Ադրբեջանը Նախիջևանում հրետանու և անօդաչուների կիրառմամբ զորավարժություններ է անցկացրել

10:31 • 03.10.24

Ադրբեջանը հրետանային ստորաբաժանումների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ցուցադրական մարտավարական զորավարժություններ է անցկացրել:

Մարտական կրակի կիրառմամբ զորավարժությունների ընթացքում ստորաբաժանումները հաղթահարել են տարբեր խոչընդոտներ և իրականացրել կրակային դիրքեր գրավելու գործողություններ՝ մարտական պատրաստության վիճակի բերելով զինտեխնիկան և հրետանային կայանքները։ Անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումների հետ համատեղ որոշվել են պայմանական հակառակորդի ցամաքային թիրախների կոորդինատները։

 

Ադրբեջանը Նախիջևանում հրետանու և անօդաչուների կիրառմամբ զորավարժություններ է անցկացրել