Ժողովուրդն այս պատերազմի օրերին ապացուցեց, որ կառավարության կողքին է, հերթը կառավարությանն է. Մկրտիչ Արզումանյան
Tert.am-ը զրուցել է դերասան Մկրտիչ Արզումանյանի հետ քառօրյա այս պատերազմում ՀՀ քաղաքացիների ու իշխանության դասերի, այդ օրերի ընթացքում ի ցույց դրված հայկական ֆենոմենի ու ազգային այլ առանձնահատկությունների մասին: Ըստ Մկրտչի՝ ժողովուրդը, անկախ նրանից, թե ինչպես է ապրում, ապացուցեց, որ կառավարության կողքին է, և հիմա հերթը կառավարությանն է: «Ու բոլոր նրանց, ովքեր հպարտ հայտարարում են, որ «տեսա՞ք՝ ինչ եղավ», կարող եմ ասել՝ տեսանք, ինչ եղավ, ժողովուրդը ապացուցեց ձեզ»,- ասաց Մկրտիչ Արզումանյանը:
-Մկրտի՛չ, ըստ Ձեզ՝ որո՞նք էին ապրիլյան քառօրյա պատերազմի դասերը:
-Սրանք այն հարցերն են, որոնց մասին ամեն օր խոսում ենք: Ես կարծում եմ, որ նախ պետք է զինվել, մտածել պետության մասին, պետության ապահովության մասին: Եվ դա պետք է լինի զանգվածաբար՝ մենք բոլորս՝ և՛ բարձր, և՛ ցածր աշխատավարձ ստացող Հայաստանի քաղաքացին: Ամեն մեկը պետք է ինչ-որ բանով օգնի Արցախին:
Այո՛, մենք ուժեղ ենք, մենք հպարտ ենք, որ ունենք նման բանակ, նման տղաներ։ Փառք ու պատիվ տղաներին, ովքեր իրենց կյանքը դրեցին այս օրերին, բայց կրկնում եմ՝ գլխավորը զինվելն է, որովհետև չի բացառվում, որ երկրորդ անգամ այդ զենքերի բազմազանության ու սպառազինությունների առաջն ուղղակի չկարողանանք առնել:
-Կասկածներ ունեք, որ այդ գումարները ճիշտ չտնօրինվե՞ն:
-Ոչ թե հնարավոր է, այլ վստահ եմ, որ ճիշտ չի տնօրինվում: Դրա համար նման քայլեր անելուց գերադասում եմ անձամբ գնալ և տեղում պարզել, որովհետև չի բացառվում, որ իր կաբինետում նստած մեկը որոշի, որ «չէ, այս մարդը գումար է ուղարկել այս հարցով, այս մի հարցը լուծենք, նոր այս մեկը»: Բայց անձը գումարը փոխանցել է լրիվ ուրիշ նպատակով:
Գոնե ինձ համար ակնհայտ է, որ այս պայմաններում մենք պետք է մեր հարցերը լուծենք, որովհետև ուրիշի հույսին մնալով՝ մենք շատ բաներից ենք զրկվել ու այսօր էլ զրկվում ենք: Եվ Ռուսաստանի կեցվածքն ինձ համար նորություն չէր. պատմությունը միշտ ցույց է տվել, որ Ռուսաստանը որոշիչ պահերին ինչ-որ մի բանով խանգարել է մեզ:
-Իրենց ազգային շահերն են:
-Մենք էլ մեր ազգային շահերով պետք է առաջնորդվենք: Լավ է, որ մեր քաղաքացիները աշխատում են իրենց մոտ և օգնում այստեղ գտնվող իրենց հարազատներին, բայց մենք էլ ունենք մեր պետությունն ու մեր ազգային շահը, մեր սկզբունքները, որոնցից որևէ կերպ չենք կարող հրաժարվել: Նրանց պետք է ասենք՝ շնորհակալություն, բայց մենք պետք է ուժեղանանք:
Մենք քաջ գիտակցում էինք, որ մենք պատերազմի մեջ ենք: Համարյա ամեն շաբաթ երեխա էր մահանում՝ զինծառայող: Այսինքն` դա չէ՞ր նշանակում, որ մենք պատերազմի մեջ ենք, մենք դա պետք է գիտակցեինք հենց այն ժամանակվանից սկսած, երբ հրադադարը ստորագրվեց: Այն ժամանակվանից պետք է իմանայինք, որ սա կրկնվելու էր, քանի որ Ադրբեջանի կողմից բազմիցս ասվել էր՝ «մենք պետք է հարձակվենք»: Մենք ինչի՞ վրա էինք հույսներս դրել, որ չե՞ն հարձակվի: Բա ինչի՞ համար էր Ադրբեջանն առնում այդ զենքերը, «պառադի համա՞ր», պատերազմի համա՞ր էր սպառազինվում:
-Տեսեք, վերջին տարիների այս «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» պայմաններում, երբ երկրում շարունակվում էր արտագաղթը, ժողովուրդը ծանրագույն սոցիալ-տնտեսական պայմաններում էր գտնվում և գտնվում է, շատերը բողոքում էին այս ժողովուրդը պայքարող չէ, լքում է իր երկիրը, արտագաղթում, չի պայքարում անում: Եվ չի ստացվու՞մ, որ մենք ուղղակի թերագնահատում էինք մեզ: Նկատի ունեմ նաև այն հերոսությունները, որ այս օրերին 18 տարեկան տղաները արեցին ճակատում: Հիշում եք, որ շատերն ասում էին`« եթե պատերազմ լինի, ո՞վ է գնալու սահման»: Սա ի՞նչ հայկական ֆենոմեն է:
-Այդ խնդիրը կա, դրանից ոչ ոք չի կարող խույս տալ ու չարձանագրել. արտագաղթը կա, դա բացահայտ է ու շատ-շատ է: Փաստն այն է, որ մենք հայեր ենք ու դրանով ենք տարբերվում մյուս ազգերից, նրանով, որ 18 տարեկան մի տղա, մի քաջ զինվոր ունենալով` կարողանում ենք հաղթել: Դա մեր յուրահատկությունն է` դարերով եկած: Այս օրերին մենք բոլորս համոզվեցինք, որ երբ պետք է, մենք դառնում ենք մի մարդ ու մի կարգախոսով գնում ենք առաջ։ Եվ, իհարկե, հիշում եմ այդ հայտարարությունները, որ «ո՞ վ է գնալու սահման»: Իմ կարծիքով՝ բոլորն են զարմացած ու բոլորն էլ ասում են, որ ինչքան լավ էր, որ այդ հարցում սխալվեցինք: Ու նաև այն Ղարաբաղյան պատերազմի վետերանները, ես ունեմ լավ ընկերներ ավագ սերնդի ներկայացուցիչների շրջանում, նրանց Արցախում և առաջին գծում գտնվելը թիկունք է այդ տղաներին, ինչը այսօր շատ անհրաժեշտ է:
-Ձեր կարծիքով՝ սա մեր բյուջեն կազմողների ու տնօրինողների համար և՞ս պետք է դաս լինի, որ օպտիմալացնեն, կրճատեն այլ ծախսերը՝ գործուղումներ, թանկարժեք մեքենաներ, ուռճացված աշխատակազմեր: Օրինակ՝ հենց հանրապետական Վարդան Այվազյանն էր ասել, որ բոլոր գանձագողերին պետք է դատել: Սրանք, ըստ Ձեզ, խոսքե՞ր են, կանցնեն, կգնան, թե հետևություններ կարվեն:
-Այսօր կառավարությունը, պետությունը համոզվեց, որ ժողովուրդը կանգնած է իր կողքին, որքան էլ դժվար է ապրում: Եվ այսօր ժողովուրդը ապացուցեք, որ մենք բոլորս մեկ ենք: Ու բոլոր նրանց, ովքեր հպարտ հայտարարում են, որ «տեսա՞ք ինչ եղավ», կարող եմ ասել` տեսանք ինչ եղավ, ժողովուրդը ապացուցեց ձեզ: Կրկնում եմ` հիմա կառավարությունը պետք է ապացուցի, թե ինչքանով է կանգնած ժողովրդի կողքին: Եթե լինի այդ փոխհամաձայնությունն ու փոխվստահությունը, էդ ամենը հնարավոր է շատ արագ, գեղեցիկ ու ճիշտ կազմակերպել: Բայց եթե այս երկու օրը անցնի ու նորից շոուներ սարքեն ու փոշի փչենք մարդկանց աչքերին, ապա վաղը, եթե նորից ինչ-որ բան լինի, արդեն աղետալի կլինի մեզ համար:
-Երկրին, ըստ Ձեզ, պետք է արդարությո՞ւն:
-Այո, արդարություն է պետք, թափանցիկություն:
Նաև այս ամենի ֆոնին չեմ կարող չանդրադառնալ մեր թշնամու կերպարին և չեմ կարող չարձանագրել, որ գործ ունենք շատ ցածր երևույթի հետ, որը չունի ոչ մի ազնիվ բան ու սրբություն. ընկածին խփել, ողջին ենթարկել խոշտանգումների, մահացածին` անարգել: Այսինքն` մենք հասկացանք, որ գործ ունենք ոչ թե մարդկանց, այլ կենդանիների հետ:
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 17:25 • 24/07 «200 դրամանոց ռեյտինգի համար ամոթ է մարդու սթրեսի ենթարկել». Արաքսյա Մելիքյանը՝ իր հասցեին տարածված ստերի մասին «Արաքսյա Մելիքյանն ինքնասպանության փորձ է արել»,- համացանցում երեկ նման վերնագրով նյութեր տարծվեցին: Թեմայի շուրջ Tert.am Life-ը զրուցել է դերասանուհու հետ, պարզել նման նյութեր տարածելու պատճառն ու նրա արձագանքը:
-
Հարցազրույց 17:21 • 23/07 «Անձնականս հրաշալի է դասավորվել, հիմա ամուսնալուծված եմ, ունեմ հրաշալի բալիկ». Ագնեսա Շահնազարյան «Անձնականս հրաշալի է դասավորվել, հիմա ամուսնալուծված եմ, ունեմ հրաշալի բալիկ ու ինձ երջանիկ կին եմ համարում: Ես իմ տղայի հետ մեծի պես եմ խոսում, ասում եմ, որ հայրդ էլ է նոր ընտանիք կազմելու, ես էլ»:
-
Հարցազրույց 13:11 • 25/07 «Ես երկար մազերով տիկնիկ էի ուզում, որ սանրեմ, բայց մերոնք ասացին՝ երկարը թանկ է, կարճ մազերովը գնեցին». Շպռոտ Մեր բակի խաղերն անվերջ էին՝ Հալամուլա, Պահմտոցի, Գործնագործ, Ռեզին, Այգեպան, Լյագուշկա, Փչացած հեռախոս, բոլորին հավաքում, հարևանների «տնազն էի անում», 9-րդ հարկից օպերա էի երգում, հաևանների անդորրը խանգարում, տատիկիս թթի ծառն էի բարձրանում:
-
Հարցազրույց 13:27 • 24/07 «Կուզեի հայրս կենդանի լիներ, ասեի՝ կներես». Մարիամ Ադամյանը՝ հոր հետ վեճերի և ծնողների բաժանության մասին «Հորս հետ շատ էի կռվում, մի քիչ մեղադրում էի, բայց հիմա կուզեի տեսնել ու ասել՝ կներես: Այդ տարիքում չէի հասկանում, մտածում էի` միշտ պետք է սուր ու կտրուկ լինել: Բայց կյանքն այնքան կարճ է, մենք երբեք չգիտենք մեր սիրելի մարդկանց կտեսնենք նորից, թե՝ ոչ»:
-
Հարցազրույց 14:55 • 24/07 «Շատ վատ բան արեց Լալան, նեղացած եմ Լալայից». Աշոտ Ղազարյան «Երբ մարդիկ մի ֆիլմում խաղում են, մտերմանում ու ընկերանում են: Մերը ընկերություն չէր: Ես, Հրանտն ու Լալան այդ ֆիլմում ու այդ բակում դարձանք հարազատներ, մի ընտանիքի անդամներ: Ու դրանից հետո սկսեցինք ջերմ ընկերություն անել»:
Հարցազրույց
-
14:55 • 24.07.24 «Շատ վատ բան արեց Լալան, նեղացած եմ Լալայից». Աշոտ Ղազարյան
Նորաձևություն
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Շոուբիզնես
-
11:58 • 24.07.24 Հոլլի Բերիի նոր ֆոտոշարքը
Photographer
-
16:25 • 23.05.24 Լիա Զախարյանը ներկայացրել է նոր լուսանկարներ
-
20:27 • 22.05.24 Սուրեն Փահլևանյանի և Մագա Հարությունյանի համատեղ ֆոտոշարքը