«Քիչ անց նկատեցի, որ քողարկիչ ռազմազգեստով մեկը մտավ դիրքի խրամատ». պատմում է զինծառայող Գուրգեն Հովհաննիսյանը
Հրամանատարական կետից թիկունքային ճանապարհով հասնում եմ հարավարեւելյան դիրքերից մեկը: Այն քառօրյա պատերազմի ընթացքում մարտական գործողությունների կիզակետում չէր, բայց հիմա ռազմավարական նշանակություն է ձեռք բերել: Սակայն այստեղ եմ եկել ոչ թե ծավալված ինժեներական աշխատանքների, մարտական հերթապահության ականատեսը դառնալու համար, այլ հայկական բանակի ավագ սերժանտին հանդիպելու:
Գուրգեն Հովհաննիսյան: Այս անունը սահմանի ողջ երկայնքով դարձել է կամքի հոմանիշ: Նրան փորձառու զինվորականները կարճ են բնութագրում` գեներալի ինքնուրույնությամբ ժամկետային զինծառայող: Իսկ ես Գուրգենին նմանեցնում եմ հարեւանի այն տղային, որը միշտ պատրաստ է բոլորին օգնելու, որը նաեւ հրաշալի ընկեր է:
– Քո հրամանատարությամբ ջոկը շուրջ վեց ժամ անհավասար մարտում պահել է բարձունքի թիկունքում գտնվող դիրքը` հակառակորդին պատճառելով 50-ից ավելի կորուստներ,-զրույցը սկսում եմ ես,-ինչպե՞ս… ահա թե ի՛նչ եմ ցանկանում իմանալ։
-Մարտի ժամանակ մեկն, ասես, ինձ օգնում էր: Նա ներսից կառավարում էր ինձ` գնդացրորդիդ, այ, այստեղ դիրքավորիր, դիպուկահարին տար էն մյուս կողմը: Ասում էր` դու հրամանատար ես, մի՛ լռիր, խոսի՛ր տղաներիդ հետ, ուժ տուր նրանց: Ես էլ անընդհատ կրկնում էի` տղե՛րք, չենք նահանջելու, չենք զոհվելու, լսո՞ւմ եք: Մենք դեռ պիտի իջնենք զորամաս, մենք դեռ իրար հետ պիտի ծնունդ նշենք… Իսկ ամեն ինչ սկսվեց գիշերվա ժամը երկուսին,-վեր բարձրացնելով հոնքերը` ասում է ավագ սերժանտը:-Նոր էինք դիրք բարձրացել: Անօդաչու թռչող սարք նկատեցի: Այդ մասին տեղեկացրի գումարտակի հրամանատարին: Նա հրամայեց. «Անցե՛ք շրջանաձեւ պաշտպանության»: Զբաղեցրինք մեր տեղերը:
Սպասում էինք ներթափանցման փորձի, բայց ոչ լայնածավալ հարձակման: Ես հենակետի ավագն եմ եւ պատասխանատու էի նաեւ բարձունքի դիմացի դիրքի համար: Երբ սերժանտ Ադամ Սահակյանը զեկուցեց, որ իրենց ուղղությամբ դիվերսիա է, որոշեցի` պետք է օգնենք տղաներին: Լուսածիր փամփուշտներով լուսավորում էի տարածքը, գնդացրորդին եւ դիպուկահարին կրակելու խնդիր առաջադրում: Մենք կողային ուժեղ հարվածներ էինք հասցնում թշնամուն, սակայն քիչ անց նկատեցի, որ քողարկիչ ռազմազգեստով մեկը մտավ դիրքի խրամատ:
Պարզ էր` նաեւ մեզ են թիրախավորել: Փորձելու էին թիկունքից ներթափանցել: Բարձրացա մոտակա բլուրը, դիտարկում կատարեցի: Տեսնեմ՝ ինչ. թշնամու մոտ 200 զինծառայողներ կենտրոնացած են մեր ուղղությամբ: Ժամանակ չկար, որոշում պիտի կայացնեի: Նախանշած տեղերում մնալն այլեւս նպատակահարմար չէր, այդպես նրանց առաջը չէինք առնի: «Դիրքափոխել անձնակազմը»,- հուշեց ներքին ձայնս: Տղաներից ոչ մեկը չհակաճառեց: Մոտակա թմբի վրա հարմար տեղեր զբաղեցրինք: Դիրքային առումով առավելություն ստացանք: Եվ երբ թշնամու առաջին խումբը նետվեց մարտի, գնդացրորդին` Կիրակոսյան Միսակին, հրահանգեցի կրակել:
Ասացի` Միսա՛կ, ամեն կիրակի կրակայինի ես գնացել, տեսնենք` ինչ ես սովորել: Միսակը ինն ամսվա ծառայող է, բայց կռվով անցած զինվորականի պես կրակեց: Վեցը գլորվեցին ներքեւ, օգնական ուժերը դրանց տարան: Հո չէինք գոռում ուրախությունից: Բայց հակառակորդն իր մտադրությունից ետ չկանգնեց: Նոր խմբեր ներքաշվեցին մարտի մեջ: Մենք էլ շարունակում էինք կրակել: Ջոկի դիպուկահարը` Գրիգոր Գրիգորյանը, իմ օգնականը` Դանտես Ջանգոյանը, ընդհանրապես չէին վրիպում: Երեք անգամ էլ նռնականետով Կորյուն Պապլարյանը դիպուկ կրակեց: Ուզում ես ապրել՝ պիտի դիպուկ կրակես. պատերազմի տրամաբանությունը շատ պարզ է:
Գուրգենը նայում է մեր թիկունքում դրված փոքրիկ արկղերին (մեջը՝ նռնակներ) եւ վերհիշում.
-Մարտի ժամանակ քսանից ավելի այսպիսի նռնակ եմ նետել, սակայն մեկի պատմությունը երբեք չեմ մոռանա: Դիպուկահարն ասաց, որ խրամատի աջ կողմում նկատել է երկուսին: Վազեցի այնտեղ: Գլուխս բարձրացրի՝ դիմացս դուրս եկան: 10 մետր էր մեզ բաժանում: Առաջին անգամ էի այդքան մոտիկից տեսնում թշնամուն: Նրանք շփոթվել էին: Դիմացից եկողը նռնակ ուզեց կողքինից: Բայց ես արդեն քաշել էի նռնակի օղը: Նետեցի նրանց ուղղությամբ: Չփրկվեցին:
Ճանապարհները հրետանու կրակի տակ էին, եւ անհնարին էր զինամթերք տեղ հասցնել, իսկ տղաների մարտապաշարը, ուր որ է, սպառվելու էր: Վաշտի հրամանատարը ջոկին նահանջելու հրաման տվեց:
-Մենք հրաժարվեցինք: Մենք հոգեբանորեն պատրաստ չէինք դիրքը թշնամուն թողնելուն: Այնքան ուժ էինք ներդրել: Բայց իրականությունը մեր դեմ էր. ընդամենը երկու նռնակ էր մնացել: Ստիպված էինք ետ քաշվել: Հիմա միայն մի երազանք ունենք` ազատագրել մեր հենակետը եւ նորից այնտեղ կանգնել:
Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ
hayzinvor.am
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Մշակույթ 15:57 • 01/05 Երգչուհի Ժասմինը ցույց է տվել հայ հարսի համար մարոկկական ոճով կազմակերպած խնջույքը (լուսանկարներ) Ռուսական էստրադայի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը՝ երգչուհի Ժասմինը, պատմել է հայ հարսի՝ Եվա Խաչատուրյանի համար կազմակերպած նախահարսանեկան ճոխ խնջույքի մասին, որին հրավիրված են եղել միայն կանայք, այդ թվում՝ հարսի ընկերուհիները:
-
Սոցցանցեր 14:46 • 29/04 «Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է». Սիրուշոյի լուսանկարները՝ երեխաների հետ (տեսանյութ, լուսանկարներ) «Ամեն շաբաթ երեխաների հետ գնում ենք մեզ համար նոր եկեղեցիներ բացահայտելու, Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. ուզում եմ սովորեն գնահատել ու միևնույն ժամանակ այստեղ իրենց հանգիստ զգալ, այստեղ է դեռ պահպանվում հայի բանալին, հայկական ակունքը, արժեքը»:
-
TV, կինո 18:00 • 30/04 «Սյուրպրիզ» սիթքոմի 4–րդ եթերաշրջանը, BACKSTAGE լուսանկարներն ու հարցազրույցները գլխավոր հերոսների հետ Եթերաշրջանի «սյուրպրիզներով» լի սիթքոմը՝ «Սյուրպրիզ»–ը 4–րդ եթերաշրջանով վերադառնում է Արմենիա հեռուստաընկերության եթեր։ Սիթքոմի անակնկալները շարունակվում են, իսկ սցենարիստները վստահեցնում՝ այս եթերաշրջանը տարբերվելու է նախորդներից։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
12:37 • 02.05.24 Ռոմելա Սարգսյանի նոր լուսանկարը Գևորգ Գրիգորյանի հետ
Ժամանց
-
11:03 • 01.05.24 Հայտնի է Արամ Մելիքյանի 4-րդ երեխայի սեռը (տեսանյութ)
Photographer
-
15:01 • 30.04.24 Էմմին ներկայացրել է լուսանկարներ որդիների հետ
-
16:53 • 22.04.24 Նորայր Եղյանը՝ Գևորգ Մկրտչյանի հարսանիքի խաչեղբայր (լուսանկարներ)