 • 07.10.24 WCIT 2024-ի շրջանակներում տեղի ունեցած հրավառությունը թույլատրելի կլիներ, եթե լիներ դիմում. Ավինյան
- 10:26 • 07.10.24 Ամենապարզ ճանապարհով ենք գնալու՝ հենասյուների մոտ էլեկտրական մեքենաների լիցքավորիչներ կդնենք. Ավինյան
- 20:35 • 05.10.24 Քաղաքից դուրս՝ քաղաքի կենտրոնում. Aigy բիզնես կենտրոնը՝ «Digitec 2024»-ի մասնակից
- 15:30 • 05.10.24 Ամերիաբանկը ԴիջիԹեք Էքսպո 2024-ի ֆինթեք գործընկերն է և ներկայանում է իր MyInvest ներդրումային հարթակով
- 20:36 • 04.10.24 Չեմ զարմանա, որ իշխանություն պահելու համար Փաշինյանը դատի կամ Բաքվին հանձնի նախկին նախագահներին․ Թևան Պողոսյան
- 13:08 • 03.10.24 Ադրբեջանը հայտարարում է ամենաբարձր մակարդակով, որ nւժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում. Տիգրան Աբրահամյան
- 12:57 • 03.10.24 Ընդդիմության «գողական» առաջնորդը երեկ հայտարարեց՝ իբր ՀՀ-ն «Զանգեզուրի միջանցքի» մասին պայմանավորվածություն է ձեռք բերել. Արթուր Հովհաննիսյան
- 12:27 • 03.10.24 Չեմ բացառում՝ Ադրբեջանը կարող է ասել, որ Վազգեն Սարգսյանի փողոցի առկայությունը ռևшնշիզմի դրսևորում է. Արթուր Խաչատրյան
- 12:27 • 03.10.24 Չնայած՝ քաղաքական մեծամասնությունը կրկին ուրացավ Արցախը, բայց քննիչ հանձնաժողով ստեղծվելու է իրավունքի ուժով. Արծվիկ Մինասյան
- 20:41 • 02.10.24 Իրան-Իսրայել ուղիղ հակամարտությունը Թուրքիայի ու Ադրբեջանի համար Սյունիքը վերցնելու հնարավորություն կստեղծի․ Արթուր Խաչիկյան
- 17:58 • 02.10.24 Եթե կապիտուլացված ենք, դուք ո՞ր երկրի պատգամավորն եք․ Փաշինյանը՝ Դանիելյանին
- 17:02 • 02.10.24 ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր որևէ մեկին չի հանձնվել․ Նիկոլ Փաշինյան
- 16:49 • 02.10.24 Խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկային անհայտ որևէ բան չկա․ Փաշինյան
- 11:23 • 02.10.24 «Դեմ ենք քվեարկելու ԼՂ ժողովրդի հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը», «Տորպեդահարում և հրաժարվում եք սահմանադրական լիազորություններից». քննարկում` ԱԺ-ում
- 17:19 • 01.10.24 Վազգեն Մանուկյանին Վազգեն Գալստանյանով փոխելուց հետո ի՞նչ փուլ է գալու, առաջին հայ «կասմանավտին» գտեք, դա ավելի պոպուլյար կլինի. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանը
- 16:47 • 01.10.24 ՍԴ-ն ձեռք բարձրացրեց մեր հանրապետության ծննդյան վկայականի վրա․ Գեղամ Մանուկյան
- 16:35 • 01.10.24 Շատ երկրներ են փոքր թունելներ կառուցել և այսօր ամենաարդյունավետ տարբերակն է. Խաչատուր Սուքիասյան
- 15:44 • 01.10.24 Պետք չէ իրականությունը խեղաթյուրել, ՀՀ-ն որևէ տեղ չի համաձայնել իր ինքնիշխանության սահմանափակմանը. Նիկոլ Փաշինյան
- 14:05 • 01.10.24 Տոյոտան հայ ավտոսիրողներին ներկայացրեց Land Cruiser շարքի հեղափոխական՝ LC 250 մոդելը
- 12:17 • 01.10.24 Պետք է տեղի ունենա պետական ծառայությունների աշխատանքի ամբողջական վերափոխում. Փաշինյանը՝ ԵԱՏՄ համաժողովի լիագումար նիստում
- 12:09 • 01.10.24 Պարո՛ն Խաչատրյան, այդ ծառայողական մեքենաներից օգտվում է նաև ձեր խմբակցությունը. Ծովինար Վարդանյան
- 11:39 • 01.10.24 Մի քաղաքական ուժ, որը պադավատներին դեմ էր, պադավատների վրա նույնքան գումար է ծախսել, որքան պարտք է վերցրել Գյումրու համար. Արթուր Խաչատրյան
- 18:23 • 30.09.24 «Առինջ մոլ»-ի տարածքում բացվեց Իրանի՝ աշխարհում ամենամեծ առևտրի կենտրոնը
- 16:16 • 30.09.24 Երևանում կայացավ «Գագիկ Ծառուկյանի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարը
- 20:45 • 27.09.24 Փաշինյանն Էրդողանից ու Ալիևից իշխանություն է մուրում, ոչ թե խաղաղություն․ Կարեն Բեքարյան
- 10:51 • 27.09.24 Ամերիաբանկը՝ Emerge միջազգային տեխնոլոգիական համաժողովի գործընկեր
- 13:01 • 26.09.24 Lexus-ի նոր թռիչքը. ներկայացվել է ամբողջությամբ թարմացված GX 550-ը
- 20:47 • 25.09.24 ԱՄՆ Պետքարտուղարությունը Փաշինյանից պահանջել է կարճ ժամանակում հայ-իրանական սահմանից հանել ռուսներին․ Սուրեն Սուրենյանց
- 18:36 • 25.09.24 2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. բիզնես համայնքը ծանոթացել է ընկերության բաժնետեր դառնալու առաջարկին
- 20:41 • 23.09.24 Եթե իշխանափոխություն լինի, նորմալ իշխանություն ձևավորվի և ՀՀԿ-ն ԱԺ-ում մանդատ չունենա՝ խնդիր չէ․ Տիգրան Աբրահամյան
- 16:26 • 21.09.24 Տրդատ թագավորը շալակած քարեր է բերել, օգնել եկեղեցի կառուցել, այսօր եկեղեցուն հարվածելով՝ մեզ ենք հարվածում․ Տիրան Սրբազան
- 18:24 • 20.09.24 Հրայր Թովմասյանի վերաբերյալ դատավճիռը բողոքարկման ենթակա է. Արամ Օրբելյան
- 16:12 • 20.09.24 Այս դատարանում արդարադատություն չի իրականացվել, այս դատավորը կեղծ դատավոր էր իր ամբողջ էությամբ. Հրայր Թովմասյան
- 21:57 • 18.09.24 Անարդարության դեմ, եթե անգամ պարտվեմ, ամոթ չէ, ամոթ է անարդարության դեմ չպայքարելը․ Հրայր Թովմասյան
- 21:57 • 18.09.24 Ես դատարանի առաջ եմ, քանի որ բարձրաձայնել եմ այն, ինչ մնացածը չէին տեսնում․ Հրայր Թովմասյան
- 20:45 • 18.09.24 Արցախի ղեկավարության Բաքվի բանտում գտնվելը Փաշինյան-Ալիև համաձայնությամբ է․ Լարիսա Ալավերդյան
- 20:02 • 18.09.24 2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. ընկերությունն ազդարարում է բաժնետոմսերի թողարկման մասին
- 20:01 • 17.09.24 Հայաստան- Արցախ երիտասարդական միության շրջանակներում կստեղծվի խաղային լիգա. Լիանա Մանուկյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 17:29 • 08/10 Forbes-ը հայտնել է՝ ով է աշխարհում ամենահարուստ կին երաժիշտը Forbes ամսագիրն ամերիկյան երգչուհի Թեյլոր Սվիֆթի կարողությունը գնահատել է 1,6 միլիարդ դոլար: Այսպիսով, նա առաջ է անցել երգչուհի Ռիհաննայից, որի կարողությունը կազմում է 1,4 միլիարդ դոլար, և դարձել է աշխարհի ամենահարուստ կին երաժիշտը։
-
Իրավունք 10:33 • 08/10 Սահմանադրական դատարանն արժեզրկել է Հայաստանի անկախության մասին հռչակագրի նորմատիվային նշանակությունը. Հրայր Թովմասյանը հատուկ կարծիք է հայտնել Սահմանադրական դատարանի մեծամասնությունը Հայաստանի անկախության մասին հռչակագրի հետ կապված «սահմանադրական երկիշխանության» վտանգ է տեսնում և կարծում է, որ այդ «երկիշխանությունը» Հռչակագիրը վերածելու է «զավակին խժռող ծնողի»։
-
Իրավունք 12:31 • 08/10 Գլխավոր դատախազությունը պահանջում է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից բռնագանձել 29 անշարժ գույք, 2,5 միլիարդ դրամ «Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի
-
Իրադարձային 13:49 • 08/10 Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Մարզերում հոկտեմբերի 8-ին, 11-13-ի կեսօրից հետո և երեկոյան ժամերին, 9-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
-
Քաղաքականություն 16:32 • 08/10 «Զանգեզուրի միջանցքի» թեման, հավանաբար, շոշափվել է Պուտինի` Ալիևի և Փաշինյանի հետ առանձին բանակցությունների ժամանակ. Պեսկով «Չէ՞ որ Պուտինն առանձին-առանձին խոսել է նրանցից յուրաքանչյուրի հետ, երևի թե կես ժամ, ուստի, հավանաբար, կարծիքների փոխանակում է եղել, շոշափվել է նաև «Զանգեզուրի միջանցքի» թեման»,- ասել է Կրեմլի խոսնակը:
-
Գիտություն/տեխնիկա 14:01 • 08/10 Հայտնի են ֆիզիկայի բնագավառում այս տարվա Նոբելյան մրցանակակիրները Ֆիզիկայի բնագավառում 2024 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է Ջոն Հոփֆիլդին և Ջեֆրի Հինթոնին՝ արհեստական նեյրոնային ցանցերի ոլորտում իրենց աշխատանքի և մեքենայական ուսուցման մեջ դրանց կիրառման համար։
-
Քաղաքականություն 15:02 • 08/10 Կրեմլում հանդիպել են Պուտինը և Փաշինյանը. ՌԴ նախագահը խոսել է «ռեկորդային ցուցանիշների» մասին «Առևտրատնտեսական հարաբերությունները զարգանում են շատ հաջող, ապրանքաշրջանառությունը նախորդ տարի հասել է 7,4 միլիարդ դոլարի, իսկ առաջին կիսամյակում աճել է 2 ու կես անգամ՝ գերազանցելով 8,3 միլիարդ դոլարը։ Եթե մենք շարժվենք այս տեմպերով, դա նշանակում է, որ մինչև տարեվերջ այն կկազմի...
-
Մամուլի տեսություն 08:20 • 08/10 Սյունիքի մարզպետը մտավախություն ունի, որ իրեն էլ են «հասնելու». «Փաստ» Ասում են՝ նախկին ռեկտորը երբեք լավ հարաբերություններ չի ունեցել մարզպետի հետ, իսկ նրա նշանակման ժամանակ մարզպետի և մարզի ԱԱԾ բաժնի պետի կանայք դիմում են գրել ու հեռացել Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում աշխատանքից։
-
Ժամանց 17:29 • 08/10 Forbes-ը հայտնել է՝ ով է աշխարհում ամենահարուստ կին երաժիշտը Forbes ամսագիրն ամերիկյան երգչուհի Թեյլոր Սվիֆթի կարողությունը գնահատել է 1,6 միլիարդ դոլար: Այսպիսով, նա առաջ է անցել երգչուհի Ռիհաննայից, որի կարողությունը կազմում է 1,4 միլիարդ դոլար, և դարձել է աշխարհի ամենահարուստ կին երաժիշտը։
-
Իրավունք 10:33 • 08/10 Սահմանադրական դատարանն արժեզրկել է Հայաստանի անկախության մասին հռչակագրի նորմատիվային նշանակությունը. Հրայր Թովմասյանը հատուկ կարծիք է հայտնել Սահմանադրական դատարանի մեծամասնությունը Հայաստանի անկախության մասին հռչակագրի հետ կապված «սահմանադրական երկիշխանության» վտանգ է տեսնում և կարծում է, որ այդ «երկիշխանությունը» Հռչակագիրը վերածելու է «զավակին խժռող ծնողի»։
-
Իրավունք 12:31 • 08/10 Գլխավոր դատախազությունը պահանջում է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից բռնագանձել 29 անշարժ գույք, 2,5 միլիարդ դրամ «Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի
-
Իրադարձային 13:49 • 08/10 Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Մարզերում հոկտեմբերի 8-ին, 11-13-ի կեսօրից հետո և երեկոյան ժամերին, 9-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
-
Քաղաքականություն 16:32 • 08/10 «Զանգեզուրի միջանցքի» թեման, հավանաբար, շոշափվել է Պուտինի` Ալիևի և Փաշինյանի հետ առանձին բանակցությունների ժամանակ. Պեսկով «Չէ՞ որ Պուտինն առանձին-առանձին խոսել է նրանցից յուրաքանչյուրի հետ, երևի թե կես ժամ, ուստի, հավանաբար, կարծիքների փոխանակում է եղել, շոշափվել է նաև «Զանգեզուրի միջանցքի» թեման»,- ասել է Կրեմլի խոսնակը:
-
Գիտություն/տեխնիկա 14:01 • 08/10 Հայտնի են ֆիզիկայի բնագավառում այս տարվա Նոբելյան մրցանակակիրները Ֆիզիկայի բնագավառում 2024 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է Ջոն Հոփֆիլդին և Ջեֆրի Հինթոնին՝ արհեստական նեյրոնային ցանցերի ոլորտում իրենց աշխատանքի և մեքենայական ուսուցման մեջ դրանց կիրառման համար։
-
Քաղաքականություն 15:02 • 08/10 Կրեմլում հանդիպել են Պուտինը և Փաշինյանը. ՌԴ նախագահը խոսել է «ռեկորդային ցուցանիշների» մասին «Առևտրատնտեսական հարաբերությունները զարգանում են շատ հաջող, ապրանքաշրջանառությունը նախորդ տարի հասել է 7,4 միլիարդ դոլարի, իսկ առաջին կիսամյակում աճել է 2 ու կես անգամ՝ գերազանցելով 8,3 միլիարդ դոլարը։ Եթե մենք շարժվենք այս տեմպերով, դա նշանակում է, որ մինչև տարեվերջ այն կկազմի...
-
Մամուլի տեսություն 08:20 • 08/10 Սյունիքի մարզպետը մտավախություն ունի, որ իրեն էլ են «հասնելու». «Փաստ» Ասում են՝ նախկին ռեկտորը երբեք լավ հարաբերություններ չի ունեցել մարզպետի հետ, իսկ նրա նշանակման ժամանակ մարզպետի և մարզի ԱԱԾ բաժնի պետի կանայք դիմում են գրել ու հեռացել Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում աշխատանքից։
-
Քաղաքականություն 12:11 • 03/10 Ընդդիմության «գողական» առաջնորդը երեկ հայտարարեց՝ իբր ՀՀ-ն «Զանգեզուրի միջանցքի» մասին պայմանավորվածություն է ձեռք բերել. Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ) Ոչ, դուք վստա՞հ էիք, որ Ուկրաինայի անվտանգության հովանավոր Ռուսատանը չէր հարձակվի Ուկրաինայի վրա: Հարցեր եք տալիս, որոնց պատասխանները ոչ ոք չգիտի: Մենք անում ենք ամեն ինչ, որ ՀՀ-ն այս տարածաշրջանում ապրի խաղաղ
-
Ժամանց 12:12 • 07/10 Իմ տղան hրեշ չէ. Փի Դիդիի մայրը, որդու շուրջ սկանդալի ֆոնին, հայտարարությամբ է հանդես եկել «Իմ տղան այն հրեշը չէ, որին նրանք ներկայացնում են, և նա արժանի է իր տեսակետը պատմելու հնարավորությանը: Ես կարող եմ միայն աղոթել, որ ողջ լինեմ, որպեսզի տեսնեմ, որ նա պատմում է իր ճշմարտությունը և արդարանում»:
-
Իրավունք 13:23 • 06/10 Թուփաքի ընտանիքը հայտնի փաստաբանի է վարձել՝ պարզելու՝ արդյոք Փի Դիդին առնչություն ունի ռեփերի հետ կատարվածին Ռեփեր Թուփաք Շաքուրի ընտանիքը հայտնի փաստաբանի է վարձել՝ պարզելու, թե արդյոք ռեփեր, պրոդյուսեր Փի Դիդին Շոն Քոմբս առնչություն ունի 1996 թվականին նրա սպանությանը, թե ոչ Ինչպես գրում է Daily Mailը, երկար ժամանակ
-
Քաղաքականություն 00:33 • 03/10 Ես չեմ եկել ձեր հարցերին պատասխանելու, Դուք լծվել եք ստի քարոզչության տարածմանը․ Բագրատ Սրբազանը՝ Պետրոս Ղազարյանին Վարչապետը ստախոս է այն գլխից։ Ասել է Արցախը Հայաստան է և վերջ։ Փաշինյանը խաբել է բոլոր տեղերում։ Նախընտրական ծրագրում գրվածի ամբողջությամբ հակառակն է արել։ Նոյեմբերի 9-ի մասին Ես տարբեր տեղերում նշել եմ այդ մասին։
-
Իրավունք 15:37 • 02/10 Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, «պետք» է պատժի «մեղավորներին». Ալիև Նրա խոսքով՝ այժմ Ադրբեջանում պատասխանատվության են ենթարկվում «ռազմական հանցագործությունների որոշ մեղավորներ» (նկատի ունի օկուպացված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին-Խմբ.), սակայն Հայաստանում ոչ մի «հանցագործ» պատասխանատվության չի ենթարկվել...
-
Քաղաքականություն 15:07 • 04/10 ՌԴ ԱԴԾ ղեկավարի հայտարարությունը Հայաստանի հետ կապված սուտ է ու մանիպուլյատիվ. Ստանո Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Արևմուտքը ցանկանում է ՆԱՏՕ-ի կոնտինգենտ տեղակայել Հարավային Կովկասում
Տնտեսություն
-
17:10 • 07.10.24 Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ Կովկասի տարածաշրջանային տնօրենին
-
16:08 • 07.10.24 Լավագույն ֆինանսական փորձառությունը Converse Mobile-ում
Գիտություն/տեխնիկա
-
11:07 • 08.10.24 Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել
Մշակույթ
-
16:05 • 07.10.24 Ալ Պաչինոն պատմել է, որ «Քովիդ-19»-ի ժամանակ հազիվ է փրկվել մահից
-
15:55 • 04.10.24 Մոսկվայում հուղարկավորել են Վյաչեսլավ Դոբրինինին
Սպորտ
-
22:37 • 08.10.24 Ուհան․ Էլինա Ավանեսյանը պարտվել է մեկնարկում
-
20:44 • 08.10.24 Մբապեն ճանաչվել է «Ռեալի»՝ սեպտեմբեր ամսվա լավագույն խաղացող
-
19:56 • 08.10.24 Բասկետբոլ. Հայաստանի հավաքականը կհյուրընկալի Ավստրիայի ընտրանուն
Ժամանց
-
11:28 • 04.10.24 Էմինեմը հայտնել է, որ պապիկ է դառնալու (տեսանյութ)