Անի Լուպե. «Համարձակ մարդ եմ և սահմաններ չունեմ»
Դերասանուհի Անի Լուպեն երկար տարիներ է, ինչ ասպարեզում է, նա խաղացել է գեղարվեստական ֆիլմերում ու բազմաթիվ ներկայացումներում, սակայն հեռուստատեսությունից միշտ խուսափել է: Դերասանուհու համար դեբյուտային էր «Ազիզյանները» սիթքոմը, որը նրան ավելի մեծ ճանաչում բերեց:
Անին Tert.am Life-ի հետ անկեղծ զրույց է ունեցել, որի ժամանակ խոսել է ոչ միայն գործնական, այլև անձնական կյանքի մասին:
-Անի, երկար տարիներ է՝ խաղում եք թատրոնում, սակայն առաջին անգամ եք ներկայանում հեռուստատեսային նախագծում: Ինչո՞ւ մինչ այս չէիք համաձայնում ներկայանալ հեռուստատեսությունում:
-Ես չեմ սիրում հեռուստատեսություն: Կան սցենարներ, որոնք ինձ հարազատ չեն: Այնպես չէ, որ ես բոլոր հեռուստաընկերությունների գործը վատ եմ համարում, ուղղակի ինձ հարազատ չեն եղել այն առաջարկները, որ արվել են: Հեռուստատեսությունում զբաղված են իմ գործընկերներն ու ընկերները և չեմ համարում, որ այդ նախագծեր վատն են, պարզապես իմ սրտով չեն եղել:
-Ինչո՞վ «Ազիզյանները» գրավեց Ձեզ:
-«Ազիզյանների» և´ թիմը, և´ սիթքոմը ինձ շատ դուր եկան: Ինձ հաճելի է աշխատել Հայկ և Արման Մարությանների հետ: Ինձ համար շատ կարևոր է՝ ովքեր են անում նախագիծը, ինչ սցենար է գրվում: Միայն հեռուստատեսությամբ երևալու համար ես չեմ նկարահանվի ինձ դուր չեկող նախագծում: Դա չպետք է լինի գործ՝ գումար վաստակելու համար, այլ հաճույք, որը կստանամ օրվա ընթացքում:
-«Ազիզյանների» սցենարի վերաբերյալ հակասական կարծիքներ են շրջանառվում: Ոմանք կարծում են, որ լսարան գրավելու համար արվում են սահմանային, երբեմն՝ գռեհիկ հումորները: Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին:
-Ես գռեհիկ չեմ համարում, սակայն ոչ այն պատճառով, որ խաղում եմ այստեղ: Պարզապես հենց այդ հումորներն են գրավել ինձ: Ես այդտեղ գռեհիկ ոչ ի հումոր չեմ տեսել, սակայն յուրաքանչյուրն իր կարծիքն ունի: Դա իմ ասելու բանը չէ. գուցե ինձ համար գռեհիկ չէ, մյուսի համար գռեհիկ է: Ամեն դեպքում, կան բաներ, որ հայերենում լավ չեն հնչում: Նույն հումորը ռուսերենով կամ անգլերենով ավելի փափուկ կարող է հնչել:
-Երկար տարիներ է, ինչ խաղում եք թատրոնում: Կամերայինի հանդիսատեսը ճանաչում է Ձեզ, սակայն ճանաչում լայն հասարակության շրջանում, որպես այդպիսին, չունեք: Ի վերջո, եկաք հեռուստատեսություն, որովհետև Ձեզ նաև հայտնիությո՞ւն էր պետք:
-Ես բավարարվում էի թատրոնով: Այնպես չէ, որ համաձայնեցի խաղալ «Ազիզյաններում», որպեսզի հայտնի դառնամ: Մինչև հիմա էլ են եղել հեռուստատեսային նախագծերում խաղալու առաջարկներ, որոնք մերժել եմ:
Կստեմ, եթե ասեմ, որ ճանաչում ձեռք բերելը հաճելի չէ: Որքան էլ դու ունենաս քո ինքնագնահատականը, կարևոր է, որ քո գնահատականը քեզ տա ժողովուրդը: Մեզ հանդիսատես է պետք, քանի որ մենք գոյատևում ենք մարդկանցով: Սակայն ես ինձ կայացած մարդ եմ համարում, դրա համար ինձ բավարարում է թատրոնի հանդիսատեսը: Նաև երգում եմ և որպես երգչուհի ունեմ իմ հանդիսատեսը:
-Հեռուստատեսությունը չսիրող, միայն թատրոնում գործունեություն ծավալող մարդուն դժվար է պատկերացնել կոմերցիայի մեջ: Սակայն դուք երգում եք նաև ռեստորանում: Ժանրային բախում չկա՞:
-Ինձ համար դրանք համատեղելի են, որովհետև ես ավարտել եմ մյուզիքլի բաժինը: Այսինքն՝ ես դերասանուհի չեմ, ով նաև երգում է կամ երգչուհի, ով նաև խաղում է: Ես երգչուհի-դերասանուհի եմ: Դրանք իմ մասնագիտություններն են:
Ժամանակին «լայվ» բենդ ունեի, սակայն հիմա ժամանակս չի ներում, որ միասին երգենք: Ես համերգներ ունեցել եմ փոքրիկ համերգասրահներում: Հիմա աշխատում եմ ռեստորանում, որտեղ մարդկանց ուրախացնում ենք: Ռեստորանային երաժշտությունն էժանագին չէ: Ներկայացում դիտելու համար թատրոն գնացած նույն հանդիսատեսն իր տարեդարձի օրը գնում է ռեստորան:
-Ռեստորանը չի՞ պահանջում կոմերցիոն ժանրի երգեր:
-Այն ռեստորանը, որտեղ ես եմ աշխատում, շատ լավ տնօրինություն ունի: Ամեն երգիչ իր ոճն ունի: Ես լատինաամերիկյան երգեր եմ կատարում, երբեմն էլ՝ ժողովրդական: Կարծում եմ՝ երգիչն ամեն ժանրում պետք է կարողանա երգել: Այլ խնդիր է, որ կլինեն ոճեր, որ իրեն չեն սազի: Ես ամեն ժանր էլ սիրում եմ, այդ թվում՝ 6/8 ձևաչափ, քանի որ ես երաժշտություն եմ սիրում:
-Դեռևս թատրոնից հասարակության մեջ տպավորված եք որպես ազատ, համարձակ աղջիկ: Ո՞րն է ձեզ համար սահմանը:
-Ինձ միշտ ասել են համարձակ: Այո, ես համարձակ եմ, սակայն չեմ հասկանում՝ ինչ եմ արել, որ հասարակության կողմից համարձակ է դիտվել: Իմ ազատությունը պայմանավորված է նրանով, որ ես հստակ գիտեմ իմ քայլերը, կայացնում եմ իմ որոշումները, գիտեմ՝ ինչ եմ ուզում, ինչ՝ ոչ: Ես և´ ռեալ, և´ ծայրահեղ մարդ եմ:
Ինչ վերաբերում է սահմաններին՝ միգուցե կոպիտ հնչի, բայց ես սահմաններ չունեմ: Ոչ ոք չի կարող որոշել մյուսի սահմանը: Կան դեպքեր, երբ պահպանում ես քաղաքավարությունդ, սակայն ես եմ որոշում իմ սահմաններն ու «չի կարելի»-ները: Եթե ինձ նման մարդիկ են որոշել, որ դա չի կարելի, ինչո՞ւ ես չեմ կարող ասել, որ դա կարելի է:
-Սովորաբար սերիալային շատ դերասանուհիներ ասում են, որ բաց տեսարաններում նկարահանվելն իրենց համար ամոթալի է, իսկ թատրոնի դերասանուհիների համար դա քննարկման թեմա չէ, քանի որ հարցը դիտարկվում է պրոֆեսիոնալ տեսանկյունից: Ամեն դեպքում, տաբուներ ունե՞ք:
-Իմ աշխատանքը կապված է իմ տրամադրության հետ: Տարբեր հոգեվիճակներում կարող եմ տարբեր դրսևորումներ ունենալ: Ինձ համար կարևոր է, որ ինքս իմ առաջ մաքուր խղճով և անկեղծ լինեմ, չդավաճանեմ: Ես կարող է համաձայնեմ բաց տեսարանի, կարող է՝ ոչ: Ընթացքից է կախված:
-Հաճա՞խ եք կարծրատիպեր կոտրում:
-Կարծրատիպեր չեմ կոտրում այնքան ժամանակ, քանի դեռ դա ինձ չի վերաբերում: Եթե ես կարծրատիպերի մեջ ինձ հարմարավետ չեմ զգում, կարող եմ կոտրել դրանք, սակայն ես այդքան բարդ մարդ չեմ: Յուրաքանչյուր բան անում եմ այնպես, որպեսզի մյուսներին չվնասեմ և չվիրավորեմ:
-Տևական ժամանակ է՝ ընկեր ունեք: Այդ փաստը չեք թաքցնում, սակայն թաքցնում եք, թե ով է նա: Ինչո՞ւ:
-Ես չեմ բացահայտում նրա ով լինելը, որովհետև նա չի ուզում: Ես հարգում եմ իրեն: Եթե չի ուզում, կարծում եմ՝ հակառակվելու կարիք չկա:
-Հարաբերություններն օրինականացնելու մասին մտածո՞ւմ եք:
-Դեռ չգիտեմ: Այ դա ինձ համար կարծրատիպ է, որը չեմ ընդունում: Դա շատ գեղեցիկ ընթացք է, սակայն ես երբեք չեմ հասկացել այն մարդկանց, ովքեր ասում են՝ բա ապագայում ինչ է լինելու: Ինձ համար գոյություն ունի անցյալ և ներկա: Ապագա կոչվածն աբսուրդ է, թեև չեմ կարող ասել, որ ապրում եմ միայն այսօրվա օրով: Ես մտածում եմ հետոյի մասին, սակայն դա ինձ համար ապագա չէ, հետոյի գործողություն է:
Հիմա իմ կյանքում ամեն ինչ շատ լավ է: Ես երջանիկ եմ: Միգուցե ես ասում եմ՝ պատրաստվում ենք օրինականացնել հարաբերությունները, մեկ էլ մի բան է լինում, չի ստացվում: Ինչու ժամանակից առաջ ընկնեմ: Ես ընթացքի մեջ եմ, որը շատ լավ լուծումներով է:
-Բավականին երկար ժամանակ է՝ միասին եք: Երբ հարաբերությունները երկար են տևում, մարդիկ ակամայից են ուզում այդ զարգացումը՝ ընտանիք, երեխա: Արդյոք զարգացման փուլերը կարծրատիպից զատ նաև անհրաժեշտություն չեն:
-Յուրաքանչյուր աղջկա մոտ այդ բնազդը կա փոքր տարիքից, երբ նա խաղում է տիկնիկների հետ, ճաշ է տալիս նրանց: Երեխա ունենալու ցանկություն միշտ ունեմ, բայց ես չեմ հասականում «տարիք է գալիս» ասվածը: Դա ինքնաբերաբար է լինում: Կյանքի ոչ մի փուլ չի կարող խանգարել դրան, որովհետև ես միշտ ուզել եմ շատ երեխաներ ունենալ, սակայն չեմ ֆիքսվում միայն այդ մտքի վրա: Ես երբեք չեմ ասել՝ հիմա չեմ ուզում ամուսնանալ, որովհետև ժամանակ չունեմ, աշխատում եմ և այլն: Միևնույն ժամանակ ես չեմ կենտրոնացել այդ գաղափարի վրա և չեմ ցանկանում արհեստականորեն արագացնել իրադարձությունները:
Տեսանյութեր
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 10:50 • 12/10 Հռիփսիմե Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են Լեոյին հայտնում, որ «Մանկական Եվրատեսիլ 2024» մրցույթին ինքն է մասնակցելու Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն ու երգիչ Մարտին Մկրտչյանը որդու՝ Լեոյի ծննդյան տարեդարձի օրը ինստագրամում տեսանյութ են հրապարակել, թե ինչպես են հայտնել նրան լուրը, որ ինքն է մեկնելու «Մանկական Եվրատեսիլ 2024» մրցույթին:
-
Շոուբիզնես 12:44 • 12/10 «Անմիջական, տաք ու հուզական». Անուշիկ Ալավերդյանը՝ Երգի թատրոնում կայացած համերգի մասին Երգչուհի Անուշիկ Ալավերդյանն իր բենդի հետ Երգի պետական թատրոնում կայացած համերգից հետո լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել ինստագրամում, կիսվել տպավարություններով ու խոստացել, որ հաջորդ համերգը չի ուշանա:
-
Շոուբիզնես 10:50 • 12/10 Հռիփսիմե Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են Լեոյին հայտնում, որ «Մանկական Եվրատեսիլ 2024» մրցույթին ինքն է մասնակցելու Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն ու երգիչ Մարտին Մկրտչյանը որդու՝ Լեոյի ծննդյան տարեդարձի օրը ինստագրամում տեսանյութ են հրապարակել, թե ինչպես են հայտնել նրան լուրը, որ ինքն է մեկնելու «Մանկական Եվրատեսիլ 2024» մրցույթին:
-
TV, կինո 16:11 • 07/10 «Ես անգամ 100 դրամ չունեի և մարզումների գնում էի տրանսպորտով». Աննա Մաքսիմ «Ես ընդամենն ունեի 900 հազար դրամ և 500 դոլար, դրանք իմ վերջին գումարներն էին: Դա իմ անձնական գումարն էր: Աշունը չկորցնելու համար ասում էի՝ պիտի ֆիլմը սկսեմ: Ու բոլորին ասել եմ, որ գումար կա, սկսում ենք»:
-
Շոուբիզնես 11:45 • 09/10 «Իմ երազանքն էր այս համերգը, ես իմ միջոցներով նվեր եմ արել իմ քաղաքին». Սարոն՝ երեկ Էջմիածնում կայացած համերգի մասին (տեսանյութ) «Իմ ծննդավայրն է և իմ երազանքն է եղել Էջմիածնում համերգ ունենալ, իմ մտահղացումն էր: Ես իմ միջոցներով նվեր եմ արել իմ քաղաքին, իմ ժողովրդին»,-Tert.am Life-ի հետ զրույցում ասաց երգիչ Սարոն:
-
Հարցազրույց 13:33 • 08/10 «ֆիլմի գլխավոր հերոսը վրшերթի է ենթարկում հնդիկ առաքիչին ու սկսվում է պատմությունը». «Ջիմի Ջիմի» նոր սերիալը շուտով կլինի Արմենիա TV-ի եթերում Շուտով Արմենիա TV-ի եթերում հեռուստադիտողը հնարավորություն կունենա դիտելու նոր հեռուստանախագիծ՝ «Ջիմի Ջիմի» 16 մասից բաղկացած սերիալը, որտեղ հայ հայտնի դերասաններից բացի ներգրավված են նաև հնդիկներ:
Նորաձևություն
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
10:30 • 09.10.24 Սաթենիկ Հազարյանի ֆոտոշարքը Իսպանիայից
-
11:10 • 07.10.24 Բեն Ավետիսյանն ու Դիանա Տոնոյանը նշել են դստեր ծննդյան տարեդարձը
Photographer
-
17:56 • 04.10.24 Նարի Վարդանյանի նոր ֆոտոշարքը լոգարանից
-
12:28 • 25.09.24 «Կինը կարմիր զգեստով». Հոլի Բերին նոր ֆոտոշարք է ներկայացրել
-
15:30 • 24.09.24 Բեյոնսեն նոր ֆոտոշարք է ներկայացրել