Հնդկաստանը մեծ հեռահարությամբ հիպերձայնային հրթիռի պատմական փորձարկում է իրականացրել

14:47 • 17.11.24

Հնդկաստանն առաջին անգամ իրականացրել է մեծ հեռահարությամբ հիպերձայնային հրթիռի  փորձարկում:

Երկրի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի խոսքով՝ Բենգալյան ծոցում գտնվող Աբդուլ Կալամ կղզու փորձադաշտից փորձնական արձակումը հաջող է անցել։

«Սա պատմական պահ է, և այս նշանակալի ձեռքբերումը մեր երկիրը մտցրել է այնպիսի երկրների ընտրյալ խմբի մեջ, որոնք ունեն նման կարևոր և առաջադեմ ռազմական տեխնոլոգիաների հնարավորություններ», - ասել է Սինգհը:

Հրթիռի հայտարարված թռիչքի հեռահարությունը 1500 կմ է։

Հնդկաստանը մեծ հեռահարությամբ հիպերձայնային հրթիռի պատմական փորձարկում է իրականացրել