Եթե կինը խելացի է, ապա երբեք չի փորձում սեքսուալ երևալ. Մարիաննա Հակոբյան (ֆոտոշարք)
Tert.am Life-ի զրուցակիցն ATV հեռուստաընկերության «Այսօր» լրատվականի մեկնաբան Մարիաննա Հակոբյանն է:
Ի՞նչն է տարել Մարիաննային հեռուստատեսություն, ինչպե՞ս է նա ընկալում գեղեցկությունն ու երջանկությունը, ո՞րն է խելացի կին լինելու նրա բանաձևը, այս և մյուս հարցերի պատասխանները՝ զրույցում:
-Աշխարհի կարևոր իրադարձություններ հաղորդող հաղորդավարուհին ինչպիսի՞ն է եթերից դուրս:
- Կարևորը իմանալ, թե որտեղ ինչ հագնել: Ինձ առավել հոգեհարազատ է դասական հագուստը: Ցանկացած համադրության մեջ փորձում եմ նրբաճաշակությունը պահպանել: Գնահատում եմ գեղեցիկ ապրելու կարողությունը:
-Ինչը՞ տարավ Ձեզ եթերային աշխարհ:
-Հարազատներիցս ոչ մեկ լրագրությամբ չի զբաղվել: Տատիկս մանկավարժ է, պապիկս իրավաբան, հայրս շինարար է, իսկ մայրս էլ բժշկուհի: Երբեք չեմ մտածել, որ մուտք կգործեմ հեռուստատեսություն: Պարզապես գրելու հանդեպ մեծ սերս ինձ տարավ ժուռնալիստիկայի ֆակուլտետ: Ամեն ինչ ինքնաբերաբար է ստացվել:
-Երիտասարդ աղջիկները սիրում են առավել ժամանցային հաղորդումներ վարել, ինչո՞վ էր պայմանավորված լրատվական ժանրի ընտրությունը:
-Ժուռնալիստիկայի ֆակուլտետը ընտրեցի, քանի որ դպրոցից սկսած շարադրություններ գրելը ինձ մոտ լավ էր ստացվում: Ուսման հետ համատեղ միշտ աշխատել եմ: Ինձ միշտ ավելի շատ ձգել է թերթը ու երբեք չեմ երազել էկրանի մասին: Սկզբում տպագրվում էի «Առավոտ» և «Երկիր» թերթերում: Այնուհետև պրակտիկ աշխատանքի անցա Երկիր մեդիա հեռուստաընկերությունում: Վեց ամիս էր աշխատում էի, երբ տեսա, որ Հանրայինը լրատվական մեկնաբանների մրցույթ է հայտարարել: Պարզվեց, որ համապատասխանում եմ չափանիշներին: Այսպես սկսվեց ամեն ինչ: Զբաղվելով պրակտիկ լրագրությամբ, ինձ համար շատ կարևոր է, որ լուրերի մեկնաբանը չլինի ընդամենը կարդացող, այլ մասնակցի լուրերի հավաքման ու մշակաման գործընթացին, տիրապետի մասնագիտության առաձնահատկություններին: Աշխատանքի մեջ լինի նախաձեռնող և ամենակարևորը թիմային մտածելակերպ ունենա: Հիմա աշխատում եմ «Այսօր» լրատվականում, որտեղ իսկապես թիմային մարդիկ են հավաքված, յուրաքանչյուրն իր գործի գիտակն է:
-Եթերային էթիկայից կխոսե՞ք: Կա՞ն կանոններ, որոնք երբեք չեք խախտում:
- Հեռուստադիտողի վստահությունը ձեռք բերելու համար լրագրողը, մեկնաբանը պարտավոր է սահմանափակվել միայն ստուգված փաստերով: Որոշ լրատվամիջոցներ այսօր օպերատիվության ետևից ընկնելով, առաջինը լուրը հաղորդելու խնդիրը իրենց առջև դնելով՝ ապատեղակատվություն կարող են տարածել: Ինձ համար տեղեկատվության ճշգրտությունն ավելի կարևոր է, քան օպերատիվությունը: Լավ է մի փոքր ուշացնել, քան սխալ լուր հաղորդել և ներողություն խնդրել հեռուստադիտողից սխալ տեղեկատվության համար: Եթերից հնչող խոսքը պետք է լինի գրագետ, պարզ, մատչելի: Հեռուստադիտողի մոտ չպետք է առաջացնի «ընկալողական անհարմարություն», դա խորթ է նորությունների ժանրին։ Շատ տարածված սխալ է, երբ կադրից դուրս տեքստում նախօրոք կրկնվում է այն, ինչ քիչ հետո ասվելու է հարցազրույց տվողի խոսքում, ռեպորտաժում: Մամուլի ասուլիսները, կոնֆերանսները, նորությունների թեմա չեն, այլ միայն առիթ՝ իսկական թեման ծավալելու համար։ Պետք է «շնչավորել» պատմությունը՝ դարձնելով այն առավել մարդկային։ Մշտապես պետք է փնտրել հերոսներ ու ճակատագրեր։ Ինչ վերաբերում է տեսքին, եթերը սիրում է կոկիկություն: Իմ խնդիրը եթերից գեղեցիկ երևալը չէ, այլ տեղեկատվությունը տեղ հասցնելն է: Եթերային կանոններին շատ խիստ եմ հետևում, շատ խստապահանջ ու հետևողական եմ իմ հանդեպ:
-Ուղիղ եթերի «անակնկալներից» կխոսե՞ք:
-Ուղիղ եթերն ինքնին արդեն դժվար է, երբ դու առավոտյան աշխատանքի ես գալիս շատ հաճախ չգիտես, թե քեզ ինչ է սպասվում: Դու գործ ունես տեխնիկայի հետ, իսկ տեխնիկան ամեն րոպե կարող է փչանալ: Պետք է ունենալ լավ հիշողություն և հույսը չդնել հուշարարի կամ թղթերի վրա, հասկանալ, որ աշխատանքդ ստեղծագործական գործընթաց է: Զավեշտալի դեպքեր իհարկե եղել են՝ ինչպես ցանկացած մեկնաբանի կյանքում: Այնքան ծիծաղելի դեպքեր չի եղել, որ Youtube-ում հայտնվեմ, բայց մի անգամ ճանճ էր մտել տաղավար ու ամբողջ եթերի ընթացում տանջեց ինձ: Ծիծաղս զսպել չէի կարողանում:
-Ի՞նչ տեղի ունեցավ երկրպագուների շրջանում, երբ եթերը ձեզ առավել նկատելի դարձրեց:
-Ես երբեք նման բաների վրա չեմ կենտրոնանում: Աստղային հիվանդություններ, հանրային դեմք: Անկեղծ լինեմ ու ասեմ, որ իմ կյանքում եթերը առավելություն չի տվել ինձ: Ապրում եմ ինչպես առաջ: Հաղորդավարությունը ինձ առանձնահատուկ նորաձև կամ մեծամիտ չի դարձրել: Ավելին՝ մեծացել է պատասխանատվությունը թե' խոսքիս, թե' կերպարիս, թե' հագուստիս նկատմամբ:
- Հետևո՞ւմ եք նորաձևության տենդենցներին:
-Այո, սիրում եմ նորաձևությունը, բայց մոդայի կույր հետևորդ չեմ: Ամենակարևորը ծայրահեղությունների մեջ չհայտնվելն է: Երբեք չեմ հասկացել այն մարդկանց, որոնց համար աշխարհի կենտրոնը զգեստապահարանն է: Նման մարդիկ, որպես կանոն, մակերեսային են, իսկ ես մարդկանց մեջ առաջնայինը գնահատում եմ խորությունը:
Մարդկանց համար նպատակ է դարձել բրենդային հագնվելը: Այս տեսակ մրցակցությունը անհասկանալի է ինձ համար: Հարց է առաջանում՝ արդյո՞ք բրենդ հագնելուց երջանիկ եք զգում Ձեզ:
-Երջանկությունից խոսեցիք, ո՞րն է երջանկության Ձեր ընկալումը:
-Երջանկությունն իրարամերժ հասկացություն է, իրադարձային: Համացանցում հաճախ կարելի է հանդիպել «Երջանիկ լինելու 10 նշան» տիպի վերնագրով նյութերի: Մտածում եմ և այս թեմայով հարցազրույց արել եմ՝ Ի՞նչ է երջանկությունը կամ ի՞նչ գիտենք մենք երջանկության մասին, արդյո՞ք կարելի է 10 կամ 5 կետանոց նյութերով «ինստրուկցիաներ» տալ երջանկության մասին: Նյութական խնդրի առաջնայնությունn այսօր վեր են դասվում մարդկային, բարոյական օրենքներից: Այսօր երջանկությունը կապում են փողի հետ: Փողը միշտ պետք է միջոց լինի նպատակին հասնելու, իսկ այսօր, շատ դեպքերում, դառնում է նպատակ: Երջանիկ լինելու համար պետք է դրական մտածել, ես հավատում եմ, որ մեր մտքերը մարմնանում են: Մի էսպիսի տենդենց եմ նկատում երիտասարդ աղջիկների մոտ՝ երջանկությունը կապել «կյանքի կեսի հետ»: Շարունակ սպասում կամ փնտրում են այն միակին, «կեսին», «կինոյի տղային», որը կգա և կլրացնի իրենց: Բայց արդյո՞ք դա կիրականանա, երբ կինը չի զգում իրեն ամբողջական, չի ճանաչում իր զգացմունքները, իր ցանկությունները… Ինչ-որ մեկին սիրելու համար, նախ կինը ինքն իրեն պետք է սիրի: Պետք է լինի ոչ թե կես, այլ ամբողջ ինքն իրենով, կարդալով, ինքնակատարելագործվելով, չկրկնօրինակելով: Փորձի դառնալ ոչ թե ինչ-որ մեկի նման, այլ իր լավ տեսակը: Ես այդպես եմ ապրում և ինքնաբավ եմ: Այսօր այնքան շատ ժամանակ են վատնում հարաբերություններ պարզելու վրա, նեղանալու, պահանջներ դնելու: Երիտասարդ աղջիկներին պակասում է լավ իմաստով «թեթևություն» և հետո դժգոհում են՝ ինչու են հարաբերությունները ձախաղվում: Ես միշտ հույսս դնում եմ սեփական ուժերի վրա, որևէ մեկը ինձ որևէ բան պարտական ու պարտավոր չէ, այնքան հեշտ է ապրել այսպես՝ չես հիասթափվի և կոտրվի: Մի բան էլ եմ նկատել, շատ է խոսվում սեքսուալության մասին, աղջիկները շատ են ուզում սեքսուալ երևալ, դրա համար դիմելով զանազան մեթոդների, իրականում կորցնում են անհատականությունը: Եթե կինը խելացի է, ապա երբեք չի փորձում սեքսուալ երևալ, որովհետև եթե խելացի է, ապա արդեն սեքսուալ է:
Հարցազրույցը՝ Անահիտ Կասամանյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի
Տեսանյութեր
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Մշակույթ 17:36 • 08/10 «Ո՞նց կարելի է այբուբենը դեն նետել ու որոշել, որ լատինատառ հեշտ է գրելը». Անի Զաքարյան «Ցանկության պակասն է գրել հայատառ ու ներկայանալ որպես հայ, որովհետև, եթե ես չեմ գրում հայատառ, խուսափում եմ դրանից, փորձում եմ կոծկել իմ թերությունները և առաջ գնալու որպես հայ միտում չունեմ, ինչի՞ս է պետք հայ անունը»,- ասել է Անի Զաքարյանը:
-
Հարցազրույց 13:33 • 08/10 «ֆիլմի գլխավոր հերոսը վրшերթի է ենթարկում հնդիկ առաքիչին ու սկսվում է պատմությունը». «Ջիմի Ջիմի» նոր սերիալը շուտով կլինի Արմենիա TV-ի եթերում Շուտով Արմենիա TV-ի եթերում հեռուստադիտողը հնարավորություն կունենա դիտելու նոր հեռուստանախագիծ՝ «Ջիմի Ջիմի» 16 մասից բաղկացած սերիալը, որտեղ հայ հայտնի դերասաններից բացի ներգրավված են նաև հնդիկներ:
-
Մշակույթ 17:36 • 08/10 «Ո՞նց կարելի է այբուբենը դեն նետել ու որոշել, որ լատինատառ հեշտ է գրելը». Անի Զաքարյան «Ցանկության պակասն է գրել հայատառ ու ներկայանալ որպես հայ, որովհետև, եթե ես չեմ գրում հայատառ, խուսափում եմ դրանից, փորձում եմ կոծկել իմ թերությունները և առաջ գնալու որպես հայ միտում չունեմ, ինչի՞ս է պետք հայ անունը»,- ասել է Անի Զաքարյանը:
-
Հարցազրույց 13:33 • 08/10 «ֆիլմի գլխավոր հերոսը վրшերթի է ենթարկում հնդիկ առաքիչին ու սկսվում է պատմությունը». «Ջիմի Ջիմի» նոր սերիալը շուտով կլինի Արմենիա TV-ի եթերում Շուտով Արմենիա TV-ի եթերում հեռուստադիտողը հնարավորություն կունենա դիտելու նոր հեռուստանախագիծ՝ «Ջիմի Ջիմի» 16 մասից բաղկացած սերիալը, որտեղ հայ հայտնի դերասաններից բացի ներգրավված են նաև հնդիկներ:
-
Ժամանց 13:42 • 02/10 «Մենք ԱՄՆ-ում ենք, ես վաճառել եմ իմ բոլոր բիզնեսները Հայաստանում, Արմանն այստեղ դպրոց է գնում». Անահիտ Սիմոնյան «Մենք Միացյալ նահանգներում ենք, ես վաճառել եմ իմ բոլոր բիզնեսները Հայաստանում, և ընդհանրապես չեմ փոշմանում: Մենք այստեղ արդեն հարմարվել ենք: Արմանը գնում է դպրոց: Շատ լավ, հայկական դպրոց է գնում: Արդեն ունի ընկերներ, մի խոսքով՝ մեզ այստեղ շատ լավ է»:
-
TV, կինո 16:11 • 07/10 «Ես անգամ 100 դրամ չունեի և մարզումների գնում էի տրանսպորտով». Աննա Մաքսիմ «Ես ընդամենն ունեի 900 հազար դրամ և 500 դոլար, դրանք իմ վերջին գումարներն էին: Դա իմ անձնական գումարն էր: Աշունը չկորցնելու համար ասում էի՝ պիտի ֆիլմը սկսեմ: Ու բոլորին ասել եմ, որ գումար կա, սկսում ենք»:
-
TV, կինո 12:02 • 04/10 «8-ից գիշերվա 12-ը նկարում, ասում էին, ուռա, այսօր 2 րոպե նկարեցինք». «Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» ֆիլմի բարդ ընթացքը, պրեմիերան, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը՝ Tert.am Life-ի օբյեկտիվում «Կինոմոսկվա»- ում երեկ՝ հոկտեմբերի 3-ին կայացավ ֆիլմի պրեմիերան: Կարմիր գորգի արարողությունն ու հայտնի հյուրերը Tert.am Life-ի օբյեկտիվում են:
-
Մշակույթ 10:23 • 03/10 «Մոսկվա» կինոթատրոնն այսուհետ կկոչվի «Կինոմոսկվա». վերաբացման հանդիսավոր արարողությունը, հայտնի հյուրերն ու «Ջոկեր»-ի փակ նախադիտումը ««Մոսկվա» կինոթատրոնն այսուհետ պաշտոնապես կկոչվի «Կինոմոսկվա», այնպես, ինչպես մեզ արդեն տարիներ շարունակ կոչում են մեր այցելուները։ Մեր նոր կարգախոսը՝ «Արի կինոյի աշխարհ»:
-
Շոուբիզնես 14:32 • 02/10 «Տղաներս բացարձակ չեն երգում, երգն իրենցը չէ, Զաբելը՝ դեռ կտեսնենք». Սիրուշո «Տղաներս բացարձակ չեն երգում: Պետք է կարողանալ սթափ ծնող լինել և հասկանալ, որ չեն երգում: Զաբելը դեռ չգիտեմ, որովհետև փոքրիկ է, դեռ կտեսնենք: Տղաներս սիրում են երաժշտություն, սիրում են պարել, բայց երգն իրենցը չէ»:
-
Մշակույթ 17:36 • 08/10 «Ո՞նց կարելի է այբուբենը դեն նետել ու որոշել, որ լատինատառ հեշտ է գրելը». Անի Զաքարյան «Ցանկության պակասն է գրել հայատառ ու ներկայանալ որպես հայ, որովհետև, եթե ես չեմ գրում հայատառ, խուսափում եմ դրանից, փորձում եմ կոծկել իմ թերությունները և առաջ գնալու որպես հայ միտում չունեմ, ինչի՞ս է պետք հայ անունը»,- ասել է Անի Զաքարյանը:
-
Հարցազրույց 13:33 • 08/10 «ֆիլմի գլխավոր հերոսը վրшերթի է ենթարկում հնդիկ առաքիչին ու սկսվում է պատմությունը». «Ջիմի Ջիմի» նոր սերիալը շուտով կլինի Արմենիա TV-ի եթերում Շուտով Արմենիա TV-ի եթերում հեռուստադիտողը հնարավորություն կունենա դիտելու նոր հեռուստանախագիծ՝ «Ջիմի Ջիմի» 16 մասից բաղկացած սերիալը, որտեղ հայ հայտնի դերասաններից բացի ներգրավված են նաև հնդիկներ:
Նորաձևություն
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
10:24 • 07.10.24 Գուրգեն Դաբաղյանը որդի է ունեցել
-
16:52 • 04.10.24 Ծնվել է Էվելինա Շահիրյանի և Հովհաննես Ղազարյանի առաջնեկը
Photographer
-
12:28 • 25.09.24 «Կինը կարմիր զգեստով». Հոլի Բերին նոր ֆոտոշարք է ներկայացրել
-
15:30 • 24.09.24 Բեյոնսեն նոր ֆոտոշարք է ներկայացրել
-
16:26 • 23.09.24 Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի ֆոտոշարքը Տավուշից