Անահիտ Կիրակոսյանը՝ դեռահասության փուլում գտնվող դուստրերի հետ հարաբերությունների և ամուսնու մասին
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը 5 տարի առաջ ամուսնացավ երկրորդ կեսի հետ և միշտ նշում է, որ երջանիկ է ընտանեկան կյանքում, բազմազավակ մոր կարգավիճակում: Tert.am Life-ը 26 ամյա դերասանուհու հետ խոսել է ընտանեկան կյանքի, բարդությունների, դեռահասության շրջանում գտնվող աղջիկների մասին:
-Անահիտ, շուտով 5 տարի կլինի, ինչ ամուսնացած ես: Հիմա կարող ես լիարժեք վերագնահատել այն, ինչ ունես: Ինչպիսի՞ ընտանիք ունես:
-Շատ անգամ, երբ հոգեբանական թեստեր եմ կարդում, ասում են՝ 3 տարի հետո ամուսինների մոտ վերանում է սիրահարվածության զգացումը, սկսվում է պատասխանատվության փուլը: Մենք, կարծես, չզգանք, որ 5 տարի անցել է: Վերջերս ամուսնուս հետ հաճախ ենք խոսում այդ թեմայով: Արտակը միշտ ասում է՝ երբ երջանիկ ես, ժամանակը շատ արագ է անցնում, երբ դժբախտ ես, հաշվում ես ժամանակը: Երևի թե, մենք այդ եզակիներից ու երջանիկներից ենք, որ մեզ մոտ շատ արագ թռավ ժամանակը: Մեզ մոտ չի կորել սիրահարվածության ու ռոմանտիզմի զգացողությունը, կարոտը միմյանց հանդեպ, իրար ուրախացնելու, անակնկալ մատուցելու ցանկությունը: Առօրյան չի դարձել սովորական, ընտանեկան: Մեր նամակները չեն սկսվում՝«այսինչ բանը կբերես»-ով, մենք միշտ ասում ենք՝ «սիրում եմ», «կարոտում եմ», «սպասում եմ» և այլն: Սրանք այն բառերն են, որոնք 5 տարվա ընթացքում ոչ թե վերացել են, այլ շատացել:
-Ինչպես եք կազմակերպում ժամանցը, որպեսզի ընտանեկան կյանքը չդառնա սովորական: Մի քանի տարի հետո միապաղաղություն չի՞ գալիս:
-Իմ շրջապատում բոլորն ինձ ճանաչում են որպես խենթ: Մենք չենք ունենում սովորական երեկոներ: Նույնիսկ մեր փոքրիկ ծնունդը՝ հատկապես Արտակինը, միշտ հետաքրքիր տոնի ենք վերածում: Արտակն ասում է՝ հյուրերը չեն սպասում՝ ինչպես է անցնելու ծնունդս, սպասում են՝ ինչ ես անելու այս անգամ: Սիրում եմ փոփոխություն, բայց իմ ընտանիքի հետ:Այդպես էլ շարունակելու եմ:
-Անահիտ, փոքրիկիդ ամենաակտիվ շրջանն է, սակայն շարունակում ես ակտիվ աշխատել: Ինչպե՞ս ես համատեղել:
-Շատ ուրախ եմ, որ իմ տղան շատ հասկացող ու հրաշք փոքրիկ է: Հաճախ ասում են՝ ամեն բան դաստիարակությունից է կախված, բայց ես վստահ եմ, որ ամեն փոքրիկ ունի իր ներքին աշխարհը: Ինքը շատ ակտիվ չէ, սիրում է խաղալ, կարողանում է նաև ինքնուրույն խաղալ: Հիմա տեխնիկան շատ է մտել մեր առօրյա: Երբ ես, ամուսինս տանն ենք, փորձում ենք անպայման միասին խաղալ: Հաճախ որդուս հետ հեքիաթ ենք կարդում, նա ոչ միայն լսում է, այլև պատմում, ընդ որում՝ օրիգինալ մի հատկություն ունի, երբեք հեքիաթը չի պատմում այնպես, ինչպես կա, երևակայում է, տարբեր հեքիաթներ իրար միքսում:
Հաճախ Հայկին ինձ հետ տանում եմ թատրոն: Շատ լավ հանդիսատես է. նայում է ներկայացումը, գիտի որտեղ պիտի ծափահարի:)
Աշխատանքս չի խանգարում զբաղվել փոքրիկով: Նաև աղջիկներս են շատ օգնում խնամքի հարցում:
-Որպես մայրիկ՝ ի՞նչ բարդություններ ես ունենում:
-Տարբեր տարիքում երեխաները տարբեր խնդիրներ են ունենում, բոլոր ծնողներն էլ առնչվում են դրան: Այլ հարց է, թե ինչպես ես կարողանում դուրս գալ դրա տակից: Ես ընտրել եմ երեխաներիս հետ ընկերություն անելու տարբերակը: Աղջիկներիս միշտ ասում եմ՝ յուրաքանչյուր բան կարող եք պատմել ինձ, եթե սխալվել եք, ես կներեմ, կփորձեմ օգնել, ոչ թե զայրանալ: Փորձում եմ պահել բալանսը ընկերության և մամայի միջև: Իհարկե, խստություն էլ կա, բայց ընկերությունը գերակշռում է: Կարծում եմ՝ այդպես ավելի արդյունավետ է, և երեխադ չի վախենում սխալվելուց կամ այդ մասին բարձրաձայնելուց:
-Ձեր աղջիկները 15 և 14 տարեկան են՝ անցումային ամենաբարդ փուլում: Մի կողմից դու տարիքով ավելի մոտ ես իրենց, մյուս կողմից՝ չունես այն փորձը, որ կարող է անհրաժեշտ լինել բարդ իրավիճակներում:
-Ինձ շատ օգնում է հենց այն փաստը, որ ես տարիքով մոտ եմ իրենց: Ես հիշում եմ այն խնդիրները, որ ունեի այդ տարիքում: Աղջիկներիս հետ շփման ժամանակ անում եմ այն, ինչ կցանկանայի, որ մայրս աներ, թույլ տար, խոսեր և փորձում եմ դա անել աղջիկներիս հանդեպ:
Կան մարդիկ, ովքեր տարիքով մեծ են, բաց չունեն կյանքի փորձ: Չասեմ՝ ես այդքան հասուն կամ խելացի եմ, պարզապես կողքիս ունեմ ամուսին, ով իր փորձով օգնում է ինձ, ճիշտ ուղղություններ հուշում: Ես ուսումնասիրել եմ այն, ինչն իմ կյանքի փորձի համեմատ պակաս է: Փորձում եմ մասնագիտական գրքեր կարդալ, եթերների ժամանակ էլ շատ եմ շփվում հոգեբանների, մասնագետների հետ և կարողանում եմ ընկալել ընտանեկան շփման ճիշտ բալանսը:
Ես չեմ գոռում, չեմ արգելում, փորձում եմ հասկանալ: Օրինակ՝ լսել ու հասկանալ այն երաժշտությունը, որ իրենք են սիրում: Չեմ արգելում լսել դա, բայց խորհուրդ եմ տալիս հաջորդ անգամ էլ այսինչ բանը լսել, հետո գալիս, ասում են՝ մամ, ճիշտ էիր: Ես թույլ եմ տալիս, որ իրենք լինեն իրենց ժամանակի մեջ: Փորձում եմ ուղղորդել, բայց երբեք որոշող չեմ իրենց փոխարեն: Կարծում եմ՝ երեխային պետք է որոշելու հնարավորություն տալ, որովհետև կյանքն ընտրություն է: Ի վերջո, պետք է ամուր կանգնես ոտքերիդ վրա, գիտակցես սխալիդ համար պատասխանատու լինելու գործոնը:
-Խստության սահմանը ձեր ընտանիքում շատ նուրբ է: Որքան էլ ձեր ընտանիքում ջերմ փոխհարաբերություններ են, միևնույն է, խոցելի սահման կա: Երբեմն չե՞ս վախենում խստությամբ նեղացնել աղջիկներին:
-Իհարկե, կա այդ նուրբ սահմանը, որը պահում եմ և վախ: Ես փորձում եմ ինձ զսպել ու էմոցիաներս ճիշտ կառավարել, որպեսզի հանկարծ չվիրավորեմ:
-Հայկի վրա ավելի «ջիգյարո՞վ» ես ջղայնանում:
-Իհարկե, միանշանակ, ավելի հավեսով ու ավելի հաճախ: Իրենց հետ ավելի նուրբ եմ: Ի վերջո, կապ ունի՝երեխան տղա՞ է, թե՞ աղջիկ: Տղայիս հարցում շատ ավելի մեծ դերակատարում ունի ամուսինս՝ Արտակը: Շատ դեպքերում իրենց մենակ եմ թողնում, ասում եմ՝ դուք տղամարդկանցով մենակ մնացեք, ես գնամ աղջիկներիս մոտ: Կարծում եմ՝ դա ճիշտ է, որովհետև տղա երեխան չպիտի շատ կախված լինի մորից: Չեմ սիրում այն տղամարդկանց, ովքեր ամեն ինչ մայրիկների ասածով են անում:
-Քո և ամուսնուդ տարիքային տարբերությունը 16 տարի է: Ձեր ընտանիքում հիմա 4 սերունդ կա՝ ամուսինդ, դու, աղջիկներդ և որդիդ: Բախում չի՞ առաջանում:
-Դեռ տարիներ առաջ, երբ իմ հայրական ընտանիքում ինչ-որ բան էինք խոսում քույրիկներիս, ծնողներիս հետ, ինձ միշտ ասում էին՝ կարծես քո սերնդից չլինես: Մեծ քույրիկս կարող էր խորհուրդ հարցնել ինձնից: Ես ու Արտակը շատ նմանություններ ունենք, որոնք մեզ ձգում են՝ անկախ տարիքից: Ես իրենով հասունանում եմ, ինքն ինձանով՝ երիտասարդանում:
Տեսանյութեր
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 13:01 • 11/09 «Ինձ երկար համոզեցին, որ գամ «Women's Club», ասացի՝ կգամ, բայց պայման դրեցի». Անահիտ Ղուկասյան ««Women's Club»-ն ինձ համար անհասկանալի էր, նույնիսկ չէի հասկանում դա ինչ է: Իրենք երկար ինձ համոզեցին, մինչև ասացի՝ լավ կփորձեմ»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Անահիտ Ղուկասյանը:
-
TV, կինո 12:18 • 13/09 «Չկա ռիսկ, չկա հաջողություն». կայացավ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան. երեկոյի հույզերն ու հայտնի հյուրերը «Երբ սկսում եմ որևէ գործ, կասկածն այդտեղ տեղ չունի»: Կայացավ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան: Հետաքրքիր դրվագներեն ու դերասանների հետ զրույցներն առանձնացրել է Tert.am Life-ը:
-
Հարցազրույց 15:47 • 09/09 «Օսկար ստանայի, այսքան չէի հուզվի». Էրմինա Զախարովան՝ լավագույն երիտասարդ դերասանուհի դառնալու, համբույրի տեսարանների համար քննադատվելու և ամուսնու արձագանքի մասին Համարձակ դերերի, համբույրի ու անկողնային տեսարաններում նկարվելու, վատ մեկնաբանությունների և ամուսնու վերաբերմունքի, ինչպես նաև տարվա լավագույն երիտասարդ դերասնուհի անվանակարգում անսպասելի հաղթելու հույզերի մասին դերասանուհին անկեղծացել է Tert.am Life-ի հետ:
-
Հարցազրույց 13:34 • 09/09 «Այդ վիճակով չէի ուզում տուն մտնել, անգամ կնոջս մոտ չէի բարձրաձայնում». Արմուշը՝ սթրեսային իրավիճակում հայտնվելու և բուժման մասին «Ես պատասխանատու էի 4 հոգու համար: Դա ինձ գցեց սթրեսի մեջ, դեպրեսոին վիճակ էր ինձ մոտ, մեղադրում էի ինձ՝ ինչու չի ստացվում, ես սխալ էի, որ եկա այստեղ»:
-
Ժամանց 15:19 • 12/09 «30-ից հետո բոլորը հարցնում էին՝ ե՞րբ ես ամուսնանալու, 40-ում հասկացան, որ այլևս պետք չէ այդ հարցը տալ». Անի Լուպե «30-ից հետո մի շրջան եղավ, երբ բոլորը հարցնում էին, երբ ես ամուսնանալու, բայց 40-ում հասկացան, որ այլևս պետք չէ այդ հարցը տալ: Ես ճնշված չեմ այդ հարցերով: Երբ կամուսնանամ՝ կամուսնանամ»:
-
Հարցազրույց 12:58 • 10/09 «Եթե ստացել եմ, ուրեմն արժանի եմ». Ավետ Զոհրաբյանը՝ տարվա լավագույն երիտասարդ դերասան «Անսպասելի էր, հենց դա է պահն ամենահաճելին դարձնում, որ դու չես սպասում ու քեզ մրցանակ են տալիս: Ես ստացել եմ տարվա լավագույն երիտասարդ դերասան մրցանակը, որը շատ կարևոր պահ է իմ կյանքում»:
-
Ժամանց 17:34 • 13/09 «Կան կանայք, որ գրում են՝ «ամոթ չէ՞». Անի Լուպեն՝ իր լողազգեստով լուսանկարների տակ գրված մեկնաբանությունների մասին Կան կանայք, որ գրում են՝ «ամոթ չէ՞»: Նորմալ է, իրենք մտածում են, որ դա ամոթ է և դա գրում են: Ես ինքս մեկնաբանություններ շատ քիչ եմ գրում, եթե գրում եմ, պիտի լավ բան գրեմ:
-
Հարցազրույց 16:08 • 13/09 «Դավիթ Հակոբյանը ոչինչ չիմացող Անահիտի ձեռքը բռնեց, տարավ թատրոն, հավատաց իմ ուժերին». Անահիտ Կիրակոսյան Այսօր ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ Դավիթ Հակոբյանի ծննդյան տարեդարձն է: Tert.am Life-ը զրուցել է դերասանի մտերիմ ընկերոջ, գործընկերոջ և ուսանողի՝ Անահիտ Կիրակոսյանի հետ, ում խոսքով՝ նրա հետ հանդիպումը շատ բան փոխեց իր կյանքում և կարիերայում:
Նորաձևություն
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Շոուբիզնես
-
11:15 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
-
10:15 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Photographer
-
14:24 • 11.09.24 42-ամյա Բեյոնսեն նոր ֆոտոշարք է հրապարակել
TV, կինո
-
14:45 • 13.09.24 «Բոլոլա 3»-ի նկարահանումները մեկնարկել են. բեքսթեյջ կադրեր