Դիանա Շատվերյան. «Ուրախ եմ, որ աղջիկս սիրում է գեղեցիկ հագնվել»
Դիզայներ Դիանա Շատվերյանն ու դուստրը՝ 4-ամյա Վիվիենը, միշտ աչքի են ընկնում նորաոճ հագուկապով: Tert.am Life-ը նրանց հետ ամանորյա ֆոտոշարք է արել, որին մայր ու աղջիկ ներկայացել են Դիանայի աշուն-ձմեռ նոր հավաքածուի զգեստներով:
Դիանայի հետ զրուցել ենք ընտանիքի, դստեր հետ հարաբերությունների և Ամանորի մասին:
-Դիանա, որտե՞ղ և ու՞մ հետ եք դիմավորելու Ամանորը:
-Ինչպես ամեն տարի, տարեվերջյան այս օրերին դեռ չեմ կարող այդ հարցին պատասխանել:) Աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ դեռ չեմ հասցրել պլանավորել թե որտեղ եմ գտնվելու Ամանորի գիշերը:
Ինձ համար ավելի կարևոր է, թե ում հետ եմ նշելու տոները, իսկ այդ հարցի պատասխանը ես միշտ գիտեմ, այն է՝ ընտանիքիս և մտերիմ ընկերներիս հետ: Ամանորը համարում եմ ընտանեկան տոն և լավ առիթ ընտանիքի անդամների, մտերիմ ընկերների հետ շփվելու և լավ ժամանակ անցկացնելու համար:
-Տանն ինչպե՞ս եք կազմակերպում Նոր տարին: Հայկական ավանդական Ամանո՞ր եք անում:
-Եթե այնպես է ստացվում, որ Հայաստանում եմ դիմավորում Նոր Տարին, տանը հյուրընկալում եմ հարազատ ու մտերիմ մարդկանց, ինչպես նաև երբեմն ինքս եմ հյուր գնում:
-Վիվիենի համար պահո՞ւմ եք Ամանորյա հեքիաթը: Հավատո՞ւմ է Ձմեռ պապիկին:
-Իհարկե: Որքան երկար հավատա և իր մեջ ապրի հեքիաթը, այնքան լավ: Ես այդպիսին եմ եղել ու դրա շնորհիվ ամեն ինչ ավելի լուսավոր եմ տեսնում շրջապատում: Կուզեմ նույնն էլ Վիվիենի հետ լինի:
Քանի որ դեռևս գրել չգիտի, Ձմեռ պապիկին վիդեոնամակ ենք ուղարկել, որում նա շատ արագ պատմում է, թե ինչ է արել տարվա ընթացքում, ինչ սխալներ է թույլ տվել ու բացատրում, թե ինչու է արել դրանք, որպեսզի նվերը չտուժի:)
Այս տարի Ձմեռ պապիկից ամբողջական խոհանոց է ուզել՝ սպասքով, ծորակով և այլն: Ինձանից էլ խնդրել է իսկական մթերք, որպեսզի խոհանոցի բացումն անի ու ինձ համար ինչ-որ բան պատրաստի:
-Ձեզ ընկալում են որպես նորաոճ մայր ու աղջիկ: Հաճախ միանման եք հագնվում: Ամեն հարցո՞ւմ ես փորձում աղջկադ քեզ նմանեցնել:)
-Փաստ է, որ երկուսս էլ սիրում ենք գեղեցիկ հագնվել: Ուրախ եմ, որ աղջիկս ինձ նման է: Ես իրեն այդպիսին չեմ դարձրել, ինքն այդպիսին է: Չնայած փոքր տարիքին՝ ցանկացած հարցի վերաբերյալ ունի իր դիրքորոշումը, ինչի համար շատ ուրախ եմ:
Ինքը սիրում է, երբ միանման ենք հագնվում: Երբ մի բան հագնում եմ, հարցնում է՝ իսկ փոքրը լինելո՞ւ է:) Եթե զգայի, որ իրեն դուր չի գալիս, չէի բռնանա նրա կարծիքին:
Վիվիենը իմ ոգեշնչման աղբյուրն է. Մանկական հագուստ ստեղծելու բոլոր մտքերիս աղբյուրը նա է:
-Ամուսինդ ինչպե՞ս է արձագանքում, երբ միանման եք հագնվում:
-Ուրախանում է, սիրում և հիանում:) Ամուսինս չի ազդում մեր աղջկական մթնոլորտի վրա:
-Իսկ ի՞նչ նախասիրություններ ունի Վիվիենը: Դիզայն սիրո՞ւմ է:
-Սիրում է ձեռքի աշխատանք: Շատ է սիրում պլաստիլինից ինչ-որ բաներ պատրաստել: Անկախ նրանից՝ ինչ ենք նվիրում իրեն, հետը պետք է պլաստիլին էլ լինի:
Սովորաբար երեխաները համբերատար չեն, սակայն թղթից ինչ-որ բան պատրաստելուն Վիվին կարող է երկար ժամանակ տրամադրել: Թղթերը շատ մանր մասերի է բաժանում, ստեղծում իր փազլը և հավաքում: Կարող է կոնֆետի թղթից զգեստ պատրաստել տիկնիկի համար: Դա ինձ շատ է ուրախացնում: Կրեատիվ մտածողություն ունի, բայց չգիտեմ՝ հետագայում ինչ ուղղությամբ կգնա: Չեմ ցանկանում որևէ ազդեցություն ունենալ իր ընտրության վրա:
Իհարկե, քեզ ոչ ոք չի արգելում երեխայիդ հետ կապված պլաններ կազմել:) Պարզապես քեզ զսպում ես, որպեսզի նրան չպարտադրես որևէ բան: Ամուսինս տնտեսագետ-իրավաբան է, ես՝ դիզայներ, իրարից շատ տարբեր մասնագիտություններ: Թե ինքն ինչ ուղղությամբ կգնա, չեմ կարող ասել: Հիմա ես իր մեջ տեսնում եմ սեր արվեստի հանդեպ, սակայն վաղ է ասել՝ որ ճյուղը կզարգանա իր մոտ ավելի շատ:
-Ինչպիսի՞ մայր ես: Խի՞ստ ես:
-Անբացատրելի է մայրական սերը երեխայի հանդեպ. կյանքումդ ամեն ինչ իր շուրջ է պտտվում: Ճիշտ դաստիարակությունը շատ կարևոր է: Չեմ կարծում, որ երեխան պետք է անի այն ամենը, ինչ մտքով անցնում է, սակայն դիտողությունները խիստ ձևով չեն արվում վերջինիս, որպեսզի նա ավելորդ սթրեսի չենթարկվի: Հաճախ կատարված սխալը բացատրում ենք հեքիաթների հերոսների միջոցով: Ես և ամուսնիս որոշել ենք, որ երբեք նրա հետ բարձր տոնով չենք խոսելու, նրան մեր զայրույթը ցույց չենք տալու, այլ խաղերի ու հեքիաթների միջոցով բացատրելու ենք մեր ուզածը: Արդյունքում Վիվիենն ինքնուրույն ասում է՝ չեմ ուզում այս հերոսի պես լինել: Մեկ տարեկանից սկսած նրան այդ մեթոդով ենք դաստիարակել: Իր համար դա այնքան սովորական է, որ չի էլ պատկերացնում, որ սխալի համար զայրանում են կամ պատժում:
-Իսկ սահմանափակումներ լինո՞ւմ են:
-Կարծում եմ՝ երեխան պիտի վայելի իր մանկությունը: Չեմ կարծում, որ երեխայի հանդեպ պետք է ռեպրեսիվ մեթոդներ կիրառել: Վստահ եմ, որ խաղերի միջոցով ծնողը կարող է դաստիարակել երեխային: Այդ դեպքում երեխան չի էլ կասկածում, որ խաղի միջոցով կիրառում ես սահմանափակումներ:
Մանկական հոգեբանության ուսումնասիրության վերաբերյալ կան գիտական աշխատություններ, հետազոտություններ, որոնց մասին յուրաքանչյուր ծնող պետք է ունենա համապատասխան տեղեկություններ: Չի կարելի երեխայից խլել իր մանկական լավագույն հիշողությունները: Ես ունեցել եմ անհոգ ու երջանիկ մանկություն, սիրով հիշում եմ այն, որի համար շնորհակալ եմ և գնահատում եմ ծնողներիս: Որպես ծնող կուզենայի, որ երեխայիս կողմից երբևէ նման գնահատականի արժանանայի:
-Ամուսնուդ հետ ունենո՞ւմ եք տարաձայնություններ՝ կապված երեխայի դաստիարակության հետ:
-Երեխայի դաստիարակության հարցում գլոբալ առումով մենք միանման ենք մտածում: Տարաձայնությունների առկայության դեպքում Վիվին դրանց մասին չի իմանում: Նրան ասում ենք մեր քննարկման արդյունքում ձևավորված միասնական կարծիքը: Ամուսիններով կարծում ենք, որ սխալ է, երբ ծնողներից յուրաքանչյուրը նույն հարցի կապակցությամբ երեխային տարբեր խորհուրդներ է տալիս:
-Քո զբաղվածության պատճառով Վիվիենը տուժո՞ւմ է: Երբ տանը չես, դայակի օգնությա՞նն ես դիմում:
-Շատ կցանկանայի ավելի շատ ժամանակ անցկացնել իր հետ: Եթե աշխատում ես, պետք է ժամանակ հատկացնես նաև գործիդ: Վիվին արդեն մանկապարտեզ է գնում, ունի իր ընկերները, շրջապատը, համերգների և հանդեսների է մասնակցում: Փորձում եմ, որքան հնարավոր է՝ շատ ժամանակ անցկացնել իր հետ, սիրով գնում ենք իր համերգներին: Այս տարի կայանալիք մանկապարտեզի համերգի ժամանակ ձյունանուշիկն ինքն է լինելու: Երբ երեխադ մի տարի պատրաստվում է ինչ-որ բանի ու տեսնում ես արդյունքը, շատ հուզիչ է:
-Զույգի համար շատ կարևոր է նաև միասին ժամանակ անցկացնել: Սակայն թե´ երեխան, թե´ աշխատանքը պահանջկոտ են ժամանակի առումով: Հասցնո՞ւմ եք իրար էլ ժամանակ տրամադրել:
-Այո, երեխան մի կողմից, աշխատանքը մյուս կողմից... Եթե որևէ մեկը կարողանար ասել՝ որն է իդեալական տարբերակը, կյանքն անհետաքրքիր կդառնար: Փորձում ենք պահել ոսկե միջինը, որպեսզի երեխային էլ ժամանակ տրամադրենք, մեր աշխատանքն ու անձնական հարաբերություններն էլ չտուժեն: Երբեք չենք զոհաբերում մեկը՝ մյուսը պահելու համար: Ընտանիքում պետք է լինի այդ ներդաշնակությունը, որպեսզի երեխան էլ տեսնի ու սովորի:
-Ժամանցն ավելի հաճախ դրսո՞ւմ եք անցկացնում, թե՞ տանը:
-Սիրում եմ տանը լինել, սակայն ավելի շատ դրսում ենք լինում:) Ժամանցի առումով վերջերս ավելի ընտանեկան-ընկերական մթնոլորտում ենք լինում՝ կա´մ մեր, կա´մ մեր ընկերների տանը:
-Աղջիկդ լավ է տիրապետում ռուսերենին, առօրյայում նաև ռուսերեն է խոսում: Ինչո՞վ է դա պայմանավորված:
-Ես ու ամուսինս մտածեցինք, որ ճիշտ կլինի, եթե Վիվին վարժ տիրապետի օտար լեզուների: Հիմա արդեն նա գերազանց տիրապետում է ռուսաց լեզվին, շատ արագ սովորեց նաև անգլերեն, սակայն մայրենի լեզվին հատուկ ուշադրություն ենք դարձնում: Ընտանիքի անդամներով կատարել ենք դերաբաշխում և յուրաքանչյուրս իր հետ խոսում ենք մի լեզվով, որպեսզի իր մեջ հավասարապես զարգանան երեք լեզուները: Հաճախ ասում են՝ այդ դեպքում երեխայի միտքը կարող է ծանրաբեռնվել և նա կարող է ուշ խոսել, սակայն Վիվին 1 տարեկանից անկաշկանդ խոսում է 3 լեզվով:
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի
Նկարահանումներն իրականացվել են Avenue des fleurs խանութ-սրահում
Տեսանյութեր
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 13:01 • 11/09 «Ինձ երկար համոզեցին, որ գամ «Women's Club», ասացի՝ կգամ, բայց պայման դրեցի». Անահիտ Ղուկասյան ««Women's Club»-ն ինձ համար անհասկանալի էր, նույնիսկ չէի հասկանում դա ինչ է: Իրենք երկար ինձ համոզեցին, մինչև ասացի՝ լավ կփորձեմ»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Անահիտ Ղուկասյանը:
-
TV, կինո 12:18 • 13/09 «Չկա ռիսկ, չկա հաջողություն». կայացավ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան. երեկոյի հույզերն ու հայտնի հյուրերը «Երբ սկսում եմ որևէ գործ, կասկածն այդտեղ տեղ չունի»: Կայացավ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան: Հետաքրքիր դրվագներեն ու դերասանների հետ զրույցներն առանձնացրել է Tert.am Life-ը:
-
Հարցազրույց 15:47 • 09/09 «Օսկար ստանայի, այսքան չէի հուզվի». Էրմինա Զախարովան՝ լավագույն երիտասարդ դերասանուհի դառնալու, համբույրի տեսարանների համար քննադատվելու և ամուսնու արձագանքի մասին Համարձակ դերերի, համբույրի ու անկողնային տեսարաններում նկարվելու, վատ մեկնաբանությունների և ամուսնու վերաբերմունքի, ինչպես նաև տարվա լավագույն երիտասարդ դերասնուհի անվանակարգում անսպասելի հաղթելու հույզերի մասին դերասանուհին անկեղծացել է Tert.am Life-ի հետ:
-
Հարցազրույց 13:34 • 09/09 «Այդ վիճակով չէի ուզում տուն մտնել, անգամ կնոջս մոտ չէի բարձրաձայնում». Արմուշը՝ սթրեսային իրավիճակում հայտնվելու և բուժման մասին «Ես պատասխանատու էի 4 հոգու համար: Դա ինձ գցեց սթրեսի մեջ, դեպրեսոին վիճակ էր ինձ մոտ, մեղադրում էի ինձ՝ ինչու չի ստացվում, ես սխալ էի, որ եկա այստեղ»:
-
Ժամանց 15:19 • 12/09 «30-ից հետո բոլորը հարցնում էին՝ ե՞րբ ես ամուսնանալու, 40-ում հասկացան, որ այլևս պետք չէ այդ հարցը տալ». Անի Լուպե «30-ից հետո մի շրջան եղավ, երբ բոլորը հարցնում էին, երբ ես ամուսնանալու, բայց 40-ում հասկացան, որ այլևս պետք չէ այդ հարցը տալ: Ես ճնշված չեմ այդ հարցերով: Երբ կամուսնանամ՝ կամուսնանամ»:
-
Հարցազրույց 12:58 • 10/09 «Եթե ստացել եմ, ուրեմն արժանի եմ». Ավետ Զոհրաբյանը՝ տարվա լավագույն երիտասարդ դերասան «Անսպասելի էր, հենց դա է պահն ամենահաճելին դարձնում, որ դու չես սպասում ու քեզ մրցանակ են տալիս: Ես ստացել եմ տարվա լավագույն երիտասարդ դերասան մրցանակը, որը շատ կարևոր պահ է իմ կյանքում»:
-
Ժամանց 17:34 • 13/09 «Կան կանայք, որ գրում են՝ «ամոթ չէ՞». Անի Լուպեն՝ իր լողազգեստով լուսանկարների տակ գրված մեկնաբանությունների մասին Կան կանայք, որ գրում են՝ «ամոթ չէ՞»: Նորմալ է, իրենք մտածում են, որ դա ամոթ է և դա գրում են: Ես ինքս մեկնաբանություններ շատ քիչ եմ գրում, եթե գրում եմ, պիտի լավ բան գրեմ:
-
Հարցազրույց 16:08 • 13/09 «Դավիթ Հակոբյանը ոչինչ չիմացող Անահիտի ձեռքը բռնեց, տարավ թատրոն, հավատաց իմ ուժերին». Անահիտ Կիրակոսյան Այսօր ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ Դավիթ Հակոբյանի ծննդյան տարեդարձն է: Tert.am Life-ը զրուցել է դերասանի մտերիմ ընկերոջ, գործընկերոջ և ուսանողի՝ Անահիտ Կիրակոսյանի հետ, ում խոսքով՝ նրա հետ հանդիպումը շատ բան փոխեց իր կյանքում և կարիերայում:
Նորաձևություն
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Շոուբիզնես
-
11:15 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
-
10:15 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Photographer
-
14:24 • 11.09.24 42-ամյա Բեյոնսեն նոր ֆոտոշարք է հրապարակել
TV, կինո
-
14:45 • 13.09.24 «Բոլոլա 3»-ի նկարահանումները մեկնարկել են. բեքսթեյջ կադրեր