Էստոնիան պատժամիջոցներ է սահմանել վրացի 14 պաշտոնյայի նկատմամբ

15:36 • 15.12.24

Տալլինը պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի 14 պաշտոնյայի նկատմամբ, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի։

«Էստոնիան պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ևս 14 պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Կոբախիձեի նկատմամբ», - X-ի իր էջում գրել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան։

Նա նաև կոչ է արել ԵՄ մյուս երկրներին արձագանքել և քայլեր ձեռնարկել Վրաստանի իշխանությունների դեմ։

Էստոնիան պատժամիջոցներ է սահմանել վրացի 14 պաշտոնյայի նկատմամբ