Իրանում ուժեղ երկրաշարժից տուժածներ կան (տեսանյութ)

10:57 • 03.11.24

Իրանի հյուսիսում գտնվող Սեմնան նահանգում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 05:16-ին: Օջախը գտնվել է Գերմսար քաղաքի մոտ՝ 11 կմ խորության վրա։

Հաղորդվում է 9 տուժածի մասին: Երկրաշարժը զգացվել է նաև Թեհրանում և Քարաջում, հայտնում է Tasnim գործակալությունը։

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:

 

Իրանում ուժեղ երկրաշարժից տուժածներ կան (տեսանյութ)