Նադեժդա Սարգսյանը թոռնիկի, Էմմիի հղիության և քաղցկեղը հաղթահարելու մասին
Tert.am Life-ը երգչուհի Նադեժդա Սարգսյանի հետ 2016-ն ամփոփող հարցազրուց է արել:
-Ամփոփենք 2016 թվականը: Ինչպիսի՞ տարի էր Ձեզ համար:
-2016 թվականն ինձ համար ամենաերջանիկ տարին էր: Ամենասպասված թոռնիկս և Էմման երկու անգամ եկան Հայաստան: Եթե առաջ Skype-ով կամ Viber-ով էի ուրախանում, այս տարի գրկեցի ու շոշափեցի թոռնիկիս՝ մարմինս վրա զգալով այդ երջանկությունը: Նոյեմբերին նա դարձավ 1 տարեկան: Ցավոք, չկարողացա մեկնել, բայց շուտով կգնամ Միացյալ Նահանգներ: Գալիք տարին կդիմավորեմ նրանց հետ: 2016-ն ինձ ուրախացրեց նաև աշխատանքում: «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնելու համար ընտրվեցին իմ երկու սաները: Երկուսն էլ ինձ համար անհատ կատարողներ են ու շատ ուրախ եմ, որ դուետով ներկայացան: Ես նրանց հաղթողներ եմ համարում:
-Այս տարի նաև իմացաք, որ շուտով երկրորդ անգամ եք տատիկ դառնալու մասին:)
-Այո, դա կրկնակի ուրախություն էր: Կարծում եմ՝ խոսքերով դժվար է բացատրել, թե ինչ զգացողություններ ունեի: Այդ լուրն ինձ լավ զգալու, ինձ հետևելու, առողջ լինելու ստիմուլ է տալիս, որպեսզի գնամ, տեսնեմ իրենց: Հուսամ՝ մինչև ծնվելը կմնամ Էմմկայի մոտ: Առաջին երեխայի ծնունդին չեմ եղել, երկրորդին կլինեմ:
-Ո՞վ հայտնեց, որ երկրորդ անգամ եք թոռնիկ ունենալու:
-Հղիության մասին իմանալուն պես Էմմին առաջինն ինձ է զանգել: Ուրախությունից խելագարվել էի, բայց դեռ սեռը չգիտեինք: Հետագայում սեռն էլ իմացանք: Էմմկան ասում է, որ 4 երեխա է ունենալու՝ իր երեխային քույր և եղբայր է պետք, քանի որ ինքը միայնակ է եղել և շատ է զգացել դրա պահանջը:
-Այդ պահին ափսոսանք չզգացի՞ք, որ սահմանափակվել եք միայն մեկ երեխայով:
-Շատ: Գիտեք, ինչքան եմ ափսոսում, որ երեխայիս մենակ եմ թողել: Այն ժամանակ մտածում էի՝ դե 30 տարեկան եմ, հիմա պետք է աշխատել, հետո կունենամ: Նույնիսկ մի անգամ ասել էի, որ 50 տարեկանում երկրորդ երեխա կունենամ: Փաստորեն խաբեցի: Դրա համար Էմմայի մտածելակերպը ինձ դուր է գալիս: Ժամանակին ինքն իր ընկերուհիներին էր բերում ծոցը քնեցնում, բայց ընկերուհիները, ի վերջո, մի օր դավաճանում են, հարազատները՝ ոչ:
-Ե՞րբ կծնվի փոքրիկը, կբացահայտե՞ք սեռը:
-Այդ լուրը թող Էմմին ասի:
-Դանիելն ո՞ւմ է ավելի նման:
-Շատ դրական, աշխույժ երեխա է: Արդեն քայլում է, վազում: Ուշադիր է, ընդունակ ու խելացի: Երբ սաներիս հետ վոկալ էի պարապում, ուշի-ուշով լսում էր և նույնությամբ արտաբերում: 7-8 ամսական էր, երբ Հայաստանում էր: Ինչպես Էմմիի հետ էի էքսպերիմենտներ անում, այնպես էլ թոռնիկիս հետ: Ի տարբերություն թոռնիկիս, Էմմային 3 ամսական եմ նստեցրել դաշնամուրի առաջ: Եթե այստեղ լիներ, Դենիիս էլ ավելի շուտ կնստեցնեի :)
Էմմիի փոքր ժամանակվա նկարները, որ տեսնեք, շատ կնմանեցնեք, բայց տեղ-տեղ իր պապային էլ է նմանվում: Բնավորությամբ էլ, կարծես, Էմմիի մանկությունը լինի՝ ժպտերես, աշխույժ: Էմման ասում է, երբ հյուր են գնում, գիտի ինչպես պահի իրեն: Ով գրկում ու սիրում է իրեն, չի նեղացնում և միշտ ժպտում է: Ինչպես Էմմկան է եղել հանգիստ, ինձ չի տանջել, այնպես էլ Դենին է: Պարզապես, շատ սնդիկ է: Երբ արթնանում է, սկսում է վազվզել:
-Վստահ եմ, հաճախ եք զրուցում Էմմիի հետ, թե ինչպես պետք է պահել փոքրիկին:
-Էմմին շատ ուշադիր մայր է: Մտածում էի, որ իր առաջնեկն է, շատ բաներում կդժվարանա, բայց ոչ: Ինչպես ես եմ մեծացրել իրեն, այնպես էլ ինքն է իր փոքրիկին պահում: Ես շատ եմ տանջել Էմմկայիս, բայց ինչպես ասում են՝ «արցունքներից արդյունքի հասանք»: Ճապոնական գրքերից մեկում կարդացել եմ, մինչև 7 տարեկանը երեխան չէ, չգիտեմ, չի կարելի բառերը չպետք է լսի: Էմմկային հենց այդպես էլ դաստիարակել եմ: Մայրը պետք է շրջանցի այդ բառը՝ այլ կերպ բացատրելով: Այդ ամենը Էմմկան հիշում է, հիմա նույն էլ ինքն է անում:
-Հեշտ չէ հեռու լինել Ձեր միակ զավակից ու թոռնիկից: Ինչպե՞ս են անցնում օրերն այստեղ և ինչպե՞ս եք հաղթահարում կարոտը:
-Ավելի շատ եմ աշխատում: Որքան շատ լինի զբաղվածությունս, այնքան քիչ կզգամ կարոտը: Բայց երեկոյան միշտ նստում և սպասում եմ, որ իրենց մոտ լուսանա, խոսեմ հետները: Ծանր է, որ հեռու են, բայց պետք է դիմանալ կարոտին, քանի որ իմ երեխան երջանիկ է իր ամուսնու, ընտանիքի հետ: Իմ գլխավոր նպատակն աղջկաս երջանկությունն է:
-Հարցազրույցներից մեկում նշել էիք, որ ցանկանում եք տեսնել Ձեր թոռնիկներին և Էմմիի մեծ մենահամերգը: Առաջին ցանկությունն իրականացել և իրականանում է, իսկ մենահամերգի մասին ի՞նչ կասեք:
-Մենահամերգի ծրագրի գաղափարներ կան: Ինքս եմ աշխատում այդ ուղղությամբ: Երեք տարի է՝ եփվում է այդ համերգի մտահաղացումը: Երբ գնամ Միացյալ Նահանգներ, կսկսենք աշխատանքները: Կարծում եմ՝ համերգը կլինի 2017-ին, երբ Էմման երեխայի ծնունդից հետո կկազդուրվի: Մեզ 1 տարի անհրաժեշտ է նախապատրաստվելու համար: Շատ ծավալուն և լուրջ ծրագիր է մտածված: Տա Աստված այդ երազանքս էլ կատարվի:
-Մենահամերգը կկայանա Միացյալ Նահանգներո՞ւմ, թե՞ Հայաստանում:
-Հայաստանում է լինելու: Լավը լինի, կարող ենք կրկնել Միացյալ Նահանգներում:
-Ինչ-որ բան կա՞, որի համար զղջում եք և հնարավորության դեպքում կփոխեիք դա:
-Փառք Աստծո, մինչև այս իմ բոլոր երազանքները կատարվել և կատարվում են. իմ սիրած աշխատանքը հեշտությամբ է ինձ տրվել՝ չհաշվելով մի քանի դժվարություն. ծնվել է Էմմաս, ունեցել եմ լավագույն ամուսին, որը ինձ շատ բան է սովորեցրել: Ինչպես քանդակում էր իր քանդակները, այնպես էլ ինձ քանդակեց: Բոլոր երազանքներս էտապ-էտապ կատարվել են:
-Տիկին Նադեժդա, Դուք խոսել եք Ձեր հիվանդության մասին, բայց պարբերաբար լուրեր են պտտվում, որ Ձեզ այնքան էլ լավ չեք զգում:
-Շատ անգամներ եմ լսել: Անգամ գրել էին, որ մահացել եմ: Իհարկե, ջղայնանում էի, բայց սկսել էի հումորով պատասխանել դրան և այլևս չգրեցին: Աստծո շնորհիվ ապրում եմ: Երբ շնորհակալություն ես հայտնում նույն գերմանացի բժիշկներին, ասում են՝ «առաջինը Աստվածն է, հետո դու ես, նոր մենք»: Ես երբեք չեմ հանձնվել: Բժիշկներին միշտ ասում եմ՝ հանգիստ, ես դեռ ապրելու եմ, իրենք շատ էին ուրախանում և ասում, որ օգնում եմ իրենց ճիշտ աշխատել:
Մեր հայ ժողովուրդը շատ է վախեցած հատկապես այս հիվնանդությունից: Երբ ընկերներիցս մեկն իմացավ վիճակիս մասին, ասաց՝ «Նադյա, այս հիվանդությունը ուղեղից է, ինչպես տրամադրես քեզ, այնպես էլ կլինի»: Այդ օրվանից հիվանդությանս անվանել եմ խեցգետիններ, որոնց պետք է եփել ու ուտել, ինչու թողնենք, որ նա մեզ ուտի :) Ուզում եմ, որ մեր հայ ժողովուրդը դրական մտածի, ավելի վստահ լինի և պայքարի հիվանդության դեմ: Այդ հիվանդությանը կհաղթես միայն ուղեղով:
Տեսանյութեր
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 10:41 • 18/09 «Նա այնպես էր կազմակերպել, որ ըստ սցենարի միասին պետք է ջուրը նետվեինք». Անահիտ Հակոբյանը՝ ամուսնության առաջարկի մասին (տեսանյութ) Չեմ կարող ասել, երբ կլինի ամուսնությունը, Աստված ինչպես կկամենա, և ինչպես կտանի ճանապարհը, այդպես կլինի: Ամեն բան թողնում եմ Աստծում»,- ասել է Անահիտ Հակոբյանը:
-
Ժամանց 10:41 • 18/09 «Նա այնպես էր կազմակերպել, որ ըստ սցենարի միասին պետք է ջուրը նետվեինք». Անահիտ Հակոբյանը՝ ամուսնության առաջարկի մասին (տեսանյութ) Չեմ կարող ասել, երբ կլինի ամուսնությունը, Աստված ինչպես կկամենա, և ինչպես կտանի ճանապարհը, այդպես կլինի: Ամեն բան թողնում եմ Աստծում»,- ասել է Անահիտ Հակոբյանը:
-
TV, կինո 12:18 • 13/09 «Չկա ռիսկ, չկա հաջողություն». կայացավ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան. երեկոյի հույզերն ու հայտնի հյուրերը «Երբ սկսում եմ որևէ գործ, կասկածն այդտեղ տեղ չունի»: Կայացավ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան: Հետաքրքիր դրվագներեն ու դերասանների հետ զրույցներն առանձնացրել է Tert.am Life-ը:
-
Ժամանց 15:19 • 12/09 «30-ից հետո բոլորը հարցնում էին՝ ե՞րբ ես ամուսնանալու, 40-ում հասկացան, որ այլևս պետք չէ այդ հարցը տալ». Անի Լուպե «30-ից հետո մի շրջան եղավ, երբ բոլորը հարցնում էին, երբ ես ամուսնանալու, բայց 40-ում հասկացան, որ այլևս պետք չէ այդ հարցը տալ: Ես ճնշված չեմ այդ հարցերով: Երբ կամուսնանամ՝ կամուսնանամ»:
-
Ժամանց 10:41 • 18/09 «Նա այնպես էր կազմակերպել, որ ըստ սցենարի միասին պետք է ջուրը նետվեինք». Անահիտ Հակոբյանը՝ ամուսնության առաջարկի մասին (տեսանյութ) Չեմ կարող ասել, երբ կլինի ամուսնությունը, Աստված ինչպես կկամենա, և ինչպես կտանի ճանապարհը, այդպես կլինի: Ամեն բան թողնում եմ Աստծում»,- ասել է Անահիտ Հակոբյանը:
-
TV, կինո 16:21 • 16/09 «Մարիայի կյանքը չէր փչանա, եթե մայրը ժամանակին չմտածեր՝ ինչ կմտածեն ուրիշները». «Մարիա» նոր սերիալը ATV-ի եթերում կլինի այսօր Այսօր, ATV-ի եթերում, հեռուստադիտողը հնարավորություն կունենա տեսնելու նոր՝ «Մարիա» հեռուստասերիալը: Պրոդյուսերը Ելենա Արշակյանն է, ռեժիսորը՝ Քաջայր Հակոբյանը, սցենարի հեղինակը Անահիտ Մխիթարյանն է:
-
Հարցազրույց 14:18 • 17/09 «Երբ ամուսնանամ, հաստատ կիմանաք». Զիրոյանը՝ անձնականի, թատերական ընդունվելու և իր բրենդը ստեղծելու մասին TV հարթակից հայտնի դառնալու, որպես դերասան կայանալուց ու ճանաչվելուց հետո միայն թատերական ընդունվելու, անձնականի ու վիրահատական միջամտությունների մասին՝ Tert.am Life-ը զրուցել է Կամերային թատրոնի դերասան Զիրոյանի հետ:
-
Մշակույթ 11:36 • 16/09 Համարձակ ու հստակ ասելիքով. Զիրոյանը, Սոնա Մաթևոսյանն ու Ժորա Մարտիրոսյանը «Հոբելյանական հաճախորդը» կրկին Կամերայինի բեմ բարձրացրեցին Արա Երնջակյանի «Հոբելյանական հաճախորդը» պիեսը տարիներ անց կրկին Կամերային թատրոնի բեմ բարձրացավ, այս անգամ երիտասարդ ռեժիսոր Ժորա Մարտիրոսյանի բեմադրությամբ, որտեղ գլխավոր հերոսներին մարմնավորում են Զիրոյանն ու Սոնա Մաթևոսյանը:
-
Մշակույթ 16:07 • 17/09 «Շնորհակալ եմ, ի՜մ Գյումրի». Նազիկ Ավդալյանի մասին պատմող «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը ցուցադրվել է Գյումրիում Անվանի հայ ծանրորդ, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի և սպորտային կարիերայի մասին պատմող «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը ցուցադրվել է նաև Նազիկի ծննդավայրում՝ Գյումրիում:
-
Հարցազրույց 14:44 • 16/09 «Խորենը գոռոզ չէ, ուղղակի բոյով է». Իշխան Ղարիբյանի շնորհավորանքը՝ Խորեն Լևոնյանի ծննդյան 41-ամյակին Այսօր ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Խորեն Լևոնյանի ծննդյան 41-ամյակն է: Այդ առիթով Tert.am Life-ը զրուցել է Խորենի վաղեմի ընկերոջ՝ դերասան, ռեժիսոր Իշխան Ղարիբյանի հետ, ում հետ էլ վերջին տարիներին ստեղծեցին «Հույս» թիմը:
-
Ժամանց 17:34 • 13/09 «Կան կանայք, որ գրում են՝ «ամոթ չէ՞». Անի Լուպեն՝ իր լողազգեստով լուսանկարների տակ գրված մեկնաբանությունների մասին Կան կանայք, որ գրում են՝ «ամոթ չէ՞»: Նորմալ է, իրենք մտածում են, որ դա ամոթ է և դա գրում են: Ես ինքս մեկնաբանություններ շատ քիչ եմ գրում, եթե գրում եմ, պիտի լավ բան գրեմ:
-
Հարցազրույց 16:08 • 13/09 «Դավիթ Հակոբյանը ոչինչ չիմացող Անահիտի ձեռքը բռնեց, տարավ թատրոն, հավատաց իմ ուժերին». Անահիտ Կիրակոսյան Այսօր ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ Դավիթ Հակոբյանի ծննդյան տարեդարձն է: Tert.am Life-ը զրուցել է դերասանի մտերիմ ընկերոջ, գործընկերոջ և ուսանողի՝ Անահիտ Կիրակոսյանի հետ, ում խոսքով՝ նրա հետ հանդիպումը շատ բան փոխեց իր կյանքում և կարիերայում:
Նորաձևություն
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Շոուբիզնես
-
15:21 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Ժամանց
-
10:26 • 17.09.24 Սիլվա Հակոբյանը նշել է դստեր՝ Սառայի ծննդյան 2-ամյակը
-
17:58 • 13.09.24 Քլոե Քարդաշյանը Սնուփ Դոգի հետ լուսանկարներ է հրապարակել
Photographer
-
12:44 • 12.09.24 Մագա Հարությունյանի ֆոտոշարքը Մալդիվներից
-
14:24 • 11.09.24 42-ամյա Բեյոնսեն նոր ֆոտոշարք է հրապարակել