«Ես շատ լավ ելույթ ունեցա». Իջինը «Դեպի Եվրատեսիլից» դուրս մնալու և իր ֆավորիտի մասին
«Դեպի Եվրատեսիլ» նախագիծը շարունակում է մնալ քննարկումների կիզակետում: Tert.am Life-ը զրուցել է նախագծի ամենաքննարկվող կերպարներից մեկի՝ Իջինի հետ, ով եզրափակչից դուրս մնաց:
-Իջին, այս շաբաթ դուրս մնացիք «Դեպի Եվրատեսիլի» եզրափակչից: Ձեզ համար սպասելի՞ էր այս արդյունքը:
-Ճիշտն ասած, այո: Առաջին կիսաեզրափակչում ժյուրիի գնահատականից և հեռուստադիտողների քվեարկության արդյունքից հասկացա, որ հաջորդը ես եմ դուրս մնալու:
-Այս անգամ միջազգային ժյուրին էր քվեարկում: Նրանց գնահատականներն էականորեն տարբերվում էին հայ երաժիշտներից բաղկացած ժյուրիի քվեարկությունից, սակայն Դուք 2 ժյուրիի կողմից էլ ցածր միավորներ ստացաք: Ինչո՞ւ:
-Ով գիտի: Միայն Աստված գիտի՝ ինչու:
Այնքան էլ կարևոր չէ՝ ես ինչ եմ ստացել: Ինձ համար կարևոր էր լավ ելույթ ունենալ, շոու ցույց տալ, որպեսզի իմ ֆանատներն ուրախ լինեին այն դիտելիս: Ես ամեն ինչ իրենց համար եմ արել: Երբ եկել եմ այս մրցույթին, չեմ մտածել՝ ինչպես անել, որ ժյուրիին կամ բոլորին դուր գամ: Ես հաճույք եմ ստացել իմ շոուներից, որոնց գաղափարներն իմն են: Ես ելույթ եմ ունեցել իմ ու իմ ֆանատների համար: Շատ զգացված և ուրախ եմ, որ աջակցություն և սեր ստացա:
-Ըստ Ձեզ՝ Դուք լավ եք ելույթ ունեցել, պարզապես ցածր միավորնե՞ր եք ստացել:
-Ես մտածում եմ, որ շատ լավ ելույթ ունեցա: Յուրահատուկ շոուներ ցույց տվեցի յուրաքանչյուր փուլի ժամանակ: Ժողովուրդն ինձ շատ է աջակցում, շատերն են գրում, բողոքում, որ արդյունքը ճիշտ չէր, սակայն ստացվեց այնպես, ինչպես ստացվեց: Ես շատ ուրախ եմ, որ լավ ելույթ ունենալով դուրս մնացի շոուից:
-Ամեն դեպքում, ցավալի՞ էր դուրս մնալը: Ըստ Ձեզ՝ ավելի լա՞վ կներկայացնեիք Հայաստանը՝ «Եվրատեսիլ 2017»-ին:
-Ես շատ ուրախ եմ, որ կարողացա այսքան հեռու գնալ: Ամեն անգամ հոգեբանորեն պատրաստվում էինք, որ այսօր կարող ենք դուրս մնալ:
Չգիտեմ՝ ով ինչ կարող էր ցույց տալ, որովհետև մենք բոլորս շատ տաղանդավոր ենք և շատ տարբեր: Յուրաքանչյուրն իր ուժեղ կողմն ունի: Ես հավատում եմ, որ ֆինալիստ աղջիկները շատ բարձր մակարդակով և արժանի կներկայացնեն Հայաստանը «Եվրատեսիլին»:
Ես շատ էներգետիկ շոու կներկայացնեի: Իմ ելույթներից կարելի է հասկանալ՝ իմ ուժը որտեղ էր:
-Ֆինալիստներից ո՞ւմ եք տեսնում «Եվրատեսիլի» բեմում:
-Բոլոր մասնակիցները շատ ուժեղ և արժանի էին՝ յուրահատուկ կերպարներ: Ես Արծվիկին եմ երկրպագում, սակայն Մարտան էլ է շատ լավ մասնակից: Նա յուրահատուկ աղջիկ է՝ լավ ձայնով:
-Ձեր և արտերկրից եկած շատ մասնակիցների հասցեին քննադատություններ հնչեցին, որ ամբողջ կյանքում Հայաստանում չեք ապրել, սակայն երբ լինում է միջազգային մրցույթ, որը հայտնիություն ձեռք բերելու հնարավորություն է, գալիս եք Հայաստան և հավակնում ներկայացնել երկիրը միջազգային մրցույթում: Ինչպե՞ս եք վերաբերում այս քննադատություններին:
- Դա շատ սխալ է: Ես Հայաստանում եմ ծնվել և միշտ եկել եմ Հայաստան՝ տատիկ-պապիկիս մոտ: Ես մեղավոր չեմ, որ կյանքը մեզ ստիպել է գնալ Հայաստանից: Ամեն ծնող ուզում է, որ իր երեխան սոված չմնա, դրա համար էլ իմ ծնողները նման բան են արել:
Ես միշտ սրտով եղել եմ հայրենիքիս հետ ու որտեղ էլ եղել եմ՝ ԱՄՆ-ում, թե Ռուսաստանում, բոլոր հարցազրույցներում ասել եմ, որ հայուհի եմ և հպարտանում եմ դրանով:
Ես մտածում էի՝ այստեղ երգեր թողարկելու, կարիերա սկսելու մասին: Ես 7 տարի ԱՄՆ-ում եմ ապրել, հետո ծնողներս Ռուսաստան են տեղափոխվել, ես էլ՝ իրենց հետ:
Ամեն հայ երգչուհու համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլին»: Ես շատ հուզված էի, որ իմ հայրենիքում այդքան հեռու գնացի այս նախագծում: Յուրաքանչյուր երգիչ ուզում է իր երաժշտությունը հնչի աշխարհում:
-Ձեզ շատ են նմանեցնում Քիմ Քարդաշյանին: Ձեզ դո՞ւր գալիս է այդ նմանությունը:
-Ինձ թվում է՝ ամեն աստղի ուզում են նմանեցնել մեկին: Ինձ համար շատ հաճելի է, որ ինձ համաշխարհային մակարդակի աղջկա հետ են համեմատում: Երբեմն կատակում եմ, որ ես ավելի շատ Միստր Բինին եմ նման:)
Ես փոքր ժամանակվանից եղել եմ Իջինը՝ նիհար, երկար մազերով, սև, մեծ աչքերով, սևուկ աղջիկ: Ես մի քիչ բոյով եմ Քիմից: Երբ Քիմ Քարդաշյանը դարձավ հայտնի, բոլոր հայուհիները սկսեցին նմանվել իրեն:
-Ձեր հագուկապի ոճից տպավորություն է, որ Դուք էլ եք ձգտում նմանվել իրեն:
-Ոչ ոքի նման լինել չեմ ձգտում: Գեղեցկության իմ իդեալներն ուրիշ են՝ Մոնիկա Բելուչի, Սալմա Հայեկ: Բոլորի միջև կարելի է նմանություն գտնել: Կստացվի՝ յուրաքանչյուրս մեկին նմանակում ենք: Ես մանկուց այսպիսին եմ եղել:
-«Դեպի Եվրատեսիլը» հայտնիություն և երկրպագուներ ձեռք բերելու արագ հնարավորություն է, սակայն արտիստի լռության դեպքում հանդիսատեսն արագ է մոռանում նրան: Ի՞նչ նախագծեր ունեք առաջիկայի համար:
-Մի քիչ ուշքի գամ, Ամանորից հետո մի քանի երգ կթողարկեմ, տեսահոլովակներ կնկարահանեմ: Շատ եմ ուզում ուրախացնել իմ ֆանատներին: Ես գիտեմ, որ իրենք սպասում են: Ամանորից հետո նոր ծրագրով՝ համերգներով ու շոուներով կներկայանամ:
-Հայաստանո՞ւմ եք մնալու, թե՞ մեկնելու եք:
-Հիմա համերգներ ունեմ Հայաստանում: Դրանից հետո գնալու եմ Ռուսաստան, այնտեղ ևս մի քանի շոու ունեմ:
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 17:25 • 24/07 «200 դրամանոց ռեյտինգի համար ամոթ է մարդու սթրեսի ենթարկել». Արաքսյա Մելիքյանը՝ իր հասցեին տարածված ստերի մասին «Արաքսյա Մելիքյանն ինքնասպանության փորձ է արել»,- համացանցում երեկ նման վերնագրով նյութեր տարծվեցին: Թեմայի շուրջ Tert.am Life-ը զրուցել է դերասանուհու հետ, պարզել նման նյութեր տարածելու պատճառն ու նրա արձագանքը:
-
Հարցազրույց 17:21 • 23/07 «Անձնականս հրաշալի է դասավորվել, հիմա ամուսնալուծված եմ, ունեմ հրաշալի բալիկ». Ագնեսա Շահնազարյան «Անձնականս հրաշալի է դասավորվել, հիմա ամուսնալուծված եմ, ունեմ հրաշալի բալիկ ու ինձ երջանիկ կին եմ համարում: Ես իմ տղայի հետ մեծի պես եմ խոսում, ասում եմ, որ հայրդ էլ է նոր ընտանիք կազմելու, ես էլ»:
-
Հարցազրույց 13:11 • 25/07 «Ես երկար մազերով տիկնիկ էի ուզում, որ սանրեմ, բայց մերոնք ասացին՝ երկարը թանկ է, կարճ մազերովը գնեցին». Շպռոտ Մեր բակի խաղերն անվերջ էին՝ Հալամուլա, Պահմտոցի, Գործնագործ, Ռեզին, Այգեպան, Լյագուշկա, Փչացած հեռախոս, բոլորին հավաքում, հարևանների «տնազն էի անում», 9-րդ հարկից օպերա էի երգում, հաևանների անդորրը խանգարում, տատիկիս թթի ծառն էի բարձրանում:
-
Հարցազրույց 13:27 • 24/07 «Կուզեի հայրս կենդանի լիներ, ասեի՝ կներես». Մարիամ Ադամյանը՝ հոր հետ վեճերի և ծնողների բաժանության մասին «Հորս հետ շատ էի կռվում, մի քիչ մեղադրում էի, բայց հիմա կուզեի տեսնել ու ասել՝ կներես: Այդ տարիքում չէի հասկանում, մտածում էի` միշտ պետք է սուր ու կտրուկ լինել: Բայց կյանքն այնքան կարճ է, մենք երբեք չգիտենք մեր սիրելի մարդկանց կտեսնենք նորից, թե՝ ոչ»:
-
Հարցազրույց 14:55 • 24/07 «Շատ վատ բան արեց Լալան, նեղացած եմ Լալայից». Աշոտ Ղազարյան «Երբ մարդիկ մի ֆիլմում խաղում են, մտերմանում ու ընկերանում են: Մերը ընկերություն չէր: Ես, Հրանտն ու Լալան այդ ֆիլմում ու այդ բակում դարձանք հարազատներ, մի ընտանիքի անդամներ: Ու դրանից հետո սկսեցինք ջերմ ընկերություն անել»:
Հարցազրույց
-
14:55 • 24.07.24 «Շատ վատ բան արեց Լալան, նեղացած եմ Լալայից». Աշոտ Ղազարյան
Նորաձևություն
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Շոուբիզնես
-
11:58 • 24.07.24 Հոլլի Բերիի նոր ֆոտոշարքը
Photographer
-
16:25 • 23.05.24 Լիա Զախարյանը ներկայացրել է նոր լուսանկարներ
-
20:27 • 22.05.24 Սուրեն Փահլևանյանի և Մագա Հարությունյանի համատեղ ֆոտոշարքը