Ես ցանկանում էի մանկություն ունենալ, դուրս գալ ու խաղալ. Լուսինե Բադալյան (ֆոտոշարք)
Tert.am Life-ը ֆոտոշարք է իրականացրել հաղորդավար Լուսինե Բադալյանի հետ և զրուցել իր անցած ճանապարհի, վախերի և նպատակների մասին:
-Լուսինե, մեր ֆոտոշարքն իրականացրեցինք բարձրահարկ շենքի տանիքում: Ի՞նչ զգացիք, երբ տանիքի եզրին նստեցիք:
-Բարձրությույունից ընդհանրապես չեմ վախենում, եթե իհարկե միայնակ եմ, եթե երեխաներիս հետ եմ, ապա սարսափում եմ: Իսկ երբ նստեցի տանիքի եզրին, կարծում եմ այդ ժամանակ ավելի սուր զգացողություն դուք ունեցաք, քան ես (ծիծաղում է): Ես հասկացել եմ, որ վախը մարդու գլխում է: Իրականում նման երևույթ գոյություն չունի, քանի որ նույն երևույթից կարող ես վախենալ և չվախենալ: Այսինքն ինքդ պետք է քո համար որոշես վախենում ես, թե ոչ: Իրականում, սիրում եմ նմանատիպ փորձարկումներ անել ինքս ինձ հետ: Եվ այդ փորձարկումների արդյունքում ես ավելի ուժեղ եմ դառնում:
-Դուք Ձեր ոլորտում հասել եք որոշակի բարձունքի: Ի՞նչ եք զգում և սիրո՞ւմ եք էլ ավելին բարձրանալ:
-Քանի որ ես դեռ բարձունքում չեմ հայտնվել, չեմ կարող ասել, բայց կարծում եմ նույն կերպ կզգամ, ինչպես որ հիմա: Բարձունք ասվածը նույնպես հարաբերական է՝ թե ուղիղ և թե փոխաբերական իմաստով: Մեր պատկերացրած բարձունքը որոշում ենք մենք, երբ հասնում ենք դրան մտածում ենք, որ բարձունքում ենք, բայց մեզանից վերև շատ մարդիկ կան: Գուցե իրական բարձունքը այնտեղ է և մենք պարզապես լանջին ենք գտնվում: Ես շատ եմ սիրում բարձրանալ: Կարծում եմ, որ դա մարդու բնականոն էվոլուցիան է: Մանկուց սիրել եմ ժայռեր մագլցել և հետևաբար, եթե մարդը սիրում է բարձրանալ, ապա կյանքում էլ է այդպես:
-Ձեր անցած ճանապարհը...
-Երբ ընթացքում ես գտնվում, ամեն ինչ թվում է շատ դժվար: Երբ որոշակի փուլից հետ ես նայում, մտածում ես, որ այդ ճանապարհը հրաշալի էր, հեքիաթային: Օրինակ՝ սար բարձրանալը, ընթացքը դժվար է, իսկ երբ հասնում ես գագաթին, մոռանում ես դժվարությունների մասին:
-Կյանքում մարդը հաղթահարում է բազում խոչընդոտներ, իսկ ի՞նչ խոչընդոտներ եք դուք հաղթահարել:
-Հաղորդավարական ոլորտում ինչն է շատ՝ մրցակցությունը, և ցանկացած մրցակցություն իր հետ բերում է լուրջ խոչընդոտներ: Նայած որքան մեծ է քո ոլորտը, որքան շատ են քո մրցակիցները, այնքան շատ են խոչընդոտներն ու երևելի և աներևույթ թշնամիները: Տարեց տարի այն ավելի շատ է դժվարանում և ավելի շատ հաղթահարելու բան կա: Եթե տարիներ առաջ կարծում էի, թե խոչընդոտները մարդածին չեն, ապա այսօր կհակադարձեմ: Եթե ընտանիքն ու կարիերան փորձում ես համատեղել, այն սարսափելի դժվար է, երբ որոշել ես, որ երկուսն էլ շատ լավ ես անելու: Տարիների ընդացքում այդ խոչընդոտները մարդածին են դառնում:
-Աշխատանքը կնոջը...
-Ընդհանրապես աշխատանքը կնոջը գեղեցկացնում է, կինն էլ մարդու բարեկամն է: Բառիս թե բուն, թե փոխաբերական իմաստով: Երբ կինը չի աշխատում, հաճախ ժամանակ չի հատկացնում՝ իրեն խնամելու համար: Հետևաբար, երբ կինը աշխատում է նա միշտ հոսքի մեջ է և միշտ գործում է նորովի ներկայանալ:
-Երբևիցե մտածել եք, որ տարիներ անց կհասնեք այստեղ, որտեղ որ հիմա կաք:
-Թվում է, պատահական է եղել այս ոլորտի ընտրությունը, բայց իրականում պատահական չի եղել: Ես այսօր ակամայից հիշեցի իմ մանկությունը, որն անցել է շրջագայության մեջ, որովհետև մայրս համերգավար էր: Միշտ կուլիսներում եմ եղել և անհամբեր սպասել, երբ է համերգն ավարտվելու, որ գնամ տուն, իսկ շրջագայություններն ու համերգները եղել են շրջաններում, մարզերում և այլն: Հետո մայրս դարձավ Մարմարաշենի մշակույթի տան տնօրեն, իսկ ես իմ առաջին քայլերն արել եմ Մասիսի դպրոցում: Ինչ հիշում եմ, ես իմ դասերը սովորում էի կամ մշակույթի տանը, կամ համերգների կուլիսներում, կամ շրջագայության ավտոբուսի մեջ: Այն ժամանակ գրեթե բոլոր արտիստներին գիտեի, բայց երբևիցե չեմ մտածել բեմ բարձրանալու մասին, քանի որ, անկեղծ ասած, շատ էի հոգնել այդ ամենից: Ես ցանկանում էի մանկություն ունենալ, դուրս գալ ու խաղալ: Բայց կարծում եմ՝ այդ ամենն ինչ-որ հիմք թողել էր, երբ արդեն հասուն էի, բակային ճամբարների ժամանակ միշտ հաղորդավարն էի, կազմակերպիչը: Բոլորը մտածում էին, որ հենց այդ ոլորտն եմ ընտրելու, չնայած, որ ունեի այլ երազանքներ: Այդ շրջանում նաև Ձյունանուշ էլ էի աշխատում և տարիներ են եղել, որ Նոր տարին էլ տանը չեմ նշել: Կարելի է ասել, որ ծնված օրվանից ակամայից այս ամենի մեջ եմ եղել:
-Սիրո՞ւմ ես քո աշխատանքը:
-Շատ, առանց իմ աշխատանքի չեմ պատկերացնում ինձ: Ամեն անգամ որոշում եմ, որ փոխելու եմ իմ մասնագիտությունը, որովհետև ես իմ մասին շատ մեծ կարծիք ունեմ (ծիծաղում է): Կարծում եմ, որ այս երկիրը շատ մեծ գիտնական է կորցրել: Հատկապես, երբ առնչվում եմ բժշկական որևիցե հաստատության կամ նման թեմաների հետ, ես հասկանում եմ, որ շատ ուշ եմ գիտակցել, որ ինձանից լավ բժիշկ դուրս կգար, հետո մեկ-մեկ որոշում եմ թողնել ամեն ինչ և ամենայն լրջությամբ գնամ սովորելու, դառնամ բժիշկ կամ քաղաքագետ, կամ էլ որևէ այլ լուրջ մասնագետ, որի կարիքն ունի մեր երկիրը: Կարծում եմ, իմ մեջ դա կա, բայց երբ մտածում եմ՝ պետք է թողնեմ այս ամենը, ընկնում եմ երկընտրանքի առջև:
-Հե՞շտ եք կարողանում որոշումներ կայացնել:
-Ես այն մարդկանցից եմ, որոնք արտաքնապես շատ ուժեղ են թվում, որոնք ամեն ինչ միանգամից են որոշում, բայց ինձ նման դանդաղ որոշում կայացնող չկա: Ինձ ճանաչող բոլոր մարդիկ գիտեն, որ չի կարելի ինձ տալ ընտրության հնարվորություն: Եթե իմանամ, որ սա միակ տարբերակն է, որ ես պետք է անեմ, եթե անգամ անհնարին լինի դա, ես դա կանեմ: Եթե ինձ տալիս են ընտրության հնարավորություն, ոչ թե երկար կտևի որոշումս, այլ հավերժ: Ես մինչև կյանքիս վերջ կարող եմ ծանրութեթև անել ու այդպես էլ չկաչողանամ ոչ մի կողմի վրա կողմնորոշվել: Հետևաբար, ես որոշումներ կայացնելուց սարսափում եմ:
-Այսինքն Ձեզ չենք տեսնի՞ բժշկության կամ քաղաքագիտության ոլորտներում:
-Շատ լավն էր (ծիծաղում է): Այս կյանքը իմաստուն է, մենք որքան էլ իմաստուն լինենք, իմաստուն է նաև կյանքը: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ կյանքն ինձ տարավ լրիվ ուրիշ ճանապարհով:
-Արտաքուստ ուժեղ եք, իսկ ներքո՞ւստ...
-Ներքուստ նայած հարցերում: Ես իսկապես շատ ուժեղ մարդ եմ, երբ ճանապարհն անցնում եմ հասնում եմ արդյունքին, այդժամ նոր սկսում եմ ծանր փուլերով, հոգեվիճակներով ապրել: Փոքրուց այսպես եմ եղել, երբ ձեռքս պետք է վիրահատեին, քանի որ խնդիր կար, ես բժշկին ասում էի, որ թողնեն հետևեմ վիրահատության ընթացքին: Ինձ դա հետաքրքիր էր և չէի վախենում:
-Շո՞ւտ եք հիասթափվում:
-Շուտ կոտրվում եմ, շատ շուտ էլ ինձ հավաքում եմ, քանի որ կյանքը ցույց է տվել, որ ինձ կոտրել հնարավոր չի: Ցանկացած հիասթափություն ինձ մղում է ավելի բարձր փուլերի: Կան մարդիկ, որոնք կարող են կոտրվել, հիասթափվել ամեն ինչից և թողնել ու դառնալ ինքնամփոփ, ինձ մոտ էլ է այդպես, բայց տևում է շատ կարճ: Ինձ պարզապես այդ ժամանակ պետք է թողնեն մենակ, որ այդ փուլն անցնեմ: Դրանից հետո այնպիսի նպատակով ու գաղափարով եմ փյունիկի պես հառնում մոխրիներից ու ասում՝ բարև ձեզ, ես եկել եմ, ունեմ այսպիսի նպատակներ և իմ առջև դնում եմ ժամկետ ու կտեսնեք, որ այսքան ժամանակ հետո կհասնեմ այսինչ կետին:
-Միշտ եք հասե՞լ Ձեր նպատակներին:
-Մինչ այս պահը այո, բայց այս պահից հետո չգիտեմ, թե ինչպես կդասավորվի:
-Ձեր ամենանվիրական ցանկությունը…
-Իմ ամենանվիրական ցանկությունը սովորելն է: Այո, ես հավերժ ուսանող եմ: Որոշել եմ, որ նորից պետք է սկսեմ սովորել, իսկ թե որտեղ, ես դեռ մտածում եմ, փնտրում եմ: Որոշ ժամամանակ անց ես պետք է դառնամ իմ պատկերացրած մակարդակի հաղորդավարը, լրագրողը, չնայած մինչ օրս ես ինձ թույլ չեմ տվել լրագրող անվանել, քանի որ դա առանձին մասնագիտություն է:
Նյութը՝ Մելինե Տոնոյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի
Զգեստները՝ Թերեզա Ղարաբաղցյանի
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Մշակույթ 15:57 • 01/05 Երգչուհի Ժասմինը ցույց է տվել հայ հարսի համար մարոկկական ոճով կազմակերպած խնջույքը (լուսանկարներ) Ռուսական էստրադայի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը՝ երգչուհի Ժասմինը, պատմել է հայ հարսի՝ Եվա Խաչատուրյանի համար կազմակերպած նախահարսանեկան ճոխ խնջույքի մասին, որին հրավիրված են եղել միայն կանայք, այդ թվում՝ հարսի ընկերուհիները:
-
Մշակույթ 15:57 • 01/05 Երգչուհի Ժասմինը ցույց է տվել հայ հարսի համար մարոկկական ոճով կազմակերպած խնջույքը (լուսանկարներ) Ռուսական էստրադայի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը՝ երգչուհի Ժասմինը, պատմել է հայ հարսի՝ Եվա Խաչատուրյանի համար կազմակերպած նախահարսանեկան ճոխ խնջույքի մասին, որին հրավիրված են եղել միայն կանայք, այդ թվում՝ հարսի ընկերուհիները:
-
Մշակույթ 15:57 • 01/05 Երգչուհի Ժասմինը ցույց է տվել հայ հարսի համար մարոկկական ոճով կազմակերպած խնջույքը (լուսանկարներ) Ռուսական էստրադայի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը՝ երգչուհի Ժասմինը, պատմել է հայ հարսի՝ Եվա Խաչատուրյանի համար կազմակերպած նախահարսանեկան ճոխ խնջույքի մասին, որին հրավիրված են եղել միայն կանայք, այդ թվում՝ հարսի ընկերուհիները:
-
Սոցցանցեր 14:46 • 29/04 «Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է». Սիրուշոյի լուսանկարները՝ երեխաների հետ (տեսանյութ, լուսանկարներ) «Ամեն շաբաթ երեխաների հետ գնում ենք մեզ համար նոր եկեղեցիներ բացահայտելու, Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. ուզում եմ սովորեն գնահատել ու միևնույն ժամանակ այստեղ իրենց հանգիստ զգալ, այստեղ է դեռ պահպանվում հայի բանալին, հայկական ակունքը, արժեքը»:
-
TV, կինո 18:00 • 30/04 «Սյուրպրիզ» սիթքոմի 4–րդ եթերաշրջանը, BACKSTAGE լուսանկարներն ու հարցազրույցները գլխավոր հերոսների հետ Եթերաշրջանի «սյուրպրիզներով» լի սիթքոմը՝ «Սյուրպրիզ»–ը 4–րդ եթերաշրջանով վերադառնում է Արմենիա հեռուստաընկերության եթեր։ Սիթքոմի անակնկալները շարունակվում են, իսկ սցենարիստները վստահեցնում՝ այս եթերաշրջանը տարբերվելու է նախորդներից։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
11:03 • 01.05.24 Հայտնի է Արամ Մելիքյանի 4-րդ երեխայի սեռը (տեսանյութ)
Photographer
-
15:01 • 30.04.24 Էմմին ներկայացրել է լուսանկարներ որդիների հետ
-
16:53 • 22.04.24 Նորայր Եղյանը՝ Գևորգ Մկրտչյանի հարսանիքի խաչեղբայր (լուսանկարներ)