Մարտա. «Կարծում եմ՝ որոշակի բաների հասել եմ, եթե իմ դեմ պայքարելու այսպիսի միջոց են ընտրել»
Առաջին ալիքի եթերում շարունակվում է «Դեպի Եվրատեսիլ» նախագիծը։ Այս շաբաթ հայտնի կդառնա «Եվրատեսիլ 2017»-ին Հայաստանի ներկայացուցչի անունը։ Մինչև այդ թեժ քննարկումներ են ծավալվում եզրափակիչ անցած երկու մասնակիցների՝ Մարտայի և Արծվիկի շուրջ։
Առաջին կիսաեզրափակչում Մարտան ստացել էր ժյուրիի և հեռուստադիտողների առավելագույն ձայները, Արծվիկը՝ ըստ ժյուրիի քվեարկության՝ երրորդն էր, ըստ հեռուստադիտողների ձայների՝ երկրորդը։ Երկրորդ կիսաեզրափակչում Մարտան ստացավ ժյուրիի նվազագույն, Արծվիկը՝ առավելագույն ձայները։ Ըստ sms քվեարկության՝ Մարտան կրկին առաջատար էր, Արծվիկը՝ երկրորդ տեղում։
Tert.am Life-ի հետ բացառիկ հարցազրույցում Մարտան խոսել է ժյուրիի գնահատականի, սպասելիքների, իր հասցեին հնչող քննադատությունների և Արծվիկի հետ հարաբերությունների մասին։
- Մարտա, նախորդ անգամ ժյուրիի ամենաբարձր գնահատականին Դուք էիք արժանացել: Այս անգամ, ժյուրիի նվազագույն միավորները ստացաք: Անսպասելի՞ էր։ Ըստ Ձեզ՝ ո՞րն էր ժյուրիի այս գնահատականի պատճառը:
-Ես մտածել էի և, ճիշտն ասած, ինձ ասում էին, որ ժյուրին չի գնահատի Կոմիտաս, քանի որ դա մի քիչ այլ ոճ է, բացի այդ՝ երգը հայերեն է: Սակայն ես շատ էի ուզում գոնե մի անգամ երգել Կոմիտասի ստեղծագործություններից։ Քանի որ հնարավոր է՝ դա վերջին փուլը լիներ ինձ համար, գերադասեցի անել այն, ինչ ուզում եմ և պատվով ներկայանալ։ Իմ սրտի ուզածը երգելն է, ոչինչ, եթե նման ելույթով դուրս մնայի։
-Ի՞նչ զգացիք այն պահին, երբ լսեցիք ժյուրիի գնահատականը:
-Չնայած սպասում էի, միջովս սարսուռ անցավ, երբ տեսա գնահատականները։ Իրոք շատ տխրեցի, երևի դեմքիցս զգացել եք ։)
-Մինչև հեռուստադիտողների գնահատականը լսելը կորցրե՞լ էիք եզրափակչում հայտնվելու հույսը:
- Այո, մի պահ մտածեցի՝ դե էլ չեմ անցնի։
-Ի՞նչ տվեց Ձեզ Քրիսթեր Բյորքմանի հետ շփումը։ Ի՞նչ վերաբերմունք ուներ Ձեր նկատմամբ, ի՞նչ օգտակար խորհուրդներ եք ստացել նրանից:
-Նա շատ պրոֆեսիոնալ մարդ է, իսկական արվեստի մարդ, շատ լավ հասկանում ու տեսնում էր ցանկացած դետալ։ Շատ լավ ու դրական էներգիա ստացա նրանից։ Շատ հաճելի խոսքեր ասաց ինձ ու խորհուրդներ տվեց։
-Յուրաքանչյուրն ունի իր ֆավորիտը: Ի սկզբանե, Ձեզանից բացի ո՞ւմ եք տեսել որպես նախագծի հաղթող:
-Կարծում եմ՝ նախագծում կա և եղել են մասնակիցներ, որոնք ծնվել են երգելու համար ու չափազանց տաղանդավոր են։ Ձայնի հզորությունը չի որոշում՝ դու երաժի՞շտ ես, թե՞ ոչ։ Նախագծից դուրս մնացին երաժիշտ մարդիկ, որոնք համոզված եմ՝ շատ բարձունքների կհասնեն, չնայած բարձունքը չէ, որ որոշում է մարդու տաղանդավոր լինելը։ Այդպիսիք են՝ Քրիստինա Մանգասարյանը, Հասմիկ Շիրոյանը, Լուսին,Վահե Ալեքսանյանը։
-Ինչպիսի՞ մրցակից է Արծվիկը: Ի՞նչ հարաբերություններ ունեք:
-Արծվիկն արժանի մրցակից է։ Հիանալի հարաբերություններ ունենք՝ մարդկային, հասուն մարդկանց պես։
-Երկրորդ շաբաթն է՝ հեռուստադիտողերի ամենաբարձր գնահատականին Դուք եք արժանանում: Միաժամանակ թեժանում են քննադատությունները Ձեր հասցեին: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված այն ալիքը, որ բարձրացել է:
-Ես չեմ հիշում եվրատեսիլյան մի տարի, որ քննարկումներ եղած չլինեն։ Քննարկումները լինում են թեժ, ավելի թեժ և շատ թեժ ։) Կարծում եմ՝ առանց դրա չի կարող լինել։ Այս տարբերակում շաբաթների ընթացքում մարդիկ ունեին իրենց ֆավորիտները, ովքեր դուրս մնացին։ Բնականաբար, հիմա ով էլ հաղթի, ով էլ գնա «Եվրատեսիլ», միևնույն է, այդ մարդիկ կարծելու են, թե իրենց ֆավորիտն էր լավագույնը։ Ես դա հասկանում եմ ու շատ չեմ մտածում դրա մասին։ Բնականաբար, ես չեմ կարող բոլորին դուր գալ։ Մարդիկ տարբեր են իրենց ճաշակով, կարծիքով, տեսակով ու որակով։ Շատ նորմալ է։
Անկեղծ ասած՝ հիմա ինձ հետաքրքրում է միայն մեկ բան՝ իմ հաջորդ ելույթը։
Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ինձ հավատացող իմ ժողովրդին, իմ ընկերներին, իմ թիմին։ Ի սկզբանե, իրենց շնորհիվ հասա նպատակիս՝ մինչև վերջ մնալ նախագծում և ցույց տալ, թե ինչեր կարող եմ անել։
-Հետևո՞ւմ եք ծավալվող խոսակցություններին: Ի՞նչ ասեկոսեներ են հասել Ձեզ:
-Տարբեր մարդիկ տարբեր ֆանտազիաներ ունեն: Տարբեր կարծիքներ կան, թե ինչու եմ եզրափակչում: Ցանկացած մարդ իրավունք ունի ունենալու իր կարծիքը: Ես հարգում եմ ցանկացած կարծիք՝ անկախ նրանից՝ դա վնա՞ս է, թե՞ օգուտ: Հարգում եմ, բայց կարող եմ չընդունել: Երբ մարդիկ ապատեղեկատվություն են տարածում ու շեշտում, որ դա հավաստի աղբյուրից է, չգիտեմ նույնիսկ ինչ ասել:)
Պարզվում է՝ հայրս ոստիկան է կամ հայրս իր «C class» մեքենան վաճառել է, որպեսզի անցնեմ հաջորդ փուլ: Զարմանում եմ մարդկանց երևակայության վրա: Ինչո՞ւ հենց ոստիկան կամ ինչո՞ւ հենց «C class» մեքենա, որը երբեք չենք ունեցել:) Մեկ-մեկ մտածում եմ՝ կարող է ինչ-որ բան կա, ծնողներս ինձանից թաքուն են պահում:)
Կարծում եմ՝ որոշակի բաների հասել եմ, եթե ինչ-որ մարդիկ իմ դեմ պայքարելու այսպիսի միջոց են ընտրել: Ինձ ճանաչողները և իմ արվեստը գնահատողները քիչ չեն: Ես երախտապարտ եմ, որ մարդիկ քվեարկել են իմ ու իմ արվեստի համար: Ես ոչ սկսնակ երգչուհի եմ, ոչ էլ երգչուհի, ով ուզում է մտնել շոու բիզնես ու դառնալ հայտնի: Ես 4 տարեկանից հսկայական ճանապարհ եմ անցել: Իմ ուսուցիչները եղել են Հայաստանի ամենապրոֆեսիոնալ արվեստագետները:
-Եզրափակչում ի՞նչ երգերով եք ներկայանալու:
-Երգերի մասին դեռ չեմ ուզում խոսել, քանի որ վերջնական չեմ որոշել:
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
12:50 • 27.03.24 «Ես քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանի շնորհավորանքը՝ հայրիկին
Photographer
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից
TV, կինո
-
14:15 • 22.03.24 HBO-ն թողարկել է «Վիշապի տան» երկրորդ սեզոնի թրեյլերները