Երբ է ավարտվելու «Առաջնորդները» սերիալը
Դիանա Գրիգորյանի «Առաջնորդները» հեռուստասերիալը մեծ լսարան ունի: Վերջին օրերին, սակայն, լուրեր են շրջանառվում, որ հեռուստասերիալը մոտենում է ավարտին: Tert.am Life-ն այս մասին զրուցել է նախագծի ղեկավար, սցենարիստ և գլխավոր դերակատար Դիանա Գրիգորյանի հետ: Նա խոսել է նաև հեռուստասերիալում նկարահանվելու առավելությունների, այս անգամ իր երեխաներին սերիալում չներգրավելու և այլ թեմաների մասին:
-Դիանա, հիմա համատեղում եք դերասանի, նախագծի ղեկավարի և սցենարիստի աշխատանքները: Կա՞ մի օղակ, որը տուժում է:
-Ճիշտ հակառակը, դա շատ է օգնում, որովհետև մի բան է գրել և պատկերացնել, այլ բան է մատուցել այդ ամենը: Երբ նկարահանման հրապարակում փորձում ես մատուցել այն, ինչ գրել ես, լիովին պատկերացնում ես յուրաքաչյուր դերասանի հոգեվիճակը: Բնականաբար, այդ դեպքում շատ ավելի պատկերավոր կարող ես գրել, հեշտացնել դերասանի և ստեղծագործական թիմի աշխատանքը:
Այդ դաշտում գտնվելը շատ է օգնում սցենարիստին, ռեժիսորին: Դու տեսնում ես, թե ինչ դժվարություններ կարող են լինել նկարահանման հրապարակում, որովհետև դու քեզ համար տաքուկ նստած գրում ես, իսկ նկարահանման հրապարակում հաճախ կարող են վատ պայմաններ լինել՝ ցուրտ, անձրև կամ հակառակը՝ շատ շոգ: Երբ այդ ամենը զգում ես քո մաշկի վրա, հասկանում ես բարդությունը, դերասանների և ստեղծագործական խմբի մյուս անդամների առջև ծառացած բոլոր խնդիրների արժեքը, որոնք դու դնում ես իրենց առաջ և պահանջում, որ ըստ արժանվույն կատարեն: Այդ դեպքում դու հասկանում ես՝ ինչի մասին է խոսքը, ինչպես պետք է գրես, որպեսզի իրենց համար հեշտ լինի, նկարահանումները շատ ավելի հարթ լինեն: Սերիալում նկարահանվելն ինձ շատ-շատ օգնեց:
-Կարելի՞ է ենթադրել, որ Ձեր նախորդ սերիալների գլխավոր դերասանուհիները Ձեզ լիարժեք չէին բավարարում, դրա համար որոշեցիք այս անգամ Դուք ներկայացնեք այն, ինչ գրում եք:
-Բոլորովին: Նման բան չի եղել: Այն մարդիկ, ովքեր ներգրավված են եղել իմ նախագծերում, մատուցել են այն, ինչ ես եմ իրենց տրամադրել և կատարել են իրենց գործը՝ ըստ արժանվույն: Երբևէ որևէ դժգոհություն չեմ ունեցել իմ ոչ մի դերասանից: Հակառակը, միշտ հպարտ եմ, որ շրջապատված եմ լավագույն դերասաններով և իրենք միշտ վստահում են իմ գրչին:
-Այս տեմպի մեջ հասցնո՞ւմ եք հետևել հեռուստասերիալի էկրանային տարբերակին և շտկումներ անել:
-Մինչև էկրանային տարբերակը ես մասնակցում եմ մոնտաժին, հենց հիմա էլ մոնտաժի եմ գնում:
-Ինչպե՞ս եք հասցնում:
-Արդեն ադապտացել եմ: Ես կարողանում եմ հասցնել այդ ամենը: Ավելի դժվար է դա պատկերացնել, բայց երբ մտնում ես գործի մեջ, հասկանում ես, որ ամեն բան հարթ է գնում: Սկզբում սարսափելի դժվար էր, հիմա շատ ավելի հեշտ է, որովհետև նկարահանման հրապարակում ես հանգստանում եմ: Դա ինձ համար աշխատանք է, բայց ես հանգստանում եմ, որովհետև շատ եմ սիրում այն ամենը, ինչով զբաղվում եմ:
Ինձ հաճելի է խաղալ մեր լավագույն դերասանների հետ, իրենցից ստանալ լավ, դրական էներգիա, զգալ խաղընկերոջս, փորձել հնարավորինս օրգանիկ մատուցել նյութը: Եթե դու խաղաղ ես, խաղընկերդ լավն է, ձեր միջև ձևավորվել են լավ և առողջ հարաբերություններ, դիալոգները պետք է լինեն օրգանիկ, որպեսզի հեռուստադիտողն իսկապես հավատա քեզ: Դա շատ բարդ է կատարել սերիալային պայմաններում, որովհետև, եթե գեղարվեստական ֆիլմերում դերասաններն ամիսներ շարունակ «չիտկա» են անում, իրար են ճանաչում, էստեղ յուրաքանչյուր օր նոր իրավիճակ է: Դու պիտի փորձես ադապտանալ: Յուրաքանչյուր օր դերասանին մատուցվում է ինտրիգային և անկանխատեսելի սյուժե, և կերպարը պիտի կարողանա ընտելանալ, վազել իր կյանքի հետևից: Այդ արագության մեջ դա անել կարող են միայն մեծ պրոֆեսիոնալիզմով և բազմաշերտ ամպլուայով օժտված դերասանները, ինչն անում են իմ սերիալի դերասանները:
- Հատկապես սկզբնական շրջանում հաճախ էին քննարկում, որ Դուք սցենարն էիք գրում, նախագծի ղեկավարն էիք, հիմա էլ որոշել եք խաղալ: Ձեր խաղի հետ կապված ի՞նչ արձագանքներ եք ստանում:
-Ինձ համար այդ որակի արձագանքները շատ պրիմիտիվ են: Ես ասացի, թե որն էր նպատակը, բայց վստահ եմ, որ այդպես արձագանքողների 1 %-ի մտքով չի կարող նման բան անցնել, որովհետև իրենք չեն մտածում, ուղղակի ասում են ասելու համար, առանց հասկանալու՝ ինչու:
Ես նույնիսկ կարծիքներ եմ լսել ՝ երեխաները դուրս եկան, որոշեց ինքը մտնել սերիալ: Ինչո՞ւ է իրենց թվում, որ մենք էլ պարապ նստած ենք կամ այդ գործը շատ հեշտ է: Մենք տարբեր երեխաների նկարահանեցինք: Ամեն անգամ ստեղծագործական խմբի անդամներն ինձ ասում էին՝ լավ էլի Դիանա ջան, ախր գիտեք, թե Շառլը կամ Ալլա՞ն են, մի գրեք, որովհետև չի ստացվում, չենք կարողանում աշխատել այս կամ այն երեխայի հետ: Ուզում եմ ասել, որ շատ բարդ է աշխատել երեխայի հետ, շատ բարդ է, երբ երեխան այդ տարիքում խաղում է:
-Այս ֆիլմում Շառլին ու Ալլային չներգրավելը հասարակական այդ քննարկումներից իրենց պաշտպանելու համա՞ր էր:
-Բոլորովին: Առողջ մտածելակերպ ունեցող մարդկանց կողմից ես միշտ միայն լավն եմ լսել, իսկ հիվանդագին քննադատության զոհ երբևէ չեմ դարձել: Իրենց չնկարահանվելու պատճառն այն էր, որ մեծացել են, հավելյալ պարապմունքների են գնում, զբաղված են: Չեն կարողանում հասցնել:
-Դիանա, «Առաջնորդների» նոր անոնսն ինտրիգային է. տպավորություն է, որ կերպարային գծերը գնում են դեպի հանգուցալուծում: Կարծիք է ձևավորվել, թե հեռուստասերիալը շուտով ավարտվելու է: Ե՞րբ է նախանշվում ավարտը:
-Նախատեսում էինք մարտին ավարտվել, սակայն հիմա քննարկվում է սերիալը դեռևս չավարտելու տարբերակը: Հիմա նախանշված չէ, թե երբ կավարտվի: Ամեն բան կախված է ռեյթինգներից:
Յուրաքանչյուր անոնս պետք է ինտրիգային լինի: Այն ենթադրում է նոր հանգուցալուծումներ, բայց դա դեռ չի նշանակում ավարտ: Դա նոր սկիզբ է: Ինչպես մեր կյանքում, այնպես էլ ֆիլմում անընդհատ նոր խնդիրներ են ծառանում մեր առջև: Ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի իր հետ հաջորդ վայրկյանին: Հենց այդ անկանխատեսելիության սկզբունքով էլ շարունակվելու է «Առաջնորդները»: Այդ մասին է վկայում տվյալ անոնսը:
Ես չեմ սիրում իմ սերիալները սկսել և ավարտել նույն թեմայով: Չգիտեմ՝ դա ճի՞շտ է, թե՞ սխալ, պարզապես իմ սերիալներում այդպես չեմ անում: Ըստ իս՝ թեման կարող է ձանձրալի թվալ հեռուստադիտողների համար: Ուստի՝ մի թեման պետք է փակվի և բացվի նորը, որն ավելի կհետաքրքրի մարդկանց:
-«Հարազատ թշնամին» իր ռեյթինգով գերազանցել էր «Դժվար ապրուստին»: «Առաջնորդների» ռեյթինգը հայկական սերիալների համեմատ բարձր է, իսկ Ձեր նախկին սերիալների համեմա՞տ:
-Նույնն է: Չեմ կարող ասել՝ շատ ավելի լավ է կամ շատ ավելի վատ:
-Այն, որ «Առաջնորդները» համացանցում մոտ 3 ամսվա տարբերությամբ առաջ է «Արմենիա TV»-ի ցուցադրությունից, խանգարո՞ւմ է ռեյթինգի աճին:
-Մեր յուրաքանչյուր սերիան Youtube-ում ունի մոտ 150 հազար դիտում: Սերիալի համար դա շատ բարձր ցուցանիշ է: «Արմենիա TV»-ով «Առաջնորդներն» ունի իր լսարանը, սակայն կարծում եմ, որ եթե լիներ օրիգինալ ցուցադրություն, «Առաջնորդներն» իր ռեյթինգով կգերազանցեր թե´ «Դժվար ապրուստին», թե´ «Հարազատ թշնամուն»:
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)