Վարդուհի Վարդանյանի հումորը ոչ ոքի չէր շրջանցում. Սյուզան Մարգարյանը, Ավետ Բարսեղյանը, Քրիստինե Պեպելյանը, Անդրեն ու Սիրուշոն երգչուհու մասին (լուսանկարներ)
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Վարդուհի Վարդանյանին նվիրված հուշ երեկոն: Երգչուհու մահից 10 տարի է անցել, բայց նա դեռ ապրում էր բոլորի ներսում:
Սյուզան Մարգարյանը, Քրիստինե Պեպելյանը, Հայկոն, Սիրուշոն, Արսեն Սաֆարյանը, Ավետ Բարսեղյանը, Անդրեն, Անչոկը, Սրբուհի Ստամբոլցյանը, Տիգրան Պետրոսյանը, Սոնա Ռուբենյանը, Էրիկ Կարապետյանը, Աննա Խաչատրյանը, Նարե Գրիգորյանը, Շուշան Պետրոսյանը, Արման Աղաջանյանը, Սոնա Շահգելդյանը, Արսեն Գրիգորյանը, Զարուհի Բաբայանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Ինգա և Անուշ Արշակյանները և Երգի պետական թատրոնի սաները կատարեցին երգչուհու երգերն ու զուգերգերը: Նշենք, որ համերգին ներկա էր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Tert.am Life-ի հետ զրույցում Սյուզան Մարգարյանը, Ավետ Բարսեղյանը, Քրիստինե Պեպելյանն ու Սիրուշոն պատմեցին Վարդուհի Վարդանյանի հետ իրենց հիշողությունները, որի հումորը ոչ ոքի չէր շրջանցում:
-Սյուզան Մարգարյան
-Նա 30 տարեկան էր, բայց բավականի մեծ ժառանգություն է թողել: Եվ մենք մասունքների նման դողում ենք այդ ամենի վրա և ամեն տարի համերգային ծրագրում ներկայացնում ենք պրեմիերա: Այսօր էլ բացառություն չի լինի և հանդիսատեսին կներկայացնենք Վարդուհի Վարդանյանի և Արման Աղաջանյանի տեսահոլովակի պրեմիերան, որը տարիներ առաջ է արվել: Մենք փորձում ենք կատարել այն աշխատանքը, որը նա կաներ: Վարդուհին շատ ասելիք ուներ: Նա հիմա էլ կարծես ապրում է և մենք զգում ենք նրա ներկայությունը: Վարդուհուն հնարավոր չէ չսիրել, եթե մեկը գտնվի և ասի, որ անտարբեր է գտնվել, ես խիստ կկասկածեմ այդ մարդու խոսքի վրա: Վարդուհին գերմարդկային տեսակ էր: Ինձ համար նա շատ ուժեղ, մեջք ընկեր էր: Կորցնել նման արտիստի բեմում, նման ընկերոջ, հարազատի մեր կողքին, իսկապես մեր ընտանիքը պատրաստ չէր դրան: Ընտանիքիս անդամները մեծ սթրես ապրեց և մինչ օրս էլ չենք կարողանում իր մասին անցյալով խոսել: Ամեն առիթով հիշում ենք իրեն:
-Քրիստինե Պեպելյան
-Մեր ընկերությունը սկսվել է այն ժամանակվանից, երբ ես դպրոցական էի և իր քույրիկի հետ միասին էինք երգում: Այդ ժամանակ մենք 14 տարեկան էինք: Վարդուհին շատ ուրախ կերպար էր, նա բոլոր կոնֆլիկտների մեջ լուծումներ ուներ: Իմ առաջին ելույթները պրոֆեսիոնալ բեմում և առաջին մենահամերգները, որ ունեցել ենք, իմ ու Վարդուհու մենահամերգն էր Երգի պետական թատրոնում և դա ինձ համար ճակատագրական շրջան էր, քանի որ ցանկանում էի մուտք գործել պրոֆեսիոնալ ասպարեզ և նա միշտ կողքիս է եղել: Մեր ընկերությունը 20 տարուց մեծ է: Հիշում եմ, որ ո՛չ ես, ո՛չ Վարդուհին չէինք խնայում երգի բառերը մոռանալու և նայում էինք իրար հետո սկսվում էր Թութուշի ծիծաղը բեմում: Իսկապես, դա աննկարագրելի է, երբ սկսվում էր նրա ծիծաղը, որը վարակում էր նաև հանդիսատեսին: Թեկուզ այդ պահին հիշեինք երգի բառերը, միևնույն է, շարունակվում էր այդ ծիծաղը, հետո Արտուր Գրիգորիչը դուրս էր գալիս ու ասում՝ «ծիծաղեցի՞ք, վերջ, դե նորից սկսեք երգել»: Երբ ընդունվեցի Երգի պետական առաջինը Թութուշն էր, ում զանգեցի, հարցնելու, թե ինչ է սպասվում ինձ և նա ասաց՝ «շատ լավ է, որ դու եկել ես, ես քո կողքին եմ լինելու, դու հաստատ կկարողանաս»: Այդ ժամանակ ես ամենափոքրն էի թատրոնում և Վարդուհին այն մարդն էր, որ ձեռքս բռնեց և այդպես միասին քայլեցինք: Վեճեր էլ ենք ունեցել: Կռվում ու բարիշում էինք: Հիմնականում, երգերի, աշխատանքային սկզբունքների վերաբերյալ էր դրանք: Ուրախ վեճեր էին և ամենակարևորն այն էր, որ այդ վեճերի մեջ չկար ոչ մի անձնական հարթություն: Դրանք պարզապես էմոցիաներ էր, քանի որ վեճից հետո բարիշելն էլ իրա լավ զգացողությունն ունի:
-Ավետ Բարսեղյան
-Պարադոքսալ մի երևույթ կա, որը երգչուհու մահից հետո 10 տարիների ընթացքում սփոփում է մեզ: ՀԻմա նրա երգերն այլ կերպ ենք լսում՝ կարծես, փնտրելով ինչ-որ մի ճակատագրական բան կամ ինչ-որ ասելիք: Նրա երգերով ենք մենք ուրախանում, վշտում, սփոփվում, որ ունեցել ենք Վարդուհի, որ կորցրել ենք Վարդուհի: Ճիշտ է, սա համերգ է, բայց վշտի և կորստի հետ է կապված: Ուրախություն է, որ 10 տարի է անցել և նրա հիշատակը վառ է մնացել, բայց կորստի ցավը միշտ կա մեր մեջ: Բոլորիս անունից եմ խոսում, որ մենք վշտացած կամ ցավագին դեմքով չենք հիշում Վարդուհուն, չնայած նրան, որ այդ ավտովթարը կատաստրոֆիկ ծանր է: Իր մահից հետո, նա մեզ թողել է այն ծիծաղը, որով նա ապրում էր: Ես կցանկանայի, որ յուրաքանչյուր արտիստ կարողանա ինքն իր վրա ծիծաղել, ինչպես որ Վարդուհին էր: Վարդուհու հումորը ոչ մեկի չէր շրջանցում: Երբ նրան երգ էի նվիրում ձեռքերի ժեստով ասում էր՝ «ուր է փողերս»: Վարդուհին շատ էր սիրում երգ ստանալ և ցավում եմ, որ այդ ամենը հիմա չկա:
-Սիրուշո
-Նա այնքան պայծառ մարդ էր բառի ամբողջ իմաստով, որ նրան հիշելուց այդ ամբողջ զգացողությունն ապրում ես՝ դեմքիդ հայտնվելով և՛ ժպիտ, և՛ թախիծ: Ամենադրական մարդկանցից էր նա, որ երբևէ հանդիպել եմ: Մենք գրեթե միասին ենք անցկացրել մեր օրերը: Նրա հետ միշտ ժամանակն անցնում էր ծիծաղով լի: Մենք միասին ենք անցել այն շրջանը, երբ նոր էի մուտք գործում հայկական երգարվեստ: Ամեն օր համերգներ, հյուրախաղեր, որտեղ, երբեմն, դժվար պայմաններ էին, բայց այդ ամենն անցկացնում էինք բարձր տրամադրությամբ: Եղել են դեպքեր, որ ձայնագրման ստուդիայում մնացել ենք մինչև լուսաբաց, և դա հիմա որպես դժվարություն չեմ հիշում, քանի որ նա կար և դա հենց նրա շնորհիվ էր: Ուրախ եմ, որ այսօր այսքան մարդ հավաքվել է ու եկել տոնելու իրեն, որովհետև նա այնպիսիս մարդ է, ում պետք է տոնել և լավ զգացողությամբ հիշել: Կփորձեմ այսօր փոխանցել մարդկանց այն էներգիան, որն ինքն էր փոխանցում:
-Անդրե
-Հիմա շատ հուզված եմ. դա մեծ կարոտից է, որը զգում եմ իմ հարազատ ու սիրելի Վարդուհու հանդեպ: Նրա շունչը ելույթիս ընթացքում ինձ ուղեկցում էր, զգում էի, որ կողքիս է, բայց ցավում, որ չեմ կարող գրկել ու ասել, թե որքան եմ զգում նրա կարիքը, թե որքան եմ կարոտել իմ ամենամտերիմ, թանկ ու իսկական ընկերոջը: Նրա հետ կապված հուշերն այնքան շատ են, որ չեմ կարող առանձնացնել միայն մեկը, մի քանի հարցազրույցը չի հերիքի դրանք ներկայացնելու համար: Ուղղակի ուզում եմ ասել, որ սիրում եմ ու կարոտել եմ շատ:
Նյութը՝ Մելինե Տոնոյանի
Լուսանկարերը՝ Կարեն Հովհաննիսյանի
Տեսանյութեր

Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»

Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»

Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»

Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»

Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»

Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»

Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»

Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»

Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»

Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem

Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»

«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»

Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»

Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »

Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը

Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»

Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»

Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »

Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»

Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»

Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից
-
15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
-
12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
-
12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
-
14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
-
13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
-
17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
-
16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
-
14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
-
14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
-
19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
-
16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
-
13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
-
13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
-
12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
-
14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
-
17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
-
17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
-
13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
-
17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
-
09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
-
10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
-
13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
-
10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
-
19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
-
15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
-
13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
-
16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
-
15:08 • 30.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»
-
14:41 • 29.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»
-
10:38 • 25.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»
-
13:16 • 17.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»
-
17:51 • 16.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»
-
12:52 • 13.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »
-
22:02 • 10.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»
-
19:07 • 06.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»
-
13:05 • 05.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»
-
12:47 • 05.06.22 Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»
-
12:07 • 03.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»
-
14:24 • 31.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»
-
21:57 • 28.05.22 Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 12:10 • 06/12 Մարտին Մկրտչյանը որդիների հետ երգում և շնորհավորում է Հռիփսիմե Հակոբյանին (տեսանյութ) ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը տոնել է ծննդյան 37-ամյակը, որի կապակցությամբ Մարտին Մկրտչյանն անակնկալ ձևաչափով որդիների հետ երգել է և շնորհավորել Հռիփսիմե Հակոբյանին տարեդարձի կապակցությամբ:
-
Շոուբիզնես 16:06 • 01/12 «Նրանք արդեն միասին չէին ապրում». Վիկտորյա Լոպիրյովան պատմել է Սամվել Կարապետյանի նախկին փեսային «ընտանիքից տանելու» մասին Ռուս հայտնի սպորտային հաղորդավարուհի, «Միսս Ռուսաստան 2003» մրցույթի դափնեկիր և 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպան Վիկտորյա Լոպիրյովան տևական դադարից հետո հարցազրույցի ընթացքում անկեղծացել է՝ պատմելով անձնական կյանքի մասին:
-
Շոուբիզնես 12:10 • 06/12 Մարտին Մկրտչյանը որդիների հետ երգում և շնորհավորում է Հռիփսիմե Հակոբյանին (տեսանյութ) ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը տոնել է ծննդյան 37-ամյակը, որի կապակցությամբ Մարտին Մկրտչյանն անակնկալ ձևաչափով որդիների հետ երգել է և շնորհավորել Հռիփսիմե Հակոբյանին տարեդարձի կապակցությամբ:
-
Շոուբիզնես 18:15 • 04/12 Տարվա աստղային և երաժշտական ամփոփումը, կարմիր գորգն ու հայ հայտնիները. կայացավ «Տարվա երգ» ամենամյա մրցանակաբաշխությունը (լուսանկարներ) Այս տարվա երաժշտական ամփոփումը կայացել է երեկ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ կայացավ «Տարվա երգ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի հոբելյանական էր՝ նվիրված լինելով «Արմենիա TV»-ի 25-ամյակին։
Նորաձևություն
-
15:10 • 13.11.23 Հայաստանում անցկացվում է մանկապատենական գեղեցկության մրցույթ
-
12:59 • 19.09.23 Գողացել են Փարիզի առաջիկա նորաձևության շաբաթվա Balmain-ի հագուստները
-
13:21 • 21.08.23 Իրինա Այվազյանի կտրուկ արտաքին փոփոխությունը (տեսանյութ)
Շոուբիզնես
-
11:33 • 06.12.23 Հայաստանը հաստատել է մասնակցությունը «Եվրատեսիլ 2024»-ին
-
12:41 • 05.12.23 Անի Քրիստին հրապարակել է հղիության շրջանից լուսանկարներ
Photographer
-
14:14 • 05.12.23 Դալիթա Ավանեսյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 02.12.23 Ժաննա Բուտուլյանի նոր ֆոտոշարքը
-
11:47 • 02.11.23 Արևիկ Ուդումյանի շնորհավորանքն ամուսնուն՝ Արամ Վարդևանյանին