Կուբացի պարուհի Ինդիրա Ռեյեսը լուսանկարվել է Tert.am Life-ի կրքոտ ֆոտոշարքում և պատմել հայ տղամարդու հետ ամուսնանալու մասին
Լատինաամերիկյան պարուհի Ինդիրա Ռեյեսը (Indikfest) երկու տարի է, ինչ Հայաստանում է բնակվում: Նա այստեղ է եկել հրավերով Կուբայից, որպեսզի դասավանդի լատինական կրքոտ պարեր:
Tert.am Life-ի հետ զրույցում Ինդիրան պատմեց, թե ինչպես է հաստատվել, ինչ դժվարությունների միջով է անցել և ինչ ծրագրեր ունի առաջիկայում:
-Ինդիրա, ինչպե ՞ս հաստատվեցիք Հայաստանում:
-Ինձ հրավիրեցին Հայաստան, որպեսզի դասավանդեմ լատինաամերիկյան պարեր: Մինչ այդ երբեք չեմ լսել Հայաստանի մասին և ինձ համար հետաքրքիր էր գալ ու բացահայտել այս երկիրը: Շուրջ երկու տարի է, ինչ այստեղ եմ բնակվում: Սիրում եմ Հայաստանը: Միստիկ հետաքրքրություն գտա այստեղ, որն ինձ գրավեց:
-Ի՞նչ դժվարությունների միջով եք անցել:
-Պատահել են շատ դժվարություններ, բայց դա իմ անձնականն է, որի մասին չեմ ցանկանա խոսել: Հիմա այդ իրավիճակներից դուրս եմ եկել և շատ երջանիկ եմ: Ինձ հետաքրքրիր է մարդկանց մոտեցումը, ոմանք ուշադրություն են դարձնում, ոմանք հիանում են, ոմանք զարմանում են, ոմանք չեն հասկանում, թե ով եմ և ինչ եմ ինձնից ներկայացնում:
-Ինչպե՞ս եք ընկերներ ձեռք բերել:
-Երբ նոր էի եկել Հայաստան, փնտրում էի ժամանցի հետաքրքիր վայրեր։ Մի անգամ սրճարաններից մեկում հանդիպեցի մի աղջկա, ով ամերիկահայ էր: Նրա հետ սկսեցի շփվել, չնայած որ ես չգիտեի ո՛չ հայերեն, ո՛չ անգլերեն, ո՛չ էլ ռուսերեն: Խոսում էի միայն իմ մայրենի իսպաներենով։ Հաղորդակցվել եմ դժվարությամբ, բայց ժամանակի ընթացքում հաղթահարել եմ: Հետագայում արդեն ծանոթացա շատերի հետ և հիմա ունեմ բազում ընկերներ, ինչի համար ուրախ եմ:
-Ի՞նչն է Ձեզ այստեղ առավել դուր գալիս:
- Հայաստանում ինձ շատ է դուր գալիս եղանակը: Այստեղ կարող ես տեսնել չորս եղանակներն էլ: Հավանում եմ նաև հայկական մշակույթը: Սիրում եմ հայերի հյուրընկալությունը և ընտանիքի հանդեպ սերն ու ջերմությունը: Հայաստանը և Կուբան շատ ընդհանուր գծեր ունեն: Ինձ այստեղ տանն եմ զգում: Միակ տարբերությունը լեզուն է և այն, թե ինչպես են մարդիկ մտածում: Կցանկանայի, որ հայերը պարփակված կամ կոպլեքսավորված չլինեին:
-Հայի տեսակն` ըստ Ձեզ...
-Իմ կարծիքով հայերը դրամատիկ են: Ամեն ինչից խնդիր են սարքում: Սիրում են միշտ լուրջ լինել: Փողոցում տեսնում ես միայն լուրջ դեմքով մարդկանց, բայց իրականում դա ընդամենը կերպար է: Նրանք այդպիսին չեն, ինչպիսին ցույց են տալիս: Ես դեռ շարունակում եմ հայերին բացահայտել: Նրանք ինձ համար հետաքրքիր են: Եթե ինչ-որ բան անհասկանալի է փորձում եմ հասկանալ և հարմարվել: Ասեմ, որ շատ դժվար է: Շատ բաներ կփոխեի հայերի մեջ: Օրինակ` երկու տարի առաջ, երբ դասավանդում էի լատինաամերիկյան պարեր տղա և աղջիկ զույգին ես չէի կարողանում իրար կողք կանգնեցնել և սովորեցնել պարը: Հավելյալ իրենց հետ շփվում էի և բացատրում, ապա օրինակներով ցույց տալիս, որ սա արվեստ է և պետք չէ կաշկանդվել պարի շարժումները կատարելիս։ Հիմա նկատելի է, որ մարդիկ փոխվել են: Հատկապես աղջիկները շատ են փոխվել թե՛ ոճով, թե՛ բնավորությամբ: Օրինակ` Գարեջրատներում չէի տեսնում աղջիկների, իսկ հիմա տեսնում եմ:
-Շուրջ երկու տարի Հայաստանում եք և շփվում եք հայերի հետ, ի՞նչ եք մարդկանցից սովորել:
-«Քյառթու» եմ դարձել (ծիծաղում է): Ինձ շատ է փոխել Հայաստանը: Ավելի զգացմունքային եմ դարձել: Շատ հաճախ ինչ-որ բան ուզում եմ և չեմ հասկանում, թե ինչ եմ ուզում: Դա հային բնորոշ գիծ է: Հիմա ավելի շատ եմ սիրում իմ հայրենիքն ու ընտանիքը: Երբ տեսնում եմ այստեղ ինչպես են ընտանեկան տոներն անցնում, մի պահ տխրում եմ և կարոտով, հիշում մեր տունը: Չնայած որ, միշտ խոսում եմ ծնողներիս հետ:
-Որո՞նք են հայերեն Ձեր ամենասիրած արտահայտությունները:
-Վախ Աստված, վախ հորս արև, մամա ջան, ես հայ եմ (ժպտում է):
-Ձեզ համարո՞ւմ եք հայ:
-Այո, իհարկե, ես սիրում եմ հայկական մշակույթը, երգն ու պարը, քոչարին: Ես կիսում եմ բոլոր հայերի հետ այն ցավը, որ 1915 թվականին ապրել է հայը: Ինձ հուզում է նաև այսօրվա հայի խնդիրը: Ընկերներիս հետ միասին մասնակցել եմ բողոքի ակցիաների: Ես այն ակտիվ մարդկանցից եմ, որոնք հոգ են տանում, մտածում են ու գործում: Ես ինձ չեմ զատում հայերից: Հավատում եմ, որ հետոն ավելի լավ կլինի և Արարատն էլ հետ կբերենք:
-Կամուսնանայի՞ք հայի հետ:
-Չգիտեմ, դժվար է պատասխանել այդ հարցին: Վստահ չեմ, քանի որ հայ տղաները մի փոքր բարդ են: Ես այլ մշակույթից եմ, նրանք ինձ չեն հասկանում, ես էլ իրենց: Ինձ համար հեշտ է բարձրաձայնել իմ զգացմունքները` ասել, որ ես սիրում եմ, կարոտում եմ, իսկ հայ տղաները զգում են դա, բայց չեն արտահայտվում: Հիմա ինչ-որ նշաններ զգում եմ, բայց ճակատագիրը ցույց կտա: Ամեն դեպքում, եթե հանդիպեմ այնպիսի տղայի, որն ինձ կսիրի և կհասկանա, ապա ինձ համար կապ չունի ազգությունը:
-Իսկ ի՞նչ կարծիք ունեք հայկական հարսանիքների մասին:
-Ես չեմ սիրում մեծ հարսանիքներ: Իմ հարսանիքը այդպես մեծ չի լինի: Ես դա չեմ հանդուրժի (ժպտում է):
Նյութը` Մելինե Տոնոյանի
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի
Զգեստները` Արփինե Կոշտոյանի և Գայանե Մարտիրոսյանի
Տեսանյութեր
![](https://img.youtube.com/vi/Fn8MFjZWJWc/maxresdefault.jpg)
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
![](https://img.youtube.com/vi/KJh6qQbFMl8/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
![](https://img.youtube.com/vi/CkKyvW_kdBA/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
![](https://img.youtube.com/vi/5zbYHS6RudA/maxresdefault.jpg)
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
![](https://img.youtube.com/vi/BW7X-_G-Nx0/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
![](/youth/cache_video/youth/video_images/1/1524_1/9e099891_3452_44e1_bbbe_a1c928e095a6.thumb-550x310.jpeg)
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
![](https://img.youtube.com/vi/M3E6wCf18as/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
![](https://img.youtube.com/vi/bnP4pDr-1xE/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
![](https://img.youtube.com/vi/1vWTaH1-Mko/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
![](https://img.youtube.com/vi/lcVJYFixyEA/maxresdefault.jpg)
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
![](https://img.youtube.com/vi/KwgM52_FZ4Q/maxresdefault.jpg)
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
![](https://img.youtube.com/vi/z0p4Z44Gaq0/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
![](https://img.youtube.com/vi/QUJXF0HDRQg/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
![](https://img.youtube.com/vi/NYqxnEywD0Y/maxresdefault.jpg)
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
![](https://img.youtube.com/vi/B1XaXwVdKYo/maxresdefault.jpg)
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
![](https://img.youtube.com/vi/Pq3QAXwcQjQ/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
![](https://img.youtube.com/vi/55cCBPGwrU4/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
![](/youth/cache_video/youth/video_images/1/1512_1/366429228_964660808088315_7718414952871694834_n.thumb-550x310.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
![](https://img.youtube.com/vi/UMN2DWXgbt4/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
![](/youth/cache_video/youth/video_images/1/1510_1/collage_maker_30_jul_2023_02_05_pm_1065.thumb-550x310.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
![](https://img.youtube.com/vi/bz6cfWJ4cBQ/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
![](https://img.youtube.com/vi/QT08civ7I0w/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
![](https://img.youtube.com/vi/Q07_UlkxQqc/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
![](https://img.youtube.com/vi/nddEsPU37SQ/maxresdefault.jpg)
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
![](https://img.youtube.com/vi/0mNBBAdQ5NA/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
![](https://img.youtube.com/vi/Rxae9LNoSr4/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
![](https://img.youtube.com/vi/K9QM4t0ZXp0/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
![](https://img.youtube.com/vi/EJLDYktYtqo/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
![](https://img.youtube.com/vi/dcUPbl6KYv4/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
![](https://img.youtube.com/vi/xIZF0iL0Izo/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
![](https://img.youtube.com/vi/I1oCMK_Ykmo/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
![](https://img.youtube.com/vi/QjW7m7CY-HE/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
![](/youth/cache_video/youth/video_images/1/1497_1/302349945_1088676168432153_5159666433591384370_n.thumb-550x310.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
![](/youth/cache_video/youth/video_images/3/8278_1/sona_rubenyan.thumb-550x310.jpg)
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
![](https://img.youtube.com/vi/rPQQsqYw-NQ/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
![](https://img.youtube.com/vi/LE3zd95JLXY/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
![](https://img.youtube.com/vi/_uUiFt7GM9I/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
![](https://img.youtube.com/vi/i4FtU6riA2w/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
![](https://img.youtube.com/vi/aMGwn484cQ0/maxresdefault.jpg)
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
![](/youth/cache_video/youth/video_images/3/8235_1/hovhannisyan.thumb-550x310.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
-
12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
-
11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
-
22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
-
12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
-
13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
-
17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
-
13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
-
14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
-
10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
-
14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
-
14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
-
15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
-
11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
-
17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
-
12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
-
13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
-
15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
-
12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
-
12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
-
14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
-
13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
-
17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
-
16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
-
14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
-
14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
-
19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
-
16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
-
13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
-
13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
-
12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
-
14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
-
17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
-
17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
-
13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
-
17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
-
09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
-
10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
-
13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
-
10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
-
19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 17:25 • 24/07 «200 դրամանոց ռեյտինգի համար ամոթ է մարդու սթրեսի ենթարկել». Արաքսյա Մելիքյանը՝ իր հասցեին տարածված ստերի մասին «Արաքսյա Մելիքյանն ինքնասպանության փորձ է արել»,- համացանցում երեկ նման վերնագրով նյութեր տարծվեցին: Թեմայի շուրջ Tert.am Life-ը զրուցել է դերասանուհու հետ, պարզել նման նյութեր տարածելու պատճառն ու նրա արձագանքը:
-
Հարցազրույց 17:21 • 23/07 «Անձնականս հրաշալի է դասավորվել, հիմա ամուսնալուծված եմ, ունեմ հրաշալի բալիկ». Ագնեսա Շահնազարյան «Անձնականս հրաշալի է դասավորվել, հիմա ամուսնալուծված եմ, ունեմ հրաշալի բալիկ ու ինձ երջանիկ կին եմ համարում: Ես իմ տղայի հետ մեծի պես եմ խոսում, ասում եմ, որ հայրդ էլ է նոր ընտանիք կազմելու, ես էլ»:
-
Հարցազրույց 13:11 • 25/07 «Ես երկար մազերով տիկնիկ էի ուզում, որ սանրեմ, բայց մերոնք ասացին՝ երկարը թանկ է, կարճ մազերովը գնեցին». Շպռոտ Մեր բակի խաղերն անվերջ էին՝ Հալամուլա, Պահմտոցի, Գործնագործ, Ռեզին, Այգեպան, Լյագուշկա, Փչացած հեռախոս, բոլորին հավաքում, հարևանների «տնազն էի անում», 9-րդ հարկից օպերա էի երգում, հաևանների անդորրը խանգարում, տատիկիս թթի ծառն էի բարձրանում:
-
Հարցազրույց 13:27 • 24/07 «Կուզեի հայրս կենդանի լիներ, ասեի՝ կներես». Մարիամ Ադամյանը՝ հոր հետ վեճերի և ծնողների բաժանության մասին «Հորս հետ շատ էի կռվում, մի քիչ մեղադրում էի, բայց հիմա կուզեի տեսնել ու ասել՝ կներես: Այդ տարիքում չէի հասկանում, մտածում էի` միշտ պետք է սուր ու կտրուկ լինել: Բայց կյանքն այնքան կարճ է, մենք երբեք չգիտենք մեր սիրելի մարդկանց կտեսնենք նորից, թե՝ ոչ»:
-
Հարցազրույց 14:55 • 24/07 «Շատ վատ բան արեց Լալան, նեղացած եմ Լալայից». Աշոտ Ղազարյան «Երբ մարդիկ մի ֆիլմում խաղում են, մտերմանում ու ընկերանում են: Մերը ընկերություն չէր: Ես, Հրանտն ու Լալան այդ ֆիլմում ու այդ բակում դարձանք հարազատներ, մի ընտանիքի անդամներ: Ու դրանից հետո սկսեցինք ջերմ ընկերություն անել»:
Հարցազրույց
-
14:55 • 24.07.24 «Շատ վատ բան արեց Լալան, նեղացած եմ Լալայից». Աշոտ Ղազարյան
Նորաձևություն
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Շոուբիզնես
-
11:58 • 24.07.24 Հոլլի Բերիի նոր ֆոտոշարքը
Photographer
-
16:25 • 23.05.24 Լիա Զախարյանը ներկայացրել է նոր լուսանկարներ
-
20:27 • 22.05.24 Սուրեն Փահլևանյանի և Մագա Հարությունյանի համատեղ ֆոտոշարքը