ԼՐԱՀՈՍ
-
Քաղաքականություն   16:20 • 24.04.24 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Քաղաքականություն   16:16 • 24.04.24 Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո «Խոշորագույն միջուկային ուժերն արդեն կռվում են նրա տարածքում, և կառավարությունը համաձայնության է եկել Արևմուտքի հետ՝ ուկրաինացիների կյանքը փոխանակելով զենքի հետ», - ասել է Բելառուսի նախագահը:
-
Քաղաքականություն   16:03 • 24.04.24 Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց «Գերմանիան և Մեծ Բրիտանիան Ուկրաինայի կողքին են: Նպատակը պարզ է՝ աջակցություն ցուցաբերել, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանվել։ Կարևոր է նաև, որ մենք՝ ՆԱՏՕ-ի երկրները, պատերազմի մեջ չլինենք Ռուսաստանի հետ»,- հավելել է նա։
-
Իրադարձային   15:56 • 24.04.24 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն Սուրբ Պատարագի ավարտին եկեղեցականների թափորը, կրելով Սուրբ նահատակների մասունքարանը, ուղղվեց դեպի Մայր Տաճարի շրջափակ, ուր աղոթքի և ուխտի խաչքարի առջև, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսի, կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
-
Քաղաքականություն   15:39 • 24.04.24 ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել BBC-ին և մեկնաբանել է ապրիլի 23-ին Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
-
Իրադարձային   14:43 • 24.04.24 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ Դեպքի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում «սպանություն» (ինքնասպանություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
-
Քաղաքականություն   14:36 • 24.04.24 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն չեն». Բաքվում Թուրքիայի դեսպան 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն չեն» այս մասին ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջին՝ ելույթ ունենալով Ադրբեջանի պետական տնտեսական համալսարանում «Հայերի մտացածին ցեղասպ
-
Իրադարձային   14:30 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ (տեսանյութ) ՄԻՊ-ը վստահեցրեց՝ կարևորում է պրոցեսը մոնիթորինգի ենթարկելը: Վերջինիս խոսքով՝ քաղաքացիների իրավունքների վերաբերյալ խնդիրներ տեսնելու դեպքում անմիջապես հասցեավորելու է:
-
Իրավունք   14:16 • 24.04.24 Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մեքենայով քաղաքացիներին վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։
-
Քաղաքականություն   13:59 • 24.04.24 Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբն ասել է, որ իր երկիրը Շվեդիային հետ միասին, որը վերջերս միացել է ՆԱՏՕ-ին, պետք է կարևոր դեր ունենան խաղաղության պահպանման և պատերազմի հռետորաբանությունը նվազեցնելու գործում՝ միաժամանակ պատերազմին նախապատրաստվելով:
-
Իրադարձային   13:49 • 24.04.24 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Իրադարձային   13:33 • 24.04.24 Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդար զայրույթը և կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժում Կոչ ենք ուղղում պատկան մարմիններին անմիջապես արձագանքել, քրեական գործ հարուցել և պատժել անհամաչափ, բռնի ուժ կիրառած ոստիկաններին, որոնց գործողությունների հետևանքով Միհրան Մախսուդյանը մինչև այս պահը գտնվում է հիվանդանոցում:
-
Քաղաքականություն   13:12 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Հռչակագրում ասվում է, որ կողմերը ճանաչում են այն տարածքները, որոնք ունեին խորհրդային միության օրոք։ Խորհրդային միության օրոք նույն այդ անկլավը կամ Վերին Ոսկեպարը Ադրբեջանը ստորագրել և տվել է մեզ 1996-97 թթ-ին։
-
Քաղաքականություն   13:06 • 24.04.24 Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված խոսնակ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
-
Իրադարձային   12:58 • 24.04.24 Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառնա մեզ համար դատավճիռ, այն պետք է խթան դառնա ամրանալու․ Ալեն Սիմոնյան Ցավը եւ վիշտը, որոնք կան յուրաքանչյուր հայի սրտում, պետք է վերածվեն մեր ազգային պետականության կենսական շահերի պաշտպանության եւ սեփական ճակատագրի առջեւ պատասխանատվության:
-
Քաղաքականություն   12:24 • 24.04.24 Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրենին պարզապես զրկել է ազատությունից. ԱԺ պատգամավորներն այցելել են ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Ոստիկանական ուժերն ու սադրիչների խմբակները փորձում են մարդկանց բախումների դաշտ հրել, ինչն իրենց համար ճնշումների առիթ կստեղծի և ձերբակալությունների շարք կսկսեն:
-
Իրադարձային   12:05 • 24.04.24 Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննության իրականացում․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով քաղաքացիներին վնասվածքներ հասցնելու դեպքի մասին Մանասյանը նշեց, որ երեկ Նոյեմբերյանում ԵԿՄ-ին պատկանող մեքենան քաղաքացու ուղղությամբ վարելու և վնասվածքներ հասցնելու դեպքով հայտարարություն են տարածել։