Երբեք հնարավոր չէ բացահայտել, թե ինչ է ուզում կինը. Լիլիթ Մելքոնյան
«Ի՞նչ է ուզում կինը». հարց, որը տանջում և' տղամարդկանց, և' կանանց: Tert.am Life-ի այսօրվա զրուցակիցը Լիլիթ Մելքոնյանն է, ով Հայաստանի 2-րդ հեռուստաընկերության եթերում նույնպես փորձում է բացահայտել, թե ի՞նչ է ուզում կինն իրականում:
-Ռադիո, հեռուստատեսություն, պետական կառավարման համակարգ ու նորից հեռուստատեսություն: «Սեկտոր պրո» հաղորդման հաղորդավարուհին ինչպե՞ս հայտնվեց հեռուստատեսությունում:
-Իրականում շատ ավելի շուտ եմ հայտնվել հեռուստատեսությունում, քան «Սեկտոր պրո»-ն: Աշխատել եմ բազմաթիվ նախագծերում, թե՛ հեռուստատեսության, թե՛ ռադիոյի եթերում: Գործունեությունս սկսել եմ Հանրային հեռուստաընկերությունից: Շատ հաճելի է, որ ինձ դեռ «Սեկտոր պրո»-ով են հիշում, չնայած հաղորդումն արդեն 10-ը տարի է եթերում չէ: Մասնագիտությամբ լրագրող եմ ու հեռուստատեսային աշխարհում նորամուծությունների փուլում եմ կարիերաս սկսել, երբ լրագրողներին առաջին անգամ եթեր էին թողնում, օգտագործվում էր ուղիղ եթերը և այլն: Որտեղ էլ, որ աշխատել եմ երբեք մասնագիտությունս չեմ թողել:
-Հիմա վարում եք «Ինչ է ուզում կինը» հաղորդումը: Ստացվում է գոնե մասամբ բացահայտել, թե ի՞նչ է ուզում կինը:
-Կարծում եմ երբևէ հնարավոր չէ լինելու բացահայտել, թե իրականում ինչ է ուզում կինը: Ամբողջ հետաքրքրությունը հենց դրա մեջ է: Շատ երանգներ ու անկյուններ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, սակայն տարբեր տարիներին և բազմազան զրույցների ընթացքում հնարավոր դարձել է բացահայտել: Հենց հաղորդումների ընթացքում էլ հասկացա, որ ամեն ինչ հսկայական կապ ունի կնոջ և առհասարակ մարդու հոգեբանության հետ: Կարծում եմ, որ կնոջը հոգեբանական բավարարվածություն է պետք: Ես միշտ ասում եմ, որ «Ի՞նչ է ուզում կինը» հաղորդաշարը հաղորդում է կանանց համար և տղամարդկանց՝ ում դա հետաքրքրում է: Իսկապես, եթե տղամարդիկ այս հարցի շուրջ մի քիչ երկար մտածեն երջանիկ կլինեն և' նրանք, և' նրանց կողքին գտնվող կանայք:
-Բավականին ժամանակ է հաղորդումը եթերում է: Հավանաբար բացահայտած կլինեք հայ կնոջն առավել հուզող հարցեր: Ինչի՞ պակաս ունի հայ կինը:
-Հայ կինն իսկապես տարբերվում է իր տեսակով, քանի որ նա գրեթե յուրաքանչյուր հարցի ավելի խորն է վերաբերում, ավելի ոչ տեսանելի խնդիրներ են նրան հուզում: Շատ հաճախ օգտագործում ենք «հայ կինը տարբերվում է» արտահայտությունը և դա ինչ-որ առումով մեզ ապահովվագրելու և հասարակությանը ուրիշ արժեհամակարգ տալու զենք է: Այսինքն եթե հայ կնոջ համար գլխավորն ու առաջնայինը երեխաներն են, ապա դա չի նշանակում, որ հայ կինը իր արտաքինին քիչ ուշադրություն պետք է դարձնի: Տարբերվում է այնքանով, որ միշտ պատրաստ է զոհելու հանուն երեխայի, բայց դա չի նշանակում, որ աշխարհի կանանցից շատ է տարբերվում: Պարզապես հայ կանայք ավելի ուժեղ են: Հայ կինն ավելի քիչ է կոտրվում, քան տղամարդը:
-Վերջին տարիներին բաժանությունները շատ են հատկապես երիտասարդ ընտանիքներում: Ինչո՞վ է բացատրվում այս ամենը։
-Այս ամենը պայմանավորում են սոցիալական, իսկ հետո նաև հասարակարգային խնդիրները: Մարդկության զարգացման շրջանում մենք ազգովի լուրջ խնդիրների առաջ կանգնեցինք: Կանայք շատ հարցերում անհամեմատ ավելի նպատակասլաց են: Շատ հոգսեր վերցնում են իրենց վրա: Երբեմն կինը պատրաստ չէ ընդունել, որ ինքը հավասարապես կարող է հոգ տանել ընտանեկան հոգսերի մասին, ինչպես և տղամարդը: Տղամարդը կարող է որոշ հարցերում իրեն վատ զգալ, քանի որ երբեմն կինն իրենից կարող է լավ վաստակել, ավելի խելոք լինել և այլն: Տղամարդը սկսում է խուճապի մատնվել մտածելով, որ կարող է իր դիրքերը կորցնել: Ամեն դեպքում էլ հայ կնոջ մեջ էլ նստած է, որ մենք պետք է ներսի պատ լինենք, իսկ տղամարդը դրսի ու երբ կինը կարողանում է լուծել նաև դրսի հարցեր, ապա կորցնում է իրականության զգացումը: Այստեղ հարց է առաջանում, որ եթե ինքը ամեն ինչ կարողանում է անել, ապա այդ տղամարդը էլ ինչ պիտի անի: Այսինքն՝ կարծրացած դերերը խառնվում են իրար, քանի որ երկու կողմերն էլ դրան պատրաստ չեն՝ գոյանում է կոնֆլիկտ կոչվածը: Այս ամենի մեղավորությունը հավասարապես է երկու սեռերի միջև, քանի որ երկուսն էլ պետք է պատրաստ լինեն ժամանակի ընթացքին ու փոփոխություններին: Բացի այս խնդիրներից էլ վերջերս ամուսնությունները շարունակ գրանցվում են ոչ կայուն զգացմունքների վրա: Եվ այդ անկայուն վիճակն էլ հետցնցումներ է տալիս ու արդյունքը բաժանությունն է լինում:
-Ի՞նչ է ուզում տղամարդը:
- Տղամարդը ցանկանում է պահել իր դերը: Այսինքն՝ այն ինչ ունեցել է ու բնորոշ է ազգային առանձնահատկությանը: Բռունցքը սեղանին խփող կերպարը հայ տղամարդը շատ է սիրում, երբեմն չի ուզում այդ կերպարից ազատվել: Կարծում եմ, որ հայ տղամարդը սոցիալական և հասարաական իր դերի ամրապնդման կարիք ունի: Վերջինս պետք է կարողանա փոփոխությունների ժամանակաշրջանը ճիշտ ընդունել:
-Գիտենք, որ երաժիշտ, պրոդյուսեր Արթուր Հովհաննիսյանի կինն եք: Կպատմե՞ք Ձեր սիրո պատմությունը:
-Հանդիպել ենք ռադիոյում: Ես 1991-ից ռադիոյում էի աշխատում, իսկ երեք տարի հետո աշխատանքի ընդունվեց Արթուրը և պետք է լիներ իմ հաղորդման երաժշտական ձևավորողը: Այսպես ամեն ինչ սկսվեց:
-Սեր առաջի՞ն հայացքից:
-Առաջին հանդիպումը այսպես է եղել՝ Արթուրը մտավ սենյակ, որտեղ նստած էինք աշխատանքային ընկերներով, ծանոթանալուց հետո ասաց, որ ինքը ամուսնանալու է ինձ հետ: Ծիծաղեցինք և մոռացանք: Անցավ մեկ տարի և պարզվեց, որ Արթուրն իսկապես ճիշտ էր:
-Երեք երեխաների մայր եք, ինչպե՞ս եք կարողանում բազմանդամ ընտանիքն ու կարիերան համատեղել:
-Չափազանց դժվար է երեխաների հետ անել կարիերա, այլ հարց է, եթե ասենք ընտանիք ու աշխատանք: Կենցաղային հոգսերը երբեմն խլում են հաջող կարիերա ունենալու հեռանկարները: Շատ երջանիկ մայր եմ, քանի որ կարողացել եմ միշտ ներկա գտնվել երեխաներիս տարատեսակ միջոցառումներին, տանել նրանց տարբեր պարապունքների և զուգահեռաբար պահպանել աշխատանքս, իսկ բոլոր այն մարդիկ, ովքեր երբևէ աշխատել են հեռուստաընկերությունում՝ գիտեն, որ դա բարդ է: Այսպես ասեմ, եթե կա մեծ ցանկություն, ճիշտ կազմակերպելու ունակություն, ապա ամեն ինչ հնարավոր է: Խոսքս չի վերաբերում լուրջ կարիերային, քանի որ այդ դեպքում պիտի անմասն նվիրվես աշխատանքիդ, բայց միևնույն ժամանակ պիտի ասեմ, որ երբ կինը ներկա չի լինում իր երեխաների տարիքային անցումներին, ապա այդ բացը երբևէ չի կարողանում լրացնել: Այդ բացը հետո ոչ մի պաշտոն ու կարիերա չի լրացնում:
Լուսանկարները տրամադրեց Լիլիթ Մելքոնյանը
Հարցազրույց՝ Անահիտ Կասամանյանի
Տեսանյութեր

Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»

Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»

Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»

Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»

Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»

Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»

Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»

Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem

Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»

«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»

Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»

Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »

Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը

Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»

Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»

Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »

Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»

Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»

Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից

Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»
-
14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
-
13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
-
17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
-
16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
-
14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
-
14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
-
19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
-
16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
-
13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
-
13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
-
12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
-
14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
-
17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
-
17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
-
13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
-
17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
-
09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
-
10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
-
13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
-
10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
-
19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
-
15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
-
13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
-
16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
-
15:08 • 30.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»
-
14:41 • 29.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»
-
10:38 • 25.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»
-
13:16 • 17.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»
-
17:51 • 16.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»
-
12:52 • 13.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »
-
22:02 • 10.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»
-
19:07 • 06.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»
-
13:05 • 05.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»
-
12:47 • 05.06.22 Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»
-
12:07 • 03.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»
-
14:24 • 31.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»
-
21:57 • 28.05.22 Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից
-
12:43 • 27.05.22 Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»
-
10:45 • 26.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»
-
13:51 • 25.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 19:06 • 22/09 «Լևոնն այս պահին հիվանդանոցում է և այսօր Հանրապետության հրապարակում երկուսիս փոխարեն ես կլինեմ». Սիրուշոն հրապարակել է հիվանդանոցից լուսանկար Ինձ համար սա հայի հայ մնալու պայքարն է, արարժանապատվության.Լևոնի համար նաև իր ծննդավայրն է, իր հողն է, բարեկամներն են, ընկերներն ու մորաքույրներն են՝ այս պահին նկուղում գտնվող...:
-
Սոցցանցեր 12:55 • 22/09 «Ռուսաստանը ոչ մեկին ոչինչ պարտական չէ և չպետք է արդարանա. ամեն ինչում մեկ անձ է մեղավոր և Մոսկվայում գիտեն նրա անունը». Քսենիա Սոբչակը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին Ռուս լրագրող, հաղորդավար Քսենիա Սոբչակն իր յութուբյան պաշտոնական ալիքում իր «Осторожно Новости» հաղորդման շրջանակում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին:
-
Սոցցանցեր 19:06 • 22/09 «Լևոնն այս պահին հիվանդանոցում է և այսօր Հանրապետության հրապարակում երկուսիս փոխարեն ես կլինեմ». Սիրուշոն հրապարակել է հիվանդանոցից լուսանկար Ինձ համար սա հայի հայ մնալու պայքարն է, արարժանապատվության.Լևոնի համար նաև իր ծննդավայրն է, իր հողն է, բարեկամներն են, ընկերներն ու մորաքույրներն են՝ այս պահին նկուղում գտնվող...:
-
Սոցցանցեր 12:55 • 22/09 «Ռուսաստանը ոչ մեկին ոչինչ պարտական չէ և չպետք է արդարանա. ամեն ինչում մեկ անձ է մեղավոր և Մոսկվայում գիտեն նրա անունը». Քսենիա Սոբչակը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին Ռուս լրագրող, հաղորդավար Քսենիա Սոբչակն իր յութուբյան պաշտոնական ալիքում իր «Осторожно Новости» հաղորդման շրջանակում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին:
-
Սոցցանցեր 19:06 • 22/09 «Լևոնն այս պահին հիվանդանոցում է և այսօր Հանրապետության հրապարակում երկուսիս փոխարեն ես կլինեմ». Սիրուշոն հրապարակել է հիվանդանոցից լուսանկար Ինձ համար սա հայի հայ մնալու պայքարն է, արարժանապատվության.Լևոնի համար նաև իր ծննդավայրն է, իր հողն է, բարեկամներն են, ընկերներն ու մորաքույրներն են՝ այս պահին նկուղում գտնվող...:
-
Շոուբիզնես 12:21 • 16/09 Դիանա Մալենկոյի և Էդուարդ Աղաջանյանի համբույրը՝ ֆիլմի պրեմիերային (լուսանկար/ տեսանյութ) Օրեր առաջ կայացել է «Սևազգեստ կանայք» ֆիլմի փակ ցուցադրությունն ու պրեմիերան: Ֆիլմի գլխավոր հերոսուհիներից է դերասանուհի Դիանա Մալենկոն, որը պրեմիերային և կարմիր գորգին ներկայացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հետ:
-
Սոցցանցեր 12:55 • 22/09 «Ռուսաստանը ոչ մեկին ոչինչ պարտական չէ և չպետք է արդարանա. ամեն ինչում մեկ անձ է մեղավոր և Մոսկվայում գիտեն նրա անունը». Քսենիա Սոբչակը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին Ռուս լրագրող, հաղորդավար Քսենիա Սոբչակն իր յութուբյան պաշտոնական ալիքում իր «Осторожно Новости» հաղորդման շրջանակում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին:
-
Հարցազրույց 13:48 • 16/09 «Մանկության երազանք էր հայտնվել այս դաշտում». Հրանտ Հովսեփյանը՝ Մերի Քոչարյանի հետ սիրավեպի, առաջին դերի, նոր զուգերգի և լողորդ դառնալու երազանքի մասին «TalkTime»-ի այս եթերաշրջանի առաջին հյուրն է երիտասարդ դերասան Հրանտ Հովսեփյանը, որը հարցազրույցի ընթացքում պատմել է առաջին դերի, Մերի Քոչարյանի հետ սիրավեպի, նոր զուգերգի և դերասանական կրթության մասին:
-
TV, կինո 13:50 • 18/09 «Տատիկս ինձնից շատ է անհանգստացել՝ իմանալով, որ բացասական դեր պետք է կերտեմ». Էվելինա Շահիրյանը՝ «Սև արկղ» նախագծում ներգրավվելու մասին Արդեն ամիսներ շարունակ Ա-Թիվի հեռուստաընկերության եթերում է «Սև արկղ» հեռուստասերիալը, որն ունի նոր զարգացումներ՝ ներգրավվելով նոր դերասանուհու:
-
Մշակույթ 18:26 • 18/09 «Ցուրտ օր դժոխքում» ներկայացումը ընտրվել է «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի կողմից Սեպտեմբերի 8-ից 16-ը Նովոռոսիյսկում կայացավ «Թատերական նավահանգիստ» հինգերորդ միջազգային փառատոնը, որն այս տարի իրականացվում էր ՌԴ Նախագահի մշակութային նախաձեռնությունների հիմնադրամի դրամաշնորհով։
-
Շոուբիզնես 15:07 • 20/09 Էրիկ Կարապետյանը հետաձգել է սեպտեմբերի 30-ին սպասվող մենահամերգը (տեսանյութ) Արդեն ամիսներ շարունակ ինստագրամյան իր էջում Էրիկ Կարապետյանը տեղեկացնում է, որ պատրաստվում է մենահամերգի Երգիչը հրապարակել է տեսանյութ՝ տեղեկացնելով, որ սեպտեմբերի 30ին սպասվող մենահամերգը հետաձգվում է«Սիրելի հ
Նորաձևություն
-
13:21 • 21.08.23 Իրինա Այվազյանի կտրուկ արտաքին փոփոխությունը (տեսանյութ)
Շոուբիզնես
-
15:48 • 20.09.23 «Հրաժարվել եմ Snoop Dogg-ի համերգին իմ ելույթից». Լյոկա
Ժամանց
-
13:49 • 13.09.23 Էրիկ Կարապետյանը և Դաթոն ներկայացրել են համատեղ զուգերգ
-
13:02 • 13.09.23 Դավա Մանուկյանը հոսպիտալացվել է
Photographer
-
12:09 • 06.09.23 Լուիզա Ներսիսյանի ֆոտոշարքը ռետրո ոճով
-
14:12 • 04.09.23 Ժաննա Բուտուլյանի լուսանկարները հանգստից