Ռուսաստանը չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը. Մարիա Զախարովա

20:48 • 16.10.24

Ռուսաստանը չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը  Մարիա Զախարովան

«ՌԴ սահմանապահների` հայ-իրանական, հայ-թուրքական սահմանին ներկայությունը բոլորովին այլ թեմա է, իսկ ինչ վերաբերում է երթուղիների ապաշրջափակմանը, ապա այս առումով մենք մեր տեսակետը հայտնել ենք, և ոչինչ չի փոխվել»,–ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Ռուսաստանը չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը. Մարիա Զախարովա