Ինչու Արմուշն ընտանիքի հետ տեղափոխվեց ԱՄՆ
EXCLUSIVE
Ամիսներ առաջ Արմուշը հանկարծակի մեկնեց ԱՄՆ: Դերասանի համար այդ փուլը բարդ էր, քանի որ ԱՄՆ էր մեկնում վատառողջ հոր մոտ: Ավելի ուշ ԱՄՆ տեղափոխվեցին նաև նրա կինը՝ Լուսինեն, և որդիները՝ Դանիելն ու Էդուարդը:
Tert.am Life-ի հետ զրույցում Արմուշն առաջին անգամ խոսել է ԱՄՆ տեղափոխվելու, ընտանիքի համար ստեղծված անհարմարությունների և այնտեղ մնալու հեռանկարի մասին:
-Արմուշ, ամիսներ առաջ մեկնեցիր ԱՄՆ, քանի որ հայրդ առողջական խնդիրներ ուներ, սակայն երկար մնացիր ԱՄՆ-ում: Ի՞նչն է քեզ պահում այդտեղ:
-Ես եկա ԱՄՆ հայրիկիս առողջական խնդիրների պատճառով և որոշեցի իր հետ անցկացնել այն ժամանակը, որ Աստված իրեն տվել է: Հայրս 1998 թվականից այստեղ է, երկար տարիներ առանձին ենք եղել: Հայաստանում աշխատանքը շատ էր, զբաղվում էի իմ սիրած գործով: Դա կարծես ծանրացած լիներ խղճիս վրա: Իրենք ինձ չեն խանգարել զբաղվել իմ աշխատանքով, սակայն եկավ մի պահ, երբ քույրս զանգեց, ասաց, չգիտեմ՝ Աստված ինչքան կյանք է տվել մեր պապային, բայց արի, իր կողքին եղիր: Վատ լուրով եկա ԱՄՆ, բայց, փառք Աստծո, հայրս հիմա մի քիչ ապաքինվել է, թեև լինում են դեպքեր, երբ վատ է լինում:
Հիմա ավելի շատ ժամանակս տրամադրում եմ ընտանիքիս և ծնողներիս հետ անցկացնելուն:
-Ընտանիքդ ևս միացել է քեզ, արդյոք սա նշանակում է, որ դու տեղափոխվում ես ԱՄՆ:
-Ոչ: Ես երկար ժամանակ չէի կարող մենակ մնալ, որովհետև կարոտում էի ընտանիքիս: Նաև չէի կարող մի քանի ամիս մնալ ծնողներիս մոտ ու վերադառնալ: Հնարավոր է՝ վերադառնայի, վատ լուր ստանայի, իսկ դա ամբողջ կյանքում կծանրանար խղճիս: Որոշեցի որոշ ժամանակով տեղափոխվել ԱՄՆ: Օրինական կարգավիճակ ստացա, քանի որ TV-ն, որտեղ հիմա աշխատում եմ, դիմեց հայտնի մարդկանց համար նախատեսված բիզնես վիզայի համար և ստացա այն:
Էստեղ ինձ լավ եմ զգում, սակայն չեմ կարող երկար մնալ, քանի որ սա իմ երկիրը չէ, իմ երկիրը Հայաստանն է:
-Նախնական զրույցում նշեցիր, որ ուշադիր հետևում ես Հայաստանի անցուդարձին: Ինչպե՞ս ես հարմարվել ամերիկյան առօրյային, ընտանիքդ ինչպե՞ս է հարմարվել:
-Չեմ հարմարվում, քանի որ այն, ինչ ստեղծել էի երկար տարիներ, թողել եմ Հայաստանում: Այստեղ 0-ից եմ սկսել: Երբ գնում ես այլ երկիր, կյանքդ լրիվ փոխվում է: Սակայն ինձ համար, երևի, ավելի հեշտ էր, քան ընտանիքիս՝ Լուսինեի և երեխաների, քանի որ համերգներով հաճախ ենք եկել ԱՄՆ, ինձ անծանոթ երկիր չէր:
Առաջին երկու-երեք ամիսներին Դանին էլ չէր հարմարվում, քանի որ խեղճանում էր լեզվից: Շատ էր խոսում Հայաստանի մասին, հուզվում էր, կարոտում, բայց հիմա հարմարվել է: Թեև կարոտում է, միշտ ասում է, որ արձակուրդներին պետք է գա Հայաստան, համակերպվել է դպրոցին, նոր ընկերներ է ձեռք բերել: Նա և Արման Աղաջանյանի դուստրը համադասարանցիներ են, Արմինկայի որդին՝ Ալեքսը, ևս նրանց դպրոցից է: Մեր տներն էլ մոտ են իրար, շատ են մտերմացել: Թե´ դպրոցում, թե´ դպրոցից հետո միշտ միասին են:
Մի պահ եկավ, երբ Լուսինեն չէր դիմանում, ուզում էր վերադառնալ: Բոլորի մոտ լինում է այդպիսի պահ, անհնար է, որ տեղափոխությունը սթրեսային չլինի: Ինձ մոտ էլ եղավ դեպրեսիա: Առաջին երկու ամիսներին, երբ այստեղ էի, շատ էի կարոտում ընտանիքս: Ինչ-որ պահի ինձ մոտ էլ սկսվեց այդ սթրեսը, սակայն ուրիշ ճար չունեի, անցավ: Ապրիլին 1 տարի կլինի, ինչ այստեղ եմ: Չեմ էլ նկատել՝ ինչպես անցավ ժամանակը:
Միայն Էդուարդը չի հասկանում՝ որտեղ է:
-Դանին ամերիկյա՞ն դպրոց է գնում:
- Այո, ամերիկյան հանրային դպրոց է: Հայկական դպրոց չընտրեցինք, որպեսզի Դանին շուտ ինտեգրվի այստեղի միջավայրին: Առաջին երկու տարին կինտեգրվի, հետո կարող ենք հավելյալ վճարի դիմաց հայերենի պարապմունքների տալ: Հիմա Լուսինեն է պարապում Դանիի հետ, որպեսզի չմոռանա հայերենը: Չի էլ մոռանա, որովհետև «պատրիոտ» է: Մանկուց ինչքան հայկական դրոշ կամ գերբ էր տեսնում, ինձ ստիպում էր գնել:)
-Հիմա ինչով ես զբաղվում ԱՄՆ-ում:
-Առաջարկ ստացա ARTN TV-ից՝ ներկայանալու ինչ-որ ծրագրով: Քանի որ այստեղ հեռուստաընկերություններում առավոտյան ծրագրերն էին գերիշխում, որոշեցի թեթև ժանրի մեջ երեկոյան ծրագրի անել, որն ուրախ, պոզիտիվ լիցքեր կփոխանցի հեռուստադիտողներին: Կոչվում է՝ «Օրվա վերջ»: Վարում եմ Գևորգ Եղիազարյանի հետ: Ես ապահովում եմ հումորային, պրովոկացիոն մասը, փորձությունների եմ ենթարկում մեր հյուրերին:)
Ինչպես Երևանում, այնպես էլ Միացյալ նահանգներում զբաղվում եմ նաև հանդիսավարությամբ:
-Բոլորն են ասում, որ ԱՄՆ-ն ավելի մեծ հնարավորություններ է տալիս մարդկանց: Քեզ համար էդտեղ մասնագիտական աճ տեսնո՞ւմ ես:
-Դա իր մյուս կողմն էլ ունի: Ինչքան էլ հայտնի լինես, եթե իմանում են, որ արդեն այստեղ ես բնակվում, դառնում ես հասարակ մարդ: Իհարկե, դրսում ջերմ են վերաբերվում քեզ, մոտենում են նկարվելու համար, բայց իրենց համար սովորական է դառնում քեզ տեսնելը:
Պահանջարկը, հոնորարները, որ կան Հայաստանում, այստեղ այլ են: Հայաստանում մարդիկ ավելի շռայլ ու վճարունակ են, քան ԱՄՆ-ում: Այստեղ ամեն մեկը գիտի իր փողի «ղադրը», ամեն կոպեկը հաշվարկած է:
Սակայն այստեղ նաև դրական կողմեր կան: Հնարավորությունները շատ են, քանի որ չկա ծանոթ-ընկեր-բարեկամ սկզբունքը: Օրենքի դիմաց բոլորը հավասար են: Դու էստեղ ապագա ունես: Մասնագիտական աճի համար պետք է շատ լավ տիրապետես լեզվին: Էստեղ երբեք ուշ չէ, իսկ Հայաստանում միշտ ուշ է: Եթե ես ինձ նվիրեմ աշխատանքային, կարող է 10 տարի հետո մեծ արդյունքի հասնեմ: Կարող ես գրանցվել Հոլիվուդում, քասթինգների մասնակցել: Կարող է քեզ նկատեն, առաջարկ անեն, մի վայրկյանում կյանքդ փոխվի: Այստեղ գնահատվում է աշխասիրությունը, ուղղակի չպիտի մտածես, որ ամեն ինչ միանգամից կլինի:
Հայտնիներից շատերը էստեղ են տեղափոխվում՝ մտածելով իրենց երեխայի ապագայի մասին:
-Իսկ դու քո երեխաների ապագան այդտե՞ղ ես տեսնում:
-Այո, տեսնում եմ: Էդուարդի մասով չգիտեմ՝ ինչպես կլինի, բայց Դանին արդեն գովասանքներ է ստացել դպրոցից, առաջընթաց ունի: Էստեղ Նույնիսկ ավելի հաճույքով է սովորում: Հավանաբար, մոտեցման հարց է: Եթե տեսնում եմ, որ երեխաս առաջընթաց ունի, ամեն ինչ կանեմ իր ապագայի համար: Սակայն դա չի նշանակում, որ ԱՄՆ-ն կկարողանա ինձ լիարժեք կտրել Հայաստանից: Ես կարող եմ համատեղել ամեն բան:
- Ամանորի գիշերն աշխատելո՞ւ ես:
- Առաջարկ ունեի, սակայն նախընտրեցի գումար չաշխատել և ընտանիքիս հետ անցկացնել Նոր տարին, որովհետև շատ երկար տարիներ ընտանիքիս հետ չեմ եղել: Երևանում էլ եմ միշտ աշխատել: Թեև կնոջս ու երեխաներիս հետ ինչ-որ չափով անցկացրել եմ Նոր տարին, շատ երկար ժամանակ է՝ ծնողներիս հետ Նոր տարի չեմ դիմավորել: Ուզում եմ իրենց հետ լինել:
-ԱՄՆ-ում արդեն նշել եք Սուրբ ծնունդը, սակայն հայերը պատրաստվում են Նոր տարուն: Հայկական Նոր տարի՞ եք անելու:
-Էստեղ բոլոր հայրեն են հայկական Նոր տարի անում ու ոչնչով չի տարբերվում: Երեկ ընկերներիցս մեկն ասաց՝ բուդն էլ առանք, ասում եմ՝ ո՞նց, էստեղ էլ եք էդպես անում:) Ամանորի գիշերը հարազատներով կհավաքվենք ու հայկական Նոր տարի կանենք:
Տեսանյութեր

Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»

Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»

Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»

Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»

Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»

Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem

Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»

«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»

Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»

Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »

Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը

Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»

Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»

Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »

Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»

Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»

Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից

Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»

Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»

Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»
-
14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
-
14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
-
19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
-
16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
-
13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
-
13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
-
12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
-
14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
-
17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
-
17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
-
13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
-
17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
-
09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
-
10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
-
13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
-
10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
-
19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
-
15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
-
13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
-
16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
-
15:08 • 30.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»
-
14:41 • 29.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»
-
10:38 • 25.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»
-
13:16 • 17.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»
-
17:51 • 16.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»
-
12:52 • 13.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »
-
22:02 • 10.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»
-
19:07 • 06.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»
-
13:05 • 05.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»
-
12:47 • 05.06.22 Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»
-
12:07 • 03.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»
-
14:24 • 31.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»
-
21:57 • 28.05.22 Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից
-
12:43 • 27.05.22 Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»
-
10:45 • 26.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»
-
13:51 • 25.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»
-
12:11 • 24.05.22 Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»
-
20:23 • 23.05.22 Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»
-
23:43 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»
-
11:39 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 21:53 • 27/05 Հայկոյի կողքին կին կար, որի սխալ բուժման պատճառով Հայկոն կյանքից հեռացավ. այդ մասին բոլորը լռում են. Անահիտ Սիմոնյան «Նոր Հայաստան» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակում երգչուհի Անահիտ Սիմոնյանը խոսել է իր և Հայկոյի ամուսնալուծության, Հայկոյի մահվան ու դրա պատճառների մասին:
-
Շոուբիզնես 12:22 • 29/05 «Արտիստը միշտ չափանիշ է եղել, բայց դու իջնում ես քո երկու կոպեկի համար». Շուշան Պետրոսյանը՝ Օկսի Ավդալյանի երգի մասին Երիտասարդ երգիչ և դերասան Արտակ Հայրապետյանը յութուբյան իր էջում ներկայացնում է երաժշտական հաղորդում որտեղ երկու սերունդներ հանդիպում էն իրար, լսում վերջին տարվա
-
Շոուբիզնես 15:26 • 29/05 «Ծնողներս ամուսնալուծված էին և 20 տարի մայրս սպասել է հորս, իսկ հիմա նրանք միացան». Անահիտ Սիոմյանը՝ ծնողների ամուսնալուծության մասին «Նոր Հայաստան» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակում երգչուհի Անահիտ Սիմոնյանը խոսել է ծնողների ամուսնալուծության մասին՝ նշելով, որ նրանք 20 տարի ամուսնալուծված են եղել:
-
Շոուբիզնես 16:52 • 25/05 «Նշանածս ընկերական հարաբերություններ ունի խաղընկերներիս հետ». Արաքսյա Խաչատրյանը՝ հայտնիության, բլոգինգի և անձնական հարաբերությունների մասին «Հատուկ դասարան» հեռուստասերիալից հայտնի դարձած Արաքսյա Խաչատրյանն այս շրջանում իր հիմնական գործունեությունը ծավալում է ինստագրամյան իր էջում, որտեղ ունի իր հավատարիմ հետևորդները: