Քրիստինա Կարապետյանը սիրելիի հետ բիզնես է սկսել :)
Մի շարք հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Քրիստինա Կարապետյանն ամանորյա ֆոտոշարք ունի, որն առաջինը տրամադրել է Tert.am Life-ին: Դերասանուհու հետ խոսել ենք ոչ միայն այս տարվա հաջողությունների և հաջորդ տարվանից սպասելիքների, այլև սիրելիի՝ ռեժիսոր Կարո Նաղդալյանի հետ համատեղ բիզնես սկսելու ու հարաբերություններն օրինականացնելու հեռանկարի մասին:
-Քրիստինա, մի՞շտ ես դեկտեմբերի սկզբին արդեն Ամանորյա տրամադրություն ունենում: Դեռ 1 ամիս կա Ամանորին, բայց դու և ընկերդ արդեն թեմատիկ ֆոտոշարք ունեք:
-Իրականում սա անսպասելի ֆոտոշարք էր, քանի որ չէի պատրաստվել: Ես և ընկերս բացել ենք մեր «Pavilion» ֆոտոստուդիան: Ամեն ինչ միասին ենք արել: Տաղավարի պատրաստման հարցում շատ եմ օգնել իրեն, մի շարք դեկորներ ինքս եմ սարքել: Վերջնական արդյունքում ստացանք ամանորյա տրամադրությամբ տաղավար: Որոշել էինք ավելի ուշ անել մեր ֆոտոշարքը, սակայն այնքան սիրուն էր, որ չդիմացանք:)
-Ասում են՝ համատեղ աշխատանքը խանգարում է անձնական հարաբերություններին, իսկ դուք համատեղ բիզնես եք սկսել: Դժվար չէ՞:
-Մենք շատ ենք խոսել այդ մասին: Թե´ ներկայացման շրջանակներում միասին աշխատելիս, թե´ այլ աշխատանքներ անելիս լինում են հակասություններ, սակայն հաղթահարում ենք: Ամենադժվարն այն ժամանակ էր, երբ առաջին անգամ էինք աշխատում իրար հետ: Կարոն բեմադրում էր մանկական ներկայացում և ինձ տվեց գլխավոր կերպարներից մեկը՝ Կատվի դերը: Սկզբում դժվար էր, բայց մենք հասկանում ենք, որ գործը գործ է, մեր անձնական հարաբերությունները դրա հետ կապ չունեն: Երբ գնում եմ փորձի, ես իր ընկերուհին չեմ, բոլորի պես դերասան եմ, ում հետ կարող են լինել նաև խնդիրներ:
-Մի բան է խոսել ճիշտ մոդելի մասին, այլ բան է՝ կիրառել դա: Իսկապես ստացվո՞ւմ է այդպես ապրել և աշխատել:
-Իրականում շատ բարդ է: Երբ առաջին անգամ սկսեցինք աշխատել իրար հետ, շատ դժվարությունների միջով անցանք: Երկուսիս համար էլ շատ դժվար էր, սակայն հաղթահարեցինք: Հասկացանք, որ կարողանում ենք աշխատել իրար հետ, կարելի է նաև համատեղ բիզնես հիմնել:
-Մասնագիտական բախումներ ունենո՞ւմ եք:
-Իհարկե: Ճիշտ է, մենք ճաշակով ու մտածելակերպով շատ նման ենք, սակայն հակասություններ միշտ լինում են: Առանց դրա անհնար է, որովհետև 2 անհատականություն ենք: Ինչքան էլ նույն կերպ մտածենք, հակասություններ լինում են:
-Արդեն որոշե՞լ ես՝ որտեղ ես դիմավորելու Նոր տարին և ում հետ:
-Սիրում եմ Նոր տարին ընտանիքիս հետ դիմավորել: Կեսգիշերին անպայման պետք է տանը լինեմ: Այնուհետև սիրելիիս, ընկերներիս, քույրիկներիս հետ հավաքվում ենք ու լավ ժամանակ անցկացնում:
Լինում են նաև դեպքեր, որ բոլոր բարեկամներով հանաքվում ենք ու միասին նշում: Ինձ համար ամենակարևորն այն է, որ ընտանեկան մթնոլորտում նշեմ Նոր տարին:
-Ինչպիսի՞ տարի էր 2016-ը քեզ համար:
- Շատ հաջողակ: Մի շարք ձեռքբերումներ եմ ունեցել աշխատանքի և ուսման մեջ: Շատ բաներ եմ սովորել, մասնագիտական աճն եմ համարում լուրջ ձեռքբերում: Ամենակարևորն այն էր, որ սիրելիս բանակից զորացրվեց:
-Ի՞նչ սպասելիքներ ունես 2017-ից: Հնարավո՞ր է հաջորդ տարի դու և Կարոն օրինականացնեք ձեր հարաբերությունները:
-Դա շատ լուրջ հարց է: Իհարկե, տրամաբանորեն դա է լինելու մեր հաջորդ քայլը,սակայն այս պահին նման ծրագրեր չունենք:
Հաջորդ տարվանից լավ սպասելիքներ ունեմ: Պետք է էլի աշխատեմ, կատարելագործվեմ: Շատ եմ ցանկանում նկարահանվել գեղարվեստական ֆիլմում:
-Ինչո՞ւ մինչ օրս չես նկարահանվել: Առաջարկներ չկա՞ն:
-Առաջարկներ կան, սակայն հիմնականում հրաժարվել եմ համբույրի տեսարանների համար: Շատ եմ ուզում նկարահանվել գեղարվեստական մի ֆիլմում, որտեղ շեշտը դրա վրա դրված չի լինի:
-Շատ ռեժիսորներ նշում են, որ դերասանների կողմից պրոֆեսիոնալ չէ նման տեսարաններից հրաժարվելը: Դու դա պրոֆեսիոնալ տեսանկյունի՞ց չես ընդունում, թե՞ պարզապես չես ուզում անձնականդ տուժի:
-Իմ անձնական հարաբերությունները դրա հետ կապ չունեն: Եթե անգամ ընկեր չունենայի, միևնույն է, չէի նկարահանվի համբույրի տեսարանում: Ինձ համար դա կապ ունի պրոֆեսիոնալիզմի հետ: Դա որպես դերասան քո մտածելակերպն է, քո տեսանկյունն ուն մոտեցումը: Կան հայտնի և պրոֆեսիոնալ դերասաններ, ովքեր հրաժարվում են համբույրի տեսարաններում նկարահանվելուց: Ի վերջո, համբույրի տեսարաններում նկարահանվելը դեռ չի նշանակում, որ պրոֆեսիոնալ են: Դա անձնական մոտեցում է: Պրոֆեսիոնալ մարդ կա, համբուրվում է, պրոֆեսիոնալ մարդ կա, չի համբուրվում և հակառակը:
-Տևական դադարից հետո նկարահանվում էիր «Աբելի քույրը» սերիալում, որն ավարտվեց: Նոր նախագծերի առաջարկներ կա՞ն:
-Ես վերադարձել եմ Հանրային հեռուստաընկերություն, որտեղ տարիներ առաջ արել եմ առաջին քայլերս: Ինձ նորից հրավիրեցին Հանրային՝ աշխատելու «Կյանքը շարունակվում է» հոգեբանական սքեթչերում, ինչի համար շատ ուրախ եմ: Արդեն նկարահանվել եմ մի քանի սերիայում, շուտով եթերում կլինեն:
Ինձ համար շատ ուրախալի էր Հանրային վերադառնալը, որտեղ ջերմ ու հարազատ մթնոլորտ է:
Հարցազրույցը՝ Լիլիթ Բոշյանի
Տեսանյութեր
![](https://img.youtube.com/vi/Fn8MFjZWJWc/maxresdefault.jpg)
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
![](https://img.youtube.com/vi/KJh6qQbFMl8/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
![](https://img.youtube.com/vi/CkKyvW_kdBA/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
![](https://img.youtube.com/vi/5zbYHS6RudA/maxresdefault.jpg)
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
![](https://img.youtube.com/vi/BW7X-_G-Nx0/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
![](/youth/cache_video/youth/video_images/1/1524_1/9e099891_3452_44e1_bbbe_a1c928e095a6.thumb-550x310.jpeg)
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
![](https://img.youtube.com/vi/M3E6wCf18as/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
![](https://img.youtube.com/vi/bnP4pDr-1xE/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
![](https://img.youtube.com/vi/1vWTaH1-Mko/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
![](https://img.youtube.com/vi/lcVJYFixyEA/maxresdefault.jpg)
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
![](https://img.youtube.com/vi/KwgM52_FZ4Q/maxresdefault.jpg)
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
![](https://img.youtube.com/vi/z0p4Z44Gaq0/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
![](https://img.youtube.com/vi/QUJXF0HDRQg/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
![](https://img.youtube.com/vi/NYqxnEywD0Y/maxresdefault.jpg)
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
![](https://img.youtube.com/vi/B1XaXwVdKYo/maxresdefault.jpg)
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
![](https://img.youtube.com/vi/Pq3QAXwcQjQ/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
![](https://img.youtube.com/vi/55cCBPGwrU4/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
![](/youth/cache_video/youth/video_images/1/1512_1/366429228_964660808088315_7718414952871694834_n.thumb-550x310.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
![](https://img.youtube.com/vi/UMN2DWXgbt4/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
![](/youth/cache_video/youth/video_images/1/1510_1/collage_maker_30_jul_2023_02_05_pm_1065.thumb-550x310.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
![](https://img.youtube.com/vi/bz6cfWJ4cBQ/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
![](https://img.youtube.com/vi/QT08civ7I0w/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
![](https://img.youtube.com/vi/Q07_UlkxQqc/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
![](https://img.youtube.com/vi/nddEsPU37SQ/maxresdefault.jpg)
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
![](https://img.youtube.com/vi/0mNBBAdQ5NA/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
![](https://img.youtube.com/vi/Rxae9LNoSr4/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
![](https://img.youtube.com/vi/K9QM4t0ZXp0/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
![](https://img.youtube.com/vi/EJLDYktYtqo/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
![](https://img.youtube.com/vi/dcUPbl6KYv4/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
![](https://img.youtube.com/vi/xIZF0iL0Izo/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
![](https://img.youtube.com/vi/I1oCMK_Ykmo/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
![](https://img.youtube.com/vi/QjW7m7CY-HE/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
![](/youth/cache_video/youth/video_images/1/1497_1/302349945_1088676168432153_5159666433591384370_n.thumb-550x310.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
![](/youth/cache_video/youth/video_images/3/8278_1/sona_rubenyan.thumb-550x310.jpg)
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
![](https://img.youtube.com/vi/rPQQsqYw-NQ/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
![](https://img.youtube.com/vi/LE3zd95JLXY/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
![](https://img.youtube.com/vi/_uUiFt7GM9I/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
![](https://img.youtube.com/vi/i4FtU6riA2w/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
![](https://img.youtube.com/vi/aMGwn484cQ0/maxresdefault.jpg)
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
![](/youth/cache_video/youth/video_images/3/8235_1/hovhannisyan.thumb-550x310.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
-
12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
-
11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
-
22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
-
12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
-
13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
-
17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
-
13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
-
14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
-
10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
-
14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
-
14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
-
15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
-
11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
-
17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
-
12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
-
13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
-
15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
-
12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
-
12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
-
14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
-
13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
-
17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
-
16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
-
14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
-
14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
-
19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
-
16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
-
13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
-
13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
-
12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
-
14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
-
17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
-
17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
-
13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
-
17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
-
09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
-
10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
-
13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
-
10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
-
19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 17:25 • 24/07 «200 դրամանոց ռեյտինգի համար ամոթ է մարդու սթրեսի ենթարկել». Արաքսյա Մելիքյանը՝ իր հասցեին տարածված ստերի մասին «Արաքսյա Մելիքյանն ինքնասպանության փորձ է արել»,- համացանցում երեկ նման վերնագրով նյութեր տարծվեցին: Թեմայի շուրջ Tert.am Life-ը զրուցել է դերասանուհու հետ, պարզել նման նյութեր տարածելու պատճառն ու նրա արձագանքը:
-
Հարցազրույց 17:21 • 23/07 «Անձնականս հրաշալի է դասավորվել, հիմա ամուսնալուծված եմ, ունեմ հրաշալի բալիկ». Ագնեսա Շահնազարյան «Անձնականս հրաշալի է դասավորվել, հիմա ամուսնալուծված եմ, ունեմ հրաշալի բալիկ ու ինձ երջանիկ կին եմ համարում: Ես իմ տղայի հետ մեծի պես եմ խոսում, ասում եմ, որ հայրդ էլ է նոր ընտանիք կազմելու, ես էլ»:
-
Հարցազրույց 13:11 • 25/07 «Ես երկար մազերով տիկնիկ էի ուզում, որ սանրեմ, բայց մերոնք ասացին՝ երկարը թանկ է, կարճ մազերովը գնեցին». Շպռոտ Մեր բակի խաղերն անվերջ էին՝ Հալամուլա, Պահմտոցի, Գործնագործ, Ռեզին, Այգեպան, Լյագուշկա, Փչացած հեռախոս, բոլորին հավաքում, հարևանների «տնազն էի անում», 9-րդ հարկից օպերա էի երգում, հաևանների անդորրը խանգարում, տատիկիս թթի ծառն էի բարձրանում:
-
Հարցազրույց 13:27 • 24/07 «Կուզեի հայրս կենդանի լիներ, ասեի՝ կներես». Մարիամ Ադամյանը՝ հոր հետ վեճերի և ծնողների բաժանության մասին «Հորս հետ շատ էի կռվում, մի քիչ մեղադրում էի, բայց հիմա կուզեի տեսնել ու ասել՝ կներես: Այդ տարիքում չէի հասկանում, մտածում էի` միշտ պետք է սուր ու կտրուկ լինել: Բայց կյանքն այնքան կարճ է, մենք երբեք չգիտենք մեր սիրելի մարդկանց կտեսնենք նորից, թե՝ ոչ»:
-
Հարցազրույց 14:55 • 24/07 «Շատ վատ բան արեց Լալան, նեղացած եմ Լալայից». Աշոտ Ղազարյան «Երբ մարդիկ մի ֆիլմում խաղում են, մտերմանում ու ընկերանում են: Մերը ընկերություն չէր: Ես, Հրանտն ու Լալան այդ ֆիլմում ու այդ բակում դարձանք հարազատներ, մի ընտանիքի անդամներ: Ու դրանից հետո սկսեցինք ջերմ ընկերություն անել»:
Հարցազրույց
-
14:55 • 24.07.24 «Շատ վատ բան արեց Լալան, նեղացած եմ Լալայից». Աշոտ Ղազարյան
Նորաձևություն
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Շոուբիզնես
-
11:58 • 24.07.24 Հոլլի Բերիի նոր ֆոտոշարքը
Photographer
-
16:25 • 23.05.24 Լիա Զախարյանը ներկայացրել է նոր լուսանկարներ
-
20:27 • 22.05.24 Սուրեն Փահլևանյանի և Մագա Հարությունյանի համատեղ ֆոտոշարքը