Ինչպես տեսահոլովակի հերոսուհին դարձավ Արման Նշանյանի կինը. դերասանն առաջին անգամ խոսում է ընտանիքի մասին
Դերասան Արման Նշանյանն այս տարի ամուսնացավ, սակայն նախընտրեց չխոսել անձնական հարաբերությունների և երկրորդ կեսի մասին: Սիրելիի հետ հարաբերությունների մասին առաջին հարցազրույցը դերասանը վստահել է Tert.am Life-ին:
-Արման, հիմա քեզ մոտ շատ լուսավոր փուլ է: Գտել ես քո երկրորդ կեսին, ամիսներ առաջ ամուսնացար: Թվում էր՝ սա պետք արտացոլվի նաև քո աշխատանքում, սակայն օրերս ներկայացրածդ աշխատանքում կրկին կորցրած սիրո մասին ես երգում: Փոփոխության կարիք չունե՞ս:
-Այս երգը վաղուց պատրաստ էր, ուղղակի միայն հիմա կարողացա ներկայացնել հանդիսատեսի դատին: Ունեմ երգ, որն իր էներգետիկայով շատ է տարբերվում մինչև հիմա ներկայացրածս գործերից: Դա կլինի այն երգը, որը կարտահայտի իմ ներկայիս հոգեվիճակը:
-Հնարավո՞ր է՝ տեսահոլովակում էլ կնոջդ տեսնենք:
-Շատ լավ գաղափար է, ինչու չէ:)
-Ի դեպ, շատերի ուշադրությունից վրիպել է, սակայն քո «Հայուհի գեղեցիկ» տեսահոլովակում նաև կինդ է նկարահանվել: Արդյոք հենց այդ ժամանակ է սկսվել ձեր սիրավեպը:
- Մենք ավելի վաղուց էինք ծանոթ: Մոտ 2 տարի շփվել էինք, ուղղակի ոչ խորացված: Ես պարբերաբար գնում էի ԱՄՆ, մեր շփումը հեռակա էր: Երբ տեսահոլովակի համար աղջիկների նկարներ էինք նայում, Վիկան ինձ հետ էր: Շատ դժվար էինք ընտրում, որովհետև ուզում էի իսկական հայուհի լիներ: Նկարներում հիմնականում զուգված-զարդարված տիկնիկների էին, իսկ մենք ուզում էինք բնական հայուհիների ընտրել: Օգնականս ասաց՝ ինչո՞ւ հենց Վիկան չի նկարահանվում: Այդ միտքն ինձ դուր եկավ: Քանի որ նա յոգայով է զբաղվում, հենց այդ տեսարանում էլ նկարահանվեց:
-Իսկ ե՞րբ խորացան հարաբերությունները:
-Շատ հետաքրքիր է, բայց մեր համբերություններն ավելի խորացան, երբ ես վերջին անգամ գնացի ԱՄՆ: Դա տեսահոլովակի պրեմիերայից հետո էր՝ նախորդ տարվա նոյեմբերին: 6 ամիս ամեն օր շփվում էինք: Այդ ընթացքում խորությամբ զգացինք, որ կարոտ կա: Երբ վերադարձա, հասկացա, որ դա իզուր չէր: Հեռավորությունը շատ կարևոր դեր խաղաց մեր հարաբերություններում:
-Փաստորեն, մոտ 6 ամիս վիրտուալ եք շփվել, իսկ վերադարձիցդ 2 ամիս անց ամուսնացել:
-Այո: Ես այնտեղից պատրաստված ու որոշում կայացրած էի եկել: Վերադարձիցս 10 օր անց առաջարկություն արեցի իրեն: Ծնողների հետ ծանոթացանք, քանի որ մինչև դա բացարձակ կապ չէր եղել:
-Հաշվի առնելով, որ ձեզ ավելի մտերմացրած շփումը վիրտուալ էր՝ որոշումդ ռիսկային չէ՞ր:
-Կարծում եմ՝ ընդմիջումներով շփումը շատ կարևոր է: Իրարից առանձին լինելու շնորհիվ իրար հասկանալն ավելի հեշտ ստացվեց, քան եթե 2 տարի ամեն օր միասին լինեինք: Դա անբացատրելի կապ է: Ինձ օգնեց այն, որ մինչև այդ ճանաչում էի իրեն: Իմ աչքը միշտ իր վրա էր:) Այնպես չէր, որ նա այդ ընթացքում այլ ընկեր ուներ կամ ես՝ այլ ընկերուհի: Հոգուս խորքում նվիրված էի իրեն:
-Երբ դուք սովոր եք ընդմիջումներով շփման, իսկ հաջորդ քայլն ամուսնությունն է՝ անընդհատ միասին լինելու փուլը, բարդ չէ՞:
-Մարդիկ հարցնում են՝ ինչպես գիտես, որ ինքն է, օրինակ՝ ես կասկածում եմ: Ասում եմ՝ եթե կասկածում ես, ուրեմն ինքը չէ: Ինձ մոտ (վստահ եմ, Վիկայի մոտ էլ) որևէ կասկած չկար: Նման հարցերը ներքին զգացողությամբ են լուծվում: Պետք չէ փորձել հասկանալ դա: Չկա ավելի վեր զգացողություն, քան այն, որ զգում ես՝ այդ մարդը քո կեսն է: Էլ չես տեսնում իր թերությունները, մեկ ուրիշի, գուցե, ավելի գեղեցիկ աչքերը: Հասկանում ես, որ այդ մարդը քո արյունն է այնպես, ինչպես քո երեխան կարող է լինել:
-Ի՞նչ է փոխվել ամուսնությունից հետո:
-Ասում են՝ ամուսնությունն ամեն ինչ փոխում է: Սակայն կան զույգեր, որոնց մոտ ոչինչ չի փոխվում: Մենք այդ զույգերից մեկն ենք: Ամեն ինչ նույնն է մնացել այն տարբերությամբ, որ հիմա միասին ենք ապրում: Կարծում եմ՝ դա շատ լավ է:
Մենք ընկերներ ենք, ովքեր իրար հետ են ապրում: Դրանից լավ բան լինել չի կարող: Երբ հոգով, տարիքով, խելքով մեծանում ես, հասկանում ես, որ կարևորը համահունչ էներգետիկան է երկու հոգու միջև, ոչ թե գժություններ անելը:
-Մինչ այս ունեցել ես ամուսնության անհաջող փորձ: Երկրորդ անգամ հասուն տարիքում՝ 38 տարեկանում, կազմեցիր քո ընտանիքը: Այս անգամ ի՞նչը քեզ տարավ դեպի լուրջ հարաբերություններ: Որոշում կայացնելն ավելի բա՞րդ էր, թե՞ հակառակը:
-Որքան մեծանում ես, այնքան հարմարվում ես քո կյանքին և շատ դժվար է դառնում փոխել այդ ամենը: Շատ անգամ մարդիկ մոլորվում են և սիրահարվում ոչ թե տվյալ անձին, այլ իրենց մտքին, որը վերագրել էին այդ մարդուն: Դա վտանգավոր է: Սակայն երբ գալիս է մեկը, և զգում ես, որ քոնն է, նույնչափ ինքն է զգում, որ քոնն է, այդ քայլն ինքնաբերաբար ես անում: Ամենակարևորն այն է, որ նա ոչ թե ձև է թափում, ոչ թե քո հայտնիությունը, դիրքը կամ բարեկեցությունն է սիրում, այլ քեզ: Երբ դա զգում ես, կյանքումդ ոչինչ չի փոխվում:
-Ի՞նչն ես առաջնային համարում Ձեր հարաբերություններում:
-Կարևոր է, որ չենք ուզում իրար փոխել, ուղղակի իրարից սովորում ենք: Երբ սիրելիդ չի ստիպում, որ քո կյանքում ինչ-որ բան փոխվի, զգում ես, որ կյանքդ շատ համահունչ գնալու է, ինչպես առաջ, պարզապես հիմա ավելի լիքը, ուրախ ու երջանիկ: «Կյանքի ընկեր» ասվածն իրոք շատ կարևոր է: Նա մարդ է, ում հետ ամեն պահի միասին լինելով, տարբեր երկրներում զբոսնելով, նույնիսկ ոչինչ չանելով հաճույք ես ստանում: Ամեն ինչ այդ մարդու հետ ես տեսնում:
Մենք նույնն ենք: Նա, ով ասել է, թե հակառակ բևեռներն են իրար հետ լավ լինում, շատ տխուր կյանք է ապրում: Ես ունեմ ընկերներ, որոնք ինձ հակառակ են: Ինձ միշտ թվում էր՝ կինս պետք է հակառակ լինի ինձ, որպեսզի բալանս մեջ լինենք, հասկացա, որ այդպես չէ: Իրականում մեծ խնդիրները սկսվում են փոքր բաներից, որոնց մասին չես խոսում: Երբ սիրելիդ քեզ հասկանում է, չեք կարող խնդիր ունենալ, որովհետև այդ մարդը քեզնից է: Լիովին հասկանում եք իրար և ուժ տալիս:
Ես էլ եմ տարով ձի, կինս էլ: Չեմ պատկերացնում, որ նույնը լիներ, եթե ես կյանքս կապեի ձկան հետ, որովհետև նա տարերքով ջուր է, ես՝ կրակ: Իսկ հիմա ես կարող եմ կեսգիշերին տեսնել, որ երկուսիս էներգիան էլ տեղն է, ասեմ՝ դուրս գանք մի տեղ, օրինակ, գինի խմելու: Իր փոխարեն մեկ ուրիշը կասեր՝ վայ, արդեն 12-ն է, ավելի լավ է քնենք, իսկ իմ կինն ասում է՝ արի:
-Շատերը դեպրեսիայի մեջ են ընկնում, երբ հասուն տարիքում ամուսնացած չեն լինում: Մինչ սիրելիիդ հանդիպելը քեզ մոտ այդ ուշացած լինելու զգացողությունը կա՞ր:
-Իմ բախտը բերել է, որովհետև ինձ մոտ ամեն ինչ լավ տարիքում է եղել: Ես շատ արագ դարձա հանրային մարդ, շատ արագ կարողացա լիովին վայելել իմ բոլոր կրքերը, ցանկությունները, ակումբային կյանքը:
Կարծում եմ՝ և´ կինը, և´ տղամարդը պետք է ապրեն իրենց կյանքը: Չեմ ասում՝ կինն օրը մեկի հետ լինի, սակայն նա պետք է ապրի, շփումներ ունենա, որպեսզի հասկանա՝ իր համար որն է ճիշտն այս կյանքում, ոչ թե շատ փոքր տարիքում ընդունի, որ դա էր իր համար, ամեն ինչ հարմար է:
Սա շատ նուրբ հարց է: Ուզում եմ շեշտել, որ խոսքս ամեն գիշեր մեկի հետ անցկացնելու մասին չէ: Պարզապես, պետք է աչքերը բաց հասկանա՝ որն է իր ճիշտն ու սխալը, որն է կյանքի ընկերը, որը՝ ժամանցի: Ինքը պիտի գոհ լինի իր ընտրությունից, ոչ թե մտածի՝ ընկել եմ, պիտի քաշեմ, հո չեմ բաժանվելու: Դա շատ վտանգավոր բան է:
-Քո և կնոջդ միջև կա 12 տարվա տարիքային տարբերություն: Դու անընդհատ խոսում ես ձեր նմանությունների մասին: Սերունդների տարբերությունը չի՞ բերում հակասության:
-Ես բացարձակ չեմ զգում դա: Կարծում եմ՝ նույնիսկ պարտադիր է, որ տղամարդը բավականին մեծ լինի կնոջից: Տղամարդը պետք է հասուն տարիքում լինի, նոր ընտանիք կազմի, որպեսզի ամեն ինչ արած լինի իր կյանքում: Հակառակ դեպքում ձգտելու է դուրս:
Կան մարդիկ, ովքեր 21-22 տարեկանում գտել են իրենց կեսին, ամուսնացել են: Կյանքը բերում է իր դեպրեսիաներն ու հասունությունը: Ինչքան մոտենում ես մահվանը (իսկ դա կյանքի գլխավոր դեպրեսիան է), մտածում ես՝ վայ, դարձա 30-40 տարեկան, շուտով կյանքս վերջանալու է, իսկ ես այս չեմ հասցրել, այն չեմ հասցրել: 5, 6... 10 տարի հետո նրանք սկսում են անել այն բաները, որ պետք է 25 տարեկանում անեին: Այդտեղից սկսվում են խնդիրները:
-Փաստորեն, վստահ ես, որ քեզ մոտ այլ հետաքրքրություններ փնտրելու, դավաճանելու փուլ չի գա, որովհետև միայնակ լիարժեք ապրել ես կյանքդ:
-Գայթակղությունը միշտ կա, սակայն շատ ավելի թեթև է լինում, երբ հանգիստ կարող ես մտածել՝ դե լավ, ես այդ ամենն ապրել եմ, ամոթ էլ է հիմա հետ գնամ դրան: Մինչև մի փուլը չի վերջանում կյանքում, հաջորդին չես կարող անցնել: Երբ դա լիարժեք ապրում ես, սկսում ես մտածել երեխայի, ընտանիքի մասին: Կյանքում ամենալավ բանն այն է, որ այդ ամենը ինքնըստինքյան է լինում, ոչ թե դու ես զսպում քեզ:
-Հիմա ավելի քի՞չ ժամանակ ես տրամադրում ընկերներիդ:
-Ընկերներդ ակամայից գնում են երկրորդ պլան: Շատ տղամարդիկ կան, ովքեր ամուսնանում են, բայց իրենց կյանքը շարունակում են այնպես, ինչպես կար: Սակայն երբ կողքիդ կա սիրելի կին, արդեն ցանկություն չես ունենում անելու այն բաները, որ արել ես մինչև ամուսնությունդ: Մեկ էլ հասկանում ես, որ արդեն 3 շաբաթ է՝ ոչ մի տեղ չես գնացել ընկերներիդ հետ: Գերադասում ես ժամանակդ անցկացնել կնոջդ հետ:
-Երկուսդ էլ հասուն տարիքում եք: Մտածո՞ւմ եք երեխա ունենալու մասին:
-Անպայման: Երեխան շատ կարևոր է: Դեռ չենք սպասում, բայց ուզում ենք այս փուլում երեխա ունենալ: Հուսով եմ՝ Աստծո կամքով շուտով լավ լուր կունենանք:)
-Երեխայի սեռի հարցում նախընտրություն ունե՞ք:
-Մենք միշտ խոսում ենք աղջկա մասին: Բոլոր հայ տղամարդիկ տղա են ուզում, բայց սրտիս խորքում շատ-շատ եմ ուզում աղջիկ ունենալ: Աղջիկն ուրիշ քաղցրություն ունի, ով աղջիկ ունի, կիմանա: Ես չունեմ, բայց արդեն զգում եմ՝ դա ինչ է:
Հարցազրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Տեսանյութեր
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 10:50 • 12/10 Հռիփսիմե Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են Լեոյին հայտնում, որ «Մանկական Եվրատեսիլ 2024» մրցույթին ինքն է մասնակցելու Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն ու երգիչ Մարտին Մկրտչյանը որդու՝ Լեոյի ծննդյան տարեդարձի օրը ինստագրամում տեսանյութ են հրապարակել, թե ինչպես են հայտնել նրան լուրը, որ ինքն է մեկնելու «Մանկական Եվրատեսիլ 2024» մրցույթին:
-
Շոուբիզնես 11:45 • 09/10 «Իմ երազանքն էր այս համերգը, ես իմ միջոցներով նվեր եմ արել իմ քաղաքին». Սարոն՝ երեկ Էջմիածնում կայացած համերգի մասին (տեսանյութ) «Իմ ծննդավայրն է և իմ երազանքն է եղել Էջմիածնում համերգ ունենալ, իմ մտահղացումն էր: Ես իմ միջոցներով նվեր եմ արել իմ քաղաքին, իմ ժողովրդին»,-Tert.am Life-ի հետ զրույցում ասաց երգիչ Սարոն:
-
Հարցազրույց 13:33 • 08/10 «ֆիլմի գլխավոր հերոսը վրшերթի է ենթարկում հնդիկ առաքիչին ու սկսվում է պատմությունը». «Ջիմի Ջիմի» նոր սերիալը շուտով կլինի Արմենիա TV-ի եթերում Շուտով Արմենիա TV-ի եթերում հեռուստադիտողը հնարավորություն կունենա դիտելու նոր հեռուստանախագիծ՝ «Ջիմի Ջիմի» 16 մասից բաղկացած սերիալը, որտեղ հայ հայտնի դերասաններից բացի ներգրավված են նաև հնդիկներ:
-
Հարցազրույց 14:54 • 09/10 «Հիշենք, որ մի օր մենք ենք լինելու այդ տարիքում». «Գերին և Գրեյսը» ներկայացումով Հովհաննես Բաբախանյանը ներկայացավ հայ հանդիսատեսին «Հայ հանդիսատեսն ինձ համար անփոխարինելի է, որովհետև իմ կայացման սկիզբը դրվել է Հայաստանում»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասել է Հովհաննես Բաբախանյանը:
-
Մշակույթ 10:56 • 11/10 «Ես տարեկան 500 ներկայացում եմ նայում տարբեր երկրներում». Արթուր Ղուկասյանն ամփոփում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 2024-ը «Մի քանի գործոն նպաստեցին այս տարվա փառատոնի հաջողությանը»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ ամփոփելով «ՀԱՅ ՖԵՍՏ» 2024 կատարողական արվեստների միջազգային փառատոնը, նշեց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը:
-
Շոուբիզնես 12:44 • 12/10 «Անմիջական, տաք ու հուզական». Անուշիկ Ալավերդյանը՝ Երգի թատրոնում կայացած համերգի մասին Երգչուհի Անուշիկ Ալավերդյանն իր բենդի հետ Երգի պետական թատրոնում կայացած համերգից հետո լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել ինստագրամում, կիսվել տպավարություններով ու խոստացել, որ հաջորդ համերգը չի ուշանա:
Նորաձևություն
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
10:30 • 09.10.24 Սաթենիկ Հազարյանի ֆոտոշարքը Իսպանիայից
-
11:10 • 07.10.24 Բեն Ավետիսյանն ու Դիանա Տոնոյանը նշել են դստեր ծննդյան տարեդարձը
Photographer
-
17:56 • 04.10.24 Նարի Վարդանյանի նոր ֆոտոշարքը լոգարանից
-
12:28 • 25.09.24 «Կինը կարմիր զգեստով». Հոլի Բերին նոր ֆոտոշարք է ներկայացրել
-
15:30 • 24.09.24 Բեյոնսեն նոր ֆոտոշարք է ներկայացրել