Ռուսաստանն աշխարհի այն քիչ երկրներից է, որը կարող է կառուցել հզոր միջուկային սուզանավեր․ Պուտին
Ռուսաստանը մտադիր է զարգացնել և կատարելագործել իր ռազմածովային ուժերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա մասնակցել է Պերմի միջուկային սուզանավի վրա դրոշի բարձրացման արարողությանը։ Նախագահը այն անվանել է համաշխարհային նշանակության զենք։
«Յասեն-Մ» դասի սուզանավը հագեցած է «Զիրկոն» հիպերձայնային հրթիռային համակարգով. այն այդ հրթիռների առաջին ստանդարտ կրողն է։
Պուտինը նշել է, որ մինչև 2030 թվականը նախատեսվում է հինգ հրթիռակիր, այդ թվում՝ «Յասեն-Մ» դասի, շահագործման հանձնել Ռուսաստանի ռազմածովային նավատորմին։
ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանն աշխարհի այն քիչ երկրներից է, որը կարող է կառուցել հզոր միջուկային սուզանավեր։
««Զիրկոն» հիպերձայնային հրթիռները ապացուցել են իրենց հարվածային հզորությունը և բարձր ճշգրտությունը»,-նշել է նա։













